PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս տեղադրել խորհրդաժողովի նյութերը



Chuk
24.06.2011, 16:38
Հարգելի ֆորումցիներ,
խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
խորհրդաժողովն առավել արդյունավետ կազմակերպելու համար նպատակահարմար համարեցինք, որ դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների մասին խորհրդաժողովի համար գրված նյութերից յուրաքանչյուրը տեղադրվի առանձին ֆորումային թեմայի տեսքով, որպեսզի հարմար լինի կազմակերպել ու անցկացնել դրանց քննարկումները, անհրաժեշտության դեպքում՝ քվեարկություն:

Ստորև կներկայացնեմ խորհրդաժողովի նյութեր ստեղծելու քայլերը՝ նկարներով:

Ֆորումային համակարգ մուտք գործելուց (login լինելուց) հետո.

1. forum.armedu.am (http://forum.armedu.am) կայքի գլխավոր էջում պետք է սեղմել «Խորհրդաժողովներ» հղման վրա.

http://www.ktak.am/img/sem01.jpg


2. Բացված էջում պետք է մտնել «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ (http://forum.armedu.am/forumdisplay.php/66)» բաժին՝ սեղմելով համապատասխան հղման վրա.

http://www.ktak.am/img/sem02.jpg


3. «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները» բաժնի բացված էջում պետք է սեղմել «+ Ստեղծել նոր թեմա» կոճակի վրա.

http://www.ktak.am/img/sem03.jpg


4. Կբացվի թեմա ստեղծելու էջը: Այստեղ (1) թվով նշված դաշտում պետք է լրացնել խորհրդաժողովին ներկայացվելիք նյութի վերնագիրը (կամ դրա հակիրճ տարբերակը, եթե վերնագիրը շատ երկար է), (2) թվով նշված դաշտում լրացնել ներկայացվելիք բուն նյութը (դա կարելի է անել այլ ծրագրից պատճենելու միջոցով), ապա սեղմել (3) թվով նշված «Ստեղծել նոր թեմա» կոճակը: Այդպիսով թեման կստեղծվի: Սակայն մինչ այդ կոճակը սեղմելը խորհուրդ եմ տալիս սեղմել «Ցույց տալ գրառումը» կոճակը, որի դեպքում Ձեր էկրանին կերևա, թե ինչպես է պատկերվելու թեման, համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եք արել, նոր միայն սեղմել «Ստեղծել նոր թեմա» կոճակը:

http://www.ktak.am/img/sem04.jpg




Այս գործընթացը, կարծում եմ, բավական հեշտ է և խնդիրներ պետք է որ չառաջանան: Սակայն ցանկացած առաջացած խնդրի, հարցի դեպքում գրեք այս թեմայում կամ հարցն ուղարկեք artak@ktak.am էլեկտրոնային հասցեով, ու կփորձենք հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել Ձեր հարցին, օգնել նյութերը տեղադրել:

alvanqalvanq
09.02.2017, 11:26
Ինչպես տեղադրել տեսանյութ, բացել կոճակը չի ակտիվանում: