PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ



Yeritsyan
24.05.2011, 12:30
Երեխաներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու և երեխաների պաշտպանության խնդրին հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ՝ նվիրված Երեխաների միջազգային օրվան։


http://www.armedu.am/arm/images/anouns/thumbnails/4059.jpg
(http://www.armedu.am/arm/images/anouns/4059.jpg)


Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների աշակերտները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով։

Տեսանյութերը պետք է լինեն flv, mpg կամ mpeg, avi, mp4 ձևաչափերից որևէ մեկով, 3-7 րոպե տևողությամբ, 320×240, 640×480, 720×480 կամ 720×576 լուծաչափով։

Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերում.

1. Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցների և ակնարկների շարք)

2. Լավագույն շնորհանդես–տեսաշար (Ms. PowerPoint ծրագրով ստեղծված և տեսաշար դարձրած աշխատանք)

Մրցութային աշխատանքները կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով` vahe@ktak.am հասցեով, կամ հանձնել (փոխանցել) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ նշելով տեսանյութի անվանումը, հեղինակի անուն–ազգանունը, տարիքը, ուսումնական հաստատության անվանումը և բնակության վայրը։ Կից պետք է ուղարկել նաև մեկնաբանություն տեսանյութի մասին։ Խմբով ներկայացնելու դեպքում պետք է նշվի խմբի անունը և խմբի անդամների տվյալները (այն տեսքով, ինչ անհատների դեպքում)։

Մրցույթի մանրամասները պարզաբանելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով «Հայկական կրթական միջավայր» ֆորումում ստեղծվել է «Ես գիտեմ իմ իրավունքները» թեման։

Տեսանյութերն ուղարկելու (հանձնելու) վերջնաժամկետը հունիսի 10–ն է։

Մրցույթի հանձնաժողովը հունիսի 11-ից 20–ը կամփոփի և հունիսի վերջին կհրապարակի մրցույթի արդյունքները։

Լավագույն աշխատանքները կտեղադրվեն համացանցում։



Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն



Առնչվող նյութեր



1. Կոնվենցիա Երեխայի իրացունքների մասին (http://www.ktak.am/doc/CRC_arm.pdf)

2. Հայաստանի Հանրապետության օրենքը Երեխայի իրավունքների մասին (http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1700&lang=arm)

3. «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ–ի կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված վիկտորինայի նյութեր

1. Հարցաշար (http://www.ktak.am/doc/harcasharvik.pdf)
2. Ռեֆերատներ (http://www.armedu.am/arm/materials.php?sec=library&cat_id=1132)

Anushka
25.05.2011, 00:35
Հետաքրքիր մրցույթ է հայտարարված: Տեսնեմ կկարողանամ մեր երեխաներին ոգևորել և ներգրավել::)

Ruzan_#105
25.05.2011, 14:00
Վահե ջան,

մեր դպրոցում մի ամիս առաջ կազմակերպեցինք "Խաղաղությունն իմ աչքերով" համադպրոցական պրոեկտ, որի վերջնական ադրյունքը պետք է լիներ ՄԱԿ -ի մասին ինտերնետային կայքի պատրաստումը:

Պրեկտին մասնակցեցին 4-11 դասարանի երեխաները:

Կայքը իր մեջ ունի հետևյալ բաժինները `

ՄԱԿԻ-Ի ՄԱՍԻՆ-որը իր հերթին ունի հետևյալ ենթաբաժինները

1. ՄԱԿ-ի հիմնադրումը,
2. ՄԱԿ-ի գործունեությունը
3. ՄԱԿ-ի դրոշն ու խորհրդանիշը

Մյուս բաժինը կոչվում է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ

1.խաղաղապահ ուժերի ստեղծումը
2. Հայաստանի խաղաղախահ ուժեր
3.Տարբերայկենք խաղարարությունը և խաղաղասիրությունը

Մյուս բաժինը ` ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՍԻՆ, որտես տեղադրված են մեր երեխաների աշխատանքները

1.Նկարներ
2. Շարադրություններ
3. Բանաստեղծություններ

Կա նաև ՀՂՈՒՄՆԵՐ բաժինը, որից օգտվելով երեխաները պատրաստել են այդ կայքը:

Եթե մեր ստեղծած կայքը որևէ ձևով համապատասխանում է ձեր մրցույթի պահանջներին, ապա կարող եմ ես այս կայքը տրամադրել` մրցույթի մասնակցության համար:

Yeritsyan
25.05.2011, 17:35
Ռուզան ջան, քանի որ «Ես գիտեմ իմ իրավունքները» տեսահոլովակների մրցույթ է, կայքն առանձին չի կարող մասնակցել մրցույթին։ Սակայն քո աշակերտները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով տեսահոլովակ, որը պատրաստվել է կայքի նյութերով։ Տեսահոլովակի տեխնիկական պահանջները նշված են հայտարարությունում, իսկ ձևը կախված է անվանակարգից։

Anushka
14.06.2011, 12:19
Մենք ցանկանում ենք Powerpoint ծրագրով պատրաստած պրեզենտացիան դարձնել վիդեոֆայլ: Սակայն ինտեռնետից բեռնած ծրագրերը կամ թերի են աշխատում, կամ չեն աշխատում: Խնդրում եմ մեզ օգնել:

Գագիկ
14.06.2011, 12:41
Կարող եք օգտվել Snagit ծրագրից, բայց ֆայլի ծավալը լավ մեծանալու է:

Armine-89
14.06.2011, 14:53
Հարգելիներս Moyea PPT to Video Converter ծրագիրն ազատ է և բավականին հաջող սահկահանդեսը դարձնում է տեսաֆայլ, ընդ որում` տարբեր ֆորմատներով:
Իսկ ispring_free_5_7_0_3017 ծրագիրը շատ հարմար է, եթե դուք ուզում եք ֆայլը տեղադրել կայքում:
Ստորև ներկայացնում եմ ծրագրերի հղումները
http://www.convertflv.biz/convert-ppt-to-flv.html փորձնական տարբերակը շատ լավ աշխատում է
http://www.ispringsolutions.com/free_powerpoint_to_flash_converter.html

Yeritsyan
14.06.2011, 16:26
Շնորհակալ եմ Արմինեին և Գագիկին պատասխանների համար։
Ասեմ, որ Microsoft office 2010–ի powerpoint–ը ունի միանգամից որպես տեսաֆայլ պահպանելու հնարավորություն։ Եթե օգտագործում եք ավելի հին վերսիաներ, համացանցում առկա են բազմաթիվ անվճար ծրագրեր։
Քանի որ սա տեսանյութերի մրցույթ է, գնահատվելու է նաև տեսանյութ պատրաստելու հմտությունը։ Հուսով եմ ժամանակին կկարողանաք լուծել խնդիրը

Այստեղ կարող եք գտնել նմանատիպ ծրագրեր (http://www.ilovefreesoftware.com/13/featured/free-ppt-to-video-converters.html)

Yeritsyan
22.06.2011, 17:55
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հայտարարած «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթին ներկայացված բոլոր 16 աշխատանքները տեղադրվել են համացանցում՝ ՅուԹուբի «Կրթական ալիքում» (http://www.youtube.com/armeduchannel)։
«Հայկական կրթական միջավայր» ֆորումում տեղադրվել են տեսանյութերի հղումները և կազմակերպվել է քվեարկություն, որտեղ ֆորումի մասնակիցները կարող են ձայն տալ իրենց հավանած տեսանյութի օգտին։
Մրցույթի ժյուրին սկսել է աշխատանքների գնահատումը և հունիսի 30-ին կհրապարակի մրցանակակիրների անունները։ Այդ օրն ավարտվելու է նաև ֆորումի քվեարկությունը. առավել ձայներ ստացած տեսանյութը կարժանանա հատուկ՝ «Հայկական կրթական միջավայր ֆորումի համակրանք» մրցանակին։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնակիցներին տեսանյութեր պատրաստելու և ներկայացնելու համար:


Աղբյուր՝ «Հայկական կրթական միջավայր» պորտալ (http://armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=5401)

Yeritsyan
30.06.2011, 17:00
Հարգելի ֆորումականներ, «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթի ժյուրին ավարտեց իր աշխատանքները և որոշեց հաղթողներին։
Ժյուրիի կազմում էին՝

1. Վահե Երիցյան, ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ
2. Արտակ Հարությունյան, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
3. Մարիետա Դումիկյանը, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

Եվ այսպես, «Լավագույն տեսաշար» անվանակարգում հաղթող է ճանաչվելԵրևանի հ.89 հիմնական դպրոցից ուղարկված տեսանյութը (http://www.youtube.com/armeduchannel#p/c/15/5oQST5_Jtv4)։

Հեղինակներ՝

Նարեկ Բաբիյան 8-րդ դասարան
Մերի Հալաջյան 8-րդ դասարան
Հայարփի Աջարյան 9-րդ դասարան
Երևանի հ.89 դպրոց, ղեկավար՝ Արմինե Գրիգորյան

«Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցներ» անվանակարգում հաղթող են ճանաչվել երկու աշխատանք։

1. Երևանի հ. 198 ավագ դպրոցից ուղարկված տեսանյութը։ (http://www.youtube.com/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/4/YJGt3YzomtU)

Նկարահանող ` Մարգարյան Տիգրան

Տեքստերը կարդացողներ`
Բաբայան Լուիզա 10-րդ դասարան և Պողոսյան Լուիզա 11-րդ դասարան

Դերերում`

Շահինայն Սյուզի --10-րդ դասարան
Սարգսյան Հայարփի 10-րդ դասարան
Վիրաբյան Աննա 10-րդ դասարան
Մարգարյան Մարինե 10-րդ դասարան
Հայրապետյան Ժենյա 10-րդ դասարան
Թադևոսյան Ռաֆիկ 10-րդ դասարան
Պապիկյան Արմինե 10-րդ դասարան
Պետրոսյան Մարիամ 11-րդ դասարան
Թաթոսյան Ռուզաննա 11-րդ դասարան

2. Ստեփանավանի հ.6 միջնակարգ դպրոցից ուղարկված տեսանյութը։ (http://www.youtube.com/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/0/7s3zvoOI3g4)

Հեղինակ՝
«Ստեփանավան 6» խումբ

Անի Կիրակոսյան 10-րդ դասարան
Ստելլա Մաթևոսյան 9-րդ դասարան
Անուշ Կիրակոսյան 8-րդ դասարան
Սվետլանա Ջիլավյան 8-րդ դասարան
Նոնա Մեսրոպյան 8-րդ դասարան
Աննա Մարտիրոսյան 7-րդ դասարան
Մարտուն Գալունց 6-րդ դասարան
Լիլի Մուսինյան 6-րդ դասարան
Վլադիմիր Հակոբյան 6-րդ դասարան
Ներսես Մեսրոպյան 4-րդ դասարան
Լամարա Մարտիրոսյան 4-րդ դասարան
Անի Այվազյան 4-րդ դասարան
Հայկ Սահրադյան 3-րդ դասարան

«Հայկական կրթական միջավայր ֆորումի համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի հ.112 ավագ դպրոցից ուղարկված տեսանյութը։ (http://www.youtube.com/armeduchannel#p/c/6CD89166A411CEAE/11/rULAWbQqVBA)

Հեղինակ՝
Տաթև Դերզյան, 10-րդ դասարան

Մենք շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, նրանց մաղթում նոր հաջողություններ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվության համար և հուսով ենք, որ այս մրցույթը Ձեր համար նպաստավոր եղավ ինչպես սեփական իրավունքներն իմանալու առումով, այնպես էլ հնարավորություն տվեց նոր գիտելիքներ ձեռք բերել համակարգչային ծրագրերի և թվային տեխնիկայի կիառման ոլորտում։
Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։ Այս մասին հաղթողներին կտեղեկացվի լրացուցիչ։


Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի հ.89 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Գրիգորյանին, Վանաձորի հ.19 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանին և Ստեփանավանի հ.6 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարգարիտ Զարգարյանին իրենց ակտիվության համար։ Մենք վստահ ենք, որ նրանց մեծ ջանքերի շնորհիվ նշված դպրոցների աշակերտները ամենաակտիվ կերպով մասնակցեցին այս մրցույթին՝ յուրաքանչյուր դպրոցից ներկայացնելով մի քանի աշխատանքներ։ Հուսով եմ, որ այսուհետ ևս նրանք միշտ կլինեն մեր կողքին մեր բոլոր ձեռնարկներում։

manush
30.06.2011, 17:11
Շնորհակալություն մրցույթի բոլոր մասնակիցներին, նրանց ուսուցիչներին, մրցութային հանձնաժողովին։

Առանձնահատուկ շնորհակալություն Վահեին՝ հետաքրքիր մրցույթ կազմակերպելու համար։

Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և ցանկանում նորանոր հաջողություններ։

Armine-89
30.06.2011, 19:00
Սիրելիներս իմ խորին շնորհակալությունը ԿՏԱԿ-ի ողջ անձնակազմին, ժյուրիին, մեր աշխատանքը բարձր գնահատելու համար: Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց ովքեր քվեարկեցին մեր օգտին:
Հուզմուքս մեծ է, բերկրանքս անափ, սակայն երբ պատկերացնում եմ աշակերտներիս ոգևորությունը, հոգիս փառավորվում է:
Ուսուցչի հաղթանակը, նրա անդուլ աշխատանքի միակ գնահատականը, աշակերտների հաջողություններն ու հաղթանակներն են:
Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, անկախ այն բանից մենք հաղթել ենք թե ոչ, մենք ձեռք ենք բերել գիտելիքներ, ինչը թերևս մրցույթի գլխավոր նպատակներից մեկն էր:
Սիրով Ա. Գրիգորյան

Armine-89
30.06.2011, 19:10
«Հայկական կրթական միջավայր ֆորումի համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի հ.112 ավագ դպրոցից ուղարկված տեսանյութը։

Հեղինակ՝
Տաթև Դերզյան, 10-րդ դասարան

Սիրելի Տաթև, ես այնքան ուրախ եմ քեզ համար:
Շնորհավորում եմ քեզ ու ջերմ համբուրում: Քո աշխատանքն իսկապես շատ լավն էր, այն հենց այդ կոչմանն արժանանալու համար էր ստեղծված:
Ապրես Տաթև ջան, քեզ նորանոր բարձրունքներ ու հաղթանակներ: Ես այնքան եմ հպարտանում քեզանով ու քո հաջողություններով:
Շնորհավորում եմ քո ծնողներին քեզ նման հրաշամանուկ մեծացնելու համար:
Սիրով Ա. Գրիգորյան

Տաթև ջան
30.06.2011, 20:55
Ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին և մաղթում եմ իմ ջերմ ողջույները բոլոր մասնակիցներին, հաղթողներին, կազմակերպիչներին և ժյուրիի անդամներին:
Ես իմ առանձնակի շնորհավորանքներն եմ ուղարկում բոլոր ուսուցիչներին, ովքեր օգնել էին իրենց աշակերտներին նյութերի պատրսատման գործում:
Այս պահին ես ջերմ համբուրում եմ իմ ծնողներին, որ միշտ իմ կողքին են իմ բոլոր մրցույթներում, մենք միասին ենք պատրաստում, քննարկում ու և ուղարկում մրցույթների իմ բոլոր նյութերը:
Ես շատ զգացված եմ իմ հավատարիմ բոլոր ընկերներից` թե հայաստանցի և թե արտասահմանցի (նրանք չիմանալով հայերեն նայում էին իմ տեսաշարը և նկարներից լիովին գլխի էին ընկնում նյութի էության, բովանդակության, նրանում բարձրացված հարցերի մասին):
Ես իմ երախտագիտության խոսքերն եմ հղում ԿՏԱԿ-ի ողջ անձնակազմին` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ես խնդրում եմ բոլոր մեծերին` ԼՍԵՔ ՄԵԶ ԵՎ ԼՈՒՐՋ ԸՆԴՈՒՆԵՔ ՄԵՐ ԽՈՍՔԵՐԸ!!!

Տաթև ջան
30.06.2011, 21:07
Իմ տեսաշարի հիմք էր ծառայել այն շարադրությունը, որը հաղթել էր արդեն միջազգային ասպարեզում և ես կցանկանայի հիմա հրապարակել: Շարադրությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով է. իսկ նախնական միտքը այս ամենի տվել էր "Թղթակցում են աշակերտները" մրցույթը, որտեղ ես առաջին անգամ խոսել էի մեր իրավունքների պաշտպանության մասին: Նյութը, ինչպես ռուսերենն ու անգլերենը, վերնագրված էր` "Մեզ լուրջ ընդունեք'':

Take us seriously!
All people on the earth are born free and equal regardless of race, color, sex, language, religion ...
What is Liberty? Do we need this freedom? Everyone asks this question himself many times and each time does not find an answer that will satisfy him. We often confuse our freedom with our desires and sometimes move along with rules: "I`m free in my actions."
Every man is endowed with a certain degree of freedom. However, the man must consider the interests of others when he realizes his own ones.
The human right to freedom belongs to him from birth, but the recognition, observance and protection of the rights and freedom of man and citizen is the duty of every State. A paradox: the right restricts the freedom of man to guarantee this freedom.
Around the world people face harassment and imprisonment simply for exercising their right to free speech.
We always talk about human rights, and every time we forget about our rights, rights of children.
We, the children are not taken seriously. We are talked as human beings, not having any own opinions. And every child in his life, dreams, and always knows what he will not understand. Most often, the freedom is limited to children. We have many obligations, and hear more "no" than "may". And in the end we do not know our rights, and if we know them we cannot use them. Such cases are numerous, but nobody wants to talk about it and during the years it is forgotten.
We have the right to liberty, freedom of thought in writing or oral forms. I do not want to have all these beautifulwords stayed on paper, because this world is open to all. Freedom is the light that accompanies us throughout the corridor of life. A bumpy free life is covered by stars.
Stars of the life are we ourselves, the children. Listen to our words, dear adults! Give us a call, we always tell the truth! And it most likely determines the freedom of our thoughts.

Принимайте нас всерьез!
Все люди на земле рождаются свободными и равными независимо от расы, цвета кожи, пола, языка, религии…
А что такое “Свобода”? Нужна ли нам эта свобода? Каждый человек задает этот вопрос себе не раз и каждый раз не находит ответа, который устроит его. Мы часто путаем нашу свободу с нашими желаниями и, порой, действуем по правилу “Я свободен в моих поступках”.
Любой человек наделен определенной степенью свободы. Однако при реализации своих интересов человек должен учитывать интересы других.
Право человека на свободу принадлежат ему от рождения, а признание, соблюдение и защита прав и свобод человека и гражданина – обязанность каждого государства. Получается парадокс : право ограничивает свободу человека, чтобы эту свободу и гарантировать.
По всему миру люди сталкиваются с притеснением и лишением свободы лишь за то, что они воспользовались своим правом на свободу слова.
Мы всегда говорим о правах человека и всякий раз забываем о наших правах, о правах детей.
Нас, детей, не принимают всерьез, с нами разговаривают как с людьми, не имеющими ни каких собственных мнений. А каждый ребенок по своему живет, мечтает и всегда знает, что его не поймут. Чаще всего свобода ограничивается у детей. У нас очень много обязательств, и слышно больше “нельзя”, чем “можно”. И в итоге мы не знаем наши права, а если и знаем, то не можем ими воспользоваться. Таких случаев у каждого много, но уже никто не хочет об этом говорить, и с возрастом все забывается.
Мы имеем право на свободу личности, свободу мысли в устной или письменной форме. Я не xочу, чтобы все эти красивые слова остались на бумаге, ведь этот мир открыт для всеx. Свобода - это свет, который сопровождает нас по всему коридору жизни. А тернистый путь свободной жизни освещают звезды.
Звезды жизни это мы – дети. Прислушивайтесь нашим словам, дорогие взрослые! Дайте нам слово, мы всегда говорим правду! И это скорее всего и определяет свободу нашей мысли.

Շնորհակալություն ևս մեկ անգամ մրցույթը կազմակերպելու համար:

Gev94
30.06.2011, 21:10
Տաթև ջան, սրտանց շնորհավորում եմ քեզ հերթական հաղթանակի կապակցությամբ: Իրոք՝ համակրանքի է արժանի այն մարդու աշխատանքն, ով կարողանում է իրեն հաջող դրսևորել տարբեր ասպարեզներում: Համոզված եմ, որ դեռ շատ նման հաջողություններ կունենաս:
Հարգելի Արմինե, շնորհավորում եմ նաև Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Կեցցե՛ք Դուք և Ձեր աշակերտները:

Տաթև ջան
30.06.2011, 21:12
Անչափ շնորհակալ եմ Գևորգ ջան:

torosian
01.07.2011, 15:44
Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին:
Շատ ուրախ եմ իմ աշակերտների համր:
Այս մրցույթը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նոր գաղափարներ էլ առաջացան: Որոշել են Երեխաների իրավունքների մասին օրենքը ամբողջությամբ ներկայացնենք նման տեսանյութերով:

Արեգ
01.07.2011, 18:36
Հատուկ շնորհակալություն հետաքրքիր մրցույթ կազմակերպելու համար:
Շնորհավորում եմ բոլոր-բոլոր հաղթող աշակերտներին, կեցցեն իրենք:

Տաթև ջան
01.07.2011, 19:17
Շնորհակալ եմ շատ-շատ Արմինե ջան!!!!!!!!!!!!

Տաթև ջան
09.07.2011, 22:42
Հարգելի կազմակերպիչներ, ես և մրցույթի մյուս մասնակիցները կցանկանայինք իմանալ, թե երբ է լինելու մրցույթի ամփոփումը, քանի որ ամառ է, և ոչ բոլոր մասնակիցները կարող են ներկա գտնվել:

Արեգ Գրիգորյան
10.07.2011, 00:42
Հարգելի կազմակերպիչներ, ես և մրցույթի մյուս մասնակիցները կցանկանայինք իմանալ, թե երբ է լինելու մրցույթի ամփոփումը, քանի որ ամառ է, և ոչ բոլոր մասնակիցները կարող են ներկա գտնվել:

Հենց այդ պատճառով էլ ամփոփիչ միջոցառումը կկայանա սեպտեմբերին: Կարծում եմ մրցույթի կազմակերպիչներն ավելի ճշգրիտ ու մանրամասն կպատասխանեն այս հարցին:

Տաթև ջան
08.09.2011, 21:24
Ուշացումով շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Ցանկանում եմ բոլոր ուժ և եռանդ, նորանոր բարձունքներ:
Օգտվելով առիթից, կցանկանայի իմանալ թե երբ է նախատեսվում "Ես գիտեմ իմ իրավունքները" մրցույթի մրցանակաբաշխությունը, քանի որ անհամբերությամբ սպասում եմ կազմակերպիչների և մասնակիցների հետ հանդիպմանը և կարծիքների փոխանակմանը:

Yeritsyan
09.09.2011, 17:28
Տաթև ջան ես էլ քեզ եմ շնորհավորոմ ու մաղթում հաջող ուսումնական տարի։ Իսկ մրցույթի մասնակիցներին կխնդրեմ մի քիչ էլ սպասեն, երևի մինչև սեպտեմբերի վերջ։ ՀՀ անկախության 20 ամյակի առթիվ «Հայկական կրթական միջավայր» ֆորումում նախատեսվում են առցանց միջոցառումներ, որոնք կավարտվեն սեպտեմբերի վերջին։ Այդ բոլոր մրցույթների ամփոփումը կկազմապկերպվի միասին։ Այնպես որ խնդրում եմ մի փոքր էլ սպասեք։

Yeritsyan
18.10.2011, 12:46
2011թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած և «Հայակական կրթական միջավայր» ֆորումում անցկացրած «Ես գիտեմ իմ իրավունքները» և «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» առցանց ստեղծագործական մրցույթների հաղթողների և ակտիվ մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում մրցանակակիրները կպարգևատրվեն շնորհակալագրերով և խորհրդանշական նվերներով։ Միջոցառման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում, իսկ տեսանյութը՝ «Հայկական կրթական ալիքում»։

Արսեն
23.10.2011, 11:37
Ողջույն մասնակիցներին

Տաթև ջան
24.10.2011, 22:16
Սրտանց շնորհավորում եմ բոլորին` կազմակերպիչներին, մասնակիցներին, այսօրվա մրցանակաբաշխության հետ կապված: Նման հոյակապ հանդիպման նախարարի հետ չէինք էլ պատկերացնի:
http://armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=6068