PDA

Դիտել ողջ տարբերակը : Մրցանակաբաշխությունները շարունակվում են



Տաթև ջան
16.04.2011, 13:02
2010-2011 ուսումնական տարվա ավարտին մոտենում է ավարտին: Դեռ վաղ է խոսել դպրոցներում գիտելիքների ամփոփումների մասին, սակայն մեկը մյուսի ետևից ավարտվում են հայտարարված մրցույթները: Մի պահ մտածում ես` եթե չլիներ համացանցը?, կկազմակերպվեին այսքան բազմազան մրցույթներ:
Մրցույթային այս ակտիվությունը նման է երփներանգ ծաղկեփնջի` շատ տարբեր իրարից իրենց բնույթով և ակնկալվող մրցանակներով: Հայտարարված մրցույթներից մեծամասնությունը ունեին մրցույթին վերաբերող հստակ ձևակերպված պահանջներ, նշված էին մրցույթի համար տրամադրվող ժամանակահատվածը, ստուգող հանձնաժողովի անդամների անվանացանկը, անցկացման ձևը, մրցանակաբաշխության վայրը, ժամը և մրցանակը, մանրամասն տեղեկատվություն` մասնակիցների և մրցանակակիրների մասին: Սակայն ցավոք ոչ բոլոր մրցույթներն էին կազմակերպված նման չափորոշիչներին համապատասխան: Ափսոս...
Ես կցանկանայի, որ գալիք 2011-2012 ուսումնական տարում կազմակերպվող մրցույթներն անցկացվեն թափանցիկ:
Տաթև ԴԵՐԶՅԱՆ
Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանցի
derzyan@mail.ru

Սահակյան Սահականուշ
16.04.2011, 13:04
Տաթև ջան իսկ շարադրությունների մրցույթում հասար որևէ հաջողության?

Տաթև ջան
16.04.2011, 13:25
Ինչու? հենց այս թեման ես ստեղծեցի: Այն ունի իր հիմնավոր պատասխոնները:
Ես շատ եմ սիրում ուժերս փորձել տարբեր մրցույթներում: Յուրաքանչյուր ոք, երբ մասնակցում է որևէ մրցույթի առաջին հերթին հաղթանակ է ցանկանում իր համար: Եև դա ճիշտ է. էլ ինչ պայքար, եթե չկա հաղթանակի բերկրանքը:
Այն բոլոր րցույթներից որոնց արդեն մասնակցել եմ (իսկ մրցույթների ես շատ եմ մասնակում), ես առանձնակի ուրախությամբ եմ հիշում "Թղթակցում են աշակերտները", "Ինտերնետի անվտանգ օգտագործումը" մրցույթները, ոչ այնքան նրա համար, որ ես մրցանակակիրների թվում էի, որքան կազմակերպված մրցույթների անցկացման ձևակերպումներից: Այս մրցույթներում մասնակիցները գիտեին թե ինչու? են մասնակցում, ի?նչ է ակնկալվում, ո?վքեր են ժյուրիի անդամները: Ճիշտ է այս մրցույթներն էլ ունեին իրենց թերի կողմերը..., սակայն դրանք այնքան էլ տեսանելի չէին առաջին հայացքից, որը չեմ կարող ասել այլ մրցույթների համար: Եվ այն տպավորությունն է ստեղծվում, որ դրանք կազմակերպվում են կազմակերպված լինելու համար: Մի երկու տողով տեղեկատվություն է տրվում մրցույթի անցկացման մասին, հետո երկար լռություն, վերջում կրկին մի երկու տողով գրվում է հաղթողի անունը` չհիշելով անգամ մյուս մարցանակակիրների անունները կամ քանի մասնակից է եղել:
Մենք միշտ լսում ենք "եվրոպական պահանջներին համապատասխան" բառերը, ուրեմն ժամանակն է, որ այս բառերն օգտագործվեն նաև մրցույթների կազմակերպիճների կողմից, որ յուրաքանչյուր մասնակից տեսնի կամ կարդա իր հետ մրցողների մասին, տեղեկացված լինի ժյուրիի անդամների կազմի մասին, իմանա ի?նչ է մրցույթի համար նախատեսված մրցանակային տեղերի մրցանակների մասին:
Իմ կարծիքով սրանք այնքան էլ դժվար պահանջներ չեն, սակայն պետք է կարողանալ կամ, ավելի ճիշտ, ցանկանալ կատարել..................

Տաթև ջան
16.04.2011, 13:35
Բարև Սահականուշ ջան: Մրցույթը մայիսի 31-ին է ավարտվելու: Հայաստանը դեռ 4-րդն է: Մրցույթն ունի բազմաթիվ նոմինացիաներ: Հուսով եմ, որ անգլիացի ժյուրիի անդամներն ըստ արժանվույն կգնահատեն մեր շարադրությունները: Ես միշտ մեր եմ ասում, քանի որ մրցույթի կայքում մասնակիցների անուններից առաջ տվյալ երկրի դրոշն է, իսկ մասնակիցների թիվը 1000-ից անց է, շարադրություններ են ուղարկել Ղազախստանից, Ուկրայինայից, Բելոռուսից, Էստոնիայից, Լատվիայից, էլ չեմ խոսում Ռուսաստանի մասին: Իմ կարծիքով մենք վատ դիրքերում չենք և պահանջող թեմաներից գրեթե բոլորում ունքնեք շարադրություն:
Ես գտնում եմ, որ այս մասնակցությունն էլ ունեցավ իր դրական կողմը` մեզ ժանաճեցին:
Ներկայացնում եմ ինձ ուղարկած ղեկավար Էնդրյու Բեյլիի նամակի հղումը, ով ընդամենը 3 հոգու շարադրությանն էր պատասխանել.
http://english-exam.ru/index.php?option=com_content&task=view&id=1875&Itemid=1
Սիրով` Տաթև

Lusy Tisdale
19.04.2011, 22:23
Բարև Տաթև ջան: Շատ ուրախ եմ, որ հաղթել ես մրցույթում: Ես էլ եմ մասնակցել և 2-րդ տեղն եմ զբաղեցրել: Ցանկանում եմ քեզ հաջողություն, կրկին և կրկին շաաաաատ ուրախ եմ քեզ համար:

Chancedo1
31.01.2015, 16:20
Ես սովորում եմ ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանի 10-րդ դասարնի բնագիտական հոսքում:
Հ.Գ. Ռազմիկ նման ծանոթությունների համար արդեն գոյություն ունի <եկեք ծանոթանանք> բաժինը