Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ֆիզկուլտ-դադարները տարրական դասարաններում

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ֆիզկուլտ-դադարները տարրական դասարաններում

    Ֆիզկուլտ-դադարները ֆիզիկական կարճաժամկետ միջոցառումներն են,որոնք կիրառվում են դասապրոցեսների ընացքում`3-4րոպեների ընթացքում և որի նպատակն է երեխաներին հանել նյարդային լարվածությունից:Տարրական դասարաններում աշակերտները չեն կարողանում երկար ժամանակ ուշադրությունը կենտրոնացնել,իսկ դրա անկման դեպքում պակասում է նաև նրանց աշխատունակությունը:Բացի այդ դասերի ժամանակ մեծ բեռնվածություն են կրում նաև տեսողության և լսողության օրգանները,մեջքի մկանները,ձեռքի դաստակները և այլն,իսկ ֆիզկուլտ-դադարներից հետո արագանում է արյան շրջանառությունը, բարձրանում է աշխատունակությունը,վերանում են վերոհիշյալ թերությունները:Երբեմն հարկ է լինում այս աշխատանքները մեկ դասի ընթացքում 2 անգամ կիրառել.օրինակ` 1-ին դասարանում,երկուշաբթի առային դասերին կամ շաբաթվա վերջում:Ֆիզկուլտ-դադարների ժամանակ կատարվող վարժությունները իրենց բնույթով պիտի լինեն հակադիր` դասերի ժամանակ իրանի,ոտքերի,գլխի,ձեռքերի ունեցած դիրքերին:Երկարատև գրավոր աշխատանքներից հետո օգտակար են ձեռքերի և դաստակների համար տրվող վարժությունները:Կարևոր է,որ այս վարժություններն անցկացվեն օդափոխված դասասենյակում:Կարելի է առաջարկել նմանատիպ շարժուն խաղ.<<Ես գնում եմ տուն>>-Երեխաներ,գնանք տուն/քայլք տեղում/: Փողոցում խաղում են տղան և աղջիկը,տղան ցատկում է,իսկ աղջիկը` վազում /ցատկ տեղում,հետո`վազք տեղում/: Բացում ենք դուռը /աջ ձեռքը` առաջ/:
    Իսկ դուք ի՞նչ եք մտածում այս վարժությունների մասին:Կիրառո՞ւմ եք արդյոք դասերի ընթացքում:

  • #2
    Հարգելի կոլեգա հատկապես ձմռան ամիսներին աշակերտները մեծ ոգևորությամբ են կատարում կատարում ֆիզկուլտ-դադարները...

    Comment


    • #3
      Ինչպե՞ս կարելի է չկիրառել ֆիզկուլտ-դադարները հատկապես տարրական դասարաններում:Մենք կարճաժամկետ դադարների օգնությամբ փորձում ենք աշակերտներին դուրս բերել լարված, հոգնած վիճակից:Նրանք առաջին հերթին ուրախանում են, ոգևորվում և փորձում են իրենց իսկ միջամտությամբ իրականացնել դադարները:1-ին դասարանում դադարի բնույթը մի փոքր այլ է: Հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նրանք փոքր են , շատ արագ են հոգնում, չեն կենտրոնանում դասին,կիրառում ենք աշխուժացնող բնույթի խաղեր, վարժություններ:Ֆիզկուլտ-դադարները կարելի է համապատասխանեցնել նաև ուսուցանվող նյութին, թեմային կամ տարվա եղանակին:

      Comment


      • #4
        Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
        Ինչպե՞ս կարելի է չկիրառել ֆիզկուլտ-դադարները հատկապես տարրական դասարաններում:Մենք կարճաժամկետ դադարների օգնությամբ փորձում ենք աշակերտներին դուրս բերել լարված, հոգնած վիճակից:Նրանք առաջին հերթին ուրախանում են, ոգևորվում և փորձում են իրենց իսկ միջամտությամբ իրականացնել դադարները:1-ին դասարանում դադարի բնույթը մի փոքր այլ է: Հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նրանք փոքր են , շատ արագ են հոգնում, չեն կենտրոնանում դասին,կիրառում ենք աշխուժացնող բնույթի խաղեր, վարժություններ:Ֆիզկուլտ-դադարները կարելի է համապատասխանեցնել նաև ուսուցանվող նյութին, թեմային կամ տարվա եղանակին:
        Այնուհանդերձ կամ մի շարք ուսուցիչներ, ովքեր անտեսում են այնքան կարևոր ֆիզկուլտ դադարները:

        Comment


        • #5
          Ֆիզկուլտ դադար ուսերից և ձեռքերից լարվածությունը հանելու համար
          1) Ելման դրություն
          1. Աջ ձեռքը առաջ, ձախը` վերև
          2. Փոխիր ձեռքերի դիրքը

          Կրկնել 3-4 անգամ: Այնուհետև թուլացնելով կախել ներքև, թափահարել դաստակները, գլուխը կախելով առաջ: Դանդաղ տեմպով:
          2) Ելման դրություն նստած կամ կանգնած դաստակները դրսային կողմով գոտկատեղին
          1-2 արմունկները բերել առաջ, գլուխը թեքել առաջ
          3-4 արմունկները ետ, կռանալ: Կրկնել 5-6 անգամ
          Վերջին խմբագրողը՝ Heghin; 19-08-18, 22:27.
          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
          Ադոլֆ Դիստերվեգ


          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

          Comment


          • #6
            Շատ ճիշտ ու կարևոր թեմա եք ընտրել, հարգելի' Լւսի,շատ կարևոր են ֆիզկուլտ-դադարները, պետք է մեծ ուշադրություն դարձնել , կարևորություն տալ դրանց,չէ որ մենք գործ ունենք կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ։Իսկ նրանց ֆիզիկական և մտավոր առողջության պատասխանատուն դպրոցում մենք ենք' ուսուցիչներս։

            Comment


            • #7
              Ֆիզկուլտդադարներ կարելի է կիրառելկատարել նաև միջին դպրոցում՝ դա ծառայեցնելով դասին։ Այսինքն՝ կարելի է կազմակերպել խաղ, որը կապված լինի դասի հետ և միևնույն ժամանակ աշակերտին հնարավորություն տա շարժվելու, թարմանալու։

              Comment

              Working...
              X