PDA

Դիտել ողջ տարբերակը : Բնապահպանական միջոցառումներ

Բնապահպան
02.03.2011, 16:50
Սիրով տեղեկացնում եմ, որ փետրվարի 1-ից մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» համաեվրոպական միջազգային բնապահպանական ծրագիրը: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից, որի նպատակն է հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանակներում, հոգատարություն սերմանել բնության փետրավոր ներկայացուցիչների հանդեպ:

Յուրաքանչյուր տարի փետրվարի 1-ից մինչև գարնան ավարտը ողջ Եվրոպայի երեխաները սկսում են դիտարկել ու նշել տաք երկրներից վերադարձող այս տեսակներին` Սպիտակ արագիլին (Ciconia ciconia), Գյուղական ծիծեռնակին (Hirundo rustica), Սև մանգաղաթևին (Apus apus), Սովորական կկուին (Cuculus canorus) և Ոսկեգույն մեղվակերին (Merops apiaster):

«Գարնանն ընդառաջ»-ին մասնակցելը շատ հեշտ է և հետաքրքիր: Այն ինչ ակնկալվում է ձեզանից` դա յուրաքանչյուր գարուն այցելելով www.springalive.net և on-line համակարգով նշեք հարավից վերադարձող թռչուններին, որոնց դուք տեսել եք, կամ պարզապես զանգահարեք (010) 20 87 25 հեռախոսահամարով և հայտնեք ձեր առաջին դիտարկումների մասին: Թռչուններին կարող եք դիտարկել հենց ձեր տան մոտակայքում, դպրոցի բակում կամ զբոսայգիներում, սակայն իհարկե ավելի լավ է գնալ քաղաքից դուրս: Հիշեք, էլ. կայքում պետք է լրացնել նշած թռչունների միայն առաջին հանդիպման տվյալները:

Մեր ինտերնետ կայքի (www.springalive.net ) էջերում կգտնեք բազմազան ու բազմաթիվ հետաքրքիր նյութեր թռչունների, նրանց միգրացիայի (չուի) մասին, ինչպես նաև հետաքրքրաշարժ և զվարճալի լուսանկարներ, խաղեր ու տարբեր հղումներ այլ նմանատիպ կայքերի համար:

Բնապահպան
12.03.2011, 13:39
Հարգելի ուսուցիչներ,

Խրախուսում եմ մասնակցել այս ծրագրին, որը կնպաստի Ձեր աշակերտների մոտ սերմանել սեր դեպի բնությունը և ինչու ոչ սկսել ճանաչել թռչուններին: Եվ իհարկե ավելացնելով դիտարկումներ` կաջակցեք Հայաստանին գրավել բարձր հորիզոնականներ 36 պետությունների ցանկում: Այցելեք www.springalive.net (կայքը հասանելի է նաև հայերեն լեզվով):
Եթե հետաքրքրեց, ապա կարող եք դիմել Հայաստանի Թռչուների Պահպանման Միություն, Գարնանն Ընդառաջի համակարգող Ծովինար: Մենք կանենք հնարավորինը Ձեր մասնակցությունը ծրագրում դարձնելու հեշտ, հաճելի և արդյունավետ:

Բնապահպան
25.03.2011, 19:39
Գարնանն Ընդառաջ ծրագիրը ներկայացնում է «ԻՄ ԳԱՐՈՒՆԸ» նկարչական մրցույթը

Ի՞նչպես զվարճանալ և միևնույն ժամանակ ստանալ մրցանակներ: Ահա բաղադրատոմսը` գնացեք թռչնադիտարկման ընկերների կամ ընտանիքի հետ միասին, վայելեք ձեր թռչնադիտարկումը: Երբ տեսնեք գարնան ավետաբերներից մեկին, ապա այցելեք www.springalive.net (http://www.springalive.net/) կայքն ու ավելացրեք դիտարկումը: Հետո գտեք մի հարմար վայր, վերցրեք թուղթ և նկարեք «Իմ Գարուն»-ը: Չե՞ք պատկերացնում ինչպես: Մտածեք ինչ եք տեսնում, երբ ասում եք «Գարուն»: Ի՞նչ պատկերներ են հայտնվում այս բառը ասելիս: Հետո ուղարկիր նկարդ հետևյալ հասցեով` armbirds@yahoo.com:
Ձեզ սպասում են սքանչելի նվերներ`Swarovski հեռադիտակ և լուսանկարչական ապարատներ:
Մրցույթին կանոններին մանրամասն տեղեկությունների համար այցելեք`http://www.springalive.net/ կայք:

Բնապահպան
22.04.2011, 15:56
Սիրելի ուսուցիչներ,

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը դարձնելու Գարնանն Ընդառաջ ծրագիրը առավել տարածված ինչպես Երևանի, այնպես ել մարզերի դպրոցներում: Ծրագիրը շատ հետաքրքիր է և բազմաբովանդակ, ներկայացված էլեկտրոնային կայքի ձևով` www.springalive.net: Դիտարկեք թռչունների ձեր սաների հետ միասին և ավելացրեք Ձեր դիտարկումները www.springalive.net կայքում, որը հասանելի է հայրերեն լեզվով:
Մինչև այժմ չեմ ստացել որևէ արձագանք, խնդրում եմ ցուցաբերեք ակտիվություն և մտցրեք հետաքրքրություն Ձեր սաների ուսուցման պրոցեսում:

manush
26.04.2011, 12:24

Հարգելի Բնապահպան, շատ շնորհակալություն տեղեկության համար։ Եվ ծրագիրը և կայքը շատ հետաքրքիր ու գրավիչ են, ափսոս, որ դպրոցականները չեն արձագանքում։

Ծրագրի հայտարարությունը կրկին տեղադրեցնք պորտալում (http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=1&id=703), էլեկտրոնային նամակով էլ կտեղեկացնենք բոլոր դպրոցներին։ Շուրջ մեկ ամիս առաջ տեղադրել էինք նաև ծրագրի նկարչական մրցույթի հայտարարությունը (http://armedu.am/arm/official.php?sec=anouns&p=4&id=663)։

Բնապահպան
04.05.2011, 21:50

Հարգելի Մանուշակ,

Շնորհակալ եմ արձագանքելու և ծրագիրը լուսաբանելու համար: Այս ֆորումի միջոցով, ես ցանկանում էի ներգրավել ավելի շատ ուսուցիչներին, քան աշակերտներին, քանզի այս ֆորումում առավել շատ ակտիվ են ուսուցիչները: Ծրագիրը կարող է հանդիսանալ հավելում սովորական դասընթացին, հատկապես կենդանիների և թռչունների բաժինը անցնելիս: Ցավոք մինչև հիմա ոչ մի ուսուցիչ չի արձագանքել, եթե ուսուչիցներին չի հետաքրքրում, ապա չեմ զարմանում, որ աշակերտները ակտիվ չեն:
P.S. Հայաստանը ունի 182 դիտարկում, ի շնորհիվ ակտիվ աշակերտների:

Վ. Հովհաննիսյան
16.03.2018, 22:04
Շատ լավ է , որ բնապահպանության վերաբերյալ հարց է բարձրաձայնում Բնապահպանը: Շատ ավելի լավ կլիներ, որ այս և նմանատիպ թեմաներն արժանանային համընդհանուր քննարկման:

Narine.
18.04.2018, 17:49
<<Պահպանե'նք մեր մոլորակը աչքի լույսի պես, այն մեր բոլորի տունն է:>> Նախադասությունը պետք է լինի բոլոր մարդկանց նշանաբանը: