PDA

Դիտել ողջ տարբերակը : Քվեարկություն «Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցներ»



Yeritsyan
22.06.2011, 09:43
Քվեարկություն «Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցներ» անվանակարգի համար։

Հարգելի ֆորումականներ, խնդրում ենք քվեարկել ստորև ներկայացված աշխատանքներից որևէ մեկի օգտին։ Առավել շատ ձայներ հավաքած տեսանյութի հեղինակը (հեղինակները) հաղթող կճանաչվի «Հայկական կրթական միջավայր ֆորումի համակրանք» անվանակարգում։


1. Երևանի հ. 198 ավագ դպրոց «Ես գիտեմ իմ իրավունքները» (http://www.youtube.com/user/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/4/YJGt3YzomtU)
2. Երևանի հ. 89 հիմնական դպրոց «Հարցազրույց» (http://www.youtube.com/user/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/3/CsTHXWj0mHY)
3. Վանաձորի հ. 19 միջնակարգ դպրոց «Ես գիտեմ իմ իրավունքները» (http://www.youtube.com/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/2/gQP3aiht6jM)
4. Վանաձորի հ. 19 միջնակարգ դպրոց «Մեր իրավունքները» (http://www.youtube.com/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/1/disj3q2NMYs)
5. Ստեփանավանի հ. 6 միջնակարգ դպրոց «Ես գիտեմ իմ իրավունքները» (http://www.youtube.com/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/0/7s3zvoOI3g4)

Anushka
23.06.2011, 01:23
Խնդրում եմ կատարել խմբագրում. Վանաձորի 19 դպրոցը ոչ թե հիմանական է, այլ միջնակարգ:

Anushka
23.06.2011, 02:11
Նաև խնդրում եմ ավելացնել, որ 4րդ տեսանյութի (<<Մեր իրավունքները>>) ղեկավարն է Անուշ Թորոսյանը: Իսկ 3րդ տեսանյութի( <<Ես գիտեմ իմ իրավունքները>>)խմբագրումը իրականացվել է դպրոցի օպերատոր Հրանուշ Բեկչյանի ղեկավարությամբ:

Yeritsyan
23.06.2011, 12:13
Անուշ ջան, նախ շնորհակալ եմ արձագանքի համար և փորձեմ պատասխանել բոլոր նկատառումներիդ։
1. Դպրոցի կարգավիճակը կուղղենք։
2. 4րդ տեսանյութի համար որպես ղեկավար նշված է քո անունը։
3. 3-րդ տեսանյութի հետ կապված ես զանգ եմ ստացել միջոցառման կազմակերպչից, ինչի արդյունքում էլ նշված է նրա անունը։



Վանաձորի հ.19 դպրոցի կարգաիճակը ճշտելուց հետո փոխվել է։

Սիլվա
25.06.2011, 02:44
ես ուղղակի ուզում եմ ձեզնից շնորհակալություն հայտնել այսպիսի հրաշալի մրցույթ կազմակերպելու համար. շարունակեք նույն ոճով:

Mary
28.06.2011, 00:07
Իսկ չե?ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ , որ քվեարկությանը մասնակցեյին forum-ի այն անդամները, որոնք գրանցված էին մինչև մրցույթ հայտարարելը, քանի որ նույն անձնավորությունը կարող է տարբեր էլէկտրոնային հասցեներ ստեղծել , գրանցվել և քվեարկել: Բացի այդ ֆորումի ակտիվ անդամների թիվը բավականին շատացել է, սակայն գրանցվածներից շատերը, գրեթե բոլորը , ոչ միայն գրառում չեն անում, նաև այլ թեմաներ էլ չեն նայում, քվեարկում և դուրս են գալիս:

Yeritsyan
28.06.2011, 14:46
Հարգելի Մարի, նախ շնորհակալ եմ մեր ֆորումում առաջացած խնդիրների մասին Ձեր հոգատար վերաբերմունքից։ Ասեմ, որ երբ ստեղծում էինք այս քվեարկությունը, չէինք նախատեսել նման ակտիվություն։ Իհարկե մենք էլ հասկանում ենք, որ նման քանակի նոր անդամների գրանցումը մեծամասամբ պայմանավորված է քվեարկելու ցանկությամբ։
Մենք նախատեսել ենք որոշ փոփոխություններ կանոնակարգում, որը թույլ կտա առավել մեծ չափով ապահովել օբյեկտիվ ընտրությունը։ «Հայկական կրթական միջավայր ֆորումի համակրանք» անվանակարգի հաղթողը նույնպես կորոշվի ժյուրիի օգնությամբ։ Ժյուրին որպես այս անվակարգի հաղթողի թեկնածուներ կդիտարկի առավել շատ ձայներ ստացած աշխատանքները։

maga
01.07.2011, 17:11
Բարև Ձեզ: Ստեփանավանի հ.6 դպրոցի ուսուցիչների և աշակերտների կողմից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ այսպիսի հրաշալի մրցույթ կազմակերպելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում քվեարկությանը մասնակող forum-ի այն անդամներին, որոնք ակտիվ քվեարկել էին մեր տեսանյութի օգտին: Շնորհակալություն ենք հայտնում ժյուրիի անդամներին, որոնք գնահատեցին մեր աշխատանքը:

Ք. Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան հ.6 դպրոցի օպերատոր տեխնիկ Մարգարիտ Զարգարյան