PDA

Դիտել ողջ տարբերակը : WEB կայք: Ստեղծման գործընթացը



dminasyan
27.06.2011, 15:38
Այս նյութում շարադրվածով կփորձենք տալ այն հիմնական քայլերը, համաձայն որոնց ցանկալի է պատրաստել WEB կայքեր: Նյութի հիմնական մասը վերցվել է ռուսական ինտերնետային տարբեր էջերից, մշակվել և բերվել է համապատասխան հերթականության:
Հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել աշխատանքի ճիշտ պլանավորման, պատվիրատուի հետ ճիշտ աշխատելու, գովազդի կազմակերպման և աշխատանքային խմբի ընտրության հարցերի վրա: Բավականին մեծ նշանակություն ունի նաև կայքի առաջին էջի ձևավորման խնդիրը, կայքի ստեղծման համար ծրագրավորման լեզվի ընտրությունը և այլ խնդիրներ, որոնց պարզաբանմանը կհանդիպեք ստորև ներկայացվող նյութում:
Հնարավոր է, որ նյութում լինեն տերմիններ, որոնք հայերեն թարգմանության հետ չեն համընկնում, ուղղակի չունենք դրանց հայերեն տարբերակը, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Նյութի պատրաստման շարժառիթ հանդիսացավ դպրոցներին և կրթական ոլորտին վերաբերող կայքերի ուսումնասիրությունը և դրանց նախագծման մեր փորձը: Հաջորդիվ կփորձենք վերլուծել հայկական դպրոցական կայքերի կառուցվածքը և բովանդակությունը, ինչպես նաև օգտակար խորհուրդներ կտանք կրթական (դպրոցական) կայքերի նախագծման համար:
Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներ Հասմիկ Ղազարյանին և Մանուշակ Չորեկյանին, նյութը թարգմանելու գործում աջակցելու համար:

WEB կայք։ Պլանավորում և իրականացում

1-ին փուլ. ստրատեգիաական ծրագրում, աշխատանքի ծավալի որոշում

Հայեցակարգ

- հաճախորդի հարցում. հարցարաններ, այցելուների ուղղվածության որոշումը;
- ստրատեգիական պլան;
- գովազդին ներկայացվող պահանջներ, ռեսուրսից օգտվողների պահանջմունքները;
- գործարկման պլան. տեխնիկական խնդիրներ, գործարկման խնդիրներ:

Ադմինիստրատիվ խնդիրներ

- հրամանի ընտրություն. պրոդյուսեր, արտտնօրեն (դիզայներ, հեղինակ) նախագծող, ծրագրավորող;
- նախագծի կատարման ժամանակացույց ու բյուջե:

Շատերը ձեռնամուխ են լինում նոր կայք կազմելուն գույնի, տառատեսակի, տեխնոլոգիայի և այլնի ընտրությամբ։ Այնինչ ավելի խելամիտ է սկսել նախագծի վերլուծությունից, նախատեսվող աշխատանքի պլանավորումից և նախագծվող կայքին վերաբերող մի շարք կարևոր խնդիրների պատասխանների որոնումից։ Անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքման ու մշակման վրա ծախսված ժամանակը կհատուցվի լիուլի՝ օգնելով հետագայում խուսափելու դրամական և էներգիայի կորուստներից։

1. Դուք գործնական առաջարկ եք ստացել։ Նախ և առաջ աշխատեք հնարավորինս շատ բան իմանալ Ձեր պատվիրատուի, նրա ֆիրմայի, աշխատանքի ասպարեզի և այնտեղ նրա ունեցած տեղի մասին։
2. Նրանից ստացեք հետևյալ հարցերի պատասխանները.
- Նրա ինչի՞ն է պետք կայքը, ինչ նպատակներ ու խնդիրներ է հետապնդում։
- Արդյոք նա ցանկանում է արագ արդյո՞ւնք, թե՞ ցանցում հետագայում ավելի ագրեսիվ բիզնեսի հող է նախապատրաստում։
- Ի՞նչն է նրա նպատակը՝ արտադրանք կամ ծառայություն վաճառե՞լը, առևտրային շուկան ընդարձակե՞լը, թե՞ արդեն վաճառված ապրանքի հեղինակությունն ապահովելը։
- Գուցե հույս ունի հասնելու մրցակիցների մակարդակի՞ն, ովքեր վաղուց իրենց ռեսուրսներն ունեն համացանցում։
- Եթե հնարավորություն ունենար համացանցից օգտվողներին հասցնելու միայն մեկ գաղափար, ո՞ր գաղափարը կլիներ։
- Ի՞նչ հետագա գործողություններ է ակնկալում վեբ էջի այցելուներից՝ ավելի ամբողջական տեղեկատվության հարցո՞ւմ, այցելություն խանութ կամ գրասենյա՞կ, սերվերից ուղղակի ա՞ռք։
- Պատվիրատուն ինչպե՞ս է չափելու կայքի հաջողությունն ու անհաջողությունը։ Ինչպե՞ս իմանալ՝ կայքը հաջո՞ղ է ստացվել, ղեկավարին դո՞ւր է եկել։ Շահե՞լ է ցանցային պարգևներ։ Օգտվողների շրջանում ճանաչվա՞ծ է։
- Ո՞ւ մ է ուզում նա տեսնել որպես իր կայքի այցելու (կայքի դիզայնն ու բովանդակությունը պետք է արդարացնեն օգտվողի ակնկալիքները և բավարարեն պահանջմունքները)։
- Ինչո՞ւ պետք է այցելեն կայք. ի՞նչ տեղեկատվության համար։
- Իսկ ի՞նչ տեղեկություն պիտի կայքը տրամադրի։ Մասնագետների ամենատարածված սխալներից մեկն այն է, որ համոզված են՝ օգտվողները բավարար չափով տեղյակ են ֆիրմայի գործունեությանը վերաբերող հարցերին։ Ավելի շուտ դա այդպես չէ։ Պատվիրատուի առևտուրը միայն շահում է հնարավոր հաճախորդների տեղեկացման արդյունքից։ Ձեր ու նրա խնդիրն է տեղեկության ծովից ընտրել հատկապես այն, ինչի կարիքն ունի այցելուն։
- Նրան հետաքրքրո՞ւմ են արդյոք միանգամյա այցելուները (հաշվիչի համար), թե՞ հույս ունի պատահական անցորդին կանոնավոր հաճախորդ դարձնելու։ Ուշադրության կենտրոնում մնալու համար պետք է տվյալները հաճախակի թարմացնել։
3. Իմացեք՝ ովքե՞ր են պատվիրատուի մրցակիցները։ Ինչպիսի՞ն են նրանց ինտերնետային ռեսուրսները։ Շատ կարևոր է, որ հաճախորդի կայքը չկրկնի ուրիշներինը, այլ ունենա առանձնահատուկ և հետևողական իմիջ։ Փաստաթուղթ ստեղծեք, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ գիտեք այդ բիզնեսի մասին։ Եզրակացություն արեք՝ կայքերից օգտվողների խմբերի համար ինչն է գործում, իսկ ինչը՝ ոչ, դուք ինչ կարող էիք օգտագործել և ինչը՝ ոչ։
4. Երբ հստակեք ապագա այցելուի ուղղվածությունը (տես՛ վերևի հարցերը), կազմեցեք տարբեր այցելուական խմբերի հնարավոր պահանջների (օրինակ՝ օգտվողների հիմնական խումբը երիտասարդությունն է լինելու, որը միանում է համացանցին թույլ մոդեմով և չի կարող սպասել էջի բացմանը 30 վայրկյանից ավելի) և ցանկությունների (նրանք կցանկանային մտքեր փոխանակել կամ շատախոսել «չաթ»-ում) ցուցակը։
5. Հաջորդը՝ լուծեք ռեսուրսի գործառութային խնդիրը։
- Պատվիրատուն ի՞նչն է իր կայքի համար անհրաժեշտ համարում. օրինակ՝ դինամիկ էջերը, որ առաջ են շարժվում տվյալների պահեստով, վեբ-կոմերցիան, կատալոգները, ծրագրերը։
- Ցանկացած ամեն ինչ հնարավոր է անել։ Խնդիր են արժեքը և կատարման ժամկետները։
- Հարցրեք՝ ով է այդպիսի գործառնություններին հետևելու և դրանք լրացնելու։
- Պատվիրատուն ունի՞ անվտանգության համար արտակարգ պահանջներ։
- Որտե՞ղ և ինչպե՞ս է տեղադրվում կայքը։
- Կա՞ն արդյոք այլևայլ բացառություններ։
- Ո՞վ է թարմացնելու և պահպանելու ռեսուրսը։
- Պատվիրատուն վեբ կայքի հետ կապված ապագայի ի՞նչ ծրագրեր ունի։
6. Տեխնիկական մասնագիտացումը հիմք կծառայի կայքի բոլոր սկրիպտների, css-ի, աղյուսակների, html-ի, java-ի և այլ տեխնիկական տարրերի համար։ Որոշեք՝ ծրագրային ինչ ապահովվածություն կպահանջվի՝ ռեսուրսն օգտագործելու համար, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական մոտեցումը կայքի գործարկման և սպասարկման համար։ Լավ կլիներ իմանալ այցելուի մոնիտորի խտությունը, մոդեմի արագությունը, համակարգի հիշողության չափը, արտահայտվող գույների քանակը, ինչպիսի ծրագրային մոդուլներ ունի և այլն։ Այսպիսի տեղեկությունները հնարավոր է գտնել օգտվողների՝ արդեն գոյություն ունեցող տվյալների պահեստից, հարցազրույցներից, պատվիրատուի, հաճախորդների հարցումներից կամ սովորական տրամաբանական ենթադրություններից։
7. Դուք պետք է պայմանավորվեք պատվիրատուի հետ նախագծի բյուջեի, կատարման ժամկետների (եթե կարևոր է) և ժամանակացույցի մասին։ Միաժամանակ արժե մտածել, թե ինչ մասնագետներ են պետք։ Հնարավոր է՝ դժվար չի լինի ստեղծել ոչ մեծ կայք՝ սեփական ուժերով, բայց լուրջ նախագծի համար լավ կլինի օգտվել մասնագետների գիտելիքներից ու փորձից։

Վեբ-ռեսուրսի հաջողությունը առկա արդյունքի և դրա վրա ծախսված միջոցների համամասնությունն է։ Չարժե գլխից վեր ցատկելու փորձ անել և փող ու ժամանակ կորցնել չուսումնասիրված և չափազանցված ակնկալիքների համար։ Ծրագրման ժամանակ նախ և առաջ հարկավոր է ուշադրություն դարձնել ենթադրյալ այցելուների կարիքների, ոչ թե տեխնոլոգիայի վերջին նվաճումների ու աշխատողների եսակենտրոն խանդավառության վրա։ Մենք կայքը մեզ համար չենք ստեղծում, այլ մեր այցելուների։

2-րդ փուլ - Տակտիկայի ծրագրում. կառուցվածքի մշակում

- Սերվերի քարտեզը
- Կոնտեքստի նախապատրաստում, ստեղծում և խմբագրում
- Նյութերի ուսումնասիրում
- Տեխնիկական մասնագիտացում (տակտիկական կողմը)
- Էջերի շարժն ու համարակալումը:

Ձեռքի տակ ունենալով պատվիրատուի հարցման արդյունքներն ու սպասվելիք այցելուների ուղղվածությունը՝ ժամանակն է ուղեղը շարժելու՝ նոր գաղափարներ գտնելու համար, որոնք կօգնեն, որ վեբ կայքը հասնի իր առջև դրված նպատակներին։
Առաջին քայլը կայքի քարտեզի նախագծումն է։ Դա գրաֆիկական դիագրամ է, որ ցույց է տալիս այցելուների շարժը կայքով։ Ձեր քարտեզը պետք է ներառի իր յուրաքանչյուր էջը և այն, թե ինչպես են կապված դրանք ուրիշ էջերի ու նյութերի հետ։ Շատ կարևոր է այդ առթիվ պատվիրատուի հավանությունն ստանալ և նշել կառուցվածքի մեջ ցանկացած փոփոխություն, ինչպես էջերի ավելացումն ու պակասեցումը, ինչը կարող է ազդել նախագծի բյուջի վրա։

Կոնտեքստի ծրագրումը կատարվում է պատվիրատուի հետ սերտ համագործակցության պայմաններում։ Հնարավոր է՝ նա արդեն ունի պատրաստի նյութեր, կամ կան նյութեր, որ պետք է արդիականացվեն, վերաշարադրվեն կամ զրոյից ստեղծվեն։ Անհրաժեշտ է հստակ սահմանազատել Ձեր և նրա պարտականությունները. ով ինչի համար է պատասխանատու։ Եթե պատվիրատուն տրամադրում է ամբողջ նյութը, նրա համար ժամանակացույց կազմեք։ Տեքստերի փոխանցումը մշտապես ավելի շատ ժամանակ է խլում, քան նախատեսում ենք, և հաճախ հատկապես պատվիրատուն է մեղավոր նախագծի ժամկետների ձգձգման համար։
Նախքան ձևավորման աշխատանքներն սկսելը՝ որոշեք, թե ինչ տեքստ է լինելու յուրաքանչյուր էջում։ Կայքի զարգացումը ուղղակիորեն կախված է լինելու բովանդակության ծավալից ու խորությունից, իսկ նրա ոճն ու տոնը կազդեն կոմպոզիցիայի տեսանելի լեզվի վրա։

Տեխնիկական առանձնահատկությունների տակտիկական կողմը կարելի է արտացոլել մոտեցումն ու էջերի կոդավորման և վիզուալ բաժանումների համար կիրառվող տեխնոլոգիաները որոշող համառոտ փաստաթղթում։
- Արդյո՞ք էջերը փոփոխվելու են ակնթարթորեն տվյալների բազայից։
- Օգտագործվելո՞ւ են արդյոք Cascading style sheets (CSS)։
- Անհրաշեշտ է (plug-in) մոդուլը, թե՞ հատուկ վերահսկողություն կա օգտագործողի համակարգչի վրա։
- Ի՞նչ սահմաններում է պետք որոշել գունային ներկապանակը։
- Ինքնե՞րդ եք գրելու կոդը, թե օգտագործելու եք WYSIWYG «Ինչ տեսնում եմ, այն էլ ստանում եմ» խմբագիրը (օր.՝ Dreamweaver-ը):
- Օգտագործվելու են արդյոք DHTML, Channels, Push տեխնոլոգիաները։
Հետո հարկավոր է որոշել ուղղությունը։ Ինչպե՞ս է այցելուն շարժվելու կայքով։ Ի՞նչ կապ կա էջերի մեջ, որտեղից ուր է հնարավոր հասնել։ Նախագծերից մեծ մասի համար կարիք չկա ուղղությունների նոր համակարգ ստեղծելու։ Սովորեք այն կայքերից, որոնք ձեզ բոլորից շատ են դուր գալիս. որքան պարզ, այնքան լավ։ Հարմարեցրեք գոյություն ունեցող հաջողված մոդելը Ձեր նախագծի կարիքներին և օգտագործեք։ Մարդկանց անհրաժեշտ է հեշտ տեղաշարժվել կայքով. ընդամենը։

3-րդ փուլ – Առաջին էջի դիզայնը
- Ստեղծագործական որոնումներ և ոճի մշակում
- Նախատիպերի ստեղծում
- Պատվիրատուի հաստատումը
- Գրաֆիկական արտադրությունը: Օրվա տվյալների բազայի և ձևերի դիզայն, անիմացիա, GIF/Jpeg գրաֆիկա, html էջի մշակում։
Դուք ուսումնասիրել եք Ձեր պատվիրատուին, պատկերացնում եք ապագա յուրաքանչյուր էջի բովանդակությունը, և արդեն ամբողջ թափով աշխատանք է տարվում տեքստերի հետ։ Ճիշտ ժամանակն է առաջին էջով զբաղվելու։

Սկսեք ամենագլխավոր էջից։ Աշխատեք նրա վրա այնքան, մինչև ունենաք ամենաքիչը 15 տարբերակ, որից 5-ը կարելի է զարգացնել։ Հենց համարեք, որ էջի վրա բավականին աշխատել եք, անցեք ուրիշ էջերի։ Շարունակեք փնտրել գաղափարներ, նկարել և մտածել։ Հենց գտնեք հաջող թեմա, հնարավորինս խորությամբ աշխատեք դրա վրա, հետո մի կողմ թողեք և ձեռնարկեք նոր աշխատանք։ Փորձարկեք տարբեր էֆեկտներ՝ real audio/vidio, շարժունակ html, տեգերի անսովոր օգտագործումը։

Թող Ձեր ալբոմը լցվի տոնական էջերի նկարազարդումների, ուղղվածության տարրերի, բանալի գրաֆիկների և երկրորդական զարդարանքների էսքիզներով։ Օգտագործեք կոլաժ, շարժուն դարձրեք մեծ պատկերի մի մասը։ Խաղացեք տառատեսակներով, շերտերով, պատկերազարդումներով ու զգացմունքներով։ Հենց հաջողված թեմա գտնեք, հնարավորինս խորը աշխատեք դրա վրա, հետո մի կողմ թողեք և ձեռնարկեք նոր աշխատանք։ Ձեզ դրեք օգտագործողի տեղը և փորձեք նայել շրջապատող աշխարհին, համացանցին նրա աչքերով։ Շրջեք կայքերով, ուր նա կարող է եղած լինել , թերթեք նրա ամսագրերը , շփվեք նրա հնարավոր շրջապատի հետ։
Օգտագործեք գրաֆիկական խմբագրիչը։ Շատ հարմար է արտատպել բռաուզերի պատուհանը (F13 կամ Print Scrn, Ctrl+duble clik գրաֆիկական պատուհանի մեջ, հետո Ctrl+V նոր ֆայլի մեջ) Photoshop-ի կամ պատկերիչի մեջ և դարսել կոմպոզիցիայի շերտերը հենց նրա վրա։
Ընտրեք երեք ավարտուն տարբերակ՝ մեկը՝ Ձեր հավանածը, երկրորդը՝ ինքնապիպ, երրորդը՝ պահպանողական, որը, Ձեր կարծիքով, դուր կգա պատվիրատուին։

4-րդ փուլ - Ծրագրավորում

- CGL-ի, Javascript-ի, Java-ի, կաղապարների և ամսաթվերի պահեստի ստեղծում
HTML-ի կոդավորում
- Վալիդացիա՝ բովանդակությունը, հղումերի աշխատանքը
- Տարբեր բրաուզերների փորձարկում։
Դիզայնը մշակելուց և հիմնական էջերի մոդելը պատրաստելուց հետո կարելի է անցնել տեխնիկական աշխատանքին՝ HTML-ի կոդավորում, CGL-ի կաղապարներ, ամսաթվերի պահեստ և այլ ծրագրավորումներ։

Մի քանի խորհուրդ

1. Երբ կայքի վրա աշխատում է մի քանի հոգի, անշուշտ արժե պայմանավորվել անվանումների ընդհանուր տրամաբանական համակարգի մասին։ Եթե ամեն մեկը իր ստեղծագործությունը գցի` ուր ուզում է, էապես կդժվարացնի գործընկերների աշխատանքը, ինչը, միևնույն է, ի վերջո կբերի անվանափոխության։
2. Ձեր գրաֆիկական ֆայլերը տեսակավորեք՝ դասակարգելով ըստ իրենց չափսերի։ Աշխատեք այդպիսի դասակարգումները լինեն հնարավորինս քիչ։ Օրինակ՝ վերնագրեր, ենթավերնագրեր, դրանից փոքրը, լրիվ գրաֆիկան և այն։ Գրաֆիկական չափսը՝ 1-5։
3. Ընտրեք ամենաօպտիմալ ներկապնակը մեկ առանձին վերցրած դասի գրաֆիկի համար և օգտագործեք այդ դասի բոլոր ֆայլերում։ Մեծ կայքի վրա աշխատելիս հարմար է օգտագործել կայքերի խմբագրման ծրագրային փաթեթներ, որի սցենարները թույլ են տալիս շատ արագ ու ճշգրիտ գործարկել ֆայլերի մեծ քանակ։ Այդպես էլ, ի տարբերություն Photoshop-ի, օպտիմալացման ժամանակ մի կողմ չի թեքում «անվտանգ վեբ ներկապնակի» գույները։
4. Օգտագործեք <!.. մեկնաբանություն..> Ձեր կոդում՝ ծրագրողների և տեքստերն ստեղծողների համար թողնելով մեկնաբանություններ։
5. Միշտ համապատասխան կոդն օգտագործեք տարբեր էջերի համար, որ հեշտացնեք համընդհանուր որոնումն ու փոփոխությունները։
6. Եթե էջի վրա տեքստն ու այլ նյութերը չափից շատ են, հեռացրեք կոդից բոլոր հետադարձ տվյալները ու մեկնաբանությունները, ինչը զգալիորեն կփոքրացնի ֆայլը։
7. Ժամանակ տրամադրեք այն ծրագրերն ուսումնասիրելու համար, որոնցով աշխատելու եք։ Ձեր արտադրողականությունը կտրուկ կբարձրանա։ Հետևեք մասնագիտական նորություններին ու թարմացրեք Ձեր գործիքները նոր տարբերակներով։
8. Աշխատանքի ավարտին պատճենեք (back up?) այն, ինչ անում եք տվյալ օրը։
9. Ստուգեք Ձեր աշխատանքը տարբեր բրաուզերների և հիմնական OC –ի վրա։ Փոփոխեք բրաուզերների կարգավորումը՝ օգտագործելով մեծ կամ փոքր տառատեսակ, փոփոխելով գունային համակարգը։ Բացեք եղած բոլոր պատուհաններն ու թղթապանակները։
10. Ստուգեք՝
- քերականությունը
- ֆայլերի ճիշտ անվանումը
- հղումերի աշխատանքը
-տիտղոսագրման էջերի անվանումը
- ֆոնի գույները
- ամբողջականությունն ու տեգերը
- տեսողական հավասարակշռությունը
- ի՞նչ դուրս եկավ բրաուզերի պատուհանի, տառատեսակի, գույնի փոփոխումից
- բանաձևերի տարբերությունը, ինչպե՞ս կդիտվի միագույն տարբերակը։
11. Փորձարկեք, փորձարկեք և նորից փորձարկեք։ Հնարավորինս շատ մարդ ներգրավեք այդ գործընթացում։ Պատվիրատուի համար դա նախագծին մասնակցելու հիանալի առիթ է։ Եթե հնարավորություն կա փորձարկելու հավանական այցելուների միջոցով, բաց մի թողեք առիթը։ Ուշադիր հետևեք, թե ինչպես են թարմ աչքով մարդիկ արձագանքում կայքին, Ձեր ուղղորդվածությանն ու անվանումների համակարգին։ Մի´ օգնեք նրանց ինչ-որ բան փնտրելիս, բայց խնդրեք մեկնաբանել ամեն քայլը։ Օրինակ՝ ո՞ւր են ուզում մտնել այս կամ այն կոճակը սեղմելով։ Հաճախ շատ հարմար է լինում ամբողջ կայքը թղթի վրա տպելն ու այդպես ստուգելը ոճական ու քերականական սխալները։

5-րդ փուլ - Հրատարակում

- Հոստ-պրովայդերի ընտրություն, դոմեյնի անվան առք:
- FTP վեբ-կայք սերվերի վրա. թղթապանակների ստեղծում:
- Վերջին ստուգումներ:

Մարկետինգ

- Կայքի գրանցում որոնղական հիմնական ծառայություններում:
- Օգտագործում-տարածում:
- Սպասարկում. նորությունների էջ, ավտոմատ թարմացում:
- Կայքի շնորհանդես և այդ կարևոր իրադարձության նշում։

Կայքի ստեղծման վերջին աշխատանքները կարող են ներառել.
- պահեստային խորագրերի կազմում
- վերջին ենթատեքստի ավելացում
- CGI սցենարի գործարկում
- հղումների թարմացում
- մետա-տեգերի գրում
- հեղինակային իրավունքի և կանխարգելումների ավելացում
- համոզվեք, որ գրաֆիկան ամեն տեղ նշում է լայնությունն ու երկարությունը, համապատասխանում է գունային հիմնական ներկապնակին, ունի «Alt» մեկնաբանություն։
Դոմեյն (կայքի անուն) ընտրելիս աշխատեք կազմված լինի պարզ և հեշտ հիշելի բառերից։

Պահեք հետևյալ կարգը՝
- կարճ և պարզ։ Կարճ հասցեները հեշտ են հիշվում, դրանցում դժվար է սխալ թույլ տալ։
- Նկարագրություն։ Լավ է, եթե կայքի հասցեից հասկացվում է բովանդակությունը։ Հաստատության անվանումը միշտ չէ, որ բավարար բացատրություն է տալիս։
- Հիշելիություն՝ ամենալավ հասցեները պարզությանն ավելացնում են հետաքրքրություն շարժող տարր՝ բառախաղ, ինչը կհիշվի ոչ միայն ժամեր, այլև օրեր ու ամիսներ անց։ Ամենալավն այն է, որ հասցեն հիշեն ռադիոյով կամ խոսքի մեջ լսելով։
Կայքն իր կառուցվածքով արտագրեք պատվիրատուի սերվերի վրա և նորից ստուգեք ամեն մի էջը բրաուզերի մեջ։ Ուրիշ համակարգչի տվյալները կարող են փոփոխություններ պահանջել սցենարներում կամ ֆայլերի տեսակավորման մեջ (օրինակ՝ html-ի փոխարեն htm)։ Համոզվեք, որ ամեն ինչ աշխատում է այնպես, ինչպես ծրագրել եք։

Ձեր կայքի համար լավ գովազդ արեք։ Այստեղ չենք խոսելու դրա մասին, այդ թեման շատ ծավալուն է այս հոդվածի համար։
Եթե ակնկալում եք մշտական այցելուներ, արժե նախօրոք կազմել նյութերի թարմացման ծրագիր։ Եթե պատվիրատուն ուզում է ինքը դա անել, ժամանակ տրամադրեք և նրան սովորեցրեք կայքը ղեկավարել։ Նրան ամենաանհրաժեշտ գիտելիքները տվեք տեքստային խմբագրիչ և ftp ծրագրերի աշխատանքի մասին։ Աշխատեք ավտոմատացնել նրա գործողությունները հատուկ սցենարներով։ Ձեր հետևից լավ անուն թողեք, և պատվիրատուն կգովազդի ձեզ իր ընկերների ու ծանոթների մոտ, ինչն էլ կբերի նոր պատվերներ։
Կան այնպիսի պատվիրատուներ, ովքեր նոր կայքի լուսընծայումը հավասարեցնում են փառահեղ իրադարձության։ Եթե Ձերն այդպիսին չէ, միևնույն է, նշեք ծրագրի ավարտը Ձեր աշխատախմբով կամ ընկերներով։


Դավիթ Մինասյան, դասավանդող, ՏՀՏ մասնագետ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
http://dpir.mskh.am/arxiv/dpir18-11.html

Hassmik
28.06.2011, 20:28
Դավիթ ջան, քեզ հատուկ մանրակրկիտությամբ ներկայացնում ես։ Էլ ասելու բան չես թողել։

dminasyan
28.06.2011, 22:01
Հարգելի Հասմիկ,

Այս նյութը պատրաստելիս օգտվել եմ տարբեր կայքերից և նրանց փորձից, հիմնականում ռուսալեզու էլեկտրոնային նյութերից, մի քիչ էլ մեր փորձից: Հատկանշականն այն է, որ տարաբնույթ կայքեր պատրաստելիս օգտվում եմ այս նյութից, նույնիսկ դպրոցների համար կայքեր ստեղծելիս: Այստեղ ամենակարևորը «նախապատրաստական» աշխատանքներ տանելն է, այսինքն ապագա կայքի ստեղծման նպատակների, կառուցվածքի, դիզայնի, գովազդի և այլն, նոր վերջում կայքի պատրաստումը և տեղադրումը: Պատկերացրեք, որ պատվիրատուն ինչ-որ դպրոցի տնօրեն է և փորձեք այս նյութի բոլոր փուլերը անցնել նրա հետ միասին: Եթե դա Ձեր մոտ ստացվի, նշանակում է արդյունքները գոհացուցիչ են: Սակայն Ձեր դպրոցի համար մի փորձեք, փորձը ցույց է տալիս, որ այն չի ստացվի :)

Հարգանքով՝ Դավիթ

Hassmik
29.06.2011, 02:00
Ինչո՞ւ այդքան հոռետեսական։ Ի դեպ՝ մենք էլ ասելիք ունենք, չէ՞։

dminasyan
29.06.2011, 08:09
Բարև Հասմիկ ջան, հետաքրքիր է, որ առցանց խորհրդաժողովի շրջանակներում եմ գրում, չմտածելով, որ մեր Հասմիկին եմ գրում /մտածում էի, որ Սևանի դպրոցի Հասմիկին եմ գրում/, որին ամեն օր հանդիպում եմ կրթահամալիրում: Իսկ «հոռետեսությանս» հիմքը այն է, որ շատ դպրոցներում եթե նույնիսկ կա մասնագետ, որ կկարողանա կայք ստեղծել և տեղադրել, ապա մեծ դժվարությամբ է կարողանում «համոզել» կամ ներկայացնել տնօրինությանը կայք ունենալու անհրաժեշտությունը, նույնիսկ որոշ ուսուցիչներ պատրաստ են վերապատրաստվել այդ աշխատանքները կատարելու համար, սակայն խոչընդոտների են հանդիպում ինչ-ինչ պատճառներով: Բնականաբար հասկացար, որ սա մեր կրթահամալիրին չի վերաբերվում:
Հ.Գ. Խնդրում եմ անձնական տվյալների մեջ լրացուցիչ տվյալներ ավելացնես :) :) :)

ԱԼԻ
30.06.2011, 00:52
Հարգելի Դավիթ, շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ շատ հետաքրքիր և մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար: Այն շատ ուսանելի էր, սակայն շատ հարցեր դեռևս մնում են չպարզաբանված և <մութ>: Հուսով եմ, որ առաջիկայում կգտվեն միջոցներ ուսուցիչներին վերապատրաստելու և ավելի իրազեկ դարձնելու համար:

dminasyan
30.06.2011, 11:47
շատ հարցեր դեռևս մնում են չպարզաբանված և <մութ>

Հարգելի ԱԼԻ,

Իհարկե, չպարզաբանված և <մութ> հարցեր կան և դրանք բազմաթիվ են, ենթադրում եմ, որ այս խորհրդաժողովի նպատակներից մեկն էլ այդ հարցերին որոշ չափով պատասխաններ տալն է, իսկ հիմնականում դրանք լուծումներ կստանան վերապատրաստումների և հանդիպումների ժամանակ:

Հարգանքով` Դավիթ