Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դիմակահանդես

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Դիմակահանդես

    Ներկայացնում ենք որևէ հայտնի մարդու կենսագրությունից տվյալներ կամ բնութագրում ենք նրան՝ առանց անվանելու:Խաղի հաջորդ մասնակիցը գուշակում է՝ ով է նա և առաջարկում հաջորդ հայտնի մարդուն բնութագրող տողեր:

  • #2
    5-ր դար,մատյան, «Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր»,«Չհասկացված մահը մահ է, հասկացվածը՝անմահություն., «Ոսկեբերան....»,Ավարայր,. ում մասին է խոսքը:

    Comment


    • #3
      lus-ի խոսքերից Նայել գրառումը
      5-ր դար,մատյան, «Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր»,«Չհասկացված մահը մահ է, հասկացվածը՝անմահություն., «Ոսկեբերան....»,Ավարայր,. ում մասին է խոսքը:
      Եղիշեի

      Comment


      • #4
        Խոսքը 5-րդ դարի պատմիչ Եղիշեի մասին է:

        Հարցը՝
        «Նրա կյանքն անցել է շատ միապաղաղ. աղոթել, կարդալ, գրել, դաս տալ, խրատաել և ապա դարձյալ աղոթել ի խորոց սրտի»: Ո՞ւմ մասին է խոսքը:


        Կներեք. նախորդ գրառմանս մեջ հարցը մոռացել էի;

        Comment


        • #5
          «Նրա կյանքն անցել է շատ միապաղաղ. աղոթել, կարդալ, գրել, դաս տալ, խրատաել և ապա դարձյալ աղոթել ի խորոց սրտի»: Ո՞ւմ մասին է խոսքը:

          Խոսքը Գր. Նարեկացու մասին է:


          Ելած օվկիանի անզուսպ ալիքներ,
          Ծանր հորձանքով զարկելով դեպ վեր,
          Լեռնանում էին, գոռալով ահեղ...
          ...«Կանգնեցեք»,- գոչեց վրձինը ձեռքին
          Կախարդ ծերունին հուզված տարերքին...

          Ով է այդ «ծերունին»...

          Comment


          • #6
            Մի փոքրիկ հուշում. տողերը պատկանում են Հովհ.Թումանյանին: Այն նվիրված է հայտնի մարդու հայտնի ստեղծագործությանը:

            Comment


            • #7
              Այվազովսկի, 9-րդ ալիք

              Comment


              • #8
                Ռուբեն ջան, ըստ խաղի կանոնների՝ կարող էիր նոր առաջադրանք ներկայացնել:Այդպես ավելի հետաքրքիր կլիներ:

                Comment


                • #9
                  Լուս, երևի Լուսինե , ես նախապատրաստված չեմ, մի փոքր զբաղված եմ, պատասխանն էլ տրամաբանությամբ եմ գրել , խնդրում եմ իմ փոխարեն Դուք շարունակեք.. Նախապես շնորհակալություն:

                  Comment


                  • #10
                    Ռուբենի փոխարեն ես փորձեմ գրել:
                    Ո՞ւմ են անվանում Մարաթացի, գրականության մեջ նա ի՞նչ անունով է հայտնի:
                    Վերջին խմբագրողը՝ Susanna37; 28-07-11, 21:10.

                    Comment


                    • #11
                      Վարդան Այգեկցուն

                      Ու՞մ են անվանել հայոց արծիվ,հայկական Գարիբալդի…

                      Comment


                      • #12
                        հայոց արծիվ, հայկական Գարիբալդի՝ Զորավար Անդրանիկ




                        «Աշխարհի մեծ Սենսորիում»՝ «Սենտիմենտալիզմ» անվան մկրտիչը:

                        Comment


                        • #13
                          Սենտիմենտալիզմ բառն առաջացել է անգլիացի գրող Լորենս Ստեռնի «Սենտիմենտալ ճանապարհորդություն» գրքից:

                          Հայ ո՞ր գրողի ո՞ր ստեղծագործությունից է ատաջացել «նրբացուցիչ դեպք հանցանաց» արտահայտությունը:

                          Իմիջիայլոց այն, որ նկարագրվում կամ բնութագրվում է անձը, առարկան, իրը, երևույթը առանց անունը տալու, կոչվում է շրջասություն, իսկ բնութագրվող բառերն ու բառակապակցությունները՝ շրջասույթներ: Ուտի լավ կլինի թեմայի վերնագիրը փոխել շրջասույթ բառով:
                          Իսկ թեման իսկապես շատ հետաքրքիր է և ուսանելի:

                          Comment


                          • #14
                            Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» հրաշալի կատակերգությունից է:
                            Հարգելի Սուսաննա, մի քանի հարցեր իսկապես շրջասույթի ձևով տրվեցին, սակայն` ոչ բոլորը: Միայն այդ ոճական դարձույթի միջոցով հարցի առաջադրումը , իմ կարծիքով, սահմանափակում կմտցնի թեմայի մեջ: Չնայած այդպիսի անվանումով էլ հաղորդակցումը կլինի ուսանելի և հետաքրքիր:

                            Հարցս փիլիսոփայությւնից է. « Վարպետորեն զարդարված վահանը, որը զինվորին վատ է պաշտպանում, չի կարելի գեղեցիկ անվանել, սակայն գեղեցիկ է թեկուզ չզարդարված վահանը, որը լավ է կատարում իր հիմնական ֆունկցիան»: Ով է այս խոսքերի հեղինակը:

                            Comment


                            • #15
                              Հարցիս վերաբերյալ մի փոքրիկ հուշում. այս հույն փիլիսոփայի անունը թարգմանաբար նշանակում է «անխորտակելի զորություն»: ՆՐԱ ամենասիրելի արտահայտությունն է՝ «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:
                              Վերջին խմբագրողը՝ lus; 02-08-11, 15:04.

                              Comment

                              Working...
                              X