PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարտի 8-ին սիրելի ուսուցչուհիս տուն կվերադառնա ծաղիկներով



maks
02.03.2011, 19:03
Անկախ այն բանից, որ նախարարը հերթական իր ուղերձն է հղել, ես, որպես նախկին աշակերտ ու ներկա երկու աշակերտների ծնող, գտնում եմ, որ ուսուցչուհիներին ծաղիկներով գոնե այդ օրը մեծարել է պետք:
Կրթության նախարարը ավելի կարևոր գործեր չունի երևի...:mad:
Ես մեծ հաճույքով կբացեմ իմ դրամապանակը և ափսոս, որ ծաղիկները միակ միջոցն է իմ վերաբերմունքը արտահայտելու համար:o

Liza
02.03.2011, 22:28
Ես իմ աշակերտների նվիրած ծաղկեփունջը կվերցնեմ մեծագույն հաճույքով, չնայած որ ցուցում ստացանք այսօր` ՉՎԵՐՑՆԵԼ:
Ով ինչպես ուզում է, մեկնաբանում է, ես դա գտնում եմ սիրալիության ժեստ ու ոչ մի դեպքում - կոռուպցիա:
Շնորհակալություն Մաքս.

ԺաննաՀ
04.03.2011, 12:05
Թող լինեն ծաղիկներ... բայց ո չ թանկարժեք ծաղկեփնջեր, որոնց գումարը հավաքվում է նաև աշխատանք չունեցող ծնողներից:
Իբրև թե չե՞ք հասկանում խոսքն ինչի մասին է:
Չնայած, ծաղկեփնջերն էլ, նվերներն էլ, ինչպես միշտ, թաքուն կերպով կտրվեն այն ուսուցիչներին, որոնց համար դա ուղղակի <<հեղինակության հարց է>>: