PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի 43 հազ. ուսուցիչներ կօգտվեն սոցիալական փաթեթից:



Հայուհի
23.01.2012, 18:42
Նոյեմբեր 17, 2011 | 15:59

Հայաստանի 43 հազ. ուսուցիչներ կօգտվեն 2012 թ. բյուջեում ներառված սոցիալական փաթեթից: Այդ մասին այսօր` նոյեմբերի 17-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սա վերաբերում է հանրակրթական, հատուկ դպրոցների ուսուցիչներին եւ արհեստագործական ուսումնարանների ուսուցիչներին: Սակայն այն ուսուցիչները, որոնք ամբողջական դրույքով չեն աշխատում, սոցիալական աջակցության փաթեթից կօգտվեն դրույքի չափին համապատասխան:

http://news.am/arm/news/82290.html

Սակայն, չգիտեմ միայն մեր մարզում, թե ամբողջ հանրապետությունում, դպրոցի օպերատոր-տեխնիկը և գործավարը ընդգրկված չեն սոցիալական այդ փաթեթի մեջ:
Անտրամաբանական է:
Եթե անգամ մտածել են, որ Ինֆորմատիկայի ժամեր ունի օպերատոը, ապա բոլորս էլ գիտենք, որ այդ ժամերը կես դրույքին երբեք չի հասել:
Մենք գիտենք, իսկ արդյոք վերևներում դա գիտեն:
27 տարվա ստաժ ունեմ, ինձ չի հասնում սոցիալական փաթեթ, իսկ մեկ տարվա ստաժ ունեցողին հանում է: Ծիծաղելի է:

Իսկ ի՞նչու չեն խոսում մեր մարզի օպերատորները ...

Էլ ի՞նչ խոսենք հարգելի Արեգ… Հայերենով՝ սևով սպիտակի վրա գրված է «... այն ուսուցիչները, որոնք ամբողջական դրույքով չեն աշխատում, սոցիալական աջակցության փաթեթից կօգտվեն դրույքի չափին համապատասխան»: Այսինքն կապ չունի թե քանի ժամ է պարապում այդ ուսուցիչը: Բայց դե ժողովրդի լեզվով ասած. «Սերը սովորին կտան...» : Ինֆորմատիկայի ուսուցչին ե՞րբ են լսում որ: Ինչ այդ առարկան մտել է դպրոց, գոռում ու գոչում ենք, որ 1 ժամով անցնել այդ առարկան աբսուրդ է: Խոսք գնաց, թե 2-րդ դասարանից կանցնենք՝ չիրականացավ: Մնացինք էլի 5-6 ժամի հույսին: Հիմա էլ կարդացի «սոցիալական» բառը, մտածեցի՝ գուցե ժամերով անապահով ուսուցիչներին մի բան լավ կլինի: նորից սխալվեցի, այստեղից էլ դուրս մնացինք: Դէ կարկուտը ծեծած տեղն է ծեծում…

Արեգ
24.01.2012, 21:39
Ժողովուրդ ջան, կրթության բաժնից ասեցին, որ օպերատոր-տեխնիկի հաստիքը դա տեխնիկական աշխատողի հաստիք է, դրա համար էլ ձեզ չի հասնում ::::::))))))))
Հրաշք եզրահանգում !!!!!!!
Իսկ կես դրույքից պակաս դրույք ունեցողներին ևս չի հասնում սոցիալական փաթեթ: Նրանք եկամտաբեր չեն:
Դե եկ վարժապետ ու մի խենթանա:

gayane0803
25.01.2012, 23:53
Արեգ ջան իսկ լաբորանտը տեխնիկական աշխատող չէ?

manush
26.01.2012, 12:58
Արեգ ջան իսկ լաբորանտը տեխնիկական աշխատող չէ?

Հարգելի գործընկերներ,
ես աշխատանքի բերումով իրավասու չեմ պատասխանել այս հարցին, բայց քանի որ լավատեղյակ եմ դպրոցների համակարգչային կենտրոնների աշխատակիցների` օպերատոր-տեխնիկների կատարած աշխատանքի բնույթին ու ծավալին, միշտ հետևել եմ քննարկումներին և ծանոթ եմ ձեր գրառումներում հնչած մտահոգություններին, ինձ թույլ եմ տալիս տեղադրել


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
1) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն
2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական
աշխատանքի գծով տեղակալ
3) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)
4) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տնտեսական աշխատանքի գծով տեղակալ
5) Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ
Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ (ընդհանուր և մասնագիտացված ծրագրեր իրականացնող դպրոցներում `ուսուցչի օգնական)
7) Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան
8) Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ
9) Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ) (նախկինում` նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ)
10) Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար
11) Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ

Իսկ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ բաժնից մեջբերեմ հետևյալ կետը.


13. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՆՏ
1. Պաշտոնային պարտականությունները.
1) լաբորանտը (ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության) .......

Այսինքն լաբորանտը (ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության) մանկավարժական աշխատող է, իսկ օպերատորը մանկավարժական աշխատողների ցանկում ընդգրկված չէ:

ԺաննաՀ
26.01.2012, 13:32
Մանուշ ջան, ես էլ հասկացա, որ այդ օրենքով են առաջնորդվում, բայց զարմանալի է, որ գոյություն չունեցող լաբորատոր նյութերի, լաբորատորիաների դեպքում լաբորանտի աշխատանքը հարգի է, նա համարվում է աշակերտի հետ շփվող աշխատակից, իսկ օպերատորը, որը մի դեպքում ցանցային ադմինիստրատոր է, մի դեպում համակարգչային դասարանի / կաբինետ/ պատասխանատու և այլն, կարելի է ասել, դպրոցի աշխատակից չի էլ համարվում:
Արդեն մի քանի տարի է, ինչ համակագիչը մտել է դպրոց, ստեղծվում են համակարգչային դասարաններ, <<ՀՀ կառավարության կողմից որդեգրած կրթության քաղաքականության համատեքստում դպրոցներում իրականացվում են գործնական, մեծածավալ ծրագրեր ՏՀՏ-ի արդյունավետ ներդրումը ապահովելու նպատակով>>, նախատեսում են ուսուցիչների, մանկավարժական աշխատողների ակտիվ մասնակցություն, բայց ինչպես գիտենք, գործնականում տարիների ընթացքում շատ բան չի փոխվում, հիմնական բեռը յուրաքանչյուր դպրոցում կրում է մեկը ` լինի օպերատոր կամ ինֆորմատիկայի ուսուցիչ:
Քարացած, ձևական օրենքներով հազիվ էլ նման ընթացք ունենանք...

Արեգ
26.01.2012, 15:36
Հարգելի գործընկերներ,
ես աշխատանքի բերումով իրավասու չեմ պատասխանել այս հարցին, բայց քանի որ լավատեղյակ եմ դպրոցների համակարգչային կենտրոնների աշխատակիցների` օպերատոր-տեխնիկների կատարած աշխատանքի բնույթին ու ծավալին, միշտ հետևել եմ քննարկումներին և ծանոթ եմ ձեր գրառումներում հնչած մտահոգություններին, ինձ թույլ եմ տալիս տեղադրել



Իսկ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ բաժնից մեջբերեմ հետևյալ կետը.



Այսինքն լաբորանտը (ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության) մանկավարժական աշխատող է, իսկ օպերատորը մանկավարժական աշխատողների ցանկում ընդգրկված չէ:

Մանուշ ջան, բայց այս ցանկը որ թվականին են հաստատել ?
2001 -ից գոյություն ունի ԻՀԿ:

gayane0803
26.01.2012, 16:33
Շնորհակալություն Մանուշ ջան մենք չենք ասում, որ համակարգչային օպերատորը մանկավարժ է: Պարզապես ուզում ենք իմանալ, թե նրան ինչու չեն ընդգրկել սոցիալական փաթեթով հատկացվող ծառայություններից օգտվողների ցուցակի մեջ: Կամ, ասենք, դպրոցի մնացած աշխատողներին` տնտեսվար, հավաքարար, պահակ, բանվոր... Չէ որ նրանք էլ չնչին աշխատավարձով են աշխատում:

vanadzor27
26.01.2012, 17:48
Հարգելիներս,եթե օպերատորը մանկավարժ չէ,ինչ է հաշվապահը մանկավարժ է որ ընդգրկված է այդ սոցիալական փաթեթի մեջ:Ավելի լավ էր բոլորին էլ ընդգրկել սոցիալական փաթեթով հատկացվող ծառայություններից օգտվողների ցուցակի մեջ:

manush
26.01.2012, 18:19
Հարգելիներս,եթե օպերատորը մանկավարժ չէ,ինչ է հաշվապահը մանկավարժ է որ ընդգրկված է այդ սոցիալական փաթեթի մեջ:Ավելի լավ էր բոլորին էլ ընդգրկել սոցիալական փաթեթով հատկացվող ծառայություններից օգտվողների ցուցակի մեջ:

Հարգելի բարեկամներ, ես հաշվապահի մասին չգիտեմ, ես արձագանքեցի իմ հարգարժան գործընկերոջ` Արեգ Միկիչյանի հետևյալ գրառմանը`
Ժողովուրդ ջան, կրթության բաժնից ասեցին, որ օպերատոր-տեխնիկի հաստիքը դա տեխնիկական աշխատողի հաստիք է, դրա համար էլ ձեզ չի հասնում :::::)))))))

Մանոն
26.01.2012, 23:23
Ես նույնպես զարմացած եմ...Եվ բացատրություն չկա այն մասին, թե կես դրույքից պակաս ժամերով ուսուցիչները ինչու չեն օգտվում սոց փաթեթից?: Ինֆորմատիկայի ժամերը բոլոր դպրոցներում են քիչ, այդ մարդկանց որտեղի՞ց ապահովեն ժամերով:
http://https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2011/12/%D5%84%D4%B1%D5%8C1917____.pdf
Այս կարգի 10-րդ կետում գրված է.
<<Կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար միջոցներ նախատեսվում են փաստացի վարչական և մասնագիտական պաշտոնների դրույքների թվին համապատասխան: Մեկ անձի հաշվով հատկացվող գումարը չի կարող գերազանցել մեկ դրույքի համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակասի դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով:>>
Բայց չէ որ դրույքից պակասը կես դրույքից պակաս չի նշանակում:? Ցավոք, իսկապես ամենամեծ հաշվով հարվածի տակ օպերատորներն ու ինֆորմատիկայի ուսուցիչներն ընկան:

gayane0803
27.01.2012, 20:51
Մանոն ջան այսպիսի կետ էլ կա.
Սույն որոշումը չի տարածվում
կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսվանից պակաս
աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք ունեցող անձանց,
ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա.

Արեգ
29.01.2012, 18:29
<<Կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար միջոցներ նախատեսվում են փաստացի վարչական և մասնագիտական պաշտոնների դրույքների թվին համապատասխան: Մեկ անձի հաշվով հատկացվող գումարը չի կարող գերազանցել մեկ դրույքի համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակասի դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով:>>
Բայց չէ որ դրույքից պակասը կես դրույքից պակաս չի նշանակում:? Ցավոք, իսկապես ամենամեծ հաշվով հարվածի տակ օպերատորներն ու ինֆորմատիկայի ուսուցիչներն ընկան:

Մանուշ ջան, դա նոյեմբեր ամսվա որոշում է եղել:
Իսկ հունվարին փոխվել է, կես դրույքից պակասին չի հատկացվում սոցիալական փաթեթ: Չգիտեմ ինչու, չհարցնես ::::))))))

Հայուհի
30.01.2012, 21:43
Մի քանի օպերատորների անունից ինձ իրավունք եմ վերապահում գրել: Մենք առաջարկում և խնդրում ենք ԿՏԱԿ-ին,(կազմակերպություն, որ հուսանք լավ գիտի օպերատորներիս չարչարանքը սկսած բաց կամ ինտեգրված դասերի կազմակերպումից, դպրոցը զանազան ինտերակտիվ մրցույթներում ակտիվացնելուց , աշակերտներին ներգրավելուց ամեն կերպ օգնելուց, վերջացրած դպրոցական ինտերնետային կայքի պատրաստումով),որ մեր հարցը վերցնի իր վրա և միջնորդի նախարարությանը մեր ստատուսի համար, որպեսզի մեզ համարեն դպրոցական ոլորտի աշխատողներ: Այլապես, մենք կոչ ենք անում մյուս օպերատորին նույնպես միայն սպասարկել համակարգչային տեխնիկան: Չենք խառնվի դպրոցի առօրյային:

lusinka
01.02.2012, 19:05
Հայուհի ջան նույնիսկ, եթե մեկ ժամ չխարնվես դպրոցի աշխատանքներին ամբողջ գործերը իրար կխարնվեն, նամանավանդ հիմա, բայց <<մինչև երեխան լաց չի լինում, մայրը նրան չի կերարում>> այնպես, որ եկեք չհոգնենք և բոլորս միասին ու անընդհատ պահանջենք, միգուցե լսեն......

lusinka
19.02.2012, 12:50
Հարգելիգ ործընկերներ ջան եկեք միայն չասենք ու նստենք այլ դիմենք համապատասխան մարդկանց, գրենք , անհանգստացնենք: Հիմա արդեն facebook-ում կա Կ.Գ.Ն Ընդունարան բաժինը,, որտեղ կարող ենք դիմել մեզ հուզող հարցերի շուրջ,միգուցե բոլորով դիմենք սոց փաթեփների համար,ես օրինակ արդեն գրել եմ:

Մանոն
19.02.2012, 21:20
...ես օրինակ արդեն գրել եմ:
Եվ ինչ են ՁԵզ պատասխանել?

lusinka
20.02.2012, 21:15
Առայժմ սպասում եմ պատասխանի, եթե չպատասխանեն նորից կգրեմ, այնքան մինչև պատասխանեն:

Margarit
24.02.2012, 12:52
Նախ բոլոր ֆորունի մասնակիցներին բարևում եմ :Ես կարդացի գրվածը,ես նույնպես ինֆորմատիկայի ուսուցչուհի եմ և օպերատոր:Այսօր մեր դպրոց եկան բժշկական ապահովագրության ներկայացուցիչները և որոշակի պարրզաբանվեց այդպես կոչված բժշկական ապահովագրության իմաստը:Հարգելի ֆորումցիներ եթե դուք հիվանդ չեք և չեք մտածում բժշկի գնալ,ապա իմացեք ,որ այդ փաթեթը Ձեր համար չի:Պարտադիր մտածեք,որ գնաք հետազոտվեք և օպերացիոն սեղանին հայտնվեք:Այլ կերպ կասեմ:Այդ փաթեթը հաշվարկվում է 132000/22*դրույք չափով:Պարտադիր պետք է 52000-ը ապահովագրվեք թե ինչից ,ես էլ չիմացա:Ես այդ ապահովագրությամբ կստանամ 66000:Մնացած 14000-ը կարող եմ վարկ փակել,համգստյան տուն գնալ,կամ ուսանողական վարկ փակել:Հետաքրքիր է ով է այս ամենը ստեղծագորգել? և ինչ նպատակովԱյնպես որ հարգելի օպերատորներ մեզ չեն դրել ենայդպիսի հետաքրքիր վիճակի մեջ:

lusinka
24.02.2012, 18:57
Հարգելի գործընկերներ, այսօր արձագանքեցին իմ նամակին Կ.Գ. նախարարությունից և ըստ իմ կարդացածի օպերատորներն նույնպես մտնում են սոց. փաթեթների ցանկի մեջ, ինձ առաջարկեցին կարդալ հետևյալ որոշումներնն,29 դեկտեմբերի 2011 թվականի N 1917-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ և 1923-Ն որոշումն,ուղղակի այնտեղ նշված է փակագծերում . ,,Օպերատոր (լուսային, ձայնային, կինո),, բառը և դա ուզում եմ հասկանալ մենք որ տեսակի մեջ ենք մտնում: Իսկ ինձ ասում էիք որ չեն պատասխանի Մանոն ջան: համենայն դեպս ես ուրախ եմ, որ պատասխան ստացա:

Արեգ
24.02.2012, 21:02
Հարգելի գործընկերներ, այսօր արձագանքեցին իմ նամակին Կ.Գ. նախարարությունից և ըստ իմ կարդացածի օպերատորներն նույնպես մտնում են սոց. փաթեթների ցանկի մեջ, ինձ առաջարկեցին կարդալ հետևյալ որոշումներնն,29 դեկտեմբերի 2011 թվականի N 1917-Ն ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ և 1923-Ն որոշումն,ուղղակի այնտեղ նշված է փակագծերում . ,,Օպերատոր (լուսային, ձայնային, կինո),, բառը և դա ուզում եմ հասկանալ մենք որ տեսակի մեջ ենք մտնում: Իսկ ինձ ասում էիք որ չեն պատասխանի Մանոն ջան: համենայն դեպս ես ուրախ եմ, որ պատասխան ստացա:

Հարգելի Լուսինե, Ընդունարանի ձեզ գրված պատասխանում ես որոշակի լուծում չտեսա, ասելիքը անորոշ էր: Կատարեմ մեջբերում.

...սոցիալական փաթեթը պետական, քաղաքացիական ծառայողներին, հանրակրթական, հատուկ և ավագ դպրոցներին, ինչպես նաև ուսումնարաններին հատկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1917- Ն և 1923- Ն որոշումների :Այդ որոշումներին կարող եք ծանոթնալ ՀՀ կառավարության gov. am կայքում, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ-ի edu.am կայքում: http://www.edu.am/index.php?menu1=489&arch=0

Արեգ
24.02.2012, 21:04
,,Օպերատոր (լուսային, ձայնային, կինո),, բառը և դա ուզում եմ հասկանալ մենք որ տեսակի մեջ ենք մտնում:

Սրան պետք է Ընդունարանը պատասխաներ:

Արեգ
24.02.2012, 21:08
Ես կարդացի գրվածը,ես նույնպես ինֆորմատիկայի ուսուցչուհի եմ և օպերատոր:

հարգելի Մարգարիտ, հուզված եք գրել ձեր ասելիքը, երևի ձեր Ինֆորմատիկայի ժամերը կես դրույքի են հասնում:

lusinka
24.02.2012, 22:20
Այո Արեգ ջան ես հենց այդ նույն հարցն էլ ուղղել եմ ինձ պատասխանողներին,և հուսով եմ պատասխան կստանամ

Արեգ
25.02.2012, 13:50
Լուսինե ջան, իսկ նկատեցիր, որ մեր դպրոցի հարցի և ձեր հարցի պատասխանները նույնն են:

lusinka
25.02.2012, 20:56
Արեգ ջան նկատեցի հարցերին ոչ կոնկրետ պատասխանելը, սակայն մենք նորից ենք պնդել այդ հարցը, միգուցե կպատասխանեն ավելի կոնկրետ:

Margarit
29.02.2012, 12:59
Հարգելի ֆորումցիներ:Այսքանից միայն ավելացնեմ այն, որ օպերատորին,որը աշխատում է դպրոցում`համակարգչային օպերատորին չի կարող օգտվել այդ սոցալական փաթեփից:Այն ինձ պատասխանեցին հեռախոսազանգով ֆինանսների նախարարությունից համապատասխան աշխատողը,որ դպրոցում միայն կարևորում են ուսուցչի աշխատանքը:

Արեգ
29.02.2012, 13:15
դպրոցում միայն կարևորում են ուսուցչի աշխատանքը:

հարգելի Մարգարիտ, հեռախոսազանգով ֆինանսների նախարարությունից համապատասխան աշխատողը երևի մտածում է, որ հաշվապահը, լաբորանտը և այլնը նույնպես կատարում են ուսուցչի աշխատանք, բացի օպերատորից, ծիծաղելի է:

Մանոն
29.02.2012, 19:44
Իսկ ինձ ասում էիք որ չեն պատասխանի Մանոն ջան: համենայն դեպս ես ուրախ եմ, որ պատասխան ստացա:
Չէ Լուսինե ջան, ես չէի ասում, թե չեն պատասխանի: Անձամբ ինձ էլ հետաքրքիր էր, թե ինչ են պատասխանելու: Ես էլ դիմել էի կեսից պակաս դրույքաչափով աշխատողների համար: Բայս ստացվում է, որ copy-past արած պատասպանները ևս պատասխան են համարվում:

anush
29.02.2012, 21:52
Հարգելի ուսուցիչներ հեռուստատեսությամբ ցուցադրում են գովազդային հոլովակ` ուսուցիչների առողջության ապահովագրության հետ կապված: Գովազդի բովանդակությունը մեղմ ասած նվաստացուցիչ է: Արդյոք տեսել եք և ինչ եք մտածում:

ԺաննաՀ
01.03.2012, 10:44
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանի`<< որոշ կատեգորիայի աշխատողներ օբյեկտիվորեն դուրս են մնացել սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորությունից>>:
Պետության կողմից ամեն գնով գումար խնայելու միտումը հասկանալի է: Իսկ դպրոցների օպերատորներին չընդգրկելու օբյեկտիվությունը ինչո՞վ է պայմանավորված`անտեղյակությա՞մբ, թե՞ նրանց աշխատանքը չկարևորելու, չգնահատելու ցանկությամբ: Այն դեպքում, երբ ոլորտի ներկայիս աճող պահանջներից ելնելով անհնար է տարբերել կրթության նախարարության, թեստավորման կենտրոնի, մարզպետարանի և այլն կողմից ուղղակի և անուղղակիորեն դրվող պարտականությունների բեռը:

gayane0803
12.03.2012, 00:51
Ժողովուրդ ջան արդեն սկսել են պայմանագրերը կապել: Դպրոցում ես եմ բոլորին տեղեկացրել սոցիալական փաթեթի մասին, հիմա բոլորին հասնում է, մեզ` ոչ: Ոչ մեկդ նորություն չունենք?

AGasparyan
12.03.2012, 20:22
Հարգելի Գայանե ասեմ , որ արդեն ինֆորմատիկայի ուսուցիչներն էլ արդեն կստանան իրենց հասանելի ապահովագրական գումարը: Ես դասավանդում եմ բացի ռուսաց լեզվից նաև ինֆորմատիկա ,հաշվել էին միայն ռուսաց լեզվի ժամերը , իսկ մի քանի օր առաջ հայտարարեցին, որ նաև ինֆորմատիկան էլ են ընդգրկել: Հիմա պետք է տանենք ու նոր պայմանագիր կնքենք ապահովագրական ընկերության հետ:

Մանոն
12.03.2012, 20:55
Հարգելի Գայանե ասեմ , որ արդեն ինֆորմատիկայի ուսուցիչներն էլ արդեն կստանան իրենց հասանելի ապահովագրական գումարը: Ես դասավանդում եմ բացի ռուսաց լեզվից նաև ինֆորմատիկա ,հաշվել էին միայն ռուսաց լեզվի ժամերը , իսկ մի քանի օր առաջ հայտարարեցին, որ նաև ինֆորմատիկան էլ են ընդգրկել: Հիմա պետք է տանենք ու նոր պայմանագիր կնքենք ապահովագրական ընկերության հետ:
Դասավանդվող առարկան կապ չունի, կապ ունի ժամաքանակը: Ես դասավանդում եմ ինֆորմատիկա, բայց բոլորս էլ գիտենք, թե որքան քիչ են դպրոցներում ինֆորմատիկայի ժամերը, ու ինձ չհասավ:

AGasparyan
13.03.2012, 20:20
Գիտեմ Մանոն ջան, հետաքրքիր է գիտեք , շատ կարճ ժամանակում պահանջեցին ցուցակները , մեկ օր հետո եկավ ապահովագրական ընկերությունը թեթև բացատրելուց հետո , սկսեցին մեզ ապահովագրել ու բոլորի մոտ առաջացան բազմաթիվ հարցեր: Բնականաբար նրանք չէին կարող լիովին պատասխանել այդ հարցերին նրանց միայն ուղարկել էին: Երևի Ձեր դպրոց էլ են եկել տեսել եք: Շատ եմ ցավում ,որ Դուք չեք օգտվի այդ փաթեթից: Անարդար է:

Liza
30.03.2012, 14:34
Պարտադրված է ապահովագրական ընկերությունը... իսկ ուր է իմ` ազատ ընտրելու հնարավորությունը?

manush
07.08.2012, 16:07
ԿԳՆ պաշտոնյա. «Եթե որևէ ուսուցիչ զանգեց նախարարություն և ասաց, որ տնօրենն իրենից մի բան է ուզում, տնօրենը լուրջ խնդիրներ կունենա»

2011 թվականից առաջին անգամ Հայաստանում կիրառվեց սոցփաթեթների համակարգը: Այն ուղղված է պետական կառավարչական հիմնարկների աշխատողների և պետական ծառայողների ուսման վարձի փոխհատուցման, հիփոթեքային վարկի ամսավճարի մարման, հանգստի կազմակերպման, առողջական ապահովագրության ոլորտներում`աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Սակայն առաջին հայացքից դրական այս նախաձեռնությունը բավականին խնդիրներ առաջացրեց: Օրինակ` վերջերս Aravot.am-ին պարզ դարձավ, որ ուսուցիչների շրջանում տարածված է այն կարծիքը, թե սոցփաթեթը ապահովագրական ընկերությունների նվերն է: Ուստի ԿԳՆ-ից փորձեցինք պարզել` արդյո՞ք բավարար քայլեր ձեռնարկվել են ուսուցիչների իրազեկման համար, քանի որ պետությունն, այսպես ասած, լավ գործ է նախաձեռնել, բայց մեջտեղում ապահովագրական ընկերությունների անունն է դուրս եկել:

Այս առիթով Aravot.am-ին պարզաբանումներ տվեց ԿԳՆ գլխավոր հաշվապահ Նորիկ Կարապետյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող 106 դպրոցների ուսուցիչների շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ, հրավիրվել են խորհրդակցություններ: Նաև մանրամասնեց. «Մոտավոր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ուսուցիչների յոթանասուն տոկոսը օգտագործում է առողջապահական ամբողջական փաթեթը, քանի որ 52 հազար վճարելով կարող է 3 միլիոն 800 հազարի բուժում ստանալ: Բայց քանի որ այդ գումարները կարող են ուղղել նաև ընտանիքի անդամներին, ուսուցիչների մեծամասնությունը մնացած 80 հազար դրամն էլ (սոցփաթեթի բազային գումարը կազմում է 132.000 դրամ,-Տ.Հ.) ուղղել է իր ընտանիքի անդամներին: Սակայն նշենք նաև, որ այդ 80 հազար դրամը նրանք կարող են օգտագործել կամընտրական հիմունքներով, օրինակ` հանգստի կազմակերպման և այլ նպատակներով, որոնք սահմանել է կառավարությունը: Հանգստի կազմակերպումը պետք է կատարվի ՀՀ-ում և ԼՂՀ-ում` տուրիստական գործակալությունների միջոցով, որոնց ցանկը հրապարակված է էկոնոմիկայի նախարարության կայքէջում»:

Մեր հարցին` ի՞նչն է պատճառը, որ ուսուցիչներից շատերը կարծում են, թե սոցփաթեթը ապահովագրական ընկերությունների նվերն է, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Դրա պատճառը ապահովագրական գործակալների գերակտիվությունն է, քանի որ տոկոսներ են ստանում: Ինձ մոտ դպրոցների հաշվապահներ են գալիս, ասում են` գործակալը այսպես է ասում: Ախր գործակալն ո՞վ է: Որ գործակալին չլսեն` բոլոր կայքերում պետք է տեղադրվեն կառավարության որոշումները, որ ոչ թե խելացի դեմքով երիտասարդի լսեն, այլ կարդան, հասկանան: Մեր դպրոցների կայքերում այդ որոշումները տեղադրված են»:

Aravot.am-ը մի շարք դպրոցների ուսուցիչներից ահազանգեր է ստացել, որ դպրոցի տնօրեններն իրենցից սոցփաթեթի համար տոկոսներ են պահանջում: Այս կապակցությամբ պարոն Կարապետյանն ասաց. «Մեր համակարգում նման բան բացառվում է, ես տեղյակ եմ ընդամենը մեկ դեպքի մասին: Բայց եթե որևէ ուսուցիչ զանգեց նախարարություն և ասաց, որ իր տնօրենը իրենից մի բան է ուզում, այդ տնօրենը լուրջ խնդիրներ կունենա: Դա տնօրենի փողը չէ, գումարը պետությունն է տրամադրում, տնօրենի ցանկությունը չէ: Առավել ևս դա ոչ թե բանկային համակարգով է արվում, այլ գանձապետական համակարգով: Ուստի գումարները գնում են ոչ թե դպրոցի հաշվեհամարին, այլ դրանք փոխանցվում են վերահսկվող գանձապետական համակարգով»: Պարոն Կարապետյանը նաև նշեց, որ լավ կլիներ պետությունը սոցփաթեթ տրամադրելիս ոլորտները չսահմանափակեր, այլ ուսումնասիրեին և հարցումներ կատարեին, թե կոնկրետ որ ոլորտներում են ցանկանում պետական կառավարչական մարմինների աշխատակիցները սոցիալական աջակցության փաթեթներ ստանալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
http://www.aravot.am/2012/08/07/98399/

gayane0803
07.08.2012, 20:21
Շնորհակալություն Մանուշ ջան, իսկ նորություն չկա այն մանկավարժների և դպրոցի մյուս աշխատողների մասին, որոնց չի հասել սոցփաթեթը?

manush
08.08.2012, 11:22
Շնորհակալություն Մանուշ ջան, իսկ նորություն չկա այն մանկավարժների և դպրոցի մյուս աշխատողների մասին, որոնց չի հասել սոցփաթեթը?

Բարև, Գայանե ջան։ Հենց որ լավ նորություն լինի՝ կտեղեկացնեմ։

gayane0803
08.08.2012, 22:23
Շնորհակալություն Մանուշ ջան:

ԺաննաՀ
28.11.2012, 12:21
Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ 2013թ. համար սոցիալական փաթեթից օգտվողների ցուցակում ավելացել է նաև դպրոցի ուսումնաօժանդակ անձնակազմը:

Արեգ
29.11.2012, 23:58
Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ 2013թ. համար սոցիալական փաթեթից օգտվողների ցուցակում ավելացել է նաև դպրոցի ուսումնաօժանդակ անձնակազմը:

Հարգելի Ժաննա, խնդրում եմ այս ինֆորմացիայի աղբյուրը նշեք: Շնորհակալություն:

ԺաննաՀ
30.11.2012, 15:55
Հարգելի Արեգ, որևէ օրենք կամ որոշում նշել չեմ կարող այս պահին, որովհետև հստակ չգիտեմ: Կարող եմ ասել միայն այն, որ 2013թ. համար մեր դպրոցից սոցիալական փաթեթից օգտվող աշխատակիցների վերաբերյալ տվյալների ներկայացման ժամանակ ավելացել է ուսումնա-օժանդակ կազմը: Եթե հետաքրքիր է, կարող եմ ավելացնել, որ դպրոցի մասշտաբով չեն ընդգրկվել 0,5 դրույքից պակաս ունեցողները, ֆիզ. արձակուրդում գտնվողները, 6 ամսից պակաս ստաժ ունեցողները և համատեղությամբ աշխատողները:

Ruben
01.12.2012, 11:54
Տեղեկատվությունը ճշմարիտ է, երեկ այդ մասին նշեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը...

Արեգ
01.12.2012, 21:06
Գտա աղբյուրը .....

....Ի դեպ, ներկայում ընթանում են 2013թ. բյուջեի մշակման աշխատանքները և նախատեսվում է, որ սոցփաթեթին հատկացվող գումարը կավելանա ու այդ դեպքում հավանաբար փաթեթից օգտվողների ցուցակում կընդգրկվի տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը, որն այսօր ընդգրկված չի: «Արդեն չի լինի որևէ մարմին, որի աշխատակիցների մի մասը կստանա, մյուսը` ոչ: Օգտվողների թիվը մոտ 30%-ով կավելանա և 120 հազարից կհասնի 150 հազարի»,- ավետեց նախարարի օգնականը:

Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_94235.html

սուսան1965
06.12.2012, 19:35
Ինչու չընդգրկել նաև վերը նշվածներին,չէ որ պետությունը նրանցից էլ է շահույթ ստանում:

Gayane Tamazyan
07.09.2016, 11:52
Հարգելի գործընկերներ

Խնդրում եմ նշել որևէ պաշտոնական աղբյուր, որ ուսուցիչներին այլևս հանգստի սոց. փաթեթ չեն տալու, նախապես շնորհակալություն: