PDA

Դիտել ողջ տարբերակը : Կապանի № 9 ավագ դպրոցի հայտարարությունը



kapan9
14.01.2013, 16:11
Հայտարարություն

ՀՀ ԿԳՆ Կապանի №9 ավագ դպրոցը հայտարարում է.
- քիմիայի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ:
Ուսուցչի թափուր պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումը անցկացվում է 2 փուլով` գրավոր և հարցազրույցի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1),
2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. անձնագրի պատճենը,
4. ինքնակենսագրություն (ձև 4),
5. թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. մեկ լուսանկար 3×4 չափսի,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերն ընդունվում են <<Կապանի №9 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ում հունվարի 11-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ:
Մրցույթը կանցկացվի 2013թ. փետրվարի 20-ին ժամը 12 00-ին (ք. Կապան,Հ. Ավետիսյան 14):
Տեղեկությունների համար զանգահարել 5-26-46: