PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում



Կարապետ
03.05.2010, 22:12
Ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում:

Կարապետ
03.05.2010, 22:23
Իմ ընտրությունը
Classic
Pop
Rap
Hip-Hop
Electronic
Dance

Ruzan_#105
06.05.2010, 18:59
Pop
Rap
Rock
Classic

Արեգ
20.05.2010, 23:38
Ես սիրում եմ խաղաղ, հանգիստ, հոգուս խորքերը հասնող երաժշտություն, կապ չունի ոճը:
Կարևորը այդ պահին կամ տրամադրությանդ համապատասխան երաժշտություն լինի ու հոգիդ փառավորվի, լավ զգաս: Չէ?

Սահակյան Սահականուշ
21.09.2010, 14:45
Ես սիրում եմ տարբեր ոճի երաժշտություն, սակայն ամենաշատը նախընտրում եմ Rock երաժշտությունը:

Ռուզանկա
21.09.2010, 18:49
Իսկ ես շատ եմ սիրում Rock -ը: Սիրում եմ նաև հայկական ժողովրդական երաժշտությունը:

anush
22.09.2010, 11:56
Ես կարծում եմ, որ կարևորը ոչ թե երաժշտության ոճն է, այլ որակը: Ես սիրոմ եմ որակյալ երաժշտություն:

Կարապետ
22.09.2010, 18:13
Ես կարծում եմ, որ կարևորը ոչ թե երաժշտության ոճն է, այլ որակը: Ես սիրոմ եմ որակյալ երաժշտություն:

Համամիտ եմ

Մանոն
22.09.2010, 19:24
Միանգամայն համամիտ եմ, Արեգ ջան: Այսինքն կարևորը՝ հասկանաս երաժշտությունը:
Ընդհանրապես երաժշտությունն իմ տարերքն է: Լսում եմ ամեն տեսակի երաժշտություն, միակ բանը, որ լսողությունս չի հանդուրժում՝ կեղծ նոտան է, այսինքն սխալ նվագը: Պատահել է, որ այդ պատճառով դուրս եմ եկել համերգասրահից: Բայց պատահել է նաև, որ որևէ կրպակի մոտով անցնելիս լսել եմ իմ սրտի երաժշտություն, ու զուտ այն բանի համար, որ այն լսեմ մինչև վերջ՝ մոտեցել եմ այդ կրպակին ու ձևացրել, թե ինչ-որ բան եմ փնտրում կամ էլ որևէ անիմաստ գնում եմ կատարել :D, Երաժշտության ոճի ընտրությունն ինձ մոտ կարող է կախված լինել պահից, տրամադրությունից: Բայց որ ճիշտն ասեմ, նախապատվությունը մեծամասամբ տալիս եմ դասական երաժշտությանը, մանավանդ՝ գրված ջութակի համար…

LEVON
11.12.2010, 17:48
Հարգելի Մանոն, Դուք ասացիք այն, ինչ ես պատրաստվում էի ասել :Կեղծ նոտա.........դա ահավոր է:Իսկ ընդհանրապես պաշտում եմ Վիվալդիի ,,Տարվա եղանակներ,,-ը:

Ruben
12.12.2010, 20:00
Երաժշտություն, որը հանգստացնում է՝ դասական հանգիստ, որոշ ժողովրդական երգ ու երաժշտություն, Ռուբեն Հախվերդյան, 70-ականների էստրադային……… Հավատացնում եմ դա նոստալգիա չէ... իրոք այն ժամանակ լավ երգեր շատ կային:

Լիլի-Քվանտ
01.03.2011, 14:06
Ես /10-րդ դասարանի աշակերտուհի/ առաջին անգամ եմ մասնակից դառնում երաժշտությանը վերաբերող ֆորումի: Ինքս շատ եմ սիրում որակյալ և ճաշակով երաժշտություն: Ինձ համար առավել հաճելի է լսել դասական կամ, թեկուզ, pop ոճի երաժշտություն, քան ռոք կամ ռաբիզ: Սակայն,այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոճի երաժշտություն էլ ունի իր առանձնահատկություններն ու գրավիչ կողմերը, ուստի չեմ քննադատում երաժշտության և ոչ մի ուղղություն:

***S***
09.05.2011, 23:22
ես ավելի շատ սիրում եմ հնգիստ երաժշտություն,կարևորը որակյալ լինի

marieta
09.12.2011, 23:17
Իմ մոտ պահն է թելադրում երաժշտության տեսակը......Նայած երբ, նայած ում հետ, նայած որտեղ, միայն այն լինի գեղեցիկ և որակյալ........

Grig77
03.04.2012, 23:46
Ճիշտ է....

Հռիփսիմե Հարությունյան
15.01.2019, 21:58
Երաժշտություն, որը հանգստացնում է՝ դասական հանգիստ, որոշ ժողովրդական երգ ու երաժշտություն, Ռուբեն Հախվերդյան, 70-ականների էստրադային……… Հավատացնում եմ դա նոստալգիա չէ... իրոք այն ժամանակ լավ երգեր շատ կային:

Հարգելի գործընկեր, ես լիովին համամիտ եմ, որովհետև դասական երաժշտությունը մնայուն է, արժեքավոր, ուսանելի, բայց ցավոք , մեր սերունդը տեղեկատվական տեխնոլոգիաների հորձանուտում կարևորում էէ այնպիսի երաժշտություն, որի թարգմանությունն անգամ չգիտի: