PDA

Դիտել ողջ տարբերակը : Մրցույթները շարունակվում են



Տաթև ջան
08.02.2011, 19:05
Այսօր "Անվտանգ ինտերնետի" միջազգային օրն է: Microsoft-Հայաստան գրասենյակի նախաձեռնությամբ ինտերնետային օրը նշելու համար հանրապետությունում առաջին անգամ կազմակերպվել էր տեսահոլովակների մրցույթ աշակերտների համար "Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով" թեմայով: Մրցութի նյութերը պետք է պատրաստված լինեին Movie Maker ծրագրով և ունենային հղումներ սկզբնաղբյուրից:
Այո, հիանալի մրցույթ, հիանալի թեմա! Ինտենետն այսօր դարձել է առավել վտանգավոր հատկապես մեզ համար` բազմաթիվ գայթակղիչ խաղեր, սոցիալական ցանցեր, անհամար վիրուսներ կամ վիրասազերծողներ: Սակայն որքան էլ մենք գիտակցում ենք ինտերնետի վտագավոր լինելը, այնուամենայնիվ առանց ինտերնետի կյանքը չենք պատկերացնում. համաշխարհային նորություններից առաջինը տեղեկանում ենք ինտերնետից, դասերի համար հավելյալ տեղեկություն ենք ստանում ինտերնետից, Show business-ի գունագեղ աշխարհը բացվում է ինտերնետում... Թվարկումները շատ են, բայց դրանց կողքին են նաև ինտերնետային անպետքությունները, որոնցից մենք նույնպես օգտվում ենք:
Մրցույթի ամփոփումը տեղի էր ունենում Երևանի "Էրեբունի պլազա" հյուրանոցի "Էրեբունի հոլլում": Մրցույթին ներկայացված էին 60-ից ավելի աշխատանք, որոնք իրարից տարբերվում էին հեղինակների յուրահատուկ մոտեցումներով: Մրցանակները շատ էին, իսկ ծափողջյուններն` ավելի բուռն:
Ես ուրախ էի ոչ այնքան ինձ համար, որքան շրջաններից եկած իմ հասակակիցների համար, ովքեր ոչ միայն հետաքրքիր տեսահոլովակներ էին պատրաստել, այլ նաև երկար ճանապարհ էին կտրել, որ այսօր կարողանային միանալ այս միջազգային կախարդական օրվան:
Ես, օգտվելով առիթից, կրկին անգամ իմ շնորհակալության խոսքերն եմ ուղղում կազմակերպիչներին` նման հետաքրքիր մրցույթ կազմակերպելու համար և կցանկանայի, որ այն ունենար շարունակություն:

Տաթև Դերզյան
Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանցի
P.S. Մրցույթի բոլոր նյութերը տեղադրված են www.itn.am կայքում:

Սահակյան Սահականուշ
08.02.2011, 23:32
Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին ու հաղթողներին և միանում Տաթևի խոսքերին:
Տաթև ջան ես նույնպես մասնակցել եմ այդ մրցույթին, բայց քանի որ ներկա չէի մրցանակաբաշխությանը ոչնչից տեղյակ չեմ, դու արժանացել ես որևէ մրցանակի?

Narek-gg
09.02.2011, 00:00
Բարեվ բոլորին, նախ ասեմ որ ես շատ ուրախ եմ, ես ևս մասնակցել եմ այդ մրցույթին և իմ տեսահոլովակը ճանաչվել է որպես <<Լավագույն բովանդակությամբ տեսահոլովակ>> : Հուսով եմ դուք ևս որևէ մրցանակի արշանացած կլինեք:

Narek-gg
09.02.2011, 00:02
Բարեվ բոլորին, նախ ասեմ որ ես շատ ուրախ եմ, ես ևս մասնակցել եմ այդ մրցույթին և իմ տեսահոլովակը ճանաչվել է որպես <<Լավագույն բովանդակությամբ տեսահոլովակ>> : Հուսով եմ դուք ևս որևէ մրցանակի արշանացած կլինեք:

Ես Հրազդանի համար 13 ավագ դպրողի աշակերտ ԳԱսպարյան Նարեկն եմ:

Chuk
09.02.2011, 00:08
Բարեվ բոլորին, նախ ասեմ որ ես շատ ուրախ եմ, ես ևս մասնակցել եմ այդ մրցույթին և իմ տեսահոլովակը ճանաչվել է որպես <<Լավագույն բովանդակությամբ տեսահոլովակ>> : Հուսով եմ դուք ևս որևէ մրցանակի արշանացած կլինեք:

Ողջույն Նարեկ :)
Շնորհավորում եմ ու նորանոր հաջողություններ ցանկանում:

Շնորհավորում եմ նաև մրցույթի բոլոր մյուս հաղթողներին:

Տաթև ջան, շնորհակալություն այս թեմայի համար:
Կաշխատեմ առաջիկա օրերին դիտել տեսահոլովակները: Հետաքրքրեցին :)

manush
09.02.2011, 01:15
Տաթև ջան, շնորհակալություն այս թեմայի համար:
Կաշխատեմ առաջիկա օրերին դիտել տեսահոլովակները: Հետաքրքրեցին :)

Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում Տաթևին՝ Ինտերնետի անվտանգության միջազգային օրվան անդրադառնալու և կազմակերպված մրցույթի մասին թեմա ստեղծելու համար։

Արտակ ջան, ես մասնակցեցի տեսահոլովակների մրցույթի ամփոփմանը։ Տարբեր մարզերի դպրոցների տարբեր դասարանների աշակերտներ (5-11–րդ) աԱնչափ հետաքրքիր աշխատանքներ, սեղծագործական ու ուսուցողական տեսահոլովակներ էին ներկայացրել։

Շատ ուրախ էի Տաթևի հաղթանակի, մինչ այս կազմակերպված առցանց տարբեր մրցույթներում ակտիվ մասնակցություն և լավ արդյունքներ ունեցած, մեզ լավ ծանոթ դպրոցների թիմերի ու նրանց պայծառ աշակերտների համար՝ Վանաձորից, Գյումրուց, Գավառից, Երևանից, ...

Շնորհավորում եմ մրցույթի մրցանակակիրներին ու բոլոր մասնակիցներին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ Մայքրոսոֆթի հայատանյան գրասենյակի և Վորլդ Վիժն – Հայաստան կազմակերպություններին, և հատկապես իմ սիրելի բարեկամներ Քրիստինե Գյոնջյանին ու Հասմիկ Ղուկասյանին։

Chuk
09.02.2011, 01:40
Վայ, չգիտեի որ Տաթևն էլ է հաղթել :) Տաթև ջան, սրտանց շնորհավորում եմ :) Կեցցե՛ս: Տեսնե՞ս ինչպես ես ամեն տեղ հասցնում :)

Տաթև ջան
09.02.2011, 10:30
Նարեկ ջան, շնորհավորում եմ: Ես "հատուկ" մրցանակ եմ ստացել:
Հարգել Chuk, դժվար չէ ամեն տեղ հասցնել, պարզապես դժվար է ամենին հասնել:
Շնորհակալ եմ Ձեր հոյակապ և տեղին հացադրման համար: Մրցույթներն ինձ էներգիա են տալիս: Ես չեմ կարող միայն դասերով սահմանափակվել, չնայած գերազանց սովորում եմ:

Մարիետա
09.02.2011, 12:12
Ամեն տարի ամբողջ աշխարհում փետրվար ամսին նշվում է «Անվտանգ ինտերնետի օրը»: Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Word Vision-ը կազմակերպեցին աշակերտական մրցույթ, «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով:

Մրցույթին մասնակցել էին ավելի քան 90 աշակերտներ՝ ներկայացնելով Microsoft Movie Maker ծրագրով պատրաստած 60 տեսանյութեր:Աշակերտները պատրաստել էին բավականին հետաքրքիր, սեղծագործական ու ուսուցողական տեսահոլովակներ։ Ժյուրիի կազմում ընդգրկված էի նաև ես։ Հետաքրքիր ու բազմաժանր աշխատանքներից ընտրել լավագույնը, իսկապես, բավականին բարդ և պատասխանատու գործ էր։ Կատարված աշխատանքներից ընտրվեցին 19 լավագույնները, որոնք պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի պատվոգրերով և նվերներով, իսկ մյուս մասնակիցները ստացան մասնակցության պատվոգրեր։
Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին։

Ruzan_#105
09.02.2011, 13:40
Մեր դպրոցի աշակերտուհի Շամիլյան Քնարիկը նույնպես մասնակցեց տեսահոլովակների մրցույթին արժանացավ լագագույն ուսուցողական տեսահոլովակ մրցանակին անվանակարգում:

Ասեմ, որ թյուիրմածություն էր տեղի ունեցել և նա ներկայացվել էր խրախուսական մրցանակների շարքում, բայց փաստորեն նրա աշխատանքը ավելի բարձր էր գնահատվել:

Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին , ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ Մայքրոսոֆթի հայատանյան գրասենյակի և Վորլդ Վիժն -ին, և հատկապես Քրիստինե Գյոնջյանին ու Հասմիկ Ղուկասյանին։

Անահիտ-Վանաձոր8
09.02.2011, 20:41
Ողջույն: Երեկ մեր դպրոցը նույնպես մասնակցում էր Մայքրոսոֆթի հայատանյան գրասենյակի և Վորլդ Վիժն –ի կազմակերպած մրցանակաբաշխությանը:
Պատկերացրեք, թե ինչ ցնծություն ապրեցինք մենք, երբ լսեցինք, ապա և էկրանին կարդացինք.<<Գլխավոր մրցանակ` Արթուր Մկոյան, Դերենիկ Պողոսյան, Մանե Միքայելյան, Վահրադ Մելիքջանյան: Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոց>>: Ժյուրին գլխավոր մրցանակ էր սահմանել մեր դպրոցի աշակերտների պատրաստած տեսահոլովակի համար: Մենք բոլորս էլ կարծես երազում էինք. երեխաներից հարցազրույց էին վերցնում տարբեր ռադիոկայանների ու հեռուստաալիքների ներկայացուցիչներ...
Ասեմ, որ այն Baggi-ն, որ երևում է տեսահոլովակում, իսկապես պատրաստվում է երեխաների կողմից ու շուտով պատրաստ կլինի, ու այն պատրաստելու համար նրանք օգտվել են ինտերնետում տեղադրված ինֆորմացիայից:
Կարող եք դիտել տեսահոլովակը YouTube – ում`
http://www.youtube.com/watch?v=K10wWDueABg


Վանաձորի թիվ 8 դպրոցի օպերատոր – տեխնիկ` Գոգինյան Անահիտ
11781179118011811182

Տաթև ջան
09.02.2011, 21:53
Հիրավի սա հետաքրքիր մրցույթ էր:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել բոլորին` մրցույթին մասնակցելու համար:

Տաթև ջան
09.02.2011, 21:57
Անչափ շնորհակալ եմ: Հուսով եմ կրկին կհանդիպենք` նոր մրցույթների ընթացքում:

Արեգ
09.02.2011, 23:10
Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին , ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ Մայքրոսոֆթի հայատանյան գրասենյակի և Վորլդ Վիժն -ին։
Մեր դպրոցի աշակերտուհի Էվոյան Աննան նույնպես մասնակցեց այս մրցույթին և արժանացավ լագագույն խրախուսական տեսահոլովակ մրցանակին:

Տաթև ջան
10.02.2011, 00:02
Հաղթողների անվանացանկը այստեղ է http://www.itn.am/_layouts/Teachers/news_opened_2.aspx?Language=Arm&newsId=96807d0b-9826-4275-832b-efd1d4c2d166&Announcements=false

Տաթև ջան
10.02.2011, 00:16
Ինտերնետն առաջին հերթին ինձ դրական լիցքեր է տալի, քանի որ վերջինիս շնորհիվ ես կարողանում եմ տեղյակ լինել բոլոր տեսակի մրցույթների մասին թե Հայաստանում և թե արտերկրներում, որոնց մասին և անդրադարձել էի իմ տեսահոլովակում:
Նայեք և կտեսնեք!
http://www.youtube.com/watch?v=PydKdHctb0U

Մարիետա
10.02.2011, 11:20
Այստեղ տեղադրում եմ «Ինտերնետը, դրա առավելությունները, վտանգներն ու անվտանգ օգտագործումն իմ աչքերով» թեմայով աշակերտական մրցույթի մրցանակակիրների անուններն ըստ անվանակարգերի՝


Գլխավոր մրցանակ

Միկոյան Արթուր, Պողոսյան Դերենիկ, Միքայելյան Մանե, Միքայելյան Վահրամ -- Վանաձորի հ.8 միջն դպրոց

Այվազյան Արման -- ՀՊՃՀ Երևանի Հենակետային վարժարան


Հատուկ մրցանակ
Դերզյան Տաթև ---- Երևանի հ.112 ավագ դպրոց

Նշանյան Արտակ ---- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր


Ստեղծագործական մոտեցում

Անտոնյան Լիլիթ, Ստեփանյան Սիրուն, Եղիազարյան Մերի, Ստեփանյան Ահարոն --- Վանաձորի Ազատ Խալաթյանի անվան հ.18 դպրոց


Մելքումյան Մարիամ, Սարգսյան Էլիզա ----- Օհանյան կրթահամալիր


Թիմային աշխատանք

Վարդանյան Ալվարդ, Զոհրաբյան Էլեն, Ղուկասյան Սիլվա, Զաքարյան Անահիտ --- Օհանյան կրթահամալիր


Բովանդակություն

Երեմյան Արտակ, Գասպարյան Նարեկ --- Հրազդան Հովսեփ Օրբելու հ.13 դպրոց

Խաչատրյան Էմիլ--- Հրազդան Հովսեփ Օրբելու հ.13 դպրոց

Իսրաելյան Զարուհի --- Եվրասիա Միջազգային համալսարանի վարժարան


Ուսուցողական

Չադրյան Նազելի, Չարխիֆալակյան Սվետլանա, Սիմոնյան Աննա, Նիկողոսյան Լիլիթ, Մարդոյան Աննա, Սողոմոնյան Արմնիե ----- Գյումրու Լորդ Բայրոնի անվան հ.20 դպրոց

Պողոսյան Սինոդ --- Վանաձոր հ.19 դպրոց

Ամիրխանյան Քրիստինե --- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Շամիլյան Քնարիկ --- հ.105 ավագ դպրոց


Խրախուսական

Դավթյան Վահագ --- Վանաձոր հ.19 դպրոց

Կիրակոսյան Անուշ --- Ստեփանավանի հ.6 դպրոց

Պետրոսյան Ռոման --- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Գրիգորյան Տաթևիկ --- Եվրասիա Միջազգային համալսարանի վարժարան

Սարգսյան Ջեմմա --- Եվրասիա Միջազգային համալսարանի վարժարան

Ժամհարյան Ալֆրեդ --- Գավառի Ավետիք Իսահակյանի անվան դպրոց

Գասպարյան Լաուրա --- Գ Գյուլբեկյանի անվան հ.190 ավագ դպրոց

Էվոյան Աննա --- Վանաձորի հ.1 դպրոց

Narek-gg
10.02.2011, 15:13
Chuk ջան, շատ-շատ շնորհակալություն շնորհավորանքների համար, դու որևէ տող գրավելես? Եվ եթե դժվար չէ, կարող ես ներկայանալ?

Chuk
10.02.2011, 15:43
Chuk ջան, շատ-շատ շնորհակալություն շնորհավորանքների համար, դու որևէ տող գրավելես? Եվ եթե դժվար չէ, կարող ես ներկայանալ?

Ներկայանամ Նարեկ ջան :)
Դպրոցն ավարտել եմ սրանից 11 տարի առաջ, ապա ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարան, սովորել 6 տարի, ապա 2 տարի ծառայել եմ բանակում: Ներկայումս աշխատում եմ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և, մասնավորապես, այս ֆորումի հիմնական պատասխանատուն, ադմինիստրատորն եմ :)

Կարծում եմ, որ արդեն պարզ է, որ մրցույթին չեմ մասնակցել, թեև շատ կուզեի, որ իմ աշակերտական տարիներին էլ նման մրցույթներ եղած լինեին :)

Future Guests
15.02.2011, 01:06
Բարև բոլորին: Մենք նունպես մասնակցել ենք Մայքրոսոֆթ և Վորլդ Վիժն ծրագրերի կազմակերպած մրցույթին և շահել ենք ՈՒսուցողական տեսահոլովակ անվանակարգը: ՈՒզում ենք շնորհավորել բոլոր մասնակիցներին և շնորահկալություն հայտնել ծրագրի կազմակերպիչներին:

Մեր տեսահոլովակը կարող եք դիտել http://www.youtube.com/watch?v=aQmPOShPjtg հասցեում:

Ruzan_#105
23.02.2011, 22:01
Մայքրոսոֆթ և Վորդ Վիժն կազմակերպությունների համատեղ ուժերով անցկացված Ինտերնետի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մասին պատմող հեռուսատահաղորդումը կարող եք դիտել Երևան հեռուսատալիքի «Դպրություն» ծրագրով, փետրվարի 25-ին ժամը 19:30-ին:

Պատրաստվել է հրաշալի հաղորդում փետրվարի 8-ի միջոցառման վերաբերյալ:

Անպայման դիտեք: :)

Ruzan_#105
08.03.2011, 21:57
Փետրվարի 8-ի «Անտանգ ինտերնետ» միջոցառման վերաբերյալ հաղորդման տեսանյութը կարող եք դիտել http://www.youtube.com/watch?v=UOLEgvJqVAE

marieta
31.01.2012, 19:07
Շնորհավորում եմ մրցույթի բոլոր հաղթողներին և ուրախ, որ գնալով ավելի ու ավելի շատ աշակերտներ են ընդգրկվում նմանատիպ մրցույթներին և հիացնում բոլորին իրենց պատրաստած բավականին հետաքրքիր, սեղծագործական ու ուսուցողական տեսահոլովակներով: Դա վկայում է մեր աշակերտների բանիմացության, հետաքրքրությունների աճման և զարգացման մասին: Իհարկե չմոռանանք շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին վկայելով , որ այդ ամենը նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

gayane0803
01.02.2012, 19:55
Հարգելի Ռուզան ջան, Մարիետա ջան ինչու չեք արձագանքում իմ, Արեգի, Հայուհու կողմից առաջ քաշած քննարկումներին, որը վերաբերվում է սոցիալական փաթեթից օգտվելուն: Համակարգչային օպերատորին չի հասնում, ինչու...

marieta
02.02.2012, 00:44
Հարգելի Գայանե ջան, եթե խոսքն ինձ էր վերաբերվում, ապա ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՄ, բայց չգիտեմ, իմչ կարող եմ անել????Եկեք խելք խելքի տանք ու կոնկրետ որոշում կայացնենք: Այ այդ դեպքում կարծում եմ` գյուղ կանգնի` գերան կկոտրի:Ուղղակի հարկավոր է որոշել, թե ինչ կարելի է անել????

Արեգ
02.02.2012, 00:46
Պատրաստվել է հրաշալի հաղորդում փետրվարի 8-ի միջոցառման վերաբերյալ:

Անպայման դիտեք: :)

Ռուզ ջան, այսօր փետրվարի 1-ն է:
Մեկ տարի առաջ սա տեսել ենք:

manush
02.02.2012, 10:38
Ռուզ ջան, այսօր փետրվարի 1-ն է:
Մեկ տարի առաջ սա տեսել ենք:

Արեգ ջան, այս տարի էլ «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում մրցույթներ են հայտարարված:
Կազմակերպիչները` Վորլդ Վիժն Հայաստանը և Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը հրավիրում են: Հայտարարությունները տեղադրված են ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ պորտալում:

Ruzan_#105
02.02.2012, 18:49
Արեգ ջան, բայց այդ գրառումը անցած տարվա մարտ ամսվա գրառում է: Ես դա նոր չեմ տեղդրել :)

Ruzan_#105
02.02.2012, 18:50
Գայանե ջան, ուղղակի պատճառը իմ զբաղվածությունն է, դրա համար վերջերս պասիվ եմ:

gayane0803
02.02.2012, 20:26
Գիտեմ Ռուզան ջան և զարմանում եմ ինչպես ես հասցնում:

Արեգ
02.02.2012, 20:37
Արեգ ջան, բայց այդ գրառումը անցած տարվա մարտ ամսվա գրառում է: Ես դա նոր չեմ տեղդրել :)

վայ, Ռուզ ջան, ամսաթիվը չեմ նկատել, ես էլ զարմացա, կներես:

Արմինե Մ
10.02.2012, 16:13
Շարադրությունների մրցույթ` «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»
24-01-2012
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ` էլեկտրոնային հասցեով` gradaran@childlib.am
Ոչ մի կերպ չի ստացվում շարադրությունը ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով. ինչո՞վ կարող եք օգնել:

manush
10.02.2012, 17:13
Շարադրությունների մրցույթ` «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»
24-01-2012
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ` էլեկտրոնային հասցեով` gradaran@childlib.am
Ոչ մի կերպ չի ստացվում շարադրությունը ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով. ինչո՞վ կարող եք օգնել:

Արմինե ջան, հեռախոսահամարներ են տրված, կարելի է զանգահարել:

Արեգ
10.02.2012, 18:44
Շարադրությունների մրցույթ` «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը»
24-01-2012
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.` 52.12.22, 58.33.35) կամ` էլեկտրոնային հասցեով` gradaran@childlib.am
Ոչ մի կերպ չի ստացվում շարադրությունը ուղարկել նշված էլեկտրոնային հասցեով. ինչո՞վ կարող եք օգնել:

Արմինե ջան, նկարի և ծննդյան վկայականի չափերը փոքրացրու, շարադրության հետ մի թղթապանակի մեջ հավաքի այդ երեք ֆայլերը ու ZIP արա, հետո ուղարկի:

Արմինե Մ
10.02.2012, 19:19
Հարգելի Արեգ, փորձեցի նաև այդպես, նամակը հետ է գալիս, սովորական նամակ էլ գրեցի, դարձյալ չստացվեց:

Արեգ
10.02.2012, 21:26
Հարգելի Արեգ, փորձեցի նաև այդպես, նամակը հետ է գալիս, սովորական նամակ էլ գրեցի, դարձյալ չստացվեց:

Արմինե ջան, իսկ գուցե հայտերի ընդունման ժամանակը լրացել է

Ruzan_#105
10.02.2012, 21:29
Հարգելի Արեգ, փորձեցի նաև այդպես, նամակը հետ է գալիս, սովորական նամակ էլ գրեցի, դարձյալ չստացվեց:

Հարգելի Արմինե, գրի kargayane7@rambler.ru mail-ին

Լուսինե Ա.
23.10.2017, 21:41
Հետաքրքիր մրցույթ է եղել,շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին: