PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկական Եվրատեսիլ – Երևան 2011



manush
20.07.2011, 11:00
«Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

manush
20.07.2011, 11:05
Ներկայացվեցին Մանկական Եվրատեսիլ – Երևան 2011-ի պաշտոնական տարբերանշանը և նշանաբանը

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Մանկական Եվրատեսիլ – Երևան 2011 մրցույթի պաշտոնական տարբերանշանը և նշանաբանը.

1522 1523

Reach For The Top !!!!!

Հասի՛ր բարձունքին:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ տարբերանշանը մշակվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի, Անտոն Բառանովի և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ աշխատանքի արդյունքում:


Աղբյուր՝ Tert.am

Ռուզանկա
20.07.2011, 21:01
Իսկ հայերին ով է ներկայացնելու, թե դեռ ընտրությունները չեն եղել?

manush
21.07.2011, 12:27
Իսկ հայերին ով է ներկայացնելու, թե դեռ ընտրությունները չեն եղել?

Ռուզաննա ջան, քո հարցին ի պատասխան տեղադրում եմ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական կայքից վերցված հետևյալ լուրը.


«Մանկական եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի դիմումներն ընդունվում են: Վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2011թ. hուլիսի 20-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հանրային Հեռուստաընկերության տնօրենի խորհրդական Գոհար Գասպարյանը, մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:

Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի միայն հայերեն, իսկ տեւողությունը' 2 րոպե 30 վայրկյանից մինչեւ 2 րոպե 45 վայրկյան: Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Երգի ստեղծման գործում ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները, եւ եթե նրանք չեն հանդիսանում հիմնական կատարողներ, այնուամենայնիվ, պետք է մասնակցեն երգի կատարմանը, որպես բեկ վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ:

Գ. Գասպարյանը նշեց, որ կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Ձայնագրված բեկ-վոկալները «Մանկական Եվրատեսիլ»-ում թույլատրելի են:

manush
19.09.2011, 16:22
«Մանկական Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը կներկայացնի փոքրիկ Դալիթան՝ իր "Welcome to Armenia" երգով: Նա հաղթող ճանաչվեց մրցույթի մասնակիցների սեպտեմբերի 17-ին անցկացված ընտրական փուլում:

Հայտնի է, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հիշեցնենք, որ 2010թ. Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլում» հաղթել էր մեր երկրի ներկայացուցիչը` 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը:

Հաջողություն մաղթենք Հայաստանի այս տարվա ներկայացուցչին:


http://www.youtube.com/watch?v=3YxNU63UjhY&feature=player_embedded

manush
28.11.2011, 10:45
ԴԱԼԻԹԱ. ՄԵՐ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ


1676

Հաշված օրեր են մնացել մանկական երգի ամենամեծ տոնին և երևի թե այսօր չկա մի մարդ մեր երկրում, որ հետաքրքրված չլինի՝ ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ու ինչպե՞ս… Խոսքը, իհարկե, Մանկական Եվրատեսիլի մասին է, որն այս տարի հյուրընկալվելու է Հայաստանում: Իսկ Մանկական Եվրատեսիլի հետ կապված մեզ անհանգստացնող հարցերի պատասխանները փորձելու ենք գտնել այս մրցույթում մեր դեսպանի՝ Դալիթայի հետ միասին:

Հարցազրույցը` http://mocak.am/ (http://mocak.am/%d5%a4%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a9%d5%a1-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d5%be%d6%80%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%ab/?utm_source=feedburner&utm_medium=email&utm_campaign=Feed%3A+mocak+%28Mocak.am+-+%D5%84%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%29)

manush
16.01.2012, 12:25
Վրաստանի նախագահը նվեր է մատուցել «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած խմբին

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին հաղթած «Քենդի» խումբը կմեկնի Լոնդոն` անգլերեն սովորելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Gruzia- Online»-ը , նախաձեռնությունը իրականացվում է Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից:

Վրաստանը մրցույթին ներկայացրած խումբը բաղկացած է 10-15 տարեկան հինգ անդամից: Վրաստանի նախագահը երեխաներին նվեր է մատուցել` մրցույթում Վրաստանի արժանի ներկայացուցչության համար:

Ծրագրի շրջանակներում երեխաներն Անգլիայում անցկացնելու են մեկ ամիս, մասնակցելու անգլերենի ինտեսիվ ծրագրին, այցելելու են երկրի տեսարժան եւ մշակութային վայրեր:

Աղբյուր` ԱՐՄԵՆՊՐԵՍ