PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. Ուս. հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգ

Chuk
04.05.2011, 11:21
Հանրային քննարկման է ներկայացվել ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ կարգի նախագիծը:

Նախագիծը կարող եք բեռնել ԿԳՆ կայքից՝ http://edu.am/DownloadFile/4299arm-kargotarlezu.pdf

Արմինե Մ
04.05.2011, 14:51
Ես այդպես էլ չհասկացա այս կամ այն նախագծի հանրային քննարկման դնելու իմաստը, նպատակը, մասնավորապես ֆորումում տեղադրելունը… Եթե պետք է քննարկվի, ինչո՞ւ չի քննարկվում, ինչո՞ւ են անտարբեր ֆորումի մասնակիցները: Կուզեի իմանալ նաև, թե մեր կարծիքը էակա՞ն է, հաշվի առնող կա՞, թե՞ ոչ: Գոնե չափորոշչի վերաբերյալ կարծիքները շատ պետք է լինեին, մեր ամենօրյա աշխատանքին է առնչվում անմիջապես:

Արմինե Մ
04.05.2011, 15:03
Ժամանակին պայքարում էինք, որ օտար լեզվով կրթություն չլինի Հայաստանու, հիմա էլ պիտի քննարկենք, թե ով իրավունք ունի անցկացնելու այդ կրթությունը… Լավ կլիներ, որ ոչ մեկին էլ թույլ չտային… Իսկ մայրենի լեզվով կրթություն իրականացնելու մասին ինչո՞ւ չեն խոսում, այդքան լա՞վ է վիճակը… Եվ ընդհանրապես, ո՞ւմ համար է այդ օտար լեզվով կրթությունը… Երևի նրանց համար, ովքեր հայերենը համարում են օտար լեզու : Չեմ ուզում շարունակել, որովհետև տխուր հումոր կստացվի:

Susanna37
04.05.2011, 16:57

Արմինե ջան, հարցնում եք՝ ում համար է օտար լեզվով կրթությունը: դե, ես կարծում եմ, պետությունը քանի որ չի կարողանում կանգնեցնել ժողովրդի արտահոսքը, հայերը մասսայաբար թողնում են Հայաստանը՝ապրելու միջոց փնտրելով արտասահմանյան երկրներում, ուստի մեկնողները լեզվի դծվարության առառջ չկանգնելու համար պետք է իմանան օտար լեզուներ, դրա համար էլ սովորեցնում ենք օտար լեզուներ: Դա ենք կարողանում, դա ենք անում: Պետությունը ժողովրդի հանդեպ ունեցած իր պարտականությունը այդպես է փորձում կատարել: