PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. «Հանրակրթության պետական չափորոշիչ»



Chuk
30.04.2011, 15:57
Հանրային քննարկման է դրվել «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ» նախագիծը:

Նախագիծը կարելի է բեռնել.

- ԿԳՆ կայքից՝ http://edu.am/DownloadFile/4294arm-Chaporoshich.pdf

- ԿՏԱԿ–ի կայքից՝ http://www.ktak.am/e107_files/downloads/Chaporoshich.pdf

Արմինե Մ
02.05.2011, 17:43
Միջին դպրոցի կրթական ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`
1) հայ և արտասահմանյան ամենաանվանի գրողների և նրանց ստեղծագործությունների, հայ և
այլ ազգերի ժողովրդական բանահյուսության որոշ նմուշների մասին.
Միջին դպրոցի կրթութական ծրագիրը պետք է ուղղված լինի սովորողների մեջ հետևյալ
արժեքների ձևավորմանն ու զարգացմանը`
1) պահպանել մայրենի լեզվի անաղարտությունը և առաջնայնությունը.
2) ճանաչել և սիրել ազգային մշակույթը, արժևորել իր նախնիների ստեղծած հոգևոր արժեք-
ները.
3) հարգանքով վերաբերվել Հայաստանի Հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների
ազգային լեզուներին և գրական-մշակութային արժեքներին, կարևորել համաշխարհային
գրականության դերը.
Ավագ դպրոցի կրթական ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`
. հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկերի, հայ և այլ
ազգերի ժողովրդական բանահյուսության մասին...
/Հանրակրթության պետական չափորոշիչ/
Լավ է, որ կարևորվում և արժևորվում է ազգային մշակույթի, մայրենի լեզվի դերը: Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչպես պետք է միջին դասարանում սովորողը կամ ավագ դպրոցի աշակերտը կարողանա կարևորել համաշխարհային գրականության դերը: Դպրոցական ծրագրում նման արդյունքի հասնելու համար համապատասխան և անհրաժեշտ նյութեր չկան: Գուցե ծրագիրն է՞լ պետք է փոխվի: Միջին դասարանների գրականության դասագրքերը լիարժեք կերպով չեն նպաստում չափորոշիչների նման պահանջները բավարարելուն: Իմ կարծիքով, նախ և առաջ աշակերտը պետք է իր ազգային մշակույթին քաջատեղյակ լինի, շատ լավ իմանա, հետո արդեն կարելի է օտարի և համաշխարհայինի մասին մտածել: Թե չէ ստացվում է ամենքից մի քիչ և …ոչինչ: