PDA

Դիտել ողջ տարբերակը : Դպրոցական կայքերի ստեղծման մի քանի հիմնախնդիրներ



Արեգ
27.06.2011, 00:20
Այս թեման բավականին ակտուալ է և հասունացած: Ես շատ ուրախացա, երբ տեսա խորհրդաժողովի թեման, քանի որ, ինչ էլ քննարկվի խորհրդաժողովին, այն անպայման կօգնի ՀԴԻՑ-ին նոր միացվող դպրոցների աշխատակիցներին: Որոշ դպրոցների աշխատակիցներ շատ մեծ ցանկությամբ ուզում էին սովորել Վեբ-Դիզայն, բայց որտե±ղ և ինչպե±ս: Պատասխան չգտանք: Իմ կարծիքով, կարելի է կազմակերպել թեկուզ ՀԵՌԱՎԱՐ դասընթաց, որը կբարելավի համակարգչային կենտրոնների աշխատակիցների տեխնոլոգիական հմտությունները, քանի որ դպրոցական կայքերը խիստ պարտադիր են, հատկապես այն դպրոցների համար, որոնք միացած են ցանցին: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չԷ: Ցանկացած նորմալ կազմակերպությունում տնօրինությունն ունենում է հատուկ մասնագետ՝ նորմալ կայքի ակնկալիքով (պարտադիր թարմացումներով): Իսկ դպրոցներում այդ պարտականությունը դնում են օպերատոր տեխնիկների վրա, որոնք կատարում են`
• Դպրոցի բոլոր համակարգիչների ապարատային և ծրագրային սպասարկում:
• Ինտերնետ կապի պատասխանատուի դեր:
• Դպրոցի mail.schools.am-ի վրա եկած նամակների հետ կապված գործառույթներ:
• Միջոցառումների նկարահանումներ:
• Միջոցառումների ապահովումը պրոյեկտրով և համակարգչով:
• Համակարգչային կաբինետում միջոցառում պատրաստող յուրաքանչյուր դասատուի հետ ժամերով աշխատանք՝ նպատակ ունենալով հասնել այն բանին, որ յուրաքանչյուր միջոցառում կազմակերպող դասատու ինքը նկարներ և նյութեր տրամադրի կայքի համար:
• և այլ բազմաբնույթ աշխատանքներ, բոլորը չեմ կարող նշել:
Այսքան ծանրաբեռնվածության հետ նաև կայքի պատրաստում, սպասարկում, թարմացում: Իսկ ինչքան են վարձատրվում նրանք, ասեմ, շատ չնչին: Նորմալ երկրներում, եթե տվյալ աշխատողի աշխատանքային պարտավորությունները ավելացնում են, ավելացնում են նաև աշխատավարձը: Գուցե սա հարմար պահ է նախարարությանը առաջարկ անելու, ինչպես նաև առկա կամ հեռավար վերապատրաստումների մասին մտածելու: Ինչևէ:

Եվ այսպես, եթե Դուք ցանկանում եք ստեղծել Ձեր դպրոցի կայքը, ապա կայքի ստեղծման աշխատանքները հանգում են կայքի բաժինների ցանկի որոշմանը, դիզայնի ընտրությանը և ձևավորմանը: Բոլոր դեպքերում, իմ կարծիքով, կայքը պետք է ձևավորի մեկ մարդ (կարելի է նաև աշակերտների երկու կամ երեք մարդուց բաղկացած խումբ ընտրել տեսքստերի մուտքագրման և նկարների մշակման համար): Նա պետք է ունենա հատուկ ծրագրերի հմտություններ, պետք է կարողանա մշակել գրաֆիկան, ստեղծի հստակ դիզայն: Մենք պետք է ընտրենք այնպիսի գեղեցիկ և պարզ դիզայն, որ, եթե որևէ մեկն այցելի կայքը, նա ցանկանա շարունակել շրջագայել այնտեղ, նայել բովանդակությունը: Կայք այցելողներն ակնթարթորեն տրամադրվում են նայել, թե ոչ: Եթե ընտրված են երեքից ավելի գունային էֆեկտներ, մեծ, անշնորհք նկարներ, ապա դիտողը չի նայի բովանդակությանը, քանի որ այն տրամադրող չէ: Պետք է ամեն ինչի ընտրությունը կատարել շատ նրբանկատ և ճաշակով:

Կայքը գրաֆիկայի, անիմացիայի, բովանդակության փոխկապակցված էջերի միասնություն է՝ հղումներով արտահայտված: Կայքերը սովորաբար գրվում է HTML (Hyper Text Markup Language) լեզվով, իսկ HTTP (Hyper Text Transfer Protocol) արձանագրությունով կայքերը տվյալ սերվերից փոխանցվում են WWW ցանցի ցանկացած հարցում անող համակարգիչ: Դպրոցի կայքը պարտադիր պետք է լինի դինամիկ, անընդհատ պետք է փոփոխվի բովանդակությունը, նկարները, քանի որ յուրաքանչյուր ուսումնական տարին նման չէ նախորդին, զարգանում են տեխնոլոգիաները, դասավանդման մեթոդները, դպրոցի անձնակազմը և այլն: Դպրոցական կայքերի հիմնական դերը պետք է լինի դպրոցի առօրյայի նկարագիրը, ի±նչ է կատարվում տվյալ դպրոցում: Այն պետք է արտահայտի դպրոցի դեմքը և տարբերվի ստատիկ ու անձնական կայքերից:

Խոսենք
1. դպրոցական կայքի բաժինների ցանկի որոշման,
2. դիզայնի ընտրության և
3. ձևավորման մասին:

1. Կայքի բաժինների ցանկը`
• Մեր մարզը, գեղեցիկ պատմական ակնարկ;
• Մեր դպրոցը, դպրոցի առօրյան, միջոցառումները;
• Դպրոցի հաջողությունները, հաղթանակները;
• Մեր աշակերտները, գերազանցիկները, օլիմպիադայի մասնակիցները, մարզիկները, ստեղծագործողները, մրցույթների հաղթողները;
• Դպրոցի անձնակազմը;
• Տարակազմ ուսուցիչներ, նրանց ստեղծած կրթական պաշարների տեղադրում;
• ԻՀԿ, նրա գործունեությունը, այնտեղ կատարվող առցանց մրցույթները:
Օժանդակ բաժիններ՝ բոլորը բացվեն առանձին էջով`
• Նորություններ;
• Հայտարարություններ;
• Դպրոցի հովանավորները;
• Հղումներ տալ այլ դպրոցների կայքերին;
• Հետադարձ կապ՝ անպայման mail.schools.am սերվերի դպրոցի հասցեն;
• Օգտակար հղումներ. սա շատ կարևոր մաս է կազմում կայքի կառուցվածքում, այն ավելի հետաքրքիր է դառնում;
• Արխիվ. ամեն ուստարի ավարտելուց հետո այն ուղարկում ենք արխիվ, սկսում նոր էջից:

2. Դիզայնի ընտրություն
• Դիզայնի ընտրություն ըստ ճաշակի (դիտողներին տրամադրել ուսումնասիրել կայքը: Եթե սա ձեզ հաջողվի, ուրեմն, ամեն ինչ նորմալ է): Կայքեր դիտողների մեծ մասը չի կարդում բովանդակությունը, այլ տրամադրվում է դիզայնով: Պետք է կարողանաք ստեղծել դիզայնի և բովանդակության ներդաշնակություն:
• Ընտրեք թեթև դիզայն, տաք գույներ (ամենակարևոր բաղադրիչներից է գույնը) և օգտագործեք այդ գույների մուգ ու բաց երանգները: Կարելի է կայքի ֆոնը վերցնել մուգը, ֆոնտը նույնի բացը, կամ հակառակը: Տարիներ առաջ մարդիկ նախընտրում էին կայքի համար մուգ կամ սև ֆոն, հիմա ժամանակակից է սպիտակ կամ բաց գույնը:
• Ցանկալի է հայերեն և անգլերեն տարբերակներով:
• Նկարներն ընտրել 150-ից մինչև 250 պիքսել, 15-20 KB, jpeg կամ gif ֆորմատով (մեծամասամբ gif), ձեր ընտրությամբ, նրանց վրա հղում դնել, որ նույն նկարը մեծ պատկերով առանձին էջով բացվի:
• Վերնագրերը գրել մի տառաչափով, իսկ տեքստերը մեկ այլ տառաչափով:
• Բովանդակությունը գրել յունիկոդով: Օգտագործել ստանդարտ ֆոնտեր, որ էջերն ունենան լավ տեսք և դիզայնը լինի ճշգրիտ տարբեր բրաուզերներով դիտելիս:
• Պետք է խուսափել հորիզոնական քանոնից, ուղղաձիգը նորմալ է:

3. Ձևավորման մասին

• Կայքի առաջին էջի անունը պետք է դնել index.html , իսկ մյուս էջերինը, ըստ ցանկության, ինչ ուզում եք:
• Նկարների ծավալները պետք է լինեն թեթև, որ կայքը շատ չծանրանա, որովհետև մեծ նկարների պատճառով է, որ էջերը դանդաղ են բացվում:
• Բոլորն սկզբից դիտում են կայքի առաջին էջը, ուրեմն այն պետք է լինի ամենագեղեցիկը: Կայքը պարտադիր պետք է ունենա լոգո:
• Մտովի առաջին էջը բաժանում ենք մասերի: Վերևի մասը պետք է արտահայտի ինֆորմացիա, թե ում կայքն է, դա կարելի անել թեկուզ գեղեցիկ կոլաժի միջոցով: Հաջորդ մասում պետք է ընդգրկենք կարևոր բաժինների ցանկը: Մի մասում էլ կարելի է ընդգրկել օժանդակ բաժինների ցանկը: Այստեղ ստանդարտ ոչինչ չկա: Դուք ինչպես ուզում եք, այնպես էլ ձևավորում եք:
• Բոլոր էջերի ներքևի մասում պետք է երևան տարեթիվը և հեղինակային իրավունքի մասին գրությունը:
• Ցանկալի է ունենալ նաև կայքի քարտեզը:
• Կայքն ավարտելուց հետո, դիտեք մի քանի բրաուզերների միջոցով, տեսեք նորմալ է ստացվել:
• Ձեր ձևավորած կայքում հեշտ շրջագայելու համար, յուրաքանչյուր էջում պետք է ունենաք համապատասխան կոճակներ կամ հղումներ (օրինակ` Դեպի մեկնարկային էջ կամ դրան համապատասխան՝ տան փոքրիկ սիմվոլիկ նշան):

Այս նկատառումները դպրոցական կայք ձևավորելու գործընթացի ճանապարհի ուղենիշեր են, որոնք երևի օգտակար կլինեն Ձեզ, երբ Դուք սովորեք կամ վերապատրաստվեք Վեբ-Դիզայնի դասընթացում: Խորհրդաժողովը կնպաստի դպրոցական կայքերի հիմնախնդիրներին, բայց տեղադրված նյութերով Դուք կայք չեք կարող ստեղծել: Կարծում եմ, որ բարձր տեխնոլոգիաների և դիզայնի ժամանակակից գործիքների կիրառման հետ մեկտեղ Դուք կձևավորեք ստեղծագործական, թեթև դիզայնով, գեղեցիկ, պիտանի բովանդակությամբ և դինամիկ կայք Ձեր դպրոցի համար:

Jasmin
27.06.2011, 00:51
Եթե ես կայք ձևավորեմ անպայման կօգտվեմ այս խորհուրդներից, շնորհակալություն:

arm.150yan
27.06.2011, 12:00
Հարգելի Արեգ, համակարծիք եմ դպրոցի համար կայք ստեղծելու, ձեր նշած, ընդհանուր գծապատկերի հետ, որի արդյունքում պետք է ձևավորենք թեթև դիզայնով, պիտանի բովանդակությամբ և դինամիկ կայք մեր դպրոցի համար: Ինքս էլ "Երրորդ առցանց խորհրդաժողովի կազմակերպման հարցերի քննարկում" թեմաում առաջարկել եմ մի քանի կետ կայքերի ստեղծման համար` առանց մանրամասերի: Ձեր առաջարկած կայքի բաժինների ցանկում կնախընտրեի ավելացնել ևս մեկ կետ` "Էջ ծնողի համար" կամ "Ծնողի էջ" անվանումով, որտեղ յուրաքանչյուր դպրոց կտեղադրեր իր նախընտրած կետերը` նպաստելով ճիշտ կազմակերպելու դպրոց-աշակերտ-ծնող առցանց փոխհարաբերությունը: Քանի որ առաջարկվել էր կայքի ստեղծմանը ընդգրկել նաև ծնողների...
Հարգանքներով Արմենուհի Հարությունյան
Գյումրու թիվ 15 դպրոց:

Vanadzor10***Ani
27.06.2011, 12:08
Հարգելի Արեգ, շատ շնորհակալություն այսպիսի պրակտիկ խորհուրդների համար, որոնցով անդրադարձել եք դպրոցական կայքերի ստեղծման ու նախագծման բոլոր մանրամասներին: Դրանց հետևելով` դպրոցը կապահովենք գեղեցիկ ու բովանդակալից կայքով:

SAR
27.06.2011, 12:14
շնորհակալություն

Արեգ
27.06.2011, 12:35
Ձեր առաջարկած կայքի բաժինների ցանկում կնախընտրեի ավելացնել ևս մեկ կետ` "Էջ ծնողի համար" կամ "Ծնողի էջ" անվանումով, որտեղ յուրաքանչյուր դպրոց կտեղադրեր իր նախընտրած կետերը` նպաստելով ճիշտ կազմակերպելու դպրոց-աշակերտ-ծնող առցանց փոխհարաբերությունը:

Այո, համաձայն եմ հարգելի Արմենուհի, կարելի ավելացնել:

Mankavarj
27.06.2011, 12:51
Ինչպես ստեղծել կայքը?

Mkhitaryan
27.06.2011, 13:16
Ես անհամբեր կսպասեմ Վեբ-Դիզայնի վերապատրաստման դասընթացներին:

Anush Avetisyan
27.06.2011, 14:31
<<Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների>> վերաբերյալ թեման արդիական է ու լուրջ:Այդ մասին են վկայում ֆորումի մասնակիցների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները:Թեմայի կարևորության մասին է խոսում նաև նոր մարդկանց համալրումն ֆորումի մասնակիցների շարքերում:

lus
27.06.2011, 19:34
Հարգելի Արեգ, շնորհակալություն հիմնարար խորհուրդների համար: Ես ևս գտնում եմ, որ դպրոցական կայքերի ստեղծումը կարևոր պահանջ է մեր հասարակության համար:
Եվ մի հարց.կայքը պետք է ստեղծի օպերատորը? եթե այո, ապա ինչ քայլերով պետք է ուղղորդվի?

Արեգ
29.06.2011, 09:37
Եթե ես կայք ձևավորեմ անպայման կօգտվեմ այս խորհուրդներից:


Շնորհակալություն, հարգելի Jasmin.

Արեգ
29.06.2011, 09:42
Եվ մի հարց.կայքը պետք է ստեղծի օպերատորը? եթե այո, ապա ինչ քայլերով պետք է ուղղորդվի?

Հարգելի Lus, ճիշտն ասած, չգիտեմ, ով է պարտավոր կայքը ստեղծել: Երևի բոլոր տնօրեններն էլ ձգտում են հմուտ օպերատոր մասնագետ ընտրել, նման ակնկալիքներով:

Արեգ
29.06.2011, 09:45
Ես անհամբեր կսպասեմ Վեբ-Դիզայնի վերապատրաստման դասընթացներին:

Հարգելի Mkhitaryan, ինչ սիրուն եք գրել վերապատրաստման սպասման մասին, բայց կանի կառավարությունը?

Արեգ
29.06.2011, 09:49
Ինչպես ստեղծել կայքը?

Հարգելի Mankavarj, նախ պետք է սովորել HTML լեզուն, գրաֆիկական և մակրոմեդիական ծրագրերը, որոնցով կայքերի ստեղծման տեխնոլոգիան են ուսումնասիրում, հետո նոր մտածել կայքը ստեղծելու մասին:

Արեգ
29.06.2011, 09:51
Հարգելի Արեգ, շատ շնորհակալություն այսպիսի պրակտիկ խորհուրդների համար, որոնցով անդրադարձել եք դպրոցական կայքերի ստեղծման ու նախագծման բոլոր մանրամասներին: Դրանց հետևելով` դպրոցը կապահովենք գեղեցիկ ու բովանդակալից կայքով:

Անի ջան, անչափ շնորհակալ եմ քո գրած խոսքերի համար:

AGasparyan
29.06.2011, 11:46
Հարգելի Արեգ շնորհակալություն , օգտակար խորհուրդների համար: Մենք իհարկե կառաջնորդվենք դրանցով : Բայց ես շատ եմ զգում Վեբ - Դիզայն վերապատրաստման դասընթացների կարիքը, քանի որ այն ժամանակ ես չեմ պատրաստել մեր դպրոցի կայքը :

Վերնաշենի միջն. դպրոցի օպերատոր Գասպարյան Արմինե

Lianna
29.06.2011, 12:16
Սիրելի Արեգ, իմ կարծիքով անհրաժեշտ է նախ կազմակերպել ՎԵԲ դիզայնի դասընթացներ որից հետո մասնակիցները ավելի շատ հարցեր ու առաջարկներ կունենան, ավելի բուռն քննարկում կծավալվի:

Հասմիկ13
29.06.2011, 13:17
Լույս բարի բոլորին:Շնորհակալություն ամփոփ,հստակ ձևակերպված խորհուրդների համար:Անպայման կօգտվենք:

Արեգ
29.06.2011, 16:05
Հարգելի Արեգ շնորհակալություն , օգտակար խորհուրդների համար: Մենք իհարկե կառաջնորդվենք դրանցով : Բայց ես շատ եմ զգում Վեբ - Դիզայն վերապատրաստման դասընթացների կարիքը, քանի որ այն ժամանակ ես չեմ պատրաստել մեր դպրոցի կայքը :

Վերնաշենի միջն. դպրոցի օպերատոր Գասպարյան Արմինե
Հարգելի AGasparyan, ես շատ լավ եմ հասկանում Ձեր մտահոգությունը, Դուք մենակ չեք, շատերին է դա հուզում, բայց ես ոչինչ գեմ կարող ասել: Դրա մասին միգուցե Ազգային Ինստիտուտ-ները կարող են պատասխանել:

Արեգ
29.06.2011, 16:08
Սիրելի Արեգ, իմ կարծիքով անհրաժեշտ է նախ կազմակերպել ՎԵԲ դիզայնի դասընթացներ որից հետո մասնակիցները ավելի շատ հարցեր ու առաջարկներ կունենան, ավելի բուռն քննարկում կծավալվի:

Լիաննա ջան, Դուք շատ ճիշտ եք հարցը դնում: Այո, շատ աշխատակիցներ Վեբ Դիզայնից ոչինչ չգիտեն: Դրա համար լուրջ հարցերը բացակայում են: Կխնդրենք ԿՏԱԿ-ին, վերապատրաստումներից հետո էլ քննարկում կազմակերպի: ::::))))))

Արեգ
29.06.2011, 16:10
Լույս բարի բոլորին:Շնորհակալություն ամփոփ,հստակ ձևակերպված խորհուրդների համար:Անպայման կօգտվենք:

Շնորհակալ եմ հարգելի Հասմիկ:

Susanna55
30.06.2011, 21:19
Շնորհակալություն բովադակալից նյութի համար:
<<Ցանկացած նորմալ կազմակերպությունում տնօրինությունն ունենում է հատուկ մասնագետ՝ նորմալ կայքի ակնկալիքով (պարտադիր թարմացումներով):>>
Այս մի նախադասությամբ կարելի է ամփոփել մեր ամբողջ զրույցը, դպրոցական կայքերի պրոբլեմները լուծելի դարձնելու վերաբերյալ:Ես այստեղ կավելացնեի նորմալ վարձատրվող մասնագետ:

Armine_հ
30.06.2011, 23:09
Հարգելի Արեգ, համակարծիք եմ դպրոցների կայքերի ստեղծման վերաբերյալ Ձեր բոլոր նկատառումների հետ: Կարծում եմ, որ դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդրի լուծումը պետք է սկսել ոչ թե կայքի բաժինների ցանկն ու դիզայնը որոշելով, այլ յուրաքանչյուր դպրոցի համապատասխան մասնագետներին վերապատրաստելով, Վեբ-Դիզայն սովորեցնելով /առկա ուսուցմամբ/: Եվ որպեսզի դպրոցն ունենա մշտապես թարմացվող կայք, անհրաժեշտ է, որ մասնագետները այդ աշխատանքի համար վարձատրվեն:

Susanna31
25.07.2011, 00:12
Ես էլ եմ սպասում,անհամբեր:

Արեգ
25.07.2011, 12:55
Հարգելի Արեգ, համակարծիք եմ դպրոցների կայքերի ստեղծման վերաբերյալ Ձեր բոլոր նկատառումների հետ: Կարծում եմ, որ դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդրի լուծումը պետք է սկսել ոչ թե կայքի բաժինների ցանկն ու դիզայնը որոշելով, այլ յուրաքանչյուր դպրոցի համապատասխան մասնագետներին վերապատրաստելով, Վեբ-Դիզայն սովորեցնելով /առկա ուսուցմամբ/: Եվ որպեսզի դպրոցն ունենա մշտապես թարմացվող կայք, անհրաժեշտ է, որ մասնագետները այդ աշխատանքի համար վարձատրվեն:

Հարգելի Արմենուհի, համաձայն եմ Ձեր գրածների հետ, բայց, կարծում եմ, որ վերապատրաստումներ երևի կկազմակերպվի, իսկ աշխատավարձի բարձրացումը խիստ կասկածելի է:

Մեսրոպ
07.02.2012, 11:22
Հարգելիներս կարծում եմ այս թեման (http://forum.armedu.am/showthread.php/812-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6%D6%84-Web-%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80) Ձեզ կօգնի: Այցելեք...