PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. Էքստեռն (դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգ



Chuk
23.01.2012, 16:23
Հարգելի ֆորումցիներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել


ԷՔՍՏԵՌՆ (ԴՐՍԵԿՈՒԹՅՈՒՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳ

նախագիծը:

Նախագիծը կարող եք բեռնել այստեղից (http://edu.am/DownloadFile/5438arm-Externikarg-2__1_.pdf):

torosian
24.01.2012, 11:02
5. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական
հաստատության սովորողը սահմանված կարգով դասարանից դասարան վաղաժամկետ
կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

Սրանով մենք սահմանափակում ենք որոշ սովորողների հնարավորությունները; Առաջարկում եմ այս դրույթը հանել և մեծացնել դպրոցի պատասխանատվությունը աշակերտ առաջադրելիս;

Ենթադրում եմ, որ այս դրույթը կոչված է սահմանափակել արհեստականորեն աշակերտների փոխադրելու ձգտումները:

Կարելի է դրանից խուսափել: Դպրոցը պետք է ունենա աշակերտին առաջադրելու որոշ լրացուցիչ գործիքներ, որովհետև աշակերտին երեշխավորելիս դասղեկը, դասավանդող ուսուցիչը, տնօրենը, ծնողը կարող են նաև առաջնորդվել որոշ սուբյեկտիվ, էմոցիոնալ գնահատումներով, որի արդյունքում կներկայացվի ոչ բավարար պատրաստվածություն ունեցող աշակերտ:

Որպեսզի դպրոցը վստահ լինենք աշակերտ առաջադրելիս կարելի է օնլայն տեղադրել քննությունների թեստավորման էլեկտրոնային տարբերակներ և դպրոցը երեխային երաշխավորի միայն այդ թեստի արդյունքից ելնելով; Նման գործող համակարգ կա՝ test.am, ԿՏԱԿ-ի Մուդլ համակարգը: Այստեղ նաև պահպանվում են պատասխանները, որոնցում փոփոխություններ կատարելը անհնար է:

Մյուս կողմից ներկայացնող ուսուցիչը և դպրոցի տնօրենը պետք է բացատրություն տան աշակերտի անհամապատասխանության դեպքում:

torosian
24.01.2012, 11:18
10. Փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ
դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական
պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութերից.
1) հայոց լեզվից, մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից, օտար լեզուներից
քննություններն անցկացվում են գրավոր [այդ թվում էլեկտրոնային միջոցների կիրառմամբ], իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ
մանկավարժական խորհրդի որոշման,

Այս լրացումը գուցե հիմա չկիրառվի, չնայած տեխնիկական բոլոր հնարավորությունները կան, բայց կետը պետք է մտնի: