PDA

Դիտել ողջ տարբերակը : Արշավներ, Էքսկուրսիաներ...



Ավրորա
26.09.2011, 18:30
Առաջարկում եմ այս թեմայում գրել դպրոցական արշավների,էքսկուրսիաների մասին պատմող նյութեր և դրանց վերաբերյալ լուսանկարներ ու տեսագրություններ տեղադրել...:)

Ավրորա
26.09.2011, 20:45
Հայաստանի անկախության 20 ամյակը ոգեշնչեց և հայրենասիրական ոգի արթնացրեց աշխարհասփյուռ հայերի սրտերում,և յուրաքանչյուրը ջանում էր ինչ-որ կերպ մասնակիցը դառնալ հայերի համազգային տոնին…Շիրակի մարզի,Աղինի միջնակարգ դպրոցի մանկավարժական և աշակերտական խորհուրդները,տնօրեն Մ. Պետրոսյանի գլխավորությամբ,որոշում կայացրին Հայաստանի անկախության տոնը շնորհավորել Հայաստանի ամենաբարձր կետից՝Արագած լեռան գագաթից:Որոշեցին և կատարեցին…Սեպտեմբերի 25–ին 25 հոգանոց արշավախմբի բոլոր անդամները անհամբերությամբ էին սպասում այն պահին,երբ հնարավորություն կունենային ծածանել հայոց եռագույնը Արագածի բարձունքին:Ճանապարհը հոգնեցուցիչ էր,անմատչելի քարերը՝վտանգավոր,եղանակը՝ոչ այնքան բարենպաստ,բայց մի ուժ միավորում էր բոլորին.հասնել բարձունքին,անպայման հասնել:Ու հասանք:Հասանք միմյանց օգնելով,հասանք հանուն ընդհանուր նպատակի…Ու փաստեցինք միաձայն.գեղեցիկ է Հայաստանը,նամանվանդ վերևից…

Աղինի միջնակարգ դպրոց
Մենք այստեղ եղել ենք...