PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. Հանրակրթական հիմն. ծր. իրականացնող ուս. հաստ. հերթ. ատեստավորման ենթակա ուսուցչի վեր.



Chuk
09.07.2012, 18:40
Հարգելի ֆորումցիներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել


ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳ

նախագիծը:

Նախագիծը կարող եք բեռնել այստեղից (http://edu.am/DownloadFile/5683arm-KARGVERAPATRASTMAN.pdf):

Քննարկումը կազմակերպվում է 10.07.2012-25.07.2012 ընթացքում:

Իրինա
09.07.2012, 20:01
Բարև Ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում:Ինչպե՞ս են ատեստավորվելու նախկին կարգով վերապատրաստված ուսւոցիչները:Նախկին կարգում չկար հ. 20 կետը:

Մարիետ
10.07.2012, 20:45
Բարև Ձեզ. ուսուցիչների վերապատրաստման գործընթացը պետք է իրականացնեն միայն այն կազմակերպությունները, որոնք լավատեղյակ են դասագրքերին, ծրագրերին և չափորոշիչներին, ունեն համապատասխան մասնագետներ, այլ ոչ թե ցանկացած մարդ: Կարծում եմ, որ պետք է վերապատրաստում իրականացնող մասնագետները նույնպես ունենան վերապատրաստողի վկայական

manush
11.07.2012, 11:33
Բարև Ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում:Ինչպե՞ս են ատեստավորվելու նախկին կարգով վերապատրաստված ուսւոցիչները:Նախկին կարգում չկար հ. 20 կետը:

Հարգելի Իրինա, Ձեր հարցը փոխանցել ենք ԿԳՆ հանրակրթության վարչություն։

Իրինա
11.07.2012, 17:39
Շնորհակալություն, Մանուշ ջան:

Artak Poghosyan
12.07.2012, 10:48
Հարգելի Իրինա, այն Ձեր կողմից բարձրացված հարցը լուծում կստանա ՀՀ ԿԳ նախարարի կրեդիտների քանակը չափորոշիչները և տեսակները հաստատելու մասին հրամանով, բացի այդ վերապատրաստման կարգի անցումային դրույթը արդեն իսկ լուծում էՁեր կողմից բարձրացված հարցը:

Իրինա
12.07.2012, 17:37
Շնորհակալություն, հարգելի Artak Poghosyan:

Narine_Baghdasaryan
12.07.2012, 21:26
Բարև Ձեզ. ես հարց ունեմ ուսուցիչների վերապատրաստման գործընթացի հետ կապված: Եթե ուսուցիչը 2005 թ.-ից մասնակցել է Կրթության որակ եւ համապատասխանություն ծրագրին որպես վերապատրաստող, կարգ ստանալու համար ինքն էլ պետք է վերապատրաստվի:

torosian
12.07.2012, 23:21
խնդրում եմ ասեք, թե ինչու տեքստի վրա աշխատել չի ստացվում: Հնարավոր չէ արդյոք տեքստը word-ով դնել: Այդպես տեքստի վրա աշխատելու հնարավորություն կստանանք:

torosian
12.07.2012, 23:54
Առաջարկում եմ
ա. ՛՛I Ընդհանրուր դրույթներ՛՛ բաժնի 5-րդ կետը շարադրել այսպես.
Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման իրականացման պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է:
բ. ՛՛II Վերապատրաստման իրականացումը՛՛ բաժնի 12-րդ կետի ՛՛գործընթացի՛՛ բառից հետո ավելացնել ՛՛կազմակերպման՛՛ բառը:
գ. ՛՛II Վերապատրաստման իրականացումը՛՛ բաժնի 20-րդ կետի բովանդակությունից ելնելով ավելացնել ՛՛III Ամփոփիչ թեստավորումը՛՛ և ՛՛IV Վերապատրաստման կրեդիտները՛՛ բաժինները: