PDA

Դիտել ողջ տարբերակը : Նկատառումներ "Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների" վերաբերյալ



Ruben
25.06.2011, 21:10
«Դպրոցի ինտերնետային կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները» առցանց խորհրդաժողով

Պարբերաբար ծանոթանալով «Կրթական ֆորումում» «Դպրոցի ինտերնետային կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները» առցանց խորհրդաժողովի վերաբերյալ գրառումներին, գտնում եմ , որ խորհրդաժողովի կազմակերպման գաղափարը արդիական էր, նույնիսկ կարելի է ասել մի քիչ ուշացած: Ֆորումի բոլոր մասնակիցների մոտ էլ զգացվում է մտահոգությունը դպրոցական ինտերնետ կայքերի վիճակը բարելավելու, դրանք իրենց նպատակին ծառայեցնելու ուղղությամբ:
Առաջին քայլերը կատարված է ԿՏԱԿ-ի կողմից և «Ինքն» էլ պիտի շարունակի հետագա քայլերը: Կարևոր է , որ ֆորումի բոլոր մասնակիցները կարևորում են դպրոցական կայքերի անհրաժեշտությունը:
Գործնական քայլեր են անհրաժեշտ կատարել:
Իմ կարծիքով առաջին քայլը պետք է լինի դպրոցական կայքերի ստեղծման, դպրոցների և այդ աշխատանքների համար պատասխանատու այլ կազմակերպությունների աշխատակիցների պարտականությունների կանոնակարգման վերաբերյալ նորմատիվային փաստաթղթի (փաստաթղթերի) նախագծի պատրաստում: Այնուհետև անհրաժեշտ կլինի համապատասխան աշխատակիցների խորհրդակցություններ, թեկուզ տարածքային մասշտաբով (մարզային, տարածքային և այլն): Չէր խանգարի կազմակերպել նաև տարածքային վերապատրաստողների հանրապետական սեմինարներ: Ճիշտ է անհրաժեշտ կլինի որոշակի ֆինանսական միջոցներ: Կարծում եմ, որ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ զգալի աշխատանք կատարվում է , ուստի ճիշտ կլինի որոշ ներդրումներ էլ կատարվեն դպրոցում:
Մի խոսքով այստեղ կազմակերպչական և ներդրումային աշխատանքները ավելի կարևոր են քան կայքերի կառուցվածքին կամ այլ տեխնիկական հարցերին վերաբերվողները:
Կարծում եմ ԿՏԱԿ-ում, դպրոցների մի մասում, ՏՏ ոլորտի հանրապետական մասշտաբի այլ կազմակերպություններում կան գերազանց մասնագետներ, որոնք կարող են ստեղծել համապատասխան ուղեցույցներ, օգնել դպրոցների աշխատակիցներին կազմակերպելու և բարձր մակարդակի վրա դնելու նշված գործը:
Կարևոր չեմ համարում, բայց և այնպես ցանկանում եմ այստեղ ներառել նաև ֆորումում նախկինում դրված իմ նկատառումները:


Նկատառումներ
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները ուսումնական գործընթացը կազմակերպելու, դրա արդյունավետությունն ու որակը բարձրացնելու լավագույն միջոցներից են: Չպետք է բացառել նաև տեխնոլոգիաների ազդեցությունը դաստիարակության մակարդակը բարձրացնելու առումով: Նշված գործառույթները իրականացնելու առումով մեծ դեր կարող են ունենալ դպրոցական կայքերը: Նշենք որ մինչ օրս այդ առումով դպրոցական կայքերը , հիմնականում իրենց զգացնել չեն տվել: Իհարկե հանրապետությունում կային դպրոցներ որոնց կայքերը իրենց բովանդակային, գեղագիտական , փոխհամագործակցության և այլ առումներով որոշակիորեն օգնել են վերոնշյալ խնդիրները լուծելու գործերին (Անուններ չեմ ուզում նշել, նման դպրոցներ կային և Երևանում, և մարզերում):Հարցը վերաբերվում է մասսայականությանը, որի առումով վիճակը բավարար համարել չի կարելի: Նման իրադրությունը պայմանավորված էր թե օբյեկտիվ և թե սուբյեկտիվ գործոններով: Մի կողմից դպրոցների համապատասխան կաբինետների աշխատակիցների ոչ բավարար պրոֆեսիոնալ մակարդակը, ուսուցիչների անբավարար մասնակցությունը և միջամտությունը տվյալ գործին, ավելին` ուսուցիչների մեծամասնության համակարգչին չտիրապետելու , ինչու չէ նաև տիրապետել չուզենալու, ՏՏ միջոցների նկատմամբ անվստահության և այլ հանգամանքները, մյուս կողմից որոշ օրենսդրական հարցեր` ՏՏ միջոցների օգտագործման պարտադիր լինելուն ոչ բավարար հսկողությունը: Խանգարող հանգամանք է նաև հանրապետության դպրոցների տեխնիկապես անբավարար հագեցվածությունը:
Քանի որ հանրապետության դպրոցների մեծամասնությունը ընդգրկված է ՀԴԻՑ-ում, առաջիկայում նախատեսված է հնարավորինս չափով բոլոր դպրոցների ընդգրկում, ուստի անհրաժեշտ է մտածել ծախսվող միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Խոսքը վերաբերվում է ոչ միայն կայքերին, այլ ՏՏ միջոցները նաև դպրոցների կառավարման ողջ գործընթացում արդյունավետ օգտագործելուն: Նախ անհրաժեշտ է դպրոցների հաստիքային աշխատողի (տեխնիկ-օպերատոր) պարտականությունների հստակեցում (ավելի շուտ` ամրագրում), ինչու չէ նաև աշխատավարձի հարցի կարգավորում:
Երևի մեզ մոտ էլ ճիշտ կլինի “պարտադրել” դպրոցական կայքեր ունենալը, իհարկե համապատասխան նախապատրաստական փուլ անցնելուց հետո: Դպրոցներում պետք է ունենալ համապատասխան մասնագետ կադրեր, հակառակ դեպքում իրականացնել եղած կադրերի վերապատրաստում (Տարածքների մասնագետների վերապատրաստում` տեղերում վերապատրաստումներ իրականացնելու համար), ինչպես նաև օգտագործել հեռավար ուսուցման հնարավորությունները:
Այժմ նկատառումներ կայքերի վերաբերյալ.
Կայքի հիմնական գործառույթը պետք է լինի տեղեկատվություն տրամադրելը, ուստի այն պետք է ունենա հետևյալ բաժինները (էջերը, թեմաները և այլն)`ըստ հղումների (պարտադիր)`
• Մեր դպրոցը (Պատմական ակնարկ համայնքի, դպրոցի մասին համապատասխան նկարներով),
• Մեր մասին(Աշխատակազմ` ղեկավարություն, ուսուցիչներ, աշակերտներ ),
• Միջոցառումներ, հաջողություններ և այլն
• Հայտարարություններ
• Նորություններ (մի քանի տող և այնուհետև մանրամասն հղումով)
• Կրթական պաշարներ (Հետագայում ընդհանուր պաշարների շտեմարան տեղափոխելու պայմանով),
• Կապվեք մեզ հետ (փոստային և ելեկտրոնային հասցե, այլ տվյալներ),
• Օգտակար հղումներ` ինչպես կրթական , այնպես էլ այլ կայքերին,
• Արխիվ
Արտաքին տեսքի առումով թույլատրել ցանկացած դիզայն`ըստ ճաշակի, միօրինակություն խախտելով:
Հնարավորությունների սահմանում կայք էջը պատրաստել նաև ռուսերեն և անգլերեն, գերակայություն տալով հայերեն տարբերակին (դիզայնով, նյութերի քանակով և այլն)
Պարտադիր պայման համարել տեքստերի որոշակի տառատեսակների օգտագործումը, նկարների համար օգտագործել առնվազն երկու չափ` տեքստերում, հայտարարությունների մեջ դնելու և մեծ դիտելու: Կարծում եմ վերջիններս համար մասնագետների կարծիքները բոլորի կողմից ընդունելի կլինի:
Կայքերի պատրաստման նախկին ծրագրերի փոխարեն (Dreamwiever և այլն) հիմնականում օգտագործել նորը, ավելի արդիականը:


Վայոց ձորի մարզի
Վայքի ավագ դպրոցի
համակարգչային կաբինետի
աշխատակից Ռուբիկ Ներսիսյան
ՀՀ Վայոց ձորի մարզ
Քաղաք Վայք, Շահումյան 4/20
Հեռ.(0282) 21779
094449655
E-mail .-rnersisyan@mail.ru
rnersisyan@schools.am

Արեգ
27.06.2011, 12:33
Շնորհակալություն, շատ հետաքրքիր հարցերի եք անդրադառնում: Ուսանելի են Ձեր բոլոր խորհուրդները:

elza
28.06.2011, 18:28
Լիովին համամիտ եմ Ձեր նկատառումներին`
մանավանդ նոր վերապատրաստումներին և տեխնիկ օպերատորների աշխատավարձի մասին