PDA

Դիտել ողջ տարբերակը : Դպրոցական կայքերի ստեղծումը



Մակարյան Արմինե
30.06.2011, 16:35
Դպրոցական կայքերի ստեղծումը ոչ միայն ցանկալի է, այլև կարևոր: Ճիշտ կազմակերպվածությամբ ստեղծված դպրոցական կայքը կարևոր դեր ունի ուսումնական պրոցեսի առաջընթացի համար: Այն մեծ նաշանակություն ունի փորձի և տեղեկատվության փոխանակման, փոխհամագործակցության, կրթական պաշարների հարստացման և այլ հիմնախնդիրների լուծման գործում:
Ստեղծվող կայքը պետք է ունենա այնպիսի բաժիններ, ինչպիսին են դպրոցի տարեգրությունը, պատմությունը, տեղեկություն մանակավարժական կոլեկտիվի և աշակերտության մասին, ունենա բաց դասերը, միջոցառումները և մրցույթները լուսաբանող տեսանյութեր, որոնք հասանելի կլինեն մյուս դպրոցների համար և դրանցից առավել հաջողվածները կրթական կարևոր նշանակություն կունենան նրանց համար: Ցանկալի է նաև ունենալ առաջարկությունների բաժին, որտեղ թե’ աշակերտները, և թե’ ուսուցիչները կկարողանան տեղադրել իրենց առաջարկություններն ու ցանկությունները կապված կրթական բնագավառի և կրթական տեխնոլոգիաների հետ: Դպրոցական կայքերի միջոցով կարելի է կազմակերպել նաև ցուցահանդեսներ: Այս գործընթացում կարևոր է նաև ուսուցիչների և աշակերտների ներգրավվածությունը, որպեսզի կայքը համալրվի և թարմացվի կրթական նյութերով: Կարելի է նաև կազմակերպել դպրոցների միջև դաս-մրցույթներ, ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների շրջանում` տարբեր առարկաների և թեմաների հետ կապված: Դպրոցական կայքի միջոցով ծնողը պետք է հնարավորություն ունենա տեղեկություն ստանալ իր երեխայի առաջադիմության և վարքի վերաբերյալ:
Հույսով եմ, որ առաջիկայում բոլոր դպրոցները կունենան կայքեր, որոնք ինչ-որ չափով կնպաստեն կրթության որակի էլ ավելի բարելավմանը:
Առաջարկում եմ, որ յուրաքանչյուր դպրոցին համապատասխանաբար գնահատեն որոշակի միավորներով, ըստ իրենց տեղադրած կրթական նյութերի քանակի, որակի, այսինքն` ըստ այն չափանիշի, թե ինչքանով տվյալ նյութը կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Կիրառվեն խրախուսանքի միջոցներ: Ըստ այդմ դպրոցները ավելի շահագրգռված կլինեն թարմացնելու և կրթական նյութերով համալրելու իրենց դպրոցական կայքերը:

<<ՀՀ Գեղարքունիքի մարզի
Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան
թիվ2 միջն. դպրոց>> ՊՈԱԿ-ի
համակարգչային օպերատոր
Արմինե Աշոտի Մակարյան