PDA

Դիտել ողջ տարբերակը : "ԱՄԱՌԱՅԻՆ ԳԱՎԱԹ-2011" Ծրագրավորման մրցույթ



Oinf-club
24.06.2011, 22:21
Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի "Օլիմպիական ինֆորմատիկայի" ակումբը, Մոսկվայի անընդհատ մաթեմատիկական կրթության կենտրոնի հետ համատեղ` informatics.mccme.ru կայքում, հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը կազմակերպում է "ԱՄԱՌԱՅԻՆ ԳԱՎԱԹ-2011" ծրագրավորման մրցույթ:

Mary
25.06.2011, 22:14
Կմանրամասնեք մրցույթի մասին (կանոնները և այլն)?????

Oinf-club
26.06.2011, 20:40
Մրցույթին մասնակցելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել informatics.mccme.ru կայքում, որից հետո ուղարկել հաղորդագրություն oinf-club@rambler.ru հասցեին: Ստանալով հաղորդագրություն մենք Ձեզ կավելացնենք մասնակիցների ցուցակում:
Եթե Դուք առաջին անգամ եք մասնակցում մեր կողմից կազմակերպվող մրցույթներին, ապա կանոններին կարող եք ծանոթանալ այցելելով ակումբի կայք և դիտարկել նախորդ օլիմպիադաները:
Եթե բաց հարցեր կմնան, ապա պատրաստ ենք էլեկտրոնային նամակով պատասխանել Ձեր բոլոր հարցերին ավելի մանրամասն:

Mary
26.06.2011, 21:02
Որն է ձեր պաշտոնական կայքը??? informatics.mccme կայքում ես արդեն գրանցված եմ, բայց կայքում ձեր մրցոջյթի մասին չեմ գտնում...

Oinf-club
26.06.2011, 21:44
Ակումբի կայքն է՝ http://oinf-club.ucoz.org/: Եթե գրանցված եք informatics.mccme.ru կայքում, այնտեղ գտեք "Клуб олимпиадной информатики (ГГПИ)" բաժինը և մուտք գործեք (եթե խնդիրներ կառաջանան ուղարկեք հաղորդագրություն Hrant Hovhannisyan-ին և ես կուղարկեմ համապատասխան գատնաբառը):

Հ.Գ. Նշեմ, որ մրցույթի խնդիրները արդեն տեղադրված են: