PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի անգամ, 2011 թվականի մայիսին…



Տաթև ջան
17.06.2011, 15:58
Ամեն մարդու համար գոյություն ունեն պահեր, որոնք ճակատագրական դեր են խաղացել նրանց կյանքում: Մեզնից յուրաքանչյուրի բաղձալի երազանքն է ապրել իր աստեղնային ժամը: Ես երախտապարտ եմ իմ ճակատագրին, որ կարողացավ ինձ պարգևեց հիշարժան մի օր, որը, իր բնույթով, հնարավոր է երբեք չկրկնվի: Դա 2011 թվականի մայիսի 31-ն էր, գարնան վերջին օրը…
Այդ օրը ուղիղ կեսգիշերին ավարտվում էր «Անգլերենով շարադրությունների 2-րդ միջազգային մրցույթը», որը կազմակերպել էր բրիտանական CITY & GUILDS լեզուների ուսուցման բրիտանական կազմակերպության ռուսական մասնաճյուղը:
Երբ ես որոշեցի մասնակցել այս հեղինակավոր մրցույթին, առաջնորդվում էի օլիմպիական կարգախոսով` գլխավորը մասնակցությունն է, այլ ոչ հաղթանակը: Սակայն սրտիս խորքում մեծ էր հաղթելու ցանկությունը: Ես լավ գիտակցում էի, որ իմ փոքր հայրենիքը չի կարող մրցել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի հետ, որոնք իրենց ազգաբնակչությամբ մի քանի անգամ գերազանցում են Հայաստանին: Համաձայն մրցույթի կանոնների՝ հաղթող է ճանաչվում այն երկիրը, որի մասնակիցը քվեարկության արդյունքով կլինի առաջինը:
Որքան մոտենում էր մայիսի 31-ը այնքան իմ սիրտն ավելի ուժգին էր բաբախում: Շարադրությունը, որի վերնագիրն էր «Ինչու եմ սովորում անգլերեն», համաձայն մրցույթի կանոնների, գրված էր անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Մինչ այս ես հանրապետական մրցույթների մասնակցել էի: Սակայն մի բան է մրցել հայրենակիցների հետ հայրենի հողում, այլ բան է մրցել միջազգային ասպարեզում և լինել երկրի միակ ներկայացուցիչը: Այս ամենը կրկնակի լարվածություն էր ստեղծել ինձ համար: Ես ցանկանում էի պատվով դուրս գալ այն օղակից, ուր ես իմ կամքով էի մտել:
… 2011 թվականի մայիսի 31: Ժամը 23.00-ն է: Մրցույթի ավարտին մնում են հաշված րոպեներ: Համակարգչիս առջև նստած` հաշվում եմ արցունքներս և նայում եմ նվազող թվերին: Հայաստանը, որը մինչ այդ առաջինն էր, քայլ առ քայլ զիջում էր իր դիրքերը: Զանգը զանգի ետևից, հաղորդագրությունը հաղորդագրության ետևից… Ընկերներս էին… Ես արդեն իմ շնորհակալական խոսքերն էի հղում քվեարկողներին, բայց նրանք չէին ցանկանում հանձնվել: «Նժարին մեր երկրի անունն է դրված. ինչ էլ լինի, թեկուզ և պարտվենք, մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարենք»,- բացականչում էին իմ հայրենակիցները, մարդիկ, ովքեր ինձ չէին ճանաչում անգամ, բայց նրանց համար բավական էր միայն իմ հայ լինելը:
… Ավարտվում էր 2011 թվականի գարնան վերջին օրը: Մեկ րոպեից կսկսվի մի նոր օր, նոր ամիս, կբացվի առավոտը և իր հետ կբերի նոր երազներ… Բայց ո´չ, կանգ ա´ռ պահ: Ես չեմ ուզում, որ դու ավարտես այս օրն այսպես: Ես ուզում եմ, որ այն իմ հիշողության մեջ մնա որպես հաղթանակի օր …
… Մենք հաղթեցինք, հաղթեց մեր միասնությունը, հաղթեց հայի կամքի ուժը: «Առա՜ջ Հայաստան» կոչն էր գերիշխում միմյանց ուղարկած շնորհավորանքներում:
Այո´, մենք կարող ենք միասին լինել, եթե անհրաժեշտ է: Ուրեմն մենք պետք է միասին լինենք առանց անհրաժեշտության և մենք կհաղթենք կյանքի պայքարում, ինչպես այս փոքրիկ մրցամարտում, որը տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 31-ին:

P.S.
Ես ուրախ եմ, որ ոչ միայն քվեարկության շնորհիվ մենք հաղթեցինք, այլ թե ռուսական և թե բրիտանակ ժուրիի անդամները շատ բարձր գնահատեցին իմ շարադրությունները և ՛՛Take us seriously!'' շարադրությունը ճանաչվեց լավագույն շարադրությունը:
http://english-exam.ru/index.php?option=com_content&task=view&id=2675&Itemid=1
Այսօր երեք լեզուներվ՝ անգլերենով, ռուսերենով, հայերենով, նյութ է պատրաստվում մրցույթի հաղթողների մասին, որի մասին հաջորդիվ....

Տաթև Դերզյան
Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանցի
derzyan@mail.ru
74-76-74

Արեգ Գրիգորյան
17.06.2011, 16:40
Ապրե՛ս, Տաթև ջա՛ն։ Շատ հուզված ու անչափ հպարտ եմ էս քո գրածով .........

Տաթև ջան
17.06.2011, 16:42
Ես շատ զգացված եմ, որ գնահատեցիք..............

Կ.Մարգարյան
17.06.2011, 17:36
Ապրես,Տաթևիկ ջան,հպարտանալու առիթ տվեցիր,քեզ հետագա հաջողություններ եմ ցանկանում,նոր հաղթանակներ:

manush
17.06.2011, 17:46
Կեցցես, Տաթև ջան։ Շատ ուրախ ու հպարտ եմ քո հաղթանակով։

Տաթև ջան
17.06.2011, 18:47
Շատ շնորհակալ եմ բոլոր-բոլորից:
Այ հիմա խոսքեր չեմ գտնում.................

Արեգ
17.06.2011, 19:19
Շատ ապրես Տաթևիկ ջան, ցանկանում եմ նոր հաջողություններ , մեծ հաղթանակներ:

Armine-89
17.06.2011, 20:05
Սիրելի Տաթև շնորհավորում եմ քեզ, մաղթում նոր հաղթարշավներ, ապրե'ս, սիրում եմ նպատակասլաց մարդկանց:

Անահիտ1975
18.06.2011, 13:11
Ես ևս շնորհավորում եմ և՛ քեզ, և՛ մեզ:Շատ ապրե՛ս, Տաթև ջան:

Տաթև ջան
18.06.2011, 15:38
Շնորհակալ եմ բոլորից:
Այսօր արդեն մրցույթի կայքէջում դրվել է իմ մասին նյութը և, եթե հնարավոր լինի ես այն կհրապարակեմ նաև այստեղ: Իսկ մինչ այդ տալիս եմ հղումը
http://english-exam.ru/index.php?option=com_content&task=view&id=2677&Itemid=1
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլորին, որ հավատացին իմ ուժերին և իրենց բարի մաղթանքներով ինձ երկրպագեցին այս դժվար, բայց շատ հետաքրքիր մրցույթում:
Շնորհակալ եմ նաև ռուսական կենտրոններին, որ շատ օպերատիվ կատարեցին իրենց աշխատանքը, հատկապես կայքի ղեկավար տ.գ.թ. դոցենտ Վ. Ն. Նիկոնովին:

Արմինե Մ
18.06.2011, 18:26
Շնորհավորում եմ, Տաթև ջան, կարդացի մրցույթր կայքէջում քո մասին նյութը: Ապրես, հպարտանում ենք քեզնով: Ինձ հետաքրքիր է՝ որևէ կապ ունե՞ս Տաթևի հետ, թե՞ պարզապես անունդ է գալիս այնտեղից:

avdsusanna
18.06.2011, 21:54
Սիրելի' Տաթև, շնորհավորում եմ քեզ հաղթանակի առթիվ և ցանկանում, որ այն դառնա քո հետագա մեծ հաղթանակների սկիզբը: Ես հպարտ եմ և ուրախ, որ Հայաստանում կա քեզ նման խելացի ու հրաշալի աղջիկ: Հավատում եմ, որ կիրականանա Մեծ Բրիտանյայում սովորելու երազանքդ: Բարին ընդ քեզ...



ՍՈՒՍԱՆՆԱ ԱՎԴԱԼՅԱՆ
Լոռու մարզի
Մեդովկայի միջն. դպրոցի տնօրեն

Տաթև ջան
18.06.2011, 22:15
Շնորհակալ եմ, իսկ ինչ վերաբերում է անունիս` պարզապես անունս է:

Տաթև ջան
18.06.2011, 22:17
Անչափ շնորհակալ եմ բարի ցանկությունների համար:

Սահակյան Սահականուշ
19.06.2011, 11:56
Ճիշտ է ուշացումով եմ միանում, սակայն մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ եմ գրում այս տողերը, քանզի իմ շատ սիրելի ընկերուհին, ոմ հետ ցավոք չեմ տեսնվել այդ շատ կարեւոր մրցույթում գրավվեց առաջին պատվավոր տեղը եւ բարձ պահեց մեր անգին Հայաստանի անունը: Տաթեւ ջան հպարտանում եմ քեզնով, հպարտանում եմ, որ ես ճանաչում եմ քեզ: Քեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում....

Տաթև ջան
19.06.2011, 22:42
Շնորհակալ եմ Սահականուշ ջան