PDA

Դիտել ողջ տարբերակը : Կապանի № 9 ավագ դպրոցի հայտարարությունը



kapan9
14.12.2012, 12:29
Հայտարարություն

ՀՀ ԿԳՆ Կապանի №9 ավագ դպրոցը հայտարարում է.
- Հայոց լեզվի և գրականության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումը անցկացվում է 2 փուլով` գրավոր և հարցազրույցի:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1)
2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից
3. անձնագրի պատճենը
4. ինքնակենսագրություն (ձև 4)
5. թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
6. մեկ լուսանկար 3×4 չափսի
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերը ընդունվում են §Կապանի №9 ավագ դպրոց¦ ՊՈԱԿ-ում դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 19-ը ներառյալ, ժամը 1000 - 1500, բացի կիրակի օրերից:
Մրցույթը կանցկացվի 2013թ. հունվարի 23-ին ժամը 12 00-ին (ք. Կապան, Հ. Ավետիսյան 14):
Տեղեկությունների համար զանգահարել 5-26-46: