PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. Ուսուցչի գործունեության գնահատման վերաբերյալ



Անահիտ Բախշյան
11.10.2012, 23:46
Հարգելի գործընկերներ
Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչների ատեստավորման և տարակարգ ստանալու գործընթացը կարգավորող փաստաթղթերի փաթեթը լարամշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուրախ կլինի ստանալ ձեր առաջարկություններն այն մասին, թե ինչպես, ինչ հարցաշարերով, ինչպիսի քայլերով գնահատվեն ուսուցչի վարպետությունը:
Քննարկման համար ընդունելի են ձեր բոլոր առաջարկները մինչև նոյեմբերի 15-ը:
Ակնկալում ենք ձեր համարձակ առաջարկներն ու նախաձեռնությունները:
Սիրով՝ խմբի ղեկավար Անահիտ Բախշյան

Անուշ Ալեքսանյան
17.10.2012, 16:58
Չնայած այն հանգամանքին, որ մենք հաճախ խուսափում ենք գնահատող իրադրություններից, այնուամենայնիվ մանկավարժի վարպետության իրական գնահատումը այս ոլորտում զարգացման և առաջընթացի պայմաններից մեկն է հանդիսանում: Սակայն մանկավարժի վարպետությունը գնահատելու համար ցանկալի է ունենալ նրա վարպետության բոլոր բաղադրիչները գնահատող միջոցներ: Բաղադրիչներ ասելով նկատի ունեմ մանկավարժի դիդակտիկ, ակադեմիական, հաղորդակցական, ավտորիտար, կազմակերպչական և այլ ունակությունները, որոնց ամբողջական գնահատումը կարող է միայն առավելագույնս արդար համարվել: Օրինակ` մանկավարժական տակտը, մանկավարժի հաղորդակցական ունակությունների մաս է կազմում և շատ կարևոր: Ինչպես գիտենք, մանկավարժը ավելի շատ կրթում է իր անձով, քան իր գիտելիքներով: Սակայն մինչ օրս կիրառվել են առավելապես գիտելիքները գնահատող միջոցներ:

Անուշ Ալեքսանյան
17.10.2012, 17:06
Առաջարկում եմ, մանկավարժի վարպետության գնահատման համակարգում ընդգրկել գնահատման տարբեր միջոցներ` թեստեր, հարցազրույց, դասալսում և այլն, հաշվի առնելով մասնագետի անձնային որակները, հասարակական ակտիվությունը, աշակերտների առաջադիմությունը և այլ չափանիշներ:

Գագիկ
17.10.2012, 23:22
Հրագելի տիկին Բախշյան, չգիտեմ կհամաձայնվեք իմ կարծիքի հետ, բայց ես կարծում եմ, որ մեր իրավիճակում ուսուցչի ատեստավորումը շատ է բարդացված: Միայն կարգը նկարագրող փաստաթուղթը 61 էջ է (ով տեղյակ չէ կարող է նայել այստեղ (http://www.edu.am/DownloadFile/3968arm-havelvac1-5.pdf)): Անհասկանալի է հանրակրթության բնագավառի օրենսդրության իմացություն ստուգումը, որը կազմում է հարցերի 15 տոկոսը: Մեր իրավիճակում միայն մի բան է պետք ապահովել` ուսուցչի առարկայական-մասնագիտական գիտելիքներ օբյեկտիվ ստուգում: Օբյեկտիվության դեպքում կպարզվի, որ ուսուցիչների մի մեծ բազմություն իր առարկայից դիմորդի համար նախատեսված քննությունից անբավարար է ստանում (սա վերաբերվում է նաև Երևան քաղաքին):

Եթե սա իրոք այդպես է, ապա և ժամանակի, և ֆինանսների խնայողության տեսակետից, մնացածը լրիվ ավելորդ է: Որպես առաջին և անհետաձգելի քայլ պետք է դպրոցն ազատել այդ տեսակ ուսուցիչների հոծ բազմությունից, քանի որ եթե նրանք իրենց առարկայից անբավարար են ստանում, իմաստ չունի պարզել մանկավարժական գիտելիքները, լավ կամ վատ մարդ լինելը, կամ էլ որևէ ուրիշ բան:
Գումարած դրան, որ գործազուրկների մեջ ահագին ավելի լավերը կան, նույնիսկ շատ լավերը:

Արեգ
18.10.2012, 00:14
Հարգելի գործընկերներ
Կարծում եմ, որ կրթության ազգային ինստիտուտում և այդ ծրագիրը շահած այլ կազմակերպություններում ուսուցիչների ատեստավորման ժամանակ, շատ լավ էին կազմակերպել դասընթացները, ինչպես նաև բավականին հաջող թեսթեր էին կազմել:
Իսկ տարակարգ ստանալու գործընթացը, կարծում եմ, որ պետք է ուսուցչի նվաճումները, ակտիվ գործունեությունը, տպագրությունները և մասնագիտական դասընթացներին մասնակցած վկայականներն ու դիպլոմները ապացույց լինեն նրա վարպետության մասին:
Տարակարգ ստանալու պարագայում ինչ թեսթի մասին է խոսքը, չէ որ նա 5 տարով ատեստավորվել է, հանձնել է թեսթ:
Ես առաջարկում եմ նման քայլերով գնահատվեն ուսուցչի վարպետությունը:

Լուսինե Ալեքսանյան
18.10.2012, 15:33
Հարգելի գործընկերներ, միանալով այն կարծիքներին, որ հնարավորինս օբյեկտիվ գնահատում կարող է ապահովել ուսուցչի մասնագիտական (լայն իմաստով, այլ ոչ միայն առարկայի իմացության) բոլոր կարողությունների վերլուծությունը, կարծում եմ պետք է այդ գնահատմանը մասնակցեն նաև աշակերտները, ծնողները և գործընկերները: Նշված յուրաքանչյուր խումբ պետք է ուսուցչի մասին հարցաշար (հանգամանալից մտածված և մշակված) լրացնի: :o

Գայանե Մկրտչյան
18.10.2012, 16:32
Կարծում եմ, ատեստավորվող ուսուցիչը պիտի հնարավորություն ունենա դաս վարելու, եթե ոչ ամբողջ մի դաս, ապա դասի մի հատված: Վերապատրաստման ուղեցույցներում կարելի է ժամանակահատված հատկացնել դասեր վարելու և դրանք քննարկելու համար:

Անահիտ Բախշյան
19.10.2012, 11:27
Հարգելի Գագիկ,շնորհակալ եմ Ձեր տեսակետը հայտնելու համար, նամանավանդ, որ ինձ հուզող խնդիրն էլ հենց դա է՝ ինչպե՞ս ազատվել անգրագետ ուսուցիչներից,ինչպե՞ս ստուգել նրանց առարկայական գիտելիքները, եթե ոչ՝ օրինակ, հարցաշարերի օգնությամբ նրանց մասին աշակերտների ու ծնողների կարծիքները բացահայտելու միջոցով:Նման հարցաշարեր գրել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պետրոսյանը, որոնք նախարարի հրամանով և խեղաթյուրված տեսքով դրվել են տարակարգ ստացող ուսուցիչների բնութագրիչներում: Նախատեսում ենք քննարկման ներկայացնել այդ հարցաշարերը, ի՞նչ կարծիքի եք:

Անահիտ Բախշյան
19.10.2012, 11:29
Հարգելի Լուսինե, նման հարցաշարեր կան, կարո՞ղ եք մասնակցել դրանց քննարկմանը, աշխատանքային խումբը շնորհակալ կլինի:

Անահիտ Բախշյան
19.10.2012, 11:31
Հարգելի Անուշ,այ ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով չափել ուսուցչի վարպետության Ձեր նշած բաղադրիչները:Ի՞նչ եք առաջարկում:

Գայանե Մկրտչյան
19.10.2012, 15:39
<<:)Ինչպես գիտենք, մանկավարժը ավելի շատ կրթում է իր անձով, քան իր գիտելիքներով>>. շատ ճիշտ ես, Անուշ ջան, պահվածք, հագուկապ, խոսք, արտահայտչականություն, համբերատարություն: Այս ամենը անմիջապես աչքի է զարնում, երբ մեկ-երկու խոսք ես փոխանակում: Հարցաշարերում կարելի է հարց զետեղել` պարզելու ուսուցչի` ինքնակրթությամբ զբաղվելու իրողությունը, ինտելեկտուալ ճաշակը:

Անուշ Ալեքսանյան
19.10.2012, 17:05
Հարգելի' գործընկերներ, համաձայնելով մի մասի այն տեսակետին, որ գիտելիքները պետք է ստուգվեն, այնուամենայնիվ, ցանկանում եմ շեշտել, որ այսօր դպրոցում ուսուցիչը գիտելիքի միակ աղբյուրը չէ, անգամ դասագիրքը միակ աղբյուրը չէ գիտելիքի: Այսօր դպրոցում դասավանդող ուսուցիչը պետք է "սովորեցնելու" մասնագետ լինի: Իսկ սովորեցնելու, դասավանդելու մասնագետը անգամ կարող է իր սովորեցրածից շատ բան չհասկանալ: Թող պարադոքսալ չթվա, բայց մեթոդական առումով պատրաստված լինելը հենց դա է նշանակում: Ուսուցիչը կարող է իր առարկայից որոշ հարցերի պատասխաններ չիմանալ, և դա հանցագործություն չէ: Բայց, երբ նա գիտի ինչպես սովորեցնել, ինչպես ստիպել սովորել, սիրել սովորելու պրոցեսը, և ինքը սիրում է սովորեցնելու պրոցեսը, այ սա այլ բան է:
Ուսուցչի վարպետության ստուգման միջոցների առումով, նախ կարծում եմ հարկավոր է տվյալ բաղադրիչները կարևորել, ապա քննարկել դրանք ինչպես կարելի է ստուգել:
Ցանկացած որակ կարելի է ստուգել լավ մտածված հարցաշարերով: Ասենք դասալսման փոխարեն կարող ենք անգամ հարցերով և խնդիրներով պարզել ուսուցիչն ի՞նչ մեթոդներ կկիրառի տվյալ դասը վարելու համար: Աշակերտների այս կամ այն վարքի դեպքում ի՞նչ ազդեցության մեթոդներ է նա առաջարկում:
Ստուգման միջոցը կախված է ստուգվողների` համակազմի քանակից և ժամանակահատվածից ու միջոցներից, որոնք տրամադրվում են այդ գործընթացի համար: Բնական է կարճ ժամանակահատվածում դասալսումներ կատարել ու գնահատել ուսուցիչների վարպետությունը հեշտ չէ, դա շատ ժամանակատար և ծախսատար գործընթաց է, հագեցած սուբյեկտիվ գործոններով:

Գագիկ
19.10.2012, 17:24
Հարգելի տիկին Բախշյան, ուրախ եմ, որ “դպրոցը անգրագետներից ազատելու” մտահոգություն ունեք, բայց չեմ հասկանում թե դրա համար ինչ բարդ ու բազմակողմանի հարցաշարեր են պետք (առավել ևս հոգեբանի գրած):

Մեր ունեցած ռեսուրսների դեպքում շատ բարձր պահանջներ չենք կարող դնել, այդ քանակի ու որակի ուսուցիչներ չունենք (գործազուրկներին էլ հաշված):

Եթե խնդիրն ուզում ենք լուծել իրական հնարավորությունների դաշտում, ապա, ինչպես արդեն ասել եմ, առարկայական-մասնագիտական գիտելիքների օբյեկտիվ քննությամբ պետք է արգելել, ինչպես Դուք եք ասում, անգրագետների մուտքը դպրոց:

Եթե ռեսուրսները թույլ տային, ապա ես ուսուցչի համար ավցողիկ կհամարեի գոնե 15-16 բալը 20-ից (ավելին թույլ տալու դեպքում ուրիշ պահանջներ էլ կավելանային), բայց քանի որ նման շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ, առաջարկում եմ գոնե ազատվել անբավարար ստացողներից: Եվ սա անելու համար նախարարությունը պետք է օբյեկտիվ (առանց այս պայմանի ամեն ինչ անիմաստ կդառնա) քննությամբ փակի բոլոր անբավարար ստացողների մուտքը դպրոց: Այս ֆորումում էլ հաճախակի հանդիպում են տարբեր առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներ: Տնօրենները հնարավորություն պիտի ուենան ընտրել միայն նրանցից, ովքեր նախարարության քննությունից դրական են ստացել:

Տարակարգ ստանալու համար քննություն հանձնողներից արդեն կարելի է այլ պահանջներ դնել: Դրանք կլինեն դաս վարելը, մանկավարժական գիտելիքների ստուգումը և այլ տարբերակներ, որոնք առաջարկվել են այստեղ արված տարբեր գրառումներում, կարելի է քննարկել, մշակել և այլն և այլն:

Դրանցից մեկի մասին ուզում եմ կարծիք հայտնել:
Չեմ կարողանում պատկերացնել աշակերտների ու ծնողների կողմից ուսուցիչներին գնահատելու որևէ գործնական տարբերակ, քանի որ նման մոտեցումը նախ շատ աշխատատար կլինի, մյուս կողմից էլ դժվար է նրանց դրած գնահատականներն ու կարծիքները համեմատելը: Օրինակ, եթե այդ դասարանի 5 լավագույն աշակերտները դժգոհ են ուսուցչից, իսկ 5 ամենաթույլերը անչափ գոհ են կամ հակառակը, ապա այդ դեպքում միթե՞ դրանք նույն ուժը ունեն: Կամ ծնող կա, որ իր երեխային բավարար նշանակող ուսուցչից շատ գոհ է, իսկ մյուս ծնողն էլ դժգոհ է, չնայած իր երեխային գերազանց են նշանակել: Այդ ծնողների կարծիքները հավաասարակշռելո՞ւ են իրար:


Եվ մի հարց Անուշ Ալեքսանյանին, կապված իր վերջին գրառման հետ:
Կարծում եմ, որ Ձեր ասածը չի վերաբերվում իրենց առարկաներից անբավարար ստացողներին:
Եթե նրանց էլ է վերաբերվում, ապա կարող եք գտնել մի այդպիսի "սովորցնող" ու բոլոր առարկաների դասերը տաք իրեն:

Անուշ Ալեքսանյան
19.10.2012, 17:48
Հարգելի' Գագիկ, իհարկե, խոսքը չի վերաբերում անբավարար ստացողներին, քանի որ սեփական առարկայից անբավարար ստանալը վկայում է տվյալ մարդու մտավոր, ինտելեկտուալ հնարավորությունների սղության մասին, որը կնկատվի նաև մեթոդական առումով անպատրաստ լինելու մեջ: Սակայն հիպոթետիկ առումով, այո', եթե գտնեք այդպիսի մեկին, ապա նա կարող է դասավանդել մեկից ավելի առարկաներ, անշուշտ: Լավագույն մանկավարժներին հաջողվում է ավելին փոխանցել աշակերտներին, քան դպրոցի մնացած ուսուցիչներին ամբողջությամբ վերցրած: Այս երևույթը վկայում է հենց այդ մասին, որ առարկայական գիտելիքներին մենք ավելորդ կարևորություն ենք տալիս:

Անուշ Ալեքսանյան
19.10.2012, 17:55
Բացի դրանից, առարկայական թեստերը կարող են այնպես կազմվել, որ շատերը անբավարար կստանան: Այսօր շատ գրագետ մարդիկ հայոց լեզվի` բուհական ընդունելության քննությունից անբավարար կստանան, դա չի նշանակի, որ իրենք անգրագետ են: Հարցաշարերն ու թեստերը կարող են շատ վատ կազմվել, ինքնանպատակ հարցեր պարունակել, ինչը այսօր շատ հաճախ է նկատվում:
Մենք դպրոցում մի ուսուցչուհի ունեինք, որը գրատախտակին երբեմն սխալ էր գրում, հետո անմիջապես նկատում էր և ուղղում, սակայն իմ մեջ տպավորվել էր, որ ինքն անգրագետ է:Այսօր ամաչում եմ, որ այդքան բծախնդիր էի այդ կնոջ հանդեպ, որովհետև նա մեր ամբողջ դասարանին, կրկնում եմ, ամբողջ դասարանին ստիպեց կարդալ: Մեր դասարանը սովորեց կարդալ, սիրեց կարդալը իր շնորհիվ:
Այսօր ես վստահ չեմ, որ մեկ այլ ուսուցիչ, որը անկրկնելի հայերեն գիտեր, ավելի լավն էր, քան նա, ով երբեմն բացթողումներ էր ունենում:

Անահիտ Բախշյան
20.10.2012, 12:01
Հարգելի Գագիկ, եթե ուսուցիչն ունի բարձրագույն կրթության դիպլոմ, ապա ի?նչ հիմքով է նախարարությունը բոլորի գիտելիքները ստուգելու նպատակով քննություն անցկացնում ու տասնհինգ միավոր չհավաքողին՝ ազատում աշխատանքից:Դա կարող են անել նորմալ, այսինքն երեխաների գիտելիքի համար պատասխանատու տնօրենները, երբ ուսուցչի թափուր տեղի գիտելիքի մրցույթ են անցկացնում, այլ ոչ՝ ուրիշ բանի մրցույթ: Իսկ տնօրեն կա, ով իր դպրոցի ամենալավ ուսուցիչներին է կրճատում, որովհետև իր դուդուկի տակ չեն պարում և ընդունում է Ձեր նկարագրած ուսուցչին ու վայելում է քաղաքապետարանի ու քաղաքապետի անձնական հովանավորությունը:Կոնկրետ օրինակ, Երևանի թ.27 դպրոցի տնօրենն ազատել է լավագույն ուսուցիչներին՝ Սուսաննա Էլոյանին ու Գոհար Ստեփանյանին:Հոկտեմբերի 22-ին էլ տնօրենի ընտրության օրն է ու նման տնօրենը կվերընտրվի, որքան էլ բողոքեն աշակերտներն ու ծնողները:Առայժմ սա է տխուր իրականությունը: Հասարակությունը, դպրոցի համայնքը չի պաշտպանում իր երեխայի կրթության շահերը, որովհետև այդ պատասխանատվությունը դեռևս չի ստանձնում մեր Քաղաքացին:

Անահիտ Բախշյան
20.10.2012, 12:06
Վերջերս լուրերով տարածվեց հետևյալի մասին. Ֆրանսիայում մի դպրոցի ծնողները պատանդ էին վերցրել տնօրենին՝ պահանջելով դպրոցն ազատել մի անգրագետ ուսուցչից:Այդ ծայրահեղ քայլին էին դիմել որովհետև իրենց բողոքներին տնօրենն ականջալուր չէր եղել:Տնօրենն, ի վերջո ազատել էր այդ ուսուցչին: Ահա, նաև: այսպես պետք է ծնողները պահանջեն կրթության որակ

Անուշ Ալեքսանյան
20.10.2012, 12:41
Նման կերպ վարվում են միայն ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող հասարակություններում: Մեր դպրոցներում ամեն ինչ կարելի է տեսնել և´ աննպատակ, անհիմն բողոքներ ներառված մեկ երեխայի վարքի հանդեպ, և´ ծայրաստիճան ստրկամտություն որևէ ուսուցչի սխալ վերաբերմուքնի և վարմունքի հանդեպ: Կարծում եմ շատ աշխատանք ունենք անելու այս ուղղությամբ, առհասարակ կրթության հանդեպ վերաբերմուքնի փոփոխության ուղղությամբ:

Գագիկ
20.10.2012, 13:24
Տիկին Բախշյան, ես էլ հենց այդ եմ ասում, որ տնօրեններին պետք է չտալ այդ հնարավորությունը, որ նա լավին ազատի ու իր ուզած անգրագետին ընդունի:
Ես այսօրվա համար ոչ թե 15, այլ 8 բալ եմ առաջարկել: Այն, որ հակասություն կա դիմպլոմ ունենալու ու անբավարար ստանալու մեջ, պարզ է: Բայց տարիներ շարունակ դպրոցը բարձր գնահատականներով, նույնիսկ մեդալով ավարտած շատ աշակերտներ անբավարար գնահատական են ստացել ու ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել (լավ կլիներ, որ դարձնեին, դրանից գործը կշահեր): Հիմա այս հակասությանն էլ թող ուշադրություն չդարձնեն, այս դեպքում դրանից գործը կշահի:

Ես այս թեմայում ինչ որ գրել եմ, գրել եմ պայմանով` եթե նախարարությունը ցանկություն ու կամք ունի դպրոցն ազատել վատերից ու լավերին բերել դպրոց:
Բայց ԿԻԱ-ի աշխատակիցների գրածները (Ձեր օրինակները, Ալեքսանյանի “Հարցաշարերն ու թեստերը կարող են շատ վատ կազմվել, ինքնանպատակ հարցեր պարունակել, ինչը այսօր շատ հաճախ է նկատվում:” միտքը) ենթադրում են ճիշտ հակառակը` նախարարություն ոչինչ չի անելու կամ խանգարելու է: Եվ հարցնում եք թե ինչ անել, որ այդ վիճակում դրությունը լավանա: Ձեր հարցադրումները այս դրվածքն ունեն: Այդ դեպքում թերևս Ֆրանսիայում կատարվածի Ձեր բերած օրինակի պես մոտեցում է պետք կամ իշխանափոխություն:

Եթե նման պայմանով եք հարցը դիտարկում (նախարարություն ոչինչ չի անելու կամ խանգարելու է), ապա ատեստավորման իդելական տարբերակն էլ ոչինչ չի փոխի, քանի որ տնօրենը կազատի լավին ու կընդունի վատին:
Անհասկանալի է դառնում այս թեման բացելու իմաստը կամ Ձեր կողմից նման աշխատանքային խումբ ղեկավարելը:

gayane0803
20.10.2012, 21:15
Հարգելիներս ես, անձամբ, դեմ եմ ուսուցչին թեստի միջոցով ստուգելուն: Թեստը գիտելիքների ստուգման լավագույն տարբերակը չէ: Ավելի լավ միջոցներ կան` դասի վարում ինտերակտիվ մեթոդներով, դասի պլանի մշակում, դասալսումներ, հարց ու պատասխան և այլն: Տարակարգի ստացման նոր կարգով թեստը հանված է, ու դա ճիշտ որոշում է: Ծնողների կարծիքին էլ դեմ եմ: Կարևորություն եմ տալիս ուսուցիչների մասնագիտական գիտելիքներին և արժեքային համակարգին, որն, ի դեպ, շատ է ընկել: Միմյանց օգնելու պատրաստակամությունը բացակայում է, փոխարենը գերիշխում է նախանձը միմյանց նկատմամբ, բամբասկոտությունը... Առայժմ այսքանը:

Susanna37
21.10.2012, 03:43
Իսկ մի՞թե կարելի է այսօրվա տնօրեններին կամ փոխտնօրեններին վստահել ուսուցիչներին որակավորելու հարցը: Ես փոխտնօրեն գիտեմ, որ մատյանում գրանցումը ուղղագրական սխալով է կատարում, իսկ տնօրեններ էլ կան, որոնք ուսուցչին գնահատում են իրենց հաճոյանալու աստիճանով: Թող ինձ ներեն ազնիվ, սկզբունքային ու գրագետ տնօրենները, որոնք հավանաբար քիչ չեն մեր հանրապետության դպրոցներում, բայց համաձայնեք, որ կան նաև իմ նշած փաստերը, հետևաբար ուսուցչի ճակատագիրը չի կարելի թողնել այդպիսի մարդկանց ձեռքին և ոչ էլ առաջնորդվել ծնողների ու աշակերտների կարծիքով:
Այդ գործը կարելի է վստահել այնպիսի մի կազմակերպության, որտեղ ընդգրկված կլինեն անաչառ, սկզբունքային, գրագետ ու փորձառու մարդիկ: Դա կարող է լինել թե' ԿՏԱԿ-ը, թե' նախարարությունը,թե' ստեղծված մի այլ կազմակերպություն:
Բոլորն էլ լավ գիտեն, որ ասօր դպրոցները <<բռնած>> պահում են դպրոցում նաև այնպիսի աշակերտների, որոնք բոլորովին սովորելու ցանկություն չունեն, իսկ թե ինչու են պահում, բոլորս էլ լավ գիտենք: Առաջին հերթին պետք է փոխել դպրոցների ֆինանսավորման ձև, հոտո ուսուցչից որակ պահանջել: Դրանից հետո, ինձ թվում է, որոշակի տեղաշարժ կլինի կրթության որակի բնագավառում:

Ruben
21.10.2012, 11:18
Վերին ատյաններում պետք է այդ մասին մտածեն, բայց նրանց շատ պետք է...........

սուսան1965
21.10.2012, 11:45
Ի:)սկ մի՞թե կարելի է այսօրվա տնօրեններին կամ փոխտնօրեններին վստահել ուսուցիչներին որակավորելու հարցը: Ես փոխտնօրեն գիտեմ, որ մատյանում գրանցումը ուղղագրական սխալով է կատարում, իսկ տնօրեններ էլ կան, որոնք ուսուցչին գնահատում են իրենց հաճոյանալու աստիճանով: Թող ինձ ներեն ազնիվ, սկզբունքային ու գրագետ տնօրենները, որոնք հավանաբար քիչ չեն մեր հանրապետության դպրոցներում, բայց համաձայնեք, որ կան նաև իմ նշած փաստերը, հետևաբար ուսուցչի ճակատագիրը չի կարելի թողնել այդպիսի մարդկանց ձեռքին և ոչ էլ առաջնորդվել ծնողների ու աշակերտների կարծիքով:
Այդ գործը կարելի է վստահել այնպիսի մի կազմակերպության, որտեղ ընդգրկված կլինեն անաչառ, սկզբունքային, գրագետ ու փորձառու մարդիկ: Դա կարող է լինել թե' ԿՏԱԿ-ը, թե' նախարարությունը,թե' ստեղծված մի այլ կազմակերպություն:
Բոլորն էլ լավ գիտեն, որ ասօր դպրոցները <<բռնած>> պահում են դպրոցում նաև այնպիսի աշակերտների, որոնք բոլորովին սովորելու ցանկություն չունեն, իսկ թե ինչու են պահում, բոլորս էլ լավ գիտենք: Առաջին հերթին պետք է փոխել դպրոցների ֆինանսավորման ձև, հոտո ուսուցչից որակ պահանջել: Դրանից հետո, ինձ թվում է, որոշակի տեղաշարժ կլինի կրթության որակի բնագավառում:

Հարգելի Սուսաննա,ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, այսօրվա դպրոցը դարձել է շուկա,ո?վ քեր են մեղավորները, միթե մենք չենք?

Susanna37
21.10.2012, 11:56
Ուսուցչին որակավորելիս, ուսուցչին տարակարգ տալիս չպետք է անտեսել այն ուսումնական հաստատության դերը, որը նրան դիպլոմ է տվել: Իսկ եթե կասկածում ենք նրա տված գիտելիքներին, ուրեմն համապատասխան մարմիններից պիտի պահանջել`դիպլոմ տան միայն բավարար գիտելիք ստացած շրջանավարտին, հետևեն բուհական կադրերին այնպես, ինչպես դպրոցներին են հետևում: Իսկ վերապատրաստում և ատեստավորում մանկավարժներին պարբերաբար անհրաժեշտ է: Ես համաձայն եմ այն ուսուցիչների հետ, որոնք գտնում են,որ տարակարգ ստանալու համար ուսուցիչը պետք է և` թեստ հանձնի, և`դաս վարի, և` բանավոր քննություն տա, բայց շեշտը պետք է դնել ոչ թե առարկայական հարցերի վրա, այլ մեթոդական:
Ես հանդիպել եմ շատ ուսուցիչների, որոնք շատ լավ գիտեն իրենց առարկան, բայց նյութը մատուցելու արդյունավետ մեթոդը չեն գտնում:Հենց այս մեթոդը պետք է սովորեցնել ուսուցչին: Դպրոցների փոխտնօրենները կոչված են մեթոդական օգնություն ցույց տալու ուսուցիչներին, բայց նախ նրանց պետք է սովորեցնել: Փոխտնօրեն գիտեմ, որ պահանջում է ուսուցիչներից դասի պլան գրել, ինքը չի գրում, դասին էլ խոսում է դեսից-դենից:Այստեղից պետք է սկսել. նախ դպրոցի ղեկավարությանը վերապատրաստել, հետո` ուսուցիչներին: Տնօրենները վերապատրաստվել են, դպրոցի ղեկավարմանը պատրաստ են, չպետք է մոռանալ փոխտնօրեններին:

Անուշ Ալեքսանյան
21.10.2012, 12:57
Ես համաձայն եմ այն ուսուցիչների հետ, որոնք գտնում են,որ տարակարգ ստանալու համար ուսուցիչը պետք է և` թեստ հանձնի, և`դաս վարի, և` բանավոր քննություն տա, բայց շեշտը պետք է դնել ոչ թե առարկայական հարցերի վրա, այլ մեթոդական:
Ես հանդիպել եմ շատ ուսուցիչների, որոնք շատ լավ գիտեն իրենց առարկան, բայց նյութը մատուցելու արդյունավետ մեթոդը չեն գտնում:Հենց այս մեթոդը պետք է սովորեցնել ուսուցչին:

Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, մեթոդապես պիտի զինենք մեր ուսուցիչներին: Մասնագիտական գիտելիքները երկրորդական դեր են կատարում այս պարագայում:

սուսան1965
27.10.2012, 21:15
Առաջարկում եմ, մանկավարժի վարպետության գնահատման համակարգում ընդգրկել գնահատման տարբեր միջոցներ` թեստեր, հարցազրույց, դասալսում և այլն, հաշվի առնելով մասնագետի անձնային որակները, հասարակական ակտիվությունը, աշակերտների առաջադիմությունը և այլ չափանիշներ:

Ես շատ եմ կարևորում կրթության և դաստիարակության խնդիրների միասնությունը,ուսուցիչը պետք է կարողանա արդյունավետ կազմակերպի ուսուցումը : Իսկ թեստերն ու դասալսումները շատ ավելի կնպաստեն այսօրվա ուսուցչի անձնային որակների բարձրացմանը, որոնց կգումարվի նաև լավ աշակերտ + լավ ծնող կապը:

Երիտասարդ մանկավարժ
26.01.2014, 18:04
Մեզ անհրաժեշտ է վերահսկողութուն, որը չի լինի ինքնանպատակ, որի հիմքում կլինեն որակյալ կրթությունն ու լավագույն մասնագետների մուտքը դպրոց ապահովելը:Մենք փորձում ենք առավել առաջադեմ ու որակայալ դարձնել հանրակրթական դպրոցը ՝ մոռանալով , որ նույն այդ թեստը, բանավոր քննությունը անիմաստ են ,եթե չի գնահատվում գիտելիքն ու մանկավարժական վարպետությունը,եթե այդ ամենին խառնում ենք կրթության հետ բացարձակապես չառնչվող հարցեր, որոնք արդյունքում դառնում են գերակա և ստվերում թողնում նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը:

Anushka
10.10.2014, 22:15
Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքրում է, թե վերջին հրամանը որն է, որը վերաբերում է որակավորման տարակարգի ստացմանը:
Բացի այդ, 2րդ կարգի ստացման համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել: edu.am կայում վերջին տեղադրվածը սա եմ գտնում http://www.edu.am/DownloadFile/5422arm-Atestavorman_Tert.pdf: Խնդրում եմ, օգնեք ինձ ծանոթանամ կարգին, քանի որ ինձ հայտնի է 2013թ. նախարարի հրամանը:

izabet
11.10.2014, 02:00
Կարդացեք Առավոտ-ը
Անահիտ Բախշյանը ասում է <Ավտոմեքենայով պարգևատրված ուսուցչի գործունեությունն անհայտ է>,անհայտ ուսուցիչների շատ հայտնի տասնինն աշակերտներ միջազգային առարկայական օլիմպիադաներում գրավեցին արծաթե, ոսկե մեդալներ, սակայն, չգիտես ինչու, այդ ուսուցիչները մնացին չնկատված:

Իսկ ես ասում եմ.
Իսկ ինչու՞ <Կրթություն> թերթը չի ներկայացնում այդպիսի ուսուցիչների աշխատանքը:
Ինչու՞ նկատված ուսուցիչների աշխատանքը հանրությանը չեն իրազեկում կամ ինչու՞ այդ ուսուցիչները իրենք չեն իրենց ներկայացնում Կտակում Պաշարների շտեմարանում կամ հեռուստատեսությամբ:
Վատ է երբ լավագույներին՝ մինչ լավագույն լինելը մեզ հայտնի չէ՞

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/10/504836/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Արմինե Մ
12.10.2014, 00:52
http://www.edu.am/DownloadFile/6180arm-Tarakarg_hraman_1031-N.pdf
Հարգելի Անուշկա, վերջին փոփոխությունը սա է:

Սվետլանա Քոչինյան
02.11.2014, 09:21
Համաձայն եմ, որ ուսուցիչն առաջին հերթին պետք է իր անձնային որակներով Մարդ լինի բոլոր առումներով, լավ տեսակով, իր անհատականությամբ, իր ողջ ներքինով և արտաքինով նույնպես:Շատ դեպքերում երեխան սիրում է դպրոցը և նախընտրում որևէ առարկա`սիրելով տվյալ ուսուցչին:Ուսուցիչն այնքան պատրաստված և բարեկիրթ պիտի լինի,որ կարողանա լսել և տեսնել յուրաքանչյուր աշակերտին և պատասխան տա նրա յուրաքանչյուր ինչուին: Հիշենք, թե ովքեր են Ոսուցիչ մեծագույն կոչմանն արժանացել հայոց մեծերի մեջ`սկսած Մաշտոցից մինչև մեր օրերը...

Սվետլանա Քոչինյան
02.11.2014, 09:36
Ուսուցիչն ինքը չպիտի գնա որևէ գնահատանքի արժանանալու համար,այլ դա պիտի արվի արդարամիտ և բարեխիղճ տնօրինության միջոցով,ովքեր ամեն օր տեսնում են իսկական ուսուցչի իրական աշխատանքը և կարող են լինել ազնիվ ու անկաշառ:Երևի շատերի համար ծիծաղելի կհնչի այս միտքն այսօր, երբ շատ ու շատ դպրոցներում գնալով շատանում են գործից անտեղյակ պատահական մարդիկ, որոնք չեն տիրապետում մանկավարժական ոչ մի գործիքի...

Սվետլանա Քոչինյան
02.11.2014, 09:43
Լիովին համաձայն եմ Ձեր կարծիքի հետ:

Սվետլանա Քոչինյան
02.11.2014, 09:56
Ցավոք, մեր հասարակությունն այնքան զարգացած չէ, որ նման լուրջ գործերով զբաղվի,և անգամ տարբերի թացը չորից: Մյուս կողմից էլ սոված,հաց փնտրող մարդու համար կրթությունն արդեն վերջին պլանում է,հատկապես գյուղական դպրոցներում, որոնց մասին շատերը պատկերացում անգամ չունեն...

Լիլյա
02.11.2014, 15:05
Որպեսզի ուսուցիչը կարողանա ամբողջովին նվիրվել դպրոցին և աշակերտին, ուրեմն նրա համար պետք է ստեղծվի տանելի պայմաններ: Պետության հոգատարությունը պետք է լինի ուսուցչի նկատմամբ, հարգաք ձևավորվի դպրոցի և ուսուցչի նկատմամբ: Հաճախ ասում են՝ ուսուցիչը ինքը պետք է ստեղծի իր համար հարգանք, այո, համաձայն եմ, դա այդպես է, կան աշակերտի և ծնողի կողմից հարգված ուսուցիչներ: Բայց այսօր հասարակության մեջ պակասել է հարգանքը և դրական վերաբերմունքը դպրոցի, ուսուցչի և առհասարակ կրթությամն նկատմամբ, և սրա մեղավորը միայն ուսուցիչները չեն: Կրթության բնագավառի ցանկացած աշխատող լավ գիտի, թե որն է դրա պատճառը, և մինչև այդ պատճառները չվերացվեն, դպրոցն էլ, ուսուցիչն էլ, կրթությունն էլ երկրորդական կամ, ավելի ճիշտ, չգիտեմ որերորդական պլանում կհայտնվեն:

Հետազոտող
12.12.2018, 02:25
հարգելի ընթերցողներ և հարցման հեղինակ ուսուցիչների մասնագիտական որակները գնահատելու համար կան բավականին մանրակրկիտ և հիմնավոր ներկայացված ծրագրեր,թերևս չգիտեմ որքանով են դրանք ընդունվել համապատասղան մարմինների կողմից.առաջարկում եմ ուսումնասիրել այդ փաստարկված տեսակետներն.

Հետազոտող
12.12.2018, 02:50
թերևս այդ հարցի շուրջ դեռ առաջարկ չեմ կարող հրապարակել,սակայն հարկ եմ համարում կիսվել իմ այն տեսակետով, որ որքան էլ ունենանք ուսուցիչների գնահատման անթերի ձևաչափ,միևնույնն է հիմնախնդիրն չի լուծվելու,դա ընդամեն բաղադրիչ մի տարր է որը արդյունք չի կարող ապահովել , և եթե միևնույնն է ավելի բարձր որակավորում ստացած ուսուցիչը մնալու է առանց աշխատանք,որովհետև նախորդ նույն մասնագիտությունն կրող ուսուցիչը՝թերևս ավելի ցածր որակավորմամբ ,հասցրել էր ավելի վաղաժամ դիմել նույն հաստիքի համար և կախարդական՝կոռուպցիա կոչվող փայտիկի շնորհիվ զբաղեցրել այն բավականին երկար ժամկետ ներառող պայմանավորվածությամբ: