PDA

Դիտել ողջ տարբերակը : Դպրոցական առարկայական օլիմպիադաներ



manush
30.01.2012, 14:04
Թեման ստեղծվել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Արեն
30.01.2012, 15:05
Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլին միջին դպրոցի ո՞ր դասարաննների աշակերտները կարող են մասնակցել:

manush
30.01.2012, 16:10
Հարգելի գործընկերներ,

այս տարի, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով (http://armedu.am/arm/materials.php?sec=library&id=2837), փոփոխություններ են կատարվել ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգում, ինչպես նաև հաստատվել է 2011-2012 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ընթացակարգը (http://armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2836):

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգը, փոփոխությունները տեղադրված են նաև
olymp.am հասցեում գործող ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ կայքում:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել հետևյալ մեջբերումը` նշված կայքից:


ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման կարգում կատարվել է փոփոխություն: Կարգի փոփոխության համաձայն` ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է 2011-2012 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

Մասնակիցների նախնական ցուցակը դպրոցի տնօրինությունը մինչև 2012 թ. հունվարի 31-ը ներկայացնում է ԿՏԱԿ կամ info@olymp.am էլ. հասցեով (word ֆայլով, sylfaen տառատեսակով, ցուցակում պարտադիր նշել մարզը, դպրոցը, աշակերտների ցուցակը ըստ դասարանների):

Ցուցակները կտեղադրվեն olymp.am կայքում:

Ցուցակների վերջնական ճշտումները կամ նոր մասնակիցների գրանցումը կատարել մինչև փետրվարի 10-ը` էլեկտրոնային եղանակով:

Օլիմպիադայի տարբեր փուլերի մասնակիցների ցուցակները, նրանց արդյունքները, առաջին և երկրորդ փուլերի առաջադրանքները, օլիմպիադայի անցկացման վայրերը և այլ տեղեկությունները կտեղադրվեն olymp.am կայքում:

manush
30.01.2012, 16:20
Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլին միջին դպրոցի ո՞ր դասարաննների աշակերտները կարող են մասնակցել:

Արեն ջան, մեջբերումը Մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի կազմակերպման ընթացակարգից է.


Օլիմպիադան անցկացվում է երկու տարիքային խմբերով՝ միջին և ավագ:
3. Միջին խմբին մասնակցում են միջին դասարաններում սովորողները, իսկ ավագ խմբին՝ 10-12-րդ դասարաններում սովորողները:
4. Միջին դասարաններում սովորողը կարող է մասնակցել տարիքային ավագ խմբի սովորողների օլիմպիադային:

Իսկ օլիմպիադաների կազմակերպման կարգում նշված է, որ


Առաջին փուլին կարող է մասնակցել 5-12-րդ դասարանների ցանկացած աշակերտ:

Այսինքն, Մաթեմատիկայի օլիմպիադայի առաջին փուլի միջին տարիքային խմբում կարող են ընդգրկվել 5-9-րդ դասարանների աշակերտներ:

manush
31.01.2012, 18:34
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի գործընկերներ,

մաթեմատիկայի օլիմպիադայի առաջին փուլն անցկացվում է դպրոցում:
Առաջադրանքներն ու Պատասխանի ձևաթուղթը փետրվարի 18-ին ժամը 10:00-ին կտեղադրվեն olimp.am (http://olymp.am/)կայքում և armedu.am (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2836)պորտալում, ինչպես նաև` էլեկտրոնային փոստով կուղարկենք ՀԴԻՑ-ի բոլոր դպրոցներին:

Ni*koLe***
31.01.2012, 18:35
Իսկ մյուս առարկաների օլիմպիադաների վերաբերյալ նորություններ չկան?Երբ են անցկացվելու?

manush
01.02.2012, 15:54
Իսկ մյուս առարկաների օլիմպիադաների վերաբերյալ նորություններ չկան?Երբ են անցկացվելու?

Հարգելի Ni*koLe***, բացի մաթեմատիկայից, մյուս առարկաների օլիմպիադաների ընթացակարգերում փոփոխություններ չկան:

Ըստ կարգի`


Առաջին` դպրոցական փուլը պետք է կազմակերպված լինի դպրոցներում դեկտեմբեր-հունվար ամիսներին:
Երկրորդ`տարածքային փուլը կազմակերպվում է նախկին վարչատարածքներում:

manush
13.02.2012, 12:29
Ուշադրություն. Մաթեմատիկայի օլիմպիադա, առաջին փուլ (18.02.2012թ.)

Դպրոցականների 2011-2012 ուստարվա մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի կազմակերպիչներն առաջին փուլի անցկացման մասին հայտնում են հետևյալը.

Մաթեմատիկա. առաջին փուլ - 18.02.2012թ.


Ներկայացնում ենք 2012թ. դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլի մասնակիցների ցուցակները փետրվարի 8-ի դրությամբ (Հավելված 1 (http://olymp.am/node/106)):

Հարգելի' գործընկերներ, ուղարկած էլեկտրոնային նամակներում նկատվել են անճշտություններ.

◦ նամակը գրված չէ Word կամ Excel ծրագրերի ֆայլերով,
◦ նամակը գրված չէ sylfaen տառատեսակով,
◦ նշված չէ մարզը, դպրոցը, դասարանը:

Հնարավոր է, որ ձեր աշակերտների անունները չգտնեք ցուցակում:

Ցուցակում ճշտումներ կատարելու կամ նոր աշակերտների անուններ ավելացնելու համար մինչև 2012թ փետրվարի 14-ը ներառյալ լրացրե'ք Հավելված 2 (http://olymp.am/sites/default/file/havelvac.doc)-ը և ուղարկե'ք info@olymp.am հասցեով:

Առաջին փուլի տարբերակները և պատասխանների ձևաթուղթը փետրվարի 18-ին` ժամը 10:30-ին, կտեղադրվեն Olymp.am կայքում: Մինչ այդ աշակերտները պետք է գտնվեն օլիմպիադայի համար հատկացված սենյակներում: Տարբերակները և պատասխանների ձևաթուղթը կայքից ներբեռնելուց հետո անհրաժեշտ է բազմացնել մասնակից աշակերտների քանակով և ժամը 11:00-ին բաժանել մասնակիցներին: Օլիմպիադայի տևողությունը 120 րոպե է: Պատասխանների ձևաթղթերը նույն օրը մինչև ժամը 18:00 պետք է հանձնել մարզային (Երևանում քաղաքապետարանի) կրթության վարչություն: Կրթության վարչությունը փետրվարի 20-ին` մինչև ժամը 18:00 –ը, ձևաթղթերը ներկայացնում է ԿՏԱԿ (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն): Փետրվարի 28-ին առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակները կտեղադրվեն Olymp.am (http://olymp.am/) կայքում:

Աղբյուր` http://olymp.am/

Մանոն
16.02.2012, 14:31
Լոռու մարզում մեկնարկվել են առարկայական օլիմպիադաները.


http://www.youtube.com/watch?v=cdrsX7Y3-Hs&feature=related

manush
16.02.2012, 16:25
Հարգելի գործընկերներ,

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ պորտալի 2011-2012 ՈՒՍՏԱՐՎԱ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&mode=show&cat_id=2836) բաժնում տեղադրվել է.


«ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ, 2011-2012 ՈՒՍՏԱՐՎԱ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՄԱՐԶԱՅԻՆ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԵՐԸ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ 122-Ա/Ք 15.02.2012 ՀՐԱՄԱՆԸ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ: (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2843)

manush
17.02.2012, 13:23
Հարգելի բարեկամներ.

olymp.am (http://olymp.am/) կայքում և ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2851) պորտալում տեղադրվել է դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլի (18.02.2012) պատասխանների ձևաթուղթը (http://www.armedu.am/arm/files/material_files/Olimpiada_Math_dzevatught.doc) և ձևաթուղթը տպելու հրահանգը (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&id=2854):

manush
17.02.2012, 17:32
Հարգելի կազմակերպիչներ, խնդրում ենք նախապես ուշադիր կարդալ սույն ուղեցույցը

Ներկայացնում ենք 2012թ. դպրոցականների մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի 1-ին փուլի մասնակիցների վերջնական ցուցակները՝ փետրվարի 15-ի դրությամբ (Հավելված 1 (http://olymp.am/node/106)):

o Օլիմպիադան անցկացվում է մասնակից աշակերտի դպրոցում:

o Պատասխանների ձևաթուղթը նախապես ներբեռնել կայքից և աշակերտների քանակով տպել A4 ֆորմատով /պատճենահանել չի թույլատրվում/:

o Պատասխանների ձևաթղթի անձնական համար վանդակներում լրացնել /մինչև հնգանիշ համարների դեպքում ազատ թողնել առջևի վանդակները/ աշակերտի ցուցակում ունեցած անձնական համարը: Եթե աշակերտի անունը կրկնվել է /իր կամ այլ դասարանի ցուցակում/, ապա անձնական համարը լրացնել իր դասարանի ցուցակի համարներից մեկը: Եթե աշակերտի անունը գտնվում է այլ դասարանի ցուցակում, ապա պետք է լրացնել նրա դիմաց գրված անձնական համարը և ճիշտ լրացնել նրա տարիքային խմբի վանդակը:

o Եթե աշակերտի անունը ցուցակներում չկա, ապա նա չունի անձնական համար և նրա աշխատանքը չի կարող ստուգվել: 1-ին փուլի տարբերակները փետրվարի 18-ին՝ ժամը 10:30-ին, կտեղադրվեն olymp.am կայքում: Մինչ այդ աշակերտները պետք է գտնվեն օլիմպիադայի համար հատկացված սենյակներում: Տարբերակները ներբեռնեք կայքից, բազմացրեք մասնակից աշակերտների քանակով և ժամը 11:00-ին պատասխանների ձևաթղթերի բաժանեք աշակերտներին: Սևագրությունը կատարվում է տարբերակների թերթիկների վրա:

o Խնդրում ենք ապահովել օլիմպիադայի անցկացման օբյեկտիվությունը: Երկրորդ փուլի արդյունքները կհամեմատվեն առաջին փուլի արդյունքների հետ:

o Օլիմպիադայի տևողությունը 120 րոպե է:

o Պատասխանների ձևաթղթերը նույն օրը՝ մինչև ժամը 18:00 /մարզկենտրոնների և Երևանի դպրոցները մինչև ժամը 15:00/, պետք է հանձնել մարզային /Երևանում քաղաքապետարանի/ կրթության վարչություն՝ անկախ դպրոցի ենթակայությունից: Կրթության վարչությունը փետրվարի 20-ին` մինչև ժամը 18:00-ը, ձևաթղթերը ներկայացնում են ԿՏԱԿ կամ Կրթության և գիտության նախարարություն` 617 սենյակ:

o Տարբերակների պատասխանները կայքում կտեղադրվեն փետրվարի 21-ին, իսկ առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակները՝ փետրվարի 28-ին:

Աղբյուր` olymp.am (http://olymp.am/#)

Լիանա555
17.02.2012, 22:13
Իսկ վաղվա օլիմպիադան մասնակից աշակերտի դպրոցում է լինելու?

manush
18.02.2012, 10:30
Իսկ վաղվա օլիմպիադան մասնակից աշակերտի դպրոցում է լինելու?

Լիաննա, վերևի գրառման մեջ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՒՄ նշված է, որ


o Օլիմպիադան անցկացվում է մասնակից աշակերտի դպրոցում:

manush
18.02.2012, 13:08
olymp.am կայքում և ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ պորտալում տեղադրվել են Մաթեմատիկայի օլիմպիադայի

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ (միջին խումբ, 5-9-րդ դաս.) (http://armedu.am/arm/materials.php?sec=library&id=2855)

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԽՆԴԻՐՆԵՐ (ավագ խումբ, 10-12-րդ դաս.) (http://armedu.am/arm/materials.php?sec=library&id=2857)։

Հարգելի գործընկերներ.

Ցուցակների հետագա ճշտման նպատակով խնդրում ենք նկատված վրիպակներն ուղարկել info@olymp.am էլ.հասցեին:
Վրիպակները կարող են լինել`
• Աշակերտի անունը գրված է այլ դասարանում,
• Անունը, ազգանունը գրված է սխալներով,
• Բացակա աշակերտի փոխարեն նրա անձնական համարը տրվել է ցուցակից դուրս այլ աշակերտի,
• Այլ:

manush
18.02.2012, 13:21
o Օլիմպիադայի տևողությունը 120 րոպե է:

Ուղեցույցում կատարվել է փոփոխություն՝

o Օլիմպիադայի տևողությունը 180 րոպե է:

Լիանա555
18.02.2012, 14:55
Շնորհակալություն.....արդեն գրել վերջացրել ենք;Ուղղակի ես ու իմ դասարանից 3 հոգի մասնակցելու մասին իմացել ենք երեկ ու այսօր մենք ձևաթղթի վրա անձնական համար չենք գրել ,որովհետև նախօրոք չէինք գրանցվել:Հիմա մեր աշխատանքները ստուգելու են թե ուղղակի ենք գրել?

lusinka
19.02.2012, 12:31
Լիանա ջան ուղեցույցում շատ պարզ գրված է, պետք է ձեր կազմակերպիչն իմանար <<Եթե աշակերտի անունը ցուցակներում չկա, ապա նա չունի անձնական համար և նրա աշխատանքը չի կարող ստուգվել>>:

Ruben
19.02.2012, 12:40
Նույնիսկ կան դպրոցներ, որոնք ցուցակից դուրս են, բայց օլիմպիադան անցկացրել են… Կարծում եմ օլիմպիադայի կազմակերպիչը կմտածի դրանք ստուգելու և համապատասխան արդյունքները հրապարակելու, երկրորդ փուլ թույլատրելու մասին:

Արեն
19.02.2012, 18:04
Իսկ հետաքրքիր է բոլոր ճիշտ առաջադրանքները նույն միավորով են գնահատվում;

manush
20.02.2012, 13:06
Իսկ հետաքրքիր է բոլոր ճիշտ առաջադրանքները նույն միավորով են գնահատվում;

Այսօր կամ վաղը կտեղադրվեն նաև պատասխանների լրացված ձևանմուշները:

manush
20.02.2012, 13:09
Շնորհակալություն.....արդեն գրել վերջացրել ենք;Ուղղակի ես ու իմ դասարանից 3 հոգի մասնակցելու մասին իմացել ենք երեկ ու այսօր մենք ձևաթղթի վրա անձնական համար չենք գրել ,որովհետև նախօրոք չէինք գրանցվել:Հիմա մեր աշխատանքները ստուգելու են թե ուղղակի ենք գրել?

Սիրելի մասնակիցներ, 18,02,2012թ., մինչև օլիմպիադայի ավարտը, դպրոցներին հայտարարվել է (տեղադրվել է կայքերում և էլեկրոնային նամակ է ուղարկվել), որ


Ցուցակների հետագա ճշտման նպատակով խնդրում ենք նկատված վրիպակներն ուղարկել info@olymp.am էլ.հասցեին:
Վրիպակները կարող են լինել`
• Աշակերտի անունը գրված է այլ դասարանում,
• Անունը, ազգանունը գրված է սխալներով,
• Բացակա աշակերտի փոխարեն նրա անձնական համարը տրվել է ցուցակից դուրս այլ աշակերտի,
• Այլ:

manush
21.02.2012, 13:44
Հրապարակվել են մաթեմատիկայի առաջին փուլի խնդիրների պատասխանները:

Աղբյուր` armedu.am (http://armedu.am/arm/official.php?sec=updates&p=1&id=203)

Լիանա555
21.02.2012, 15:11
Ես ստուգեցի . 17 հատն եմ ճիշտ գրել..

Գագիկ
22.02.2012, 01:15
Պատասխաների մեջ վրիպակ կա, տես այստեղ (http://mathnet.am/index.php?option=com_kunena&Itemid=41&func=view&catid=4&id=34&limit=8&limitstart=312)` 1055 գրառումը: Ու երեխան ճիշտ է ասում:

manush
22.02.2012, 10:40
Պատասխաների մեջ վրիպակ կա, տես այստեղ (http://mathnet.am/index.php?option=com_kunena&Itemid=41&func=view&catid=4&id=34&limit=8&limitstart=312)` 1055 գրառումը: Ու երեխան ճիշտ է ասում:

Շնորհակալություն. պարոն Աղեկյան: Ես կտեղեկացնեմ կազմակերպիչներին:

Մեջբերում եմ աշակերտի գրառումը MathNet կայքի ֆորումից (http://mathnet.am/index.php?option=com_kunena&Itemid=41&func=view&catid=4&id=34&limit=8&limitstart=312).


Պարոն Աղեկյան, հասկանում եմ, որ ճիշտ տեղ չեմ ընտրել, բայց կարծում եմ Դուք կիմանաք, թե ինչպես կարելի է ուղղել վրիպակը: Խոսքը մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի պատասխանների մեջ միջին խմբի 4-րդ առաջադրանքի պատասխանի մասին է. 2-ի փոխարեն պետք է լինի 4:

manush
22.02.2012, 10:56
Պատասխաների մեջ վրիպակ կա, տես այստեղ (http://mathnet.am/index.php?option=com_kunena&Itemid=41&func=view&catid=4&id=34&limit=8&limitstart=312)` 1055 գրառումը: Ու երեխան ճիշտ է ասում:

Հարգելի պարոն Աղեկյան, պատասխաններում նշված սխալն ուղղվել է: Շնորհակալություն նաև աշակերտին` հարցը բարձրացնելու համար:

Գագիկ
22.02.2012, 11:37
Ուրախ եմ, որ հարցը լուծվել է: Շնորհակալություն նաև Ձեզ:

Ruzan_#105
24.02.2012, 14:18
Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ աշակերտս՝ Համլետը Մուրադյանը, որը նաև մեր ֆորումի ակտիվ անդմաներից է, 10 բալից հավաքել է 9.25 բալ ինֆորմատիկայի օլիմպիադայից:

Հաղթանակները շարունակվում են :)

manush
24.02.2012, 15:53
Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ աշակերտս՝ Համլետը Մուրադյանը, որը նաև մեր ֆորումի ակտիվ անդմաներից է, 10 բալից հավաքել է 9.25 բալ ինֆորմատիկայի օլիմպիադայից:

Հաղթանակները շարունակվում են :)

Ռուզան ջան, կիսում եմ քո ուրախությունը: Շնորհավորում եմ Համլետին և մաղթում նույն կարգի հաջողություն օլիմպիադայի գալիք փուլերում:

Ruzan_#105
26.02.2012, 19:24
Շնորհակել եմ Մանուշ ջան


Ռուզան ջան, կիսում եմ քո ուրախությունը: Շնորհավորում եմ Համլետին և մաղթում նույն կարգի հաջողություն օլիմպիադայի գալիք փուլերում:

manush
27.02.2012, 12:14
Փետրվարի 25-ից սկսվել է 2011-2012 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:

olymp.am (http://olymp.am/) կայքում և ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ պորտալում (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&mode=show&cat_id=2836), յուրաքանչյուր առարկայի անցկացման օրը, տեղադրվում եմ առաջադրանքները և պատասխանները (ավարտից հետո):

Մարզային փուլի ժամանակացույցը (http://www.armedu.am/arm/files/material_files/havelvac_4.doc)
Մարզային փուլի Երևան քաղաքի ժամանակացույցը և անցկացման վայրը (http://www.armedu.am/arm/files/material_files/Ywerevan_marzayin_2012.pdf)

karine66
27.02.2012, 22:10
Մանուշ ջան վաղը ֆիզիկայի օլիմպիադայի մարզային փուլի օրն է,մենք Արագածոտնի մարզից ենք և չգիտենք ժամը քանիսին և որտեղ ներկայանանք:Խնդրում եմ պատասխանեք,եթե գիտեք:

Անդրեասյան
27.02.2012, 23:58
am.spoj.pl կայքում կարելի է ոչ միայն ծանոթանալ վերջին տարիների ինֆորմատիկայի մարզային և հանրապետական օլիմպիադաների խնդիրների հետ, այլև կարելի է լուծել, և ծրագրերն ուղարկել թեստավորման։ Միայն թե մասնակի լուծումները հաշվի չեն առնվում։ Խնդիրը համարվում է լուծված, եթե ծրագիրը հաղթահարում է բոլոր թեստերը։

manush
28.02.2012, 13:31
Մանուշ ջան վաղը ֆիզիկայի օլիմպիադայի մարզային փուլի օրն է,մենք Արագածոտնի մարզից ենք և չգիտենք ժամը քանիսին և որտեղ ներկայանանք:Խնդրում եմ պատասխանեք,եթե գիտեք:

Հարգելի Կարինե, ներողություն եմ խնդրում Ձեր հարցն անպատասխան թողնելու համար: Երեկոյան ֆորումի գրառումներին չեմ հետևել: Հուսով եմ, որ տեղեկացել եք ու մասնակցել:
Մենք Երևանի դպրոցները գիտենք և պորտալում տեղադրված է, բայց մարզերինը` չունենք:

Oinf-club
28.02.2012, 14:39
am.spoj.pl կայքում կարելի է ոչ միայն ծանոթանալ վերջին տարիների ինֆորմատիկայի մարզային և հանրապետական օլիմպիադաների խնդիրների հետ, այլև կարելի է լուծել, և ծրագրերն ուղարկել թեստավորման։ Միայն թե մասնակի լուծումները հաշվի չեն առնվում։ Խնդիրը համարվում է լուծված, եթե ծրագիրը հաղթահարում է բոլոր թեստերը։

Հիանալի նախաձեռնություն է

manush
29.02.2012, 17:20
Տեղադրվել են մարզային փուլի այսօր անցկացված Պատմություն առարկայի օլիմպիադայի պատասխանները (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2881):

Արեն
29.02.2012, 23:15
Դպրոցական համահայկական օլիմպիադային եթե դպրոցից միայն մեկ աշակերտ է ուզում մասնակցել այդ դեպքում նորից դպրո՞ցն է հայտ ներկայացնում:

manush
01.03.2012, 15:19
Տեղադրվել են մարզային փուլի այսօր անցկացված Քիմիա առարկայի օլիմպիադայի խնդիրներն ու լուծումները (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2888):

Serin D.
01.03.2012, 16:26
Կասեք, թե առարկայական օլիմպիադաների մարզային փուլն ինչու է Սյունիքի մարզում անցկացվում ոչ միայն Կապան, այլ նաև Գորիս քաղաքում:

manush
02.03.2012, 14:54
Տեղադրվել են մարզային փուլի այսօր անցկացված Հայ գրականություն (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=2902) առարկայի օլիմպիադայի հարցաշարերն ու պատասխանները:

manush
02.03.2012, 17:45
Կասեք, թե առարկայական օլիմպիադաների մարզային փուլն ինչու է Սյունիքի մարզում անցկացվում ոչ միայն Կապան, այլ նաև Գորիս քաղաքում:

Հարգելի Serin D.,

նկատի ունենալով Սյունիքի մարզի առանձնահատկությունները`քաղաքների ու գյուղերի հեռավորությունը, ճանապարհների դժվարանցանելիությունը և նման հանգամանքներ, Կրթության և գիտության նախարարությունը նպատակահարմար է գտել օլիմպիադայի մարզային փուլը կազմակերպել երկու քաղաքներում` Կապանում և Գորիսում:

Serin D.
03.03.2012, 14:39
Իսկ ինչպե?ս են աշխատանքները ստուգվում: Տետրերը ուղարկվո?ւմ են Կապան:

manush
03.03.2012, 17:03
Դպրոցական համահայկական օլիմպիադային եթե դպրոցից միայն մեկ աշակերտ է ուզում մասնակցել այդ դեպքում նորից դպրո՞ցն է հայտ ներկայացնում:

Արեն ջան, օլիմպիադայի կազմակերպիչներից ճշտեցի հարցի պատասխանը։ Ինչպես և հայտարարության մեջ է նշված՝ հայտերը ներկայացնում են դպրոցները։ Սակայն, եթե կա ինչ–որ դժվարություն կամ խանգարող հանգամանք, ապա տեղեկացրեք այդ մասին։

Լորետա
03.03.2012, 19:50
Հարգելի Մանուշ,
իսկ կարո՞ղ եք ասել թե, որտեղից կարող եմ իմանալ ԵՊՀ-ի կազմակերպած օլիմպիադայի արդյունքների /մասնավորապես հետաքրքրված եմ միավորներով/ մասին:Կա՞ որևէ կայք, որ տեղադրել է կամ տեղադրելու է արդյունքները:

Մ.Մինասյան
03.03.2012, 23:39
բարեվ ձեզ; Կարող եմ իմանալ՛ բողոքարկում են արդյոք մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայի արդյունքները` դրանց հետ համաձայն չլինելու դեպքում։ Կանխավ շնորհակալություն։

Serin D.
05.03.2012, 15:20
Ճիշ?տ է, որ օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցելու են մարզային փուլում ամենաբարձր միավորներ հավաքած աշակերտները՝ անկախ դասարանից:

Մ.Մինասյան
05.03.2012, 19:55
Թեման ստեղծվել է 2011-2012 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

Խնդրում եմ պատասխանել/ մի՞թե այդքան դժվար է հայտվել հանրապետական օլիմպիադայի սեղանի մոտ՚ վստահ, որ դու արդեն շաաաատ-շատ հարուստ փորձ ունես։

manush
06.03.2012, 13:42
Հարգելի Մանուշ,
իսկ կարո՞ղ եք ասել թե, որտեղից կարող եմ իմանալ ԵՊՀ-ի կազմակերպած օլիմպիադայի արդյունքների /մասնավորապես հետաքրքրված եմ միավորներով/ մասին:Կա՞ որևէ կայք, որ տեղադրել է կամ տեղադրելու է արդյունքները:

Հարգելի Լորետա, ես ԵՊՀ-ի կազմակերպած օլիմպիադայի մասին տեղեկություն չունեմ:

Մ.Մինասյան
06.03.2012, 16:19
Իմ կարծիքով՞ ամենա ամենահանճարեղները...

Մ.Մինասյան
09.03.2012, 00:13
Հարգելի Մանուշ, կարելի՞ է իմանալ օլիմպիադաների բողոքարկման կարգը, ժամկետները։

manush
12.03.2012, 16:22
Հարգելի Մանուշ, կարելի՞ է իմանալ օլիմպիադաների բողոքարկման կարգը, ժամկետները։

Հարգելի Մ.Մինասյան, Ձեր հարցն ուղղել էի info@olymp.am հասցեին: Տեղադրում եմ պատասխանը.


Մարզային փուլի բողոքարկման կարգը սահմանում է մարզպետարանը:
Երևանում, օրինակ, օլիմպիադայի անցկացման հաջորդ օրը հրապարակվում են արդյունքները, իսկ մյուս օրը, ժամը 15-ից 18-ը կազմակերպվում է բողոքարկում` օլիմպիադան անցկացրած դպրոցում:

Մ.Մինասյան
12.03.2012, 20:22
Շնորհակալություն։ Արդեն ակնհայտ է։

Serin D.
15.03.2012, 00:00
Ե?րբ հայտնի կլինեն հանրապետական փուլի մասնակիցների անունները:

manush
15.03.2012, 12:05
Ե?րբ հայտնի կլինեն հանրապետական փուլի մասնակիցների անունները:

Բաևր Ձեզ.
նախորդ տարի նախարարությունը հանրապետական փուլի մասնակիցների ցուցակները տրամադրել է մարզային փուլի ավարտից 3-5 օրերի ընթացքում:

Հայկ Սահակյան
19.03.2012, 22:53
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլն ավարտվել է:Արդյունքներն ամփոփված են և շուտով հայտնի կլինի հանրապետական փուլի մասնակիցների անունները:Հավելեմ նաև,որ ես՝ Հայկ Սահակյանս, մասնակցելու եմ պատմության օլիմպիադայի հանրապետական փուլին:

manush
24.03.2012, 13:13
Մարտի 23-ից սկսվել է 2011-2012 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:

Այսօր, մարտի 14-ին, անցկացվում է Մաթեմատիկա առարկայի օլիմպիադան:


Պորտալում տեղադրված է Հանրապետական փուլի

ժամանակացույցը (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&id=2848) (օրը, անցկացման դպրոցը և գիշերելու վայրը),

մասնակիցների ցուցակներն ըստ առարկաների (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=3026) և ըստ մարզերի (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=3013):

Serin D.
09.04.2012, 17:33
Բարև ձեզ: Կարող եք ասել, թե երբ կտեղադվեն անգլերեն, գերմաներեն լեզուների հանրապետական փուլի հարցաշարերն ու պատասխանները:

manush
10.04.2012, 11:35
Բարև ձեզ: Կարող եք ասել, թե երբ կտեղադվեն անգլերեն, գերմաներեն լեզուների հանրապետական փուլի հարցաշարերն ու պատասխանները:

Հարգելի Serin D., օտար լեզուների հարցաշարերն ու պատասխանները տեղադրված են պորտալում՝ http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=3007 :

Serin D.
10.04.2012, 16:17
Շնորհակալություն, իսկ արդյունքնե?րը:

manush
11.04.2012, 12:15
Շնորհակալություն, իսկ արդյունքնե?րը:

Անգլերենի և ֆրանսերենի արդյունքները տեղադրված են http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=3007 բաժնում:

Serin D.
21.04.2012, 22:52
Բարև ձեզ: Ե?րբ են տեղադրվելու գրականության արդյունքները:

manush
23.04.2012, 16:33
Բարև ձեզ: Ե?րբ են տեղադրվելու գրականության արդյունքները:

Տեղադրվել են այսօր առավոտյան՝ http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=3113:

Serin D.
24.04.2012, 15:14
Կարող եք ասել, թե որտեղ և երբ են հանձնվելու հայ գրականության օլիմպիադայի մրցանակակիրների դիպլոմներն ու պատվոգրերը:

manush
25.04.2012, 12:45
Կարող եք ասել, թե որտեղ և երբ են հանձնվելու հայ գրականության օլիմպիադայի մրցանակակիրների դիպլոմներն ու պատվոգրերը:

Հարգելի Serin D., ես տեղյակ չեմ:

Serin D.
26.04.2012, 20:57
Կարող եք ասել, թե երբ կտեղադրվեն հայոց լեզվի օլիմպիադայի հանրապետական փուլի հարցաշարերը, պատասխաններն ու արդյունքները:

Հայկ Սահակյան
01.05.2012, 22:07
Հարգելի manush,կարող եք ինձ տեղեկացնել պատմության հանրապետական օլիմպիադայի ընթացակարգի մասին:

manush
02.05.2012, 10:22
Հարգելի manush,կարող եք ինձ տեղեկացնել պատմության հանրապետական օլիմպիադայի ընթացակարգի մասին:

Հարգելի Հայկ Սահակյան, Ձեզ հետաքրքրող հարցերն ուղղեք info@olymp.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Հայկ Սահակյան
02.05.2012, 20:53
Շնորհակալություն

Հայկ Սահակյան
05.05.2012, 23:37
Երբ են տեղադրվելու Եկեղեցու Պատմության օլիմպիադայի արդյունքները

manush
07.05.2012, 12:44
Երբ են տեղադրվելու Եկեղեցու Պատմության օլիմպիադայի արդյունքները

«Հայկական կրթական միջավայր» պորտալում տեղադրվել են այսօր առավոտյան՝ http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=3134 ։

AGasparyan
17.05.2012, 00:14
Հարգելի Մանուշ մեր Հայկ Սահակյանը Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջն. դպրոցից, հանրապետական փուլում պատմություն առարկայից առաջին տեղում է շատ ենք ուրախացել, նա Ձեզ անընդհատ հարցեր էր ուղղում անհանգստանում էր , և ահա արդյունքը:
Շնորհակալություն

manush
17.05.2012, 12:50
Հարգելի Մանուշ մեր Հայկ Սահակյանը Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջն. դպրոցից, հանրապետական փուլում պատմություն առարկայից առաջին տեղում է շատ ենք ուրախացել, նա Ձեզ անընդհատ հարցեր էր ուղղում անհանգստանում էր , և ահա արդյունքը:
Շնորհակալություն

Շատ ուրախ եմ։
Շնորհավորում եմ Հայկին, նրա ծնողներին և ուսուցիչներին։ Հայկին ցանկանում եմ, որ միշտ արժանի լինի իր անվանը՝ ունենա նորանոր հաջողություններ ու բազում հաղթանակներ։

Հայկ Սահակյան
17.05.2012, 21:31
Շնորհակալություն բարեմաղթանքների համար

Արմինե Մ
20.05.2012, 23:01
Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, մաղթում եմ նորանոր հաջողություններ: Յուրաքանչյուր աշակերտի համար այդպիսի հաղթանակները ինքնահաստատման գրավական են, և հաճելի է, երբ բոլորն էլ ուրախանում են նրանց հաջողություններով և գնահատում:
Մայիսի 19-ին հանրապետական դպրոցական օլիմպիադայում հաղթած աշակերտները, նրանց ծնողները, ուսուցիչները և տնօրենները հրավիրվել էին մայրաքաղաք` մասնակցելու ԵՊՀ-ի դահլիճում կայանալիք հանդիսավոր մրցանակաբաշխությանը: Սակայն, ի հիասթափություն շատերի, հանձնվեցին միայն առաջին կարգի դիպլոմները, մյուսներին առաջարկվեց դրանք ստանալ մարզային կրթության վարչություններից: Այդ դեպքում ինչու էին կանչել. չէ? որ աշակերտներից շատերը եկել էին հեռու մարզերից, եկել էին միայն դահլիճ <լցնելու> համար?: Այդքան դժվար գործ էր բոլորի դիպլոմները հանձնելը?

Նարինե Ափիցարյան
16.07.2012, 19:05
Բարեւ Ձեզ: Ինձ հետաքրքրում է , թե ինչո՞ւ համահայկական բնագիտական օլիմպիադայի II փուլի խնդիրները olymp.am կայքում տեղադրված չեն:

manush
17.07.2012, 12:32
Բարեւ Ձեզ: Ինձ հետաքրքրում է , թե ինչո՞ւ համահայկական բնագիտական օլիմպիադայի II փուլի խնդիրները olymp.am կայքում տեղադրված չեն:

Հարգելի բարեկամ, Ձեր հարցն ուղղեք կազմակերպիչներին info@olymp.am հասցեով։
Իսկ երկրորդ փուլի արդյունքները տեղադրված են նաև մեր պորտալում՝ http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=3491 ։

Արեն
06.12.2012, 21:51
Բարեւ Ձեզ: Ինձ հետաքրքրում է, թե մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը ինչ ձեւով պետք է անցկացվի:

manush
07.12.2012, 12:49
Բարեւ Ձեզ: Ինձ հետաքրքրում է, թե մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլը ինչ ձեւով պետք է անցկացվի:

Արեն ջան, նոր տեղեկություն չունեմ։

Susanna55
12.12.2012, 16:04
Բարև Ձեզ, սիրելի Մանուշ, այս տարվա 2012- 2013 ուստարվա դպրոցական մաթեմատիկայի օլիմպիադան ինչ ձևով է անցկացվելու : Էլեկտրոնային, ինչպես անցած ուստարում տարբերակով, թե մենք մեզ համար անցկացնենք ինչպես ամեն տարի:

manush
13.12.2012, 12:34
Բարև Ձեզ, սիրելի Մանուշ, այս տարվա 2012- 2013 ուստարվա դպրոցական մաթեմատիկայի օլիմպիադան ինչ ձևով է անցկացվելու : Էլեկտրոնային, ինչպես անցած ուստարում տարբերակով, թե մենք մեզ համար անցկացնենք ինչպես ամեն տարի:

Սուսաննա ջան, նոր տեղեկություն չունեմ։

manush
14.12.2012, 15:18
Ի գիտություն.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցականների 2012-2013 ուստարվա առարկայական օլիմպիադաները (բացի «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադայից) անց են կացվելու նախորդ տարիներին հաստատված կարգի համաձայն։

«Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադան անց է կացվելու 2011-2012 ուստարվա ընթացքում հաստատված կարգի (http://www.armedu.am/arm/files/material_files/5440arm-matemolimp.pdf) համաձայն։

Աղբյուր՝ «Կրթություն» հ.48 (http://lib.armedu.am/resource/1138), 28.11.2012թ.

Gayaalex
22.01.2013, 00:06
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք պարզելու թե մաթեմատիկայի օլիմպիադային պատրաստվելու համար ինչ գիրք կամ գրքեր կան ... գուցե կան հրապարակված խնդիրներն իրենց պատասխաններով?????????? տղաս 6 -րդ դասարան է և ուսուցչուհին ուզում է որ անպայման նա այս տարի մասնակցի մաթեմատիկայի օլիմպիադային... և քանի որ սա առաջին անգամ է ուզունմ եմ ինչ որ կերպ երեխային նախապատրաստել... ինչ բնույթի են լինում խնդիրնեը և ինչպես են գնահատվում...

Գագիկ
22.01.2013, 00:53
Նայեք այստեղ (http://mathnet.am/index.php?option=com_jdownloads&Itemid=87&view=viewcategory&catid=34) և այստեղ (http://mathnet.am/index.php?option=com_content&view=article&id=47&Itemid=55):
Դրանցից մեկը գիրք է մրցութային առաջադրանքներով ու դրանց լուծումներով, իսկ մյուսը մրցույթ է, որտեղ կան նաև նախորդ մրցույթների առաջադրանքների լուծումները:

Gayaalex
24.01.2013, 03:13
Շատ շնորհակալություն:

Hayk98
15.02.2013, 22:17
olymp.am կայքը տեղեկացնում էր,որ այսոր`փետրվարի 15-ին կտեղադրվեն մաթեմատիկայի օլիմպիադայի 1-ին փուլի արդյունքները:Սակայն արդեն ժամը 21-ն է,բայց արդյունքները չեն տեղադրվել:Որն է պատճառը:Երբ կտեղադրվեն դրանք

Նելի
15.03.2013, 00:32
Երբ հայտնի կլինեն աշխարհագրությոնւ առարկայի օլիմպիադայում հանրապետական փուլ անցած մասնակիցների անունները:

manush
15.03.2013, 12:13
Երբ հայտնի կլինեն աշխարհագրությոնւ առարկայի օլիմպիադայում հանրապետական փուլ անցած մասնակիցների անունները:

Հարգելի Նելի, դպրոցականների առարկայական օլիմպիադաների բոլոր նյութերի սկզբնաղբյուրը ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ (http://www.olymp.am/hy) կայքն է:

Նելի
16.03.2013, 23:02
Շատ շնորհակալություն հարգելի manush: