PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես քո զավակն եմ , Հայաստան



Լիանա555
04.10.2011, 23:22
:):):)

Լիանա555
04.10.2011, 23:22
Ես քո զավակն եմ , Հայաստա’ն

Հայաստա’ն , դու մի բացօթյա թանգարան ես , քո մեջ ամփոփված է իմ ժողովրդի ցավոտ անցյալը , դարավոր պատմությունը , ոգին , էությունն ու բնավորությունը : Դու ունեցել ես և ունես թեև փոքրաթիվ ու խաղաղասեր , բայց միևնույն ժամանակ քեզ շատ սիրող ու քեզ համար նույնիսկ մահի պատրաստ մի ազգ , որով դու միշտ կարող ես հպարտանալ շատ ու շատ երկրների ու ազգերի մոտ : Ի’մ երկիր , դու շատ ես տանջվել օտար նվաճողների կողմից , մաքառել ես նրանց ծանր ու դաժան լծից : Դարերը անցել են քո և քո ժողովրդի վրայով , և նրանցից ամեն մեկը մի վերք է թողել քո հողի վրա : Եղել է ժամանակ , երբ դու և քո ժողովուրդը լքված եք եղել դաշնակիցներից ու միայնակ եք կանգնել չար ոսոխների դեմ , բայց դու , Հայաստա’ն , երբեք չես կորցրել հավատդ ապագայի երջանիկ ու խաղաղ օրերի նկատմամբ : Նույնիսկ քո հողն ու ջուրն են ուժ տվել մեր ազգակիցներին , ուժ են տվել պայքարելու և քո այսօրվա օրը կառուցելու համար : Եվ այդ հասկացել են շատ ու շատ ազգեր , ինչպես օրինակ Շապուհ արքան , որ հրամայել է Հայաստանից հող և ջուր բերել , ու լցնելով Արշակի ոտքերի տակ , պարզել , թե ինչպես է իրեն դրսևորում այդ հայը օտար և իր հայրենի հողի վրա : Ի’մ հայրենիք , քո հողը դարեր շարունակ ջրվեց դառը քրտինքով ու արյամբ , բայց դու ցնցվեցիր նվաճողների դեմ բռնկված ընդվզումներից , և մերթ քո հողի վրա , մերթ հայկական գաղութներում մարմնավորվեց հայրենի հողն ու ժողովուրդը վերստին միավորելու և քեզ անկախություն պարգևելու գաղափարը : Քո ժողովուրդը պատրաստ կանգնեց զոհելու կյանքը հանուն քո ազատության և իրենց որդիների խաղաղ կյանքի համար : Այսպես է ասել Միքայել Նալբանդյանը . << Ազատությունն է այն միակ կրոնը , որին արժե հավատալ և , որի համար արժե մեռնել>> : Այսպիսի շատ խոսքերով են առաջնորդվել մեր նախնիները , և նրանց շնորհիվ է , որ մենք այսօր ապրում ենք Ազատ և Անկախ Հայաստանում ու նշում ենք , Հայաստա’ն , քո անկախությունը , այսինքն մեր երջանիկ օրերի քսաներորդ տարելիցը : Եվ ահա այսօր ծագել է մեր ու քո երազած լուսավոր ու պայծառ առավոտը , մենք հիացմունքով ու հպարտությամբ ենք հիշում անցյալիդ վսեմ փառքերի ու ավերակների մասին , բայց հիշելով ու գովերգելով անցյալդ , մենք այսօր պետք է կերտենք մեր ներկան , որ հետո դրանով ապրեն ու հպարտանան մեր հաջորդները , որովհետև մենք և մեր հաջորդներն են Հայաստանը : Հայաստանը մեր երկրում և սփյուռքում ապրող այն հայերն են , ովքեր սիրում են իրենց հայրենիքը և պատրաստ են նրա համար ամեն ինչի : Այսօր , ի’մ հայրենիք , մենք քո ուսերից ընկած տառապանքի քարերով քո երջանկությունն ենք կառուցում : Ես և իմ հասակակիցները անկախության նոր սերունդն ենք և հպարտանում ենք մեր ազգի ձեռք բերած նվաճումներով , հաջողություններով ու հաղթանակներով , որովհետև բոլորս էլ Հայաստանի զավակն ենք: Սպասի’ր , Հայաստա’ն , դեռ քո գիրկը պիտի գան շատ պանդուխտ ու թափառական հայեր , պիտի համախմբվեն մեզ հետ և պիտի օգնեն քեզ քո վաղվա օրը կառուցելու համար:Սպասի’ր , Հայաստա’ն , ես քո վաղվա օրվա ³ñųݳíáñ քաղաքացին եմ և դեռ շատ եմ օգնելու քեզ , քանի որ ես մեր նախնիների արդար գործի շարունակողն եմ և վստահ և հպարտորեն ասում եմ . << Ես քո զավակն եմ , Հայաստա’ն >> :

Հայաստան
Հայրենիք իմ , միշտ պայծառ
Միշտ գեղեցիկ , միշտ հպարտ,
Իմ աննման Հայաստան ,
Կանգնած ես ինչպես վեհ արձան:

Դու եկել ես դարերից ,
Լուսապայծառ հեռուներից ,
Ու կերտում ես քո ճամփան
Դեպի գալիք ապագան:

Թող արևդ չմարի ,
Կյանքդ քո միշտ թող ծաղկի ,
Սերունդներդ գալիքի
Լինեն քեզ միշտ արժանի:

Ու թե հանկարծ փոթորկվի
Քո խաղաղ կյանքը բարի ,
Քաջ Վահագնը ամեհի ,
Իր սրով քեզ կպաշտպանի:



Լիանա Չանախչյան
Երևանի թիվ 112 ավագ դպրոց , 10-րդ դասարան
Liana1996@mail.am

Lilit Petrosyan
19.01.2014, 13:17
:):):)
??????
knereq vonc karanq menq el grarum stexcenq/.????

manush
20.01.2014, 12:49
??????
knereq vonc karanq menq el grarum stexcenq/.????

Հարգելի Լիլիթ, բարի գալուստ Կրթական ֆորում: Լիլիթ ջան, Դուք արդեն գրառում կատարել եք: Միայն թե, մեր ֆորումում պետք է գրելի միայն հայատառ:

Իսկ եթե խոսքը վերաբերվում է Թեմա ստեղծելուն, ապա պետք է ընտրեք Ձեր ուզած բաժինը և սեղմեք «Ստեղծել նոր թեմա» գրառման վրա (այն գտնվում է պատուհանի վերին ձախ մասում):

Lilit Petrosyan
20.01.2014, 18:39
կներեք...իսկ կարող եմ ես իմ շարադրությունը տեղադրել այստեղ?????????

manush
21.01.2014, 11:55
կներեք...իսկ կարող եմ ես իմ շարադրությունը տեղադրել այստեղ?????????

Լիլիթ ջան, այստեղ հայտարարված մրցույթի նյութերն էին տեղադրում:

Բայց, եթե Ձեր շարադրության բովանդակությունը համապատասխանում է և Դուք ցանկանում եք այստեղ տեղադրել, խնդրեմ, ոչ մի հարց չկա:

Շնորհակալություն ֆորում այցելելու և ակտիվ լինելու համար:

Lilit Petrosyan
21.01.2014, 17:36
Իսկ ինչ մրցույթ է??? ավելի շուտ ինչի մասին է ?

manush
22.01.2014, 11:45
Իսկ ինչ մրցույթ է??? ավելի շուտ ինչի մասին է ?

Լիլիթ ջան, այս բաժնում երեք տարի առաջ հայտարարել էինք մրցույթ. «Թղթակցում են աշակերտները» վերնագրով: Մրցույթի ավարտից հետո էլ աշակերտները տեղադրում են իրենց նյութերը: Այնպես որ քո տեղադրած թղթակցությունն էլ սիրով կկարդանք: Նախօրոք՝ շնորհակալություն:

sirvardik
24.01.2014, 14:49
կարող է նոր մրցույթ լինի?

manush
29.01.2014, 14:08
կարող է նոր մրցույթ լինի?

Մրցույթների անցկացման մասին նախապես տեղեկացնում ենք՝ հայտարարություն ենք տեղադրում «Հայկական կրթական միջավայր» պորտալում /http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns/, ինչպես նաև Հայաստանի բոլոր դպրոցներին ուղարկում ենք էլ.նամակ: