PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր հաջողություններն ու մեր հայրենիքը



Hassmik
14.09.2011, 20:20
Առաջիկա տոնի առթիվ հանրապետությունում մեծ թափով նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Հետաքրքիր է, որ դրանցում ներգրավվում են նաև Հայաստանի երրորդ հանրապետությանը հասակակից երեխաները։ Դրանց թվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 12-րդ դասարանցի երկու սովորող՝ Անուշ Ավետիսյանն ու Մանե Գևորգյանը։
Վերջինիս հաղորդումն այդ աշխատանքների մասին ներկայացնում եմ ստորև։

Վերջերս ինձ և Անուշիկին զանգահարեցին ռադիո «Վանից» և կանչեցին ռադիո` ձայնագրվելու: Սկզբում անորոշ էր` ուր ենք գնում, ինչի համար, բայց երբ գնացինք, ամեն ինչ պարզ դարձավ:
Շուտով Սեպտեմբերի 21-ն է ` անկախության օրը: Անհրաժեշտ էր ստեղծել փոքրիկ ռադիոնյութեր` այդ օրվա համար:
Իսկ ի՞նչ կապ ունեինք մենք: Նախապես ընտրվել էին պատանիներ ու երիտասարդներ, ովքեր մասնակցել են տարբեր մրցույթների: Իմաստը՝ հաստատված, անկախ երիտասրադներն ասում են` ինչ է իրենց համար անկախությունն ու ինչու են սիրում իրենց հայրենիքը:
Ռադիոնյութերը եթեր կհեռարձակվեն սեպտեմբերի 21-ին։
Բայց դա դեռ ամենը չէ: Այսօր կրկին զանգահարեցին և կանչեցին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ: Սեպտեմբերի 16-ին տեղի է ունենալու միջոցառում, որի կազմակերպմանը կմասնակցի մեր, ինչպես իրենք են ասում, անկախության սերունդը:
Սպասենք ու կտեսնենք` ինչ կլինի:

Մանե Գևորգյան
12-րդ դասարան

Susanna31
16.09.2011, 14:39
Մանե ջան,տեսանյութ եմ պատրաստել,

http://www.youtube.com/user/susanna0801?blend=2&ob=5

Տաթև ջան
16.09.2011, 19:44
Ես ուրախ եմ ձեր համար` Մանե և Անուշիկ և տխուր ինձ համար և մի շարք այնպիսի երեխաների համար, որոնք միջազգային ասպարեզներում բարձր պահեցին Հայաստանի անունը ու իրենց հայրենիքում մնացին չգնահատված
1. http://english-exam.ru/index.php?option=com_content&task=view&id=2677&Itemid=1
2. http://www.proshkolu.ru/user/selyutina48/blog/120999/
3. http://www.newarmenia.net/index.php?name=News&op=view&id=529
4. http://www.gisher.ru/shkolnica-iz-erevana-pobeditel-srazu-v-dvux-nominaciyax-na-i-t26975.html
5. http://www.volstroka.ru/author/deta
և այդպես շարքեր ողջ ռուսական կայքերում և միջազգային մրցույթներում, որտեղ առաջին անգամ էր Հայասատանի ներկայացուցիչը մասնակցում: Իսկ շնորհավորանքները Մեծ Բրիտանիայից շարունակվում են ու զարմանում, որ հայալեզու դպրոց հաճախող 15-ամյա աղջնակը հավասար տիրապետում է երկու օտար լեզվի թե գրավոր և թե բանավոր խոսքում: Սակայն հիմա նեղանալու ժամանկը չէ...
Շնորհավորում եմ բոլորի տոնը: