PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցացման կարգի քննարկում



manush
14.03.2011, 23:09
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգի նախագիծը։

Նախագիծը տեղադրված է.

ԿԳՆ կայքում՝ http://edu.am/DownloadFile/4254arm-olimp.karg.pdf և

«Հայկական կրթական միջավայր» պորտալում՝ http://armedu.am/arm/files/material_files/olimp.karg_nakhagits2011.pdf ։

Anushka
15.03.2011, 16:58
Շատ լավ է, որ հնարավորություն ունենք ծանոթանալու այս նախագծի հետ: Խնդրում եմ ինձ օգնել գտնելու և ծանոթանալու այս տարվա առարկայական օլիմպիադաների անցկացման կարգին: Հատկապես հետաքրքրում է այդ կարգի համաձայն որ դասարանի երեխաներն իրավունք ունեն մասնակցելու ինֆորմատիկա առարկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերին:

torosian
16.03.2011, 21:43
Շատ ոգևորված եմ նոր նախագծի մասին լուրով:
Մինչ օրս գործող առարկայական օլիմպիադաների կազմակերպման կարգն էլ էր լավը: Թերությունը և բարդությունը ոչ թե կարգն է, այլ անցկացման ձևը և հարցերի կազմման մեթոդաբանությունը: Որոշվել է ժամանակին, որ աշակերտները օլիմպիադայի ժամանակ պետք է լուծեն միայն ամենաբարդ կամ շատ բարդ հանձնարարությունները: Հարգելի որոշում է, բայց ունի թերի կողմեր: Մենք չենք կարողանում հասկանալ, թե մեր անհաջողության մատնված աշակերտը մինչև բարդության ո՞ր աստիճանը գիտեր, ի՞նչ բարձունք կարողացավ հաղթահարել: Օլիմպիադայի հիմնական գաղափարներից մեկը պետք է լինի աշակերտի պոտենցիալի բացահայտումը, հատկապես չիրացված պոտենցիալի բացահայտումը: Հայաստանը չունի մեկ միլիարդ բնակչություն, որ անփութորեն անցնի չբացահայտված ընդունակությունների կողքով:
Այսպիսով, ես ցավոք սրտի նոր կարգի մեջ չգտա թե ինչպե՞ս են կազմվելու օլիմպիական առաջադրանքները, ո՞վ է դրանք կազմելու, ինչպե՞ս , ի՞նչ չափանիշներով են աշխատանքները գնահատվելու:
Շատերի կարծիքը կհայտնեմ, եթե ասեմ, որ ԿԵՆԳՈՒՐՈՒՆ լավ մոդել է:

Արտաշես Թորոսյան

fizmat
17.03.2011, 19:35
Ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվում է մեկ տարբերակով, այլ կերպ ասած դասարան հասկացություն չկա: Այսինքն կարող է մասնակցել նախորդ փուլը հաղթահարած ցանկացած աշակերտ:

fizmat
17.03.2011, 19:54
Հարգելի պարոն Թորոսյան
...ինչպե՞ս են կազմվելու օլիմպիական առաջադրանքները,-կարգը այս հարցին չի կարող պատասխանել: Այդ հարցը լուծվում է ՀՀ ԿԳ նախարարության, կազմկոմիտեների և առարկայական հանձնաժողովների խորհրդակցությունների ու քննարկումների արդյունքում:
... ո՞վ է դրանք կազմելու, - համաձայն կարգի 4-րդ բաժնի 1.5, 3.8 կետերի և 5-րդ բաժնի 1.7 կետի /նախագծում 4-րդ բաժինը կրկնվել է, երկրորդ 4-րդ բաժինը կարդալ 5-րդ, 5-րդ բաժինը` 6-րդ/ առաջադրանքները կազմում են դպրոցական, մարզային և հանրապետական առարկայական հանձնաժողովները:
... ի՞նչ չափանիշներով են աշխատանքները գնահատվելու- մինչև աշխատանքների ստուգումը համապատասխան առարկայական հանձնաժողովները որոշում են գնահատման չափանիշները:

Susanna55
05.02.2012, 17:30
Ես չհասկացա, եթե դպրոցն է կազմելու , ապա դա ինչ հանձնաժողով է ոչ մասնագետներից: Ինձ թվաց նույն ժամին ինտերնետում տեղադրվելու է , ոչ մասնագետ հանձնաժողովը հանելու և անցկացնելու է,իսկ պատասխանների ձևաթուղթը տանելու են մարզային հանձնաժողովին ստուգելու: Եթե սխալ եմ խնդրում եմ արձագանքեք:

manush
06.02.2012, 10:51
Ես չհասկացա, եթե դպրոցն է կազմելու , ապա դա ինչ հանձնաժողով է ոչ մասնագետներից: Ինձ թվաց նույն ժամին ինտերնետում տեղադրվելու է , ոչ մասնագետ հանձնաժողովը հանելու և անցկացնելու է,իսկ պատասխանների ձևաթուղթը տանելու են մարզային հանձնաժողովին ստուգելու: Եթե սխալ եմ խնդրում եմ արձագանքեք:

Հարգելի Սուսաննա, Դուք ընթերցել եք անցյալ տարվա քննարկումը: Մաթեմատիկայի օլիմպիադայի ընթացակարգը հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարի 23.01.2012թ. հ.52-Ա/Ք հրամանով:

2011-2012 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման և մասնավորապես մաթեմատիկայի ընթացակարգի քննարկման համար ստեղծվել է նոր թեմա` http://forum.armedu.am/showthread.php/796

Ruben
06.02.2012, 20:48
Հարգելի Մանուշ, ես էլ չեմ հասկանում , եթե մաթեմատիկայի օլիմպիադայի հանձնարարությունները և ձևաթղթերը դրվելու է համացանցում, էլ ինչու են պահանջում երեխաների ցուցակները ըստ դասարանների...

manush
07.02.2012, 10:25
Հարգելի Մանուշ, ես էլ չեմ հասկանում , եթե մաթեմատիկայի օլիմպիադայի հանձնարարությունները և ձևաթղթերը դրվելու է համացանցում, էլ ինչու են պահանջում երեխաների ցուցակները ըստ դասարանների...

Հարգելի Ռուբեն,

ընթացակարգի 9-րդ կետում գրված է, որ հանրապետական կազմկոմիտեն հաստատում է առաջին փուլին մասնակցող սովորողների և օլիմպիադայի անցկացման դպրոցների ցուցակները: