PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ



Shoghik_M
01.02.2011, 13:18
Ի՞նչ է «Կենգուրուն»

«Կենգուրուն» մեծ մասսայականություն վայելող մաթեմատիկական խաղ-մրցույթ է և կազմված է տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից: Ամեն տարի մրցույթին մասնակցում են միլիոնավոր երեխաներ աշխարհի մոտ 50 երկրից: Մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` ներգրավելով 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացող երեխաներին: Բոլոր մասնակից դպրոցներին և աշակերտներին տրվում են մասնակցության հավաստագրեր, բոլոր երեխաներն ստանում են նաև հուշանվերներ, լավագույնները` պատվոգրեր ու մրցանակներ: Իսկ հաղթողներին սպասում են արժեքավոր նվերներ, ընդհուպ մինչև եվրոպական երկրներում կազմակերպվող միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:

«Կենգուրու» մրցույթը չի անցկացվում դպրոցների միջև, այլ նպատակ ունի համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ` այն առավել գրավիչ ու սիրելի դարձնելով երեխաների համար: Մրցույթի ավարտից հետո յուրաքանչյուր դպրոց կստանա իր աշակերտների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Shoghik_M
01.02.2011, 13:32
Սիրելի երեխաներ,
Ուրախությամբ հայտնում եմ, որ «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների գրանցումը սկսված է:
Այս տարի «Կենգուրու» մրցույթը կանցկացվի մարտի 17-ին:

Մրցույթին մասնակցելու համար դուք կարող եք վճարել և գրանցվել ձեր դպրոցի ցանկում մինչև փետրվարի 18-ը ներառյալ:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երեխաներին, ովքեր նախորդ տարիներին մասնակցել են այս հետաքրքիր ու յուրատեսակ խաղ-մրցույթին: Առաջարկում եմ կիսվել մրցույթի մասին ունեցած ձեր տպավորություններով:
Ու նաև եկեք խոսենք այս տարի կայանալիք` «Կենգուրու 2011»-ի մասին: Մանրամասների համար կարող եք այցելել նաև www.kangaroo.am կայք: