PDA

Դիտել ողջ տարբերակը : «Медвежоно՞к», թե՞...



Մի խումբ աշակերտներ
24.11.2011, 16:43
Օրերս մի խումբ աշակերտներով մասնակցեցինք Վանաձորի համար 4 դպրոցում կայացած "Медвежонок " մրցույթին, սակայն այն ընթացավ ոչ հավասար պայմաններում: Որ աշակերտի ուսուցիչը կողքին էր, այդպես էր օգնում, իսկ որինը` ոչ, օգտագործում էին բջջային կապը: Բոլորս գնացել էինք, որպեսզի փորձենք մեր ուժերը հավասար պայմաններում, սակայն մեր սպասելիքները չարդարացան: Մենք ապրեցինք հերթական հիասթափությունը և համոզված կարող ենք ասել, որ մյուս տարիներին չենք մասնակցի այս " մրցույթին ":
Եթե ֆորումում որևէ մեկը մասնակցել է այս " մրցույթին " խնդրում ենք` գրեք Ձեր կարծիքը: Կցանկանայինք լսել քննարկումներ այս թեմայի շուրջ:

Ռուզանկա
24.11.2011, 20:26
Մրցույթին չեմ մասնակցել, բայց մասնակցել է ընկերուհիս ու հաստատ կարող եմ ասել, որ այդպիսի անարդարություններ չեն եղել:Ինչքան գիտեմ մրցույթը վերաբերվում է ռուսերենին, իսկ ինչքան ես եմ տեղեկացված`հարցերը բելոռուսական լեզվին էլ էին վերաբերվում ու շատ անհակսանալի էին :Ու ես մի բան չեմ հասկանում. դա մրցու՞յթ է, թե փող հավաքելու նոր ձև: 1000 (970)) դր են վերցնում վերջում 50 դրամանոց մի գրիչ տալիս, որ չի էլ գրում:

marieta
06.12.2011, 18:14
Ճիշտն ասած ինձ հետաքրքրեց, թե դա ինչ մրցույթ է և նպատակը որն է? եթե որևէ մեկը արձագանքի, ես շատ շնորհակալ կլինեմ:

Մի խումբ աշակերտներ
09.12.2011, 18:40
Մարիետա ջան ռուսաց լեզվի մրցույթ էր, որը մինչև այժմ անց էր կացվել միայն ռուսական դպրոցներում, նպատակը ռուսերեն լավ իմացող երեխաների միջև մրցույթի անցկացումն էր և հաղթող ունենալը: Ցավոք պայմանները հավասար չէին և մեզ համար մեծ հիասթափություն էր:

KiKo
18.12.2012, 23:18
ինքս էլ մասնակցել եմ մրցույթին ցավոք սրտի այս տարի չկարողացա..............սակայն ոչ մի անարդարություն չկար անգամ ուսուցիչներ ներկա չէին

սուսան1965
24.12.2012, 02:26
Իսկ մրցույթի կազմակերպիչներն ովքեր էին ? Վատ է ,որ հիասթափություն եք ապրել :

Piruza
12.07.2018, 10:16
Շատ ողջունելի նախաձեռնություն է ԱՅԲ հիմնադրամի կողմից անցկացվելիք մրցույթները, սակայն մի թերացում կա, որը պետք է անհապաղ շտկել, այլապես այն կարճ կյանք կունենա..........Առաջարկում եմ մրցույթը մրցականակաբաշխության պես անցկացնել մեկ վայրում ամբողջ մարզի կամ քաղաքի համար և երեխաները զգան այդ պատասխանատվությունը, քանի դեռ մեծահասակները չեն գիտակցում խաղի կանոնները, չեն գիտակցում կյանքի կանոնները, մշտապես փչացնում են երեխաներին, դրանով մարիոնետկա սարքում նրանց և մնում գոհ այնքան ժամանակ, մինչև երեխայի մեծանալը և անօգնական ու անհույս դառնալը..........