PDA

Դիտել ողջ տարբերակը : 120-160 ժամ բացակայություն



anush
11.05.2011, 12:42
Խնդրում եմ ինձ օգնեք իմանալ դպրոցում բացակայության 160 ժամի փոխարեն վերին շեմը փոխվել է, թե ոչ: nt.am կայքում կա հետևյալ հոդվածը, արդյոք դա հիմք է դպրոցների համար:

Ուստարվա ընթացքում 120-ից 200 ժամ բացակայած սովորողին հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրվելու հնարավորություն կընձեռնվի
(Նոյյան Տապան - 14.04.2011) Ապրիլի 14-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց հանրապետականներ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Ավագյանի հեղինակած օրինագիծը, որով լրացումներ եւ փոփոխություն են կատարվում «Հանրակրթության մասին» գործող օրենքում:

Փոփոխությունները վերաբերում են գործող օրենքի այն դրույթին, համաձայն որի ուսումնական տարվա ընթացքում մինչեւ մայիսի 1-ը 20-30 օր կամ 120-160 ժամ դասից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից, իսկ 160 ժամ եւ ավելի բացակայողները չեն կարողանում օգտվել այդ հնարավորությունից եւ մնում են նույն դասարանում, այսինքն՝ քննություններին չեն մասնակցում։ Հաշվի առնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում, մասնավորապես, գրիպի համաճարակի հետ կապված բացակայությունների կտրուկ աճը, վերանայվում է վերոհիշյալ օրենսդրական սահմանափակումը:

Ամրագրվում է, որ ուսումնական տարվա ընթացքում 120-ից 200 ժամ բացակայած սովորողի հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը որոշվում է համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի հետեւյալ դեպքերում. միջնակարգ կրթության առաջին եւ երկրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կողմից, միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում, տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի ներկայացմամբ` կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

Վերոհիշյալ դեպքերում դրական որոշում ստացած սովորողը կհանձնի քննություն` ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից, ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննությունից անբավարար ստանալու, փոխադրման մասին որոշում չընդունվելու կամ 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը կկրկնի ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը:

Ruben
11.05.2011, 17:40
Բարև Անուշ, նշված նորմատիվային փաստաթուղթը դեռևս գործում է այս ուսումնական տարում, ճիշտ այնպես ինչպես նշել ես գրառմանդ 2-րդ պարբերությունում / Հիմք՝ Կարգ փոխադրման և ավարտման / կրճատ /, Հրաման նո.193Ն, 10-ը ապրիլի 2010թ. Գլուխ2, կետ 20 /:

manush
11.05.2011, 17:43
Հարգելի Անուշ,

ես փնտրեցի Ձեր հարցի պատասխանը, սակայն Ձեր նշած աղբյուրի տեղեկատվությունը հաստատող փաստաթուղթ առայժմ չեմ գտել։

Այս ուսումնական տարվա համար «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՐԳ»–ը հաստատելու մասին նախարարի հրամանն առայժմ չեմ գտնում։

Մեջբերումներ կանեմ մի քանի փաստաթղթերից, այսպես.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.07.2009


Հոդված 16. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը եւ ազատումը

11. Ուսումնական տարվա ընթացքում` մինչեւ մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

Անցյալ ուսումնական տարվա «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՐԳ»–ում ասվում է.

20. Ուսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 1-ը, 20-30 օրկամ 120-160 ժամ դասե-
րից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախա-
տեսված 5 առարկաներից`ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի
որոշմամբ:Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից
ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /10 ապրիլի 2010 թվականի N 193-Ն/

Եվ Կրթության և գիտության նախարարության կայքում (http://www.edu.am/ArticleIndex.php?id=3808&topMenuArt=1) տեղադրված է այսպիսի մի նախագիծ, որը կառավարության որոշումներում չգտա.


««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ¬ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ 07.07.2010


Նախագիծ
Արձանագրային
Հավանություն տալ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Պ-896-12.05.2010-ԳԿ-010/0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասինե Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի Հ.Օ-160 օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«11. Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում` մինչեւ մայիսի 15-ը ընդհանուր առմամբ 30 օր կամ 180 ժամ եւ ավելի կրթական ծրագրի մասնակցությունից բացակայած սովորողի հաջորդ դասարան կամ կրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2009 թվականի սեպտեմբերի 1-ից 2010 թվականի մայիսի 15-ը հանրակրթական ուսումնական հասատություններում ուսումնառած սովորողների նկատմամբ։
Հիմնավորում

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի առաջադրման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկություն ունենալով կարգավորել եւ վերահսկելի դարձնել աշակերտների բնականոն հաճախելիությունը դպրոց եւ մասնակցությունը կրթական ծրագրին՝ գործող օրենքով սահմանվել է խիստ կոնկրետ եւ միանշանակ լուծում։
Սակայն օրենքի մեկ տարվա կիրառության ընթացքում ստեղծված իրավիճակները ցույց են տալիս, որ դեպքերը եւ պատճառները տարբեր են եւ դրանց միանշանակ վերաբերվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի վրա։
Չմեղմելով հարցը եւ կարեւորելով երեխայի պարտադիր մասնակցությունը դասապրոցեսին, այնուամենայնիվ օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է թողնված ստեղծված իրավիճակներում առավել ճկուն լուծուներ տալու համար։



Կարծում եմ , Ձեզ հետաքրքրող հարցի հավաստի պատասխանը կստանանք մի քանի օրվա ընթացքում։

manush
17.05.2011, 11:50
Հարգելի բարեկամներ,

«Հայկական կրթական միջավայր» պորտալում կարող եք ծանոթանալ
կրթության և գիտության նախարարի երկու հրամաններին և դրանցով հաստատված հետևյալ փաստատթղթերին (հրամանների հավելվածներին).

2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ, ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ (http://armedu.am/arm/materials.php?sec=curiculum&id=117)
և
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՄԱՆ ԿԱՐԳԸ (http://armedu.am/arm/materials.php?sec=curiculum&id=116)