PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանդիպում մասնագետի հետ



Զառա
26.03.2011, 15:47
<<Փրթջեքթ Հարմոնի>>-ին իրականացնում էր մի շարք կրթական ու համայնքների զարգացման ծրագրեր, որոնք մինչև այժմ էլ լավ հիշվում են: Օրինակ , դրանցից ներկայացնեմ երկուսը. Համայնքի սակավ ապահովված ընտանիքների, փախստականների և ազգային փոքրամասնության համար համակարգչային գրագիտության դասընթացներ, այնուհետև ֆորումով նրանց և հանրապետության լավագույն մասնագետ բժիշկների հետ օնլայն զրույցներ, վերջում մասնագետները հրավիրվել են մարզեր` բժշկական հետազոտություններ արել համայնքի բնակչության հետ:
Հաջորդ օրինակը` օնլայն աշակերտական խորհրդարանի ստեղծում, ֆորումում նրանց և համապատասխան մասնագետների հետ համագործակցություն ու հարցերի քննարկում: Վերջում աշակերտները հրավիրվել են խորհրդարան...
Նման անցկացված շատ ծրագրեր կարելի է թվարկել:
Ինչու? հիշեցի այս ամենը.
Երբենմն ֆորումում մեր հարցերն ենք տալիս դպրոցին, դասապրոցեսին, ուսուցչի իրավունքների ու պարտականություններին վերաբերող տարբեր հարցերի շուրջ, ու չենք կարողանում հստակ պատասխան ստանալ:
Չգիտեմ ֆորումի կանոնների խախտում արած կլինեմ, եթե մի առաջարկություն անեմ.
Պարբերաբար ֆորում հրավիրվեն տարբեր մասնագետներ` ուսուցիչների, աշակերտների և ուսանողների հուզող հարցերին ճիշտ լուծումներ տալու համար, ասենք ապրիլ ամիսը թող նախատեսվի ֆորումցիների հանդիպումը իրավաբանի հետ, մայիսին` հոգեբանի, հաջորդ ամիսները` բժիշկների, գրողների , արվեստագետների հետ... Կարծում եմ այս ամենը ավելի հետաքրքիր կդարձնի ֆորումի աշխատանքը:

Նարինե
28.03.2011, 16:04
Չգիտեմ ֆորումի կանոնների խախտում արած կլինեմ, եթե մի առաջարկություն անեմ.Պարբերաբար ֆորում հրավիրվեն տարբեր մասնագետներ` ուսուցիչների, աշակերտների և ուսանողների հուզող հարցերին ճիշտ լուծումներ տալու համար, ասենք ապրիլ ամիսը թող նախատեսվի ֆորումցիների հանդիպումը իրավաբանի հետ, մայիսին` հոգեբանի, հաջորդ ամիսները` բժիշկների, գրողների , արվեստագետների հետ... Կարծում եմ այս ամենը ավելի հետաքրքիր կդարձնի ֆորումի աշխատանքը:

Զարուհի ջան, իմ կարծիքով շատ հետաքրքիր և նպատակային առաջարկ ես արել և չեմ կարծում , որ սա ինչ-որ կանոնների խախտման խնդիր առաջացնի : Իրոք շատ հաճախ մեր բարձրացրած և մեզ հետաքրքրող հարցերը մնում են անպատասխան, կամ էլ ուղղակի կարծիքներ են արտահայտում, որը հարցի պատասխան կամ լուծում չի հանդիսանում:
Շատ լավ կլիներ նման ձևով կարողանայինք մեզ հուզող հարցերի պատասխանները փնտրել և գտնել ֆորումում` մասնագետների օգնությամբ

manush
28.03.2011, 16:49
Զարուհի ջան, Նարինե ջան շնորհակալություն առաջարկի համար։

Մենք էլ ենք մտածել օգտագործել ֆորումի հնարավորություններնև ու կազմակերպել «Մասնագետի անկյուն» կամ նման վերնագրով մի շարք, որտեղ կտեղադրվեն կրթության ոլորտի ներկայացուցիչներին ուղղված հարցեր՝ նախօրոք հայտարարված թեմայով։

Մի քանի օրվա ընթացքում կնախաձեռնենք ու շուտով ֆորումում կհայտարարենք այս մասին։

Զառա
02.05.2011, 12:03
Երկրորդ կիսամյակն է մոտենում, գնահատումների հետ կապված կարծում եմ շատերը կունենան մասնագետին հարցեր տալու: Երբեմն ինտերնետում տեղադրված տարբեր տեղեկատվական աղբյուրներից իրար հակասող պատասխաններ ենք ստանում: Մեր դպրոցի բոլոր ուսուցիչներին հետաքրքրում են վերապատրաստումների և ատեստացիաների հետ կապված հարցեր, որոնց մասին խոսել ու խոսում ենք, մեր գիտեցած տեղեկությունները միմյանց փոխանակում: Բայց լավ կլիներ լսել նաև մասնագետին... Թերի մնացած պատասխաններին տրվեին լիարժեք ու համոզիչ, ճիշտ պատասխաններ.... Սպասում ենք մեր հաջորդ հյուրին, և ակնկալում մեզ հուզող հարցերին համոզիչ պատասխաններ...

nahiiii
02.04.2015, 18:18
Մասնագետի անկյուն» կամ նման վերնագրով մի շարք, որտեղ կտեղադրվեն կրթության ոլորտի ներկայացուցիչներին ուղղված հարցեր՝ նախօրոք հայտարարված թեմայով։???