PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և...



Chuk
04.08.2011, 17:02
Հարգելի ֆորումցիներ,
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել


««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

օրենքի նախագիծը:
Նախագիծը կցվում է սույն գրառմանը՝ կցորդի տեսքով: Այն բեռնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել «Հայկական կրթական միջավայր» ֆորումում (««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ» ՄԱՍԻՆ):

Kristina Hovhannisyan
12.08.2011, 15:42
Ելնելով Եվրոպական Սոցիալական Խարտիայի, ինչպես նաև "Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին" կոնվենցիայի պահանջներից` նպատակահարմար կլիներ ««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ» մասին օրենքի նախագծի 3-րդ հոդվածից հետո ավելացնել նոր հոդված հետևյալ բովանդակությամբ`
Օրենքի 4-րդ հոդվածում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. "Հանրակրթության բնագավառում արգելվում է խտրականության դրսևորումը` պայմանավորված հաշմանդամության հանգամանքով" :

Անահիտ Բախշյան
11.10.2012, 22:51
Ի?նչ կարծիքի եք, եթե օրենքով ամրագրենք սովորողների գիտելիքների գնահատման տասբալյա համակարգում բոլոր գնահատականները դրական, աշակերտները, իրենց գիտելիքներին համապատասխան գնահատվելով 1,2,3,4,5,6,7,8,9,10 միավորներով, սովորեն և փոխադրվեն իրենց հասակակիցների հետ, վերացնենք երկտարեցիությունը, իսկ ավագ կամ մասնագիտացված դպրոցներում շարունակեն սովորել այն աշակերտները, ովքեր իրենց վկայականներում ունեն համապատասխան հոսքային կամ մասնագիտացված դասարանում սովորելու համար անհրաժեշտ միավորները:
Եկեք բոլորս միասին մտածենք և գրառենք, թե ինչ կշահենք:
Որքան հնարավոր է շատ գործընկերներ, ծնողներ ու աշակերտներ թող միանան այս հարցի քննարկմանը:Դրանից կշահենք բոլորս: