PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանը՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոն

manush
20.01.2012, 10:19
Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեսաուղերձ էր հղել հետամուտ խմբի նիստի մասնակիցներին՝ ներկայացնելով Հայաստանի Հանարապետության հայտը: Ի դեպ, մասնակիցներից Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և Երևանը փաստացի դառնում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրոմիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:
Այս որոշմամբ ևս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունները և նպատակային ուղղվածությունը:

http://www.youtube.com/watch?v=llsyORK2Qy0&feature=share

Արեգ
21.01.2012, 18:08
Նոյեմբեր 17, 2011 | 15:59

Հայաստանի 43 հազ. ուսուցիչներ կօգտվեն 2012 թ. բյուջեում ներառված սոցիալական փաթեթից: Այդ մասին այսօր` նոյեմբերի 17-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սա վերաբերում է հանրակրթական, հատուկ դպրոցների ուսուցիչներին եւ արհեստագործական ուսումնարանների ուսուցիչներին: Սակայն այն ուսուցիչները, որոնք ամբողջական դրույքով չեն աշխատում, սոցիալական աջակցության փաթեթից կօգտվեն դրույքի չափին համապատասխան:

http://news.am/arm/news/82290.html

Սակայն, չգիտեմ միայն մեր մարզում, թե ամբողջ հանրապետությունում, դպրոցի օպերատոր-տեխնիկը և գործավարը ընդգրկված չեն սոցիալական այդ փաթեթի մեջ:
Անտրամաբանական է:
Եթե անգամ մտածել են, որ Ինֆորմատիկայի ժամեր ունի օպերատոը, ապա բոլորս էլ գիտենք, որ այդ ժամերը կես դրույքին երբեք չի հասել:
Մենք գիտենք, իսկ արդյոք վերևներում դա գիտեն:
27 տարվա ստաժ ունեմ, ինձ չի հասնում սոցիալական փաթեթ, իսկ մեկ տարվա ստաժ ունեցողին հանում է: Ծիծաղելի է:

Իսկ ի՞նչու չեն խոսում մեր մարզի օպերատորները ...

Արեգ
21.01.2012, 18:10
Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեսաուղերձ էր հղել հետամուտ խմբի նիստի մասնակիցներին՝ ներկայացնելով Հայաստանի Հանարապետության հայտը: Ի դեպ, մասնակիցներից Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և Երևանը փաստացի դառնում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրոմիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:
Այս որոշմամբ ևս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունները և նպատակային ուղղվածությունը:

http://www.youtube.com/watch?v=llsyORK2Qy0&feature=share

Իսկ ինչու այդ վազող տողը մի քիչ ներքևից չեն դրել, որ հեշտ կարդացվի:

Արեգ
21.01.2012, 18:32
43 հազար ուսուցիչ կօգտվի սոցիալական փաթեթից
Հայաստանի 43 հազ. ուսուցիչներ կօգտվեն 2012 թ. բյուջեում ներառված սոցիալական փաթեթից: Այդ մասին այսօր` նոյեմբերի 17-ին հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Սա վերաբերում է հանրակրթական, հատուկ դպրոցների ուսուցիչներին եւ արհեստագործական ուսումնարանների ուսուցիչներին: Սակայն այն ուսուցիչները, որոնք ամբողջական դրույքով չեն աշխատում, սոցիալական աջակցության փաթեթից կօգտվեն դրույքի չափին համապատասխան: Պետական բուհերի դասախոսները այս աջակցությունից չեն օգտվելու, քանի որ այդ բուհերն ունեն վճարովի կրթություն տրամադրելու հնարավորություն: Սակայն ԿԳ նախարարը չբացառեց, որ հետագա տարիներին նրանք եւս ներառվեն: Հիշեցնենք, որ 2012 թ. պետական բյուջեում ներառվել է 180 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ, որը հավասարապես բաշխվելու է հանրային ոլորտի բոլոր աշխատակիցների միջեւ` անկախ պաշտոնից եւ կոչումից: Գումարը կարելի է օգտագործել 4 ուղղություններով` բուժապահովագրություն, կրթություն, հիփոթեքային վարկերի տոկոսավճարի մարում եւ ներգնա տուրիզմ:

http://www.byureghavan.am/am/republic/rep-info-119

Հետաքչքիր է, պաշտոնյաները այդ նյութերը կարդում են:

gayane0803
22.01.2012, 01:28
9. Բաժնի, բաժանմունքի, ենթաբաժնի, ենթաբաժանմունքի,լաբորատորիայի,կաբինետի, արհեստանոցի, արվեստանոցի, ֆիլմադարանի, ուսումնակոնսուլտացիոն
կետի, լոգոպեդական կետի վարիչ (պետ), վարիչի (պետի) տեղակալ
Արեգ ջան այս տողերը 14-րդ էջում են: Միգուցե մեզ են վերաբերվում:

Արեգ
22.01.2012, 19:33

բարև Գայանե ջան, սա որտեղից ես կարդում, եթե դժվար չէ, խնդրում եմ ամբողջությամբ ուղարկեք կամ տեղադրեք:
Շնորհակալություն Գայանե ջան

gayane0803
23.01.2012, 20:13
Բարև Արեգ ջան այս հղումով փաստաթուղթը ծանոթ է?
http://https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2011/12/%D5%84%D4%B1%D5%8C1917____.pdf (https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2011/12/%D5%84%D4%B1%D5%8C1917____.pdf)