PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2012/2013 մասն. և ընդունելության քննությունների ցանկ



Chuk
08.11.2011, 12:40
Հարգելի ֆորումցիներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների
առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունե-
լության քննությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Նախագիծը կարող եք բեռնել այստեղից (http://edu.am/DownloadFile/5128arm-2012-13CANK.rar):

Արեգ
11.11.2011, 18:38
Հարգելի ֆորումցիներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել

Մեկ-մեկ ծիծաղելի բաներ է անում ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Իսկ արդյոք լսելու է մեր ձայնը, թե սա էլ հերթական արդեն հաստատ որոշած ՈՐՈՇՈՒՄ-ներից է:
Ինչպես դասագրքերի բեռնաթափման քննարկումներն էին: Ոնց իրենց հարմար էր, այդպես էլ արեցին: Ով լսեց մեր առաջարկները, ես կասեի ոչ ոք .... ձեռառնելիք է, չեմ հասկանում մենք ենք հիմարի նման, թե նախարարության աշխատողները:

petros59
11.11.2011, 23:21
Պատասխանատու, պատվաբեր, բարձր, վեհ,արդարամիտ, բարի,բարեկիրթ, հայրենասեր …ածակամմերով, ինչպես աշակերտները կասեին, մեզ <<կուտ են տալիս>>: Ցավոք իրականում

Չեմ հասկանում մենք ենք հիմարի նման, թե նախարարության աշխատողները:
Էլ բան չեն գտել հանրային քննարկման դնելու:
Քննարկենք:
Օրինակ:
Հայաստանի պետական
ճարտարագիտական համալսարան 011300 Կիսահաղորդիչների ֆիզիկա և
միկրոէլեկտրոնիկա Մ(գ) Ֆ(գ)** Հլգ(գ)* Օտլ(գ)*
Պատկերացնում ե՞ք, ֆիզիկա չիմացող ճարտարագետ:

Լորետա
28.11.2011, 21:54
Բարև ձեզ:Իսկ որտեղից կարող եմ ձեռք բերել անգլերենի բանավոր քննության համար նախատեսված թեմաների ցանկը: