PDA

Դիտել ողջ տարբերակը : Քրիստոնեություն (աղանդները և աղանդավորները ընդդեմ քրիստոնեության)



alpiakan
02.06.2010, 12:04
Ողջույն:Ֆորումում բացելով այս թեման ես հույս ունեմ ,որ քննարկումները բուռն կլինեն ինչպես և մյուս թեմաներում:Աղանդների հարցը այսօր մեր քրիստոնյաների համար շատ մեծ վտանգ է ներկայացնում :Նախօրոք ուզում եմ ներողություն խնդրել ,եթե հանկարծ մեր ֆորումի մասնակիցներից էլ կան,որոնք համլրում են այդ շարքերը: Ինչի համար են ստեղծված այդ աղանդավորական սեկտորները,ովքեր են նրանց պարագլուխները,ինչ շահեր ունեն նրանք և ինչ են իրենցից ներկայացնում նրանց շարքերը լրացնող <շարքային> աղանդավորները?:

Gago
02.06.2010, 12:26
Ողջունում եմ այս թեման։ Մաղթում եմ, որ քննարկումների արդյունքում գոնե մեկ մոլորված համալրի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոտի շարքերը։

alpiakan
02.06.2010, 13:08
Ուշքի եկեք ախր մեր քրիստոնեությունը այդքան պատերազմներ է տեսել ու տարել,բայց անգամ չի երերացել,իսկ այսօր ? Այսինքն 1700 տարվա պատմությունը հողին են հավասարեցնում?

Gago
02.06.2010, 13:33
Ուշքի եկեք ախր մեր քրիստոնեությունը այդքան պատերազմներ է տեսել ու տարել,բայց անգամ չի երերացել,իսկ այսօր ? Այսինքն 1700 տարվա պատմությունը հողին են հավասարեցնում?

Իբր ի՞նչ։ Alpiakan ջան, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ դու գրում ես միայն նրա համար, որ գրես։ Ե՞րբ էր ուշքերս գնացել, որ դու ուշքի գալու կոչ ես անում։

alpiakan
02.06.2010, 13:45
բայց ինչի ես դա քո վրա վերցրել,դա ասված է նրանց ովքեչ մոլորվել են

Gago
02.06.2010, 13:56
Բարեբախտաբար իմ ծանոթների մեջ մոլորվածներ չկան։ «Ցավոք» փողոցում էլ ինձ ոչ մեկը չի փորձում տանել խոտոր ճանապարհով...

Gago
02.06.2010, 17:16
Հարգելի alpiakan, ի՞նչ կլինի, երբեմն քո գրածները խմբագրի, մասնավորապես թեմայի վերնագիրը։ Եվ ոչ միայն։ Քո գրեթե բոլոր գրառումներում վրիպակներ կան։

Susanna37
16.10.2010, 20:51
Աղանդները և աղանդավորական շարժումը բոլոր ժամանակներում էլ եղել են, բայց ինձ թվում է, որ ոչ մի ժամանակ այնքան մեծ վտանգ չեն ներկայացրել, ինչքան որ հիմա: Յոթանասուն տարի քրիստոնեությունից խորթացած մարդը ինչքան էլ երեսով դառնա դեպի քրիստոնեությունն ու եկեղեցին, ինչքան էլ դպրոցներում դասավանդեն հայոց եկեղեցու պատմություն, այնուամենայնիվ նախորդ դարերի հավատացյալ քրիստոնյան չի դառնա: Այդ աղանդները, հատկապես եհովականը /գուցե նաև մյուսները/ մեծ վտանգ են ներկայացնում նաև նրա համար, որ դեմ են կանգնում իրենց քարոզներով հայրենասիրությանը, հայրենիքին, հաճախ խառնվում են նաև կրթության գործին`թույլ չտալով իրենց երեխան մասնակցի հայրենասիրական թեմաներով, մորը, ուսուցչին, որևէ նշանավոր գրողի կամ արվեստագետի նվիրված միջոցառումներին` պատճառաբանելով, թե չի կարելի ոչ մեկին երկրպագել, մեծարել, բացի Եհովայից, թույլ չեն տալիս իրենց երեխաները մասնակցեն ռազմագիտության դասերին: Մի՞թե պետության գործերին չեն խառնվում, երբ արգելում են իրենց տղաներին ծառայել բանակում, զենք վերցնել` գերադասում են բանտ նստել, բայց չծառայել բանակում: Հայրենիքին չեն ծառայում, բայց լավ էլ օգտվում են հայրենիքի բարիքներից:

Հարգելի Gago, շատերին այդ աղանդավորները չեն կարողանում տանել խոտոր ճանապարհով, բայց մենք այնքան փոքր ազգ ենք, որ եթե մեկն էլ ընկնի դրանց ցանցը, արդեն վատ է, ոստի դրա դեմ պետք է պայքարենք բոլուրս, և Դուք իրավացի եք, թեկուզ մի հայի էլ փրկենք աղանդավորների ճանկերից, մեծ գործ արած կլինենք:

Anush Avetisyan
17.10.2010, 14:39
Հայերս պարծենում ենք,որ 1700 տարվա քրիստոնյաներ ենք:Բայց շատերը չգիտեն ում են հավատում և ինչու, կամ որն է քրիստոնեության խորհուրդը:Իսկ նման մարդկանց մոլորեցնելը հեշտ է:Ես կոչ եմ անում` լինել սթափ, առողջամիտ և զգուշանալ պատահական <<քրիստոնյաներից>>: