Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դիմակահանդես

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ 1452թ.-1519թ. Կոպեռնիկոսից քառասուն տարի առաջ աշխատություն է գրել Երկրի պտույտի մասին:
    Մաթեմատիկայի մեջ մտցրել է «+» և «-» նշանները:Գծագրել է առաջին քարտեզը: Նա եղել է մարդաբան, կենսաբան, ինժեներ, իր ժամանակից շատ առաջ անցած մատերիալիստ մտածող, բանաստեղծ, երաժիշտ և երաժշտական գործիքների նախագծող, հանճարեղ նկարիչ, մաթեմատիկոս, մեխանիկ...


    Ձյուն է իջնում, կուտակվում
    Մորս վրա վերևից,
    Ասես փետուր է թափվում
    Հրեշտակի թևերից ...

    Ո՞վ է այս տողերի հեղինակը և ու՞մ է նվիրված:
    Վերջին խմբագրողը՝ Anush Avetisyan; 10-08-11, 21:08.

    Comment


    • #32
      Վերոհիշյալ խոսքերի հեղինակը Հովհաննես Շիրազն է:«Հուշարձան մայրիկիս» ժողովածուից է, նվիրված է Իր մորը:

      Ո՞ւմ խոսքերն են ո՞ւմ մասին.

      Ինքդ քեզնից հասարակ,
      Ինքդ քեզնից վեր,
      Դու գալիքից առած վարկ՝
      Անցյալին նվեր:

      Comment


      • #33
        Համո Սահյանի խոսքերն են` Պարույր Սևակի մասին:

        Ու՞մ կտակից է մեջբերումը և ու՞մ ուղղված.
        Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
        Վերջին խմբագրողը՝ Զառա; 11-08-11, 23:21.
        Զարուհի Պետրոսյան
        Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

        Comment


        • #34
          Վիկտոր Համբարձումյանի հոգևոր կտակից են վերոնշյալ տողերը:

          Comment


          • #35
            <<Հաջողակ մարդիկ կյանքում միշտ ձգտում են լինել առաջինը>>:Ու՞մ խոսքերն են:

            Comment


            • #36
              Ալֆրեդ Ադլեր



              «Մենք պետք է հեռանանք ստանդարտ մտածողության կառուցվածքներից, երկար կանգ չառնենք տակտիկական խնդիրների վրա, այլ փնտրենք ուրիշ ճանապարհներ՝ դեպի նոր հորիզոններ»: Ու՞մ է պատկանում նշյալ արտահայտությունը և աշխատանքային ի՞նչ մեթոդի հեղինակ է Նա:

              Comment


              • #37
                Կարելի՞ է մի փոքրիկ հուշում:

                Comment


                • #38
                  Դուք ունեք երեք օգնության հնարավորություն. զանգ ընկերոջը, 50-50 և դահլիճի օգնությունը

                  Comment


                  • #39
                    Ճիշտն ասած <<դահլիճի>> օգնությանը վաղուց էի դիմել, բայց` ոչ մի պատասխան:

                    Comment


                    • #40
                      Եղիշե

                      Comment


                      • #41
                        Ու՞մ մասին է խոսքը:
                        "Նրա ծնողները գաղթել են Վանից: Ինքը ծնվել է Երևանում, հայրը մահացել է նրա ծնունդից 3 ամիս առաջ, նա շատ է սիրել տիկնիկներ: Երբ փոքր է եղել, խաղալիքների խանութի մոտով անցնելիս տեսել է մի գեղեցիկ և կանաչ աչքերով տիկնիկ, բայց չի գնել, քանի որ աղքատ էին: Բայց երբ տուն է գնացել, շատ է տխրել իր վիճակի համար: Այդ է պատճառը, որ հասուն տարիքում շատ տիկնիկներ է գնել, որոնք այժմ գտնվում են նրա տուն-թանգարանում:
                        Լավագույն ընկերները նրանք են, ովքեր ամեն անգամ գլխի են ընկնում, երբ դու նրանց կարիքն ունես:

                        Comment


                        • #42
                          Հուշում` Նա կապ ուներ Շիրազի հետ:
                          Լավագույն ընկերները նրանք են, ովքեր ամեն անգամ գլխի են ընկնում, երբ դու նրանց կարիքն ունես:

                          Comment


                          • #43
                            Խոսքը Սիլվա Կապուտիկյանի մասին է.....
                            Լավագույն ընկերները նրանք են, ովքեր ամեն անգամ գլխի են ընկնում, երբ դու նրանց կարիքն ունես:

                            Comment

                            Working...
                            X