PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբանական թեստեր



Ավրորա
15.01.2011, 18:49
Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել հոգեբանական թեստեր,որոնք հնարավորություն կտան ֆորումի այցելուներին և անդամներին ճանաչել սեփական <<ես>>-ը:Ահա մի օրինակ.:)


Հոգեբանական թեստ. Ճանաչում եք ինքներդ Ձեզ

1. Ընդունակ եք ծիծաղել սեփական թերությունների վրա:
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ. - 1
բ. ոչ, ինձ միայն դա էր պակաս. - 3
գ. նեղ շրջանակում` միգուցե, բայց ոչ հասարակության մեջ: - 2

2. Կհանդգնեք համարձակ շոր հագնել
ա. բնավ, կազմվածքս այն չէ - 3
բ. այո - 1
գ. թերևս միայն դիմակահանդեսի ժամանակ - 2

3. Ըստձեզ` ինչն է կարևոր համատեղ կյանքում
ա. փոխադարձ հարգանքը - 2
բ. ընդհանուր ծախսերի արդյունավետությունը - 1
գ. միասին լինելու հանգամանքը - 3

4. Կարող եք ապրել աշխարհից կտրված վայրում
ա. ամեն ինչ հնարավոր է - 1
բ. ոչ մի դեպքում - 2
գ. այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի - 3

5. Կգայթակղվեք փող աշխատելո ւառաջարկով
ա. միայն կանխավճար ստանալու դեպքում - 1
բ. այո, ինչու ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը - 3
գ. ոչ, ավելորդ գլխացավանք է - 2

6. Եթե գործը գլուխ չի գալիս, մեղադրում եք մերձավորներին
ա. այո, եթե մեղավոր են - 3
բ. միայն հոգուս խորքում - 1
գ. բոլորիս էլ մեղադրում եմ - 2

7. Միշտ եք ձգտում առաջինը լինել
ա. այո, միայն առջևից գնացողն է հաջողության հասնում - 3
բ. ոչ, դա մեծ լարվածություն կլինի ինձ համար - 1
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում - 2

Ամփոփեք

7-11 միավոր – Չեք վախենում ինքներդ ձեզ բաց աչքերով նայել: Փորձում եք հաղթահարել սեփական թերությունները, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում:
12-16 միավոր- Իրատես եք: Ձեր պատկերացումները սեփական անձի մասին միանգամայն հստակ են: Ճանաչում և ընդունում եք ձեր թույլ և ուժեղ կողմերը: Վստահ եք սեփական ուժերի վրա:
17-21 միավոր – Առայժմ համարձակություն չեք ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այդուհանդերձ` ընդունում եք, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտեք ինքներդ ձեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում եք հաջողության հասնել:
_________________

Սահակյան Սահականուշ
16.01.2011, 15:25
Շնորհակալություն թեման բացելու և թեստ տեղադրելու համար: Ես այս թեստից հավաքել եմ 13 միավոր:

Ավրորա
16.01.2011, 16:16
Շատ ուրախ եմ,որ ձեզ դուր է եկել,ես երազում եմ հեգեբան դառնալ դրա համար էլ հատուկ սեր ունեմ հոգեբանական թեստերի նկատմամբ,կցանկանայի,որ ովքեր,որ կունենան ձեռքի տակ հոգեբանական թեստեր,տեղադրեն այս թեմայում,կարծում եմ շատերին այն կհետաքրքրի:Ձեր հավաքած միավորները շատ լավ բնութագիր են տալիս ձեր մասին,ուրախ եմ,որ այդպիսին եք:

Ավրորա
17.01.2011, 17:16
ԸՍՏ ՏԱՐԱԾՎԱԾ ԿԱՐԾԻՔԻ` ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ՀՈՒԶԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ։ ԶԳԱՆՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՀՈՒՅԶԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՉԿՇՌԱԴԱՏՎԱԾ ԱՐԱՐՔՆԵՐԻ ԴԻՄԵԼ։ ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՈՒԺԵՂ ՍԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵՂՔԸ ԲԱՐԴՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՑԻ ՆԵՂ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ԵՆ` ԹՈՒՅԼ ԵՎ ՈՒԺԵՂ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ԶՈՒՍՊ։ ԱՅԴ ԱՄԵՆՈՒՄ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԼՐԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՍՏԸ.

1. Նկատե՞լ եք արդյոք, որ որոշումներ կայացնելիս շտապողականություն եք ցուցաբերում։
2. Նկատե՞ եք արդյոք, որ ամենօրյա կյանքում հաճախ պահի ազդեցության տակ եք քայլերի դիմում` առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու։
3. Հետևո՞ւմ եք արդյոք «Յոթ անգամ չափի՛ր, մեկ անգամ կտրի՛ր» ասացվածքին։
4. Փաստե՞լ եք արդյոք, որ առանց մտածելու՝ խոսելու հակվածություն ունեք։
5. Հատո՞ւկ է Ձեզ, արդյոք, ինչ-ինչ քայլերի դիմել զգացմունքների ազդեցության տակ։
6. Հակվա՞ծ եք, արդյոք, երկար մտածելու և ծանրութեթև անելու Ձեր արարքները։
7. Ազդո՞ւմ են, արդյոք, Ձեր նյարդերին անվստահ և երկչոտ մարդիկ։
8. Ձեզ խոհեմ մարդ համարո՞ւմ եք։
9. Արդյո՞ք որոշումներ կայացնելիս զգացմունքները վճռական դեր ունեն։
10. Որոշում կայացնելիս Ձեզ հատո՞ւկ է երկար-բարակ
մտածելուց խուսափելը։
11. Արդյոք հաճա՞խ եք ինքներդ Ձեզ հանդիմանում
շուտափույթ և անխոհեմ որոշում կայացնելու
համար։
12. Որոշում կայացնելիս մտածո՞ւմ եք, արդյոք, վերջինիս հետևանքների մասին։
13. Տատանվո՞ւմ եք, արդյոք, մինչ որոշում կայացնելը։
14. Նույնիսկ ամենահեշտ հարցը լուծելիս մի՞շտ է, որ
Ձեզ երկար մտածելու ժամանակ է հարկավոր։
15. Կոնֆլիկտի առկայության պարագայում մի՞շտ է
արդյոք, որ կարողանում եք հակահարված տալ
հակառակորդին։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Հաշվե՛ք ընդհանուր միավորների քանակը։ 1, 2, 4, 5, 7, 9, 10, 11, 12 և 15-րդ հարցերին տրված յուրաքանչյուր «այո» և 3, 6, 8, 13, 14 հարցերին տրված «ոչ» պատասխանների համար Դուք վաստակում եք 1 միավոր։

Մինչև 5 միավոր
Դուք զուսպ և հավաք մարդ եք։ Ձեր յուրաքանչյուր բառ կամ որոշում մտածված և ծանրութեթև արված է։ Ձեր կողմից ձեռնարկված յուրաքանչյուր գործ կատարվում է ժամանակին և ինչպես հարկն է։ Դուք հուսալի մարդ եք։ Երբեմն Ձեզ այնպիսի զգացողություն է համակում, ասես կյանքն անցնում է Ձեր կողքով, իսկ Դուք ոչինչ չեք հասցնում անել։ Երբեմն շրջապատի մարդիկ Ձեզ կարող են դանդաղկոտ և ոչ զգայուն համարել։ Ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրեք Ձեր հանգստին։ Հավատացե՛ք Ձեր ներքին ձայնին. և երբեք չե՛ք խաբվի։

6-10 միավոր
Դուք իդեալական մարդ եք։ Ձեր զգացմունքները միշտ կառավարվում են բանականությամբ։ Ձեր ներքին ձայնը լավ զարգացած է, այդ իսկ պատճառով նույնիսկ զգացմունքների ազդեցության ներքո կայացված որոշումներն արդար են լինում։ Դուք «բիզնես-լեդիի» իդեալական կերպար եք։ Ձեզ վրա կարող են հույս դնել թե՛ գործընկերները, թե՛ հարազատները և թե՛ մտերիմները։ Սակայն վտանգավորն այն է, որ հենց ա՛յս տիպի կանանց շատ հաճախ մի չափազանց անհարիր` «փեշով տղամարդ» մականուն կարող են տալ։ Պատճառը այն է, որ Ձեր մտածելակերպը նման է տղամարդկանց մտածելակերպին, ինչը հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ մրցակցության զգացողություն կարող է առաջացնել։ Միշտ հիշե՛ք, որ Դուք կին եք։ Սիրե՛ք և երես տվե՛ք ինքներդ Ձեզ. դա Ձեր պարագայում լավ է ստացվում։

10 Միավոր և ավելի
Դուք «հարյուր տոկոսանոց» կին եք։ Ձեր զգացմունքները գրեթե միշտ վեր են դասվում ամենից։ Դուք այն տիպի մարդկանցից եք, ովքեր իրենց հետևից կարող են մի ամբողջ ամբոխ տանել։ Ձեր կյանքը լի է անկանխատեսելի իրադարձություններով։ Ձեր խառնվածքի տեր անհատականությունները կտրուկ քայլեր գործելու սիրահարներ են։ Սակայն դեպրեսիայի մեջ ընկնելը ևս հատուկ է Ձեզ։ Դուք շատ երկրպագուներ ունեք, սակայն Ձեր իմպուլսիվ և չմտածված քայլերի պատճառով հաճախ կարող եք Ձե՛ր իսկ անձնական կյանքը դժոխքի վերածել։ Որոշումներ կայացնելիս ծայրաստիճան զգույշ և խոհական եղեք։

Սահակյան Սահականուշ
17.01.2011, 19:14
Շնորհակալությւոն թեստի համար ես հավաքել եմ 7 միավոր և կարելի է ասել, որ ճիշտ բնորոշում է:

Ավրորա
17.01.2011, 21:56
Սիրելի Սահականուշ շատ շնորհակալեմ,որ այսքան արագ արձագանքում եք նոր տեղադրված թեմաներին,ուրախ եմ,որ այդքան լավ բնութագիր ունեք,միայն այն,որ Ձեզ բնութագրող տողերը սկսվում են «Դուք իդեալական մարդ եք» նախադասությամբ բավական է:Խոստանում եմ շուտով նոր թեստ տեղադրել:

Ավրորա
17.01.2011, 22:07
:):):)

Հարցերին պատասխանում եք միայն «այո» կամ «ոչ»
1. Սիրո՞ւմ եք ծիծաղել։
2. Կարողանո՞ւմ եք հումորով դուրս գալ տհաճ իրավիճակից։
3. Համաձայն եք այն կարծիքի հետ, որ ամուսնությունն ամենածիծաղելի բանն է աշխարհում։
4. Ծիծաղում եք մենակ լինելիս, երբ հեռուստացույցով դիտում եք կամ էլ կարդում եք որևէ ծիծաղելի բան։
5. Երբ նկատում եք, որ Ձեզ խաբում են, կարո՞ղ եք արդյոք ձևացնել, իբր ոչինչ չեք նկատել։
6. Ձեր հարազատները և ընկերները անեկդոտներ և ուրախ պատմություններ պատմո՞ւմ են։
7. Ընկերախմբերում լինելիս ցանկանում եք ամենասրամիտը երևալ։
8. Վատ տրամադրություն ունենալիս շրջապատողների ծիծաղը Ձեզ գրգռո՞ւմ է։
9. Բոլոր ժանրերի մեջ կոմեդիան գերադասո՞ւմ եք։
10. Դուք Ձեզ համարո՞ւմ եք հումորի զգացում ունեցող մարդ։
Եթե դուք «այո» եք պատասխանել 6 և ավելի թվով հարցերի, ապա հումորի զգացման առումով Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։
Եթե Դուք 5 կամ ավելի քիչ թվով եք դրական պատասխաններ տվել, ապա փորձեք փոխել Ձեզ և կյանքին նայեք ավելի ծիծաղելի կողմից։ Չէ՞ որ կյանքում շատ ու շատ բաներ կան, որոնք արժանի չեն լուրջ ապրումների։

Սահակյան Սահականուշ
22.01.2011, 18:22
Ես հավաքել եմ 6 միավոր և մեծ հետաքրքրությամբ սպասում եմ հաջորդ թեստին:

Ավրորա
23.01.2011, 18:32
:):):):):)
2,3,4,5,8,10 հարցերին «այո» և 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:
1. Շու՞տ եք վիրավորվում:
2. Սիրու՞մ եք առանձնություն:
3. Շուն սիրու՞մ եք:
4. Ձեր խոսքի տե՞րն եք:
5. կարողանու՞մ եք հասկանալ գրվածի ենթատեքստը:
6. Սիրու՞մ եք գլուխ գովել:
7. Պատահու՞մ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:
8. Կարո՞ղ եք դիմանալ ձեզ ուղղված սևեռուն հայացքին:
9. Մեղքի զգացում ունենու՞մ եք, երբ մտերիմ մարդը լալիս է ձեր ներկայությամբ:
10.Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք ձեր ծրագրերից հրաժարվել:
ԱՄՓՈՓԵՔ
14-20 միավոր
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել:
8-12 միավոր
Մտերիմ մարդիկ հաճախ են ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ ասես խլանում եք, որովհետև լսում եք միայն ձեզ:
0-6 միավոր
Դժվար է ձեզ հետ անկեղծ լինել: Դուք դրան պարզապես չեք տրամադրում: Թոթափեք ներքին լարվածությունը, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, և կյանքը կհեշտանա ձեզ համար:

Ավրորա
18.02.2011, 18:33
:):):):):)
Այս թեստն ամենևին էլ քաղաքական գործիչների համար չէ, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, այլ նրանց համար, ովքեր ցանկանում են որոշել մարդկանց հետ իրենց շփման ոճը: Այս պնդումներից յուրաքանչյուրի դրական պատասխանը գնահատեք 2միավորով:
1. Դուք սիրում եք տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ձեր ծանոթների հետ:
2. Դուք զգուշավորությամբ եք վերաբորվում նոր ծանոթներին և դժվար եք մտերմանում մարդկանց հետ:
3. Դուք հիշաչար եք և դժվարությամբ եք դիմանում քննադատությանը:
4. Ավելի շուտ դուք կսկսեք խորհուրդներ տալ, քան խորհրդակցել ուրիշների հետ:
5. Ձեզ համար հանգստության գրավականն ամեն ինչում կարգ ու կանոնը և կարգապահությունն է:
6. Դուք հաճախ եք զայրանում, երբ ծանոթները պատմում են իրենց նվաճումների մասին:
7. Նախապատվությունը տալիս եք մոխրադարչնագույն երանգներով հանդերձներին:
8. Սիրում եք վաղ արթնանալ, նույնիսկ հանգստյան օրերին:
9.Սիրում եք միայն այն կինոնկարներն ու հաղորդումները, որոնց մասին դրական արձագանք եք կարդացել կամ լսել:
10. Ձեզ բարկացնում են մարդիկ, ովքեր հաշվի չեն առնում ձեր կարծիքը:
Ամփոփեք
16-20 միավոր
Դուք իսկական դիկտատոր եք՝ ուժեղ, ինքնավստահ, իշխանության ձգտող մարդ: Հավատարիմ ընկերներ ունեք, բայց նրանց էլ կարող եք հեշտ ու հանգիստ վիրավորել՝ անտեսելով կամ նվազեցնելով նրանց ընդունակություններն ու տաղանդը:
8-14 միավոր
Դուք առաջնորդ եք՝ ուժեղ և տիրական մարդ: Կարողանում եք մարդկանց ներշնչել ըստ ձեզ միակ ճշմարիտ տեսակները: Այդուհանդերձ, միանգամայն բարեհաճ եք նաև ուրիշ կարծիքների հանդեպ, առանձնապես՝ եթե դրանք անձամբ ձեզ են վերաբերում:
0-6 միավոր
Դուք դեմոկրատ եք: Բազմաթիվ ընկերներ ունեք, բոլորի հետ էլ հավասար փոխհարաբերությունների մեջ եք: Սակայն այդ փոխհարաբերությունները որքան արագ առաջանում, նույնքան արագ էլ քայքայվում են: Դուք սիրում եք լսել բոլոր կողմերին, իսկ հետո արդեն որոշում ընդունել: Հաճախ մտերիմները կշտամբում են ձեզ, որ անտարբեր եք իրենց ճակատագրի հանդեպ:

Սահակյան Սահականուշ
19.02.2011, 16:57
Ես հավաքել եմ 13 միավոր և շատ ուրախ եմ:

Սահակյան Սահականուշ
19.02.2011, 16:59
Որն է ձեր «ԵՍ»-երից ավելի ուժեղը
Մարդը հակասական արարած է: Նրա մեջ առկա են և՛ լուսավոր, և՛ մութ բնազդներ: Յուրաքանչյուր «այո» պատասխանը գնահատեք 10 միավոր, իսկ ոչ պատասխանը 0 միավոր:
Թեստ լուսավոր «Ես»-համար
1.Սիրում եմ քոթոթներին, փիսիկներին ու երեխաներին:
2.Միշտ պատրաստ եմ օգնելու մտերիմներիս:
3.Սիրում եմ երաժշտություն և ծաղիկներ:
4.Հավատում եմ հավերժական սիրուն:
5. Պաշտում եմ հյուր ընդունել:
6. Սիրում եմ նվերներ տալ:
7. Հեշտորեն ծիծաղում ու լալիս եմ:
8. Սիրում եմ աշխատանքս:
9.Գարունը տարվա լավագույն եղանակն է:
10. Կյանքում ամենագլխավորը փողը չէ:
Թեստ մութ «Ես»-ի համար
1. Ես հիշաչար եմ:
2. Ժլատ եմ:
3. Նախանձ եմ:
4. Դյուրաբորբոք եմ:
5. Երբեմն ստում եմ:
6. Քինախինդ եմ:
7. Զուրկ եմ կարեկցության զգացմունքից:
8. Դաժան եմ
9. Կարող եմ գողություն անել:
10. Մռայլ մարդ եմ:
Առանձին հաշվեք թեստերից յուրաքանչյուրի միավորները: Լուսավոր «Ես»-ի գումարից հանեք մութ «Ես»-ի գումարը: Եթե ստացված թիվը «մինուս» նշանով է. ուրեմն ձեր հոգում իշխում են խավարի ուժերը:
0-50 Ձեր մեջ մարում է լույսի ճառագայթը: Ավելի լայն բացեք ձեր հոգին, և լույսն անպատճառ կհաղթի խավարին:
60-100 Լույսը հաղթանակ է տարել խավարի հանդեպ: Սակայն զգոնությունը մի կորցրեք, քանի ձեր հոգուց արմատախիլ չեք արել խավարի վերջին ընձյուղները
_________________

Ավրորա
19.02.2011, 21:06
Կրկին նոր հոգեբանական թեստ և կրկին Դուք եք առաջինն արձագանքողը:Չեմ զլանա մեկ անգամ ևս կրկնել,որ շատ շնորհակալ եմ ձեզանից ուշադրության համար,նաև ասեմ,որ հաճույքով եմ ընդունել ձեր ընկերության հայտը:Շնորհակալություն նոր թեստ տեղադրելու համար:

Ավրորա
02.03.2011, 17:41
http://dentalcity.do.am/tests/–Այս կայքում գտեք բազմաթիվ հետաքրքիր հոգեբանական թեստեր:

Ռուզանկա
11.03.2011, 21:34
[QUOTE=Ավրորա;5212]Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել հոգեբանական թեստեր,որոնք հնարավորություն կտան ֆորումի այցելուներին և անդամներին ճանաչել սեփական <<ես>>-ը:Ահա մի օրինակ.:)


ՀՀ.Գ Ավրորա, շատ-շատ շնորհակալություն թեման բացելու համար:Ես ինքս հոգեբանական թեստերի գերի եմ, քո թեստից հավաքեցի 15 միավոր, իսկապես որ իմ մասին է գրված:

Ավրորա
12.03.2011, 16:34
http://arocom.do.am/tests/ Այս կայքում գտեք հետաքրքիր ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

Լիլի-Քվանտ
13.03.2011, 20:19
Իմպուլսիվ անհատականություն թեստից ես ստացա չորս միավոր: Շատ ճիշտ բնորոշում է, Ավրորա ջան: Շնորհակալ եմ, որ քո շնորհիվ կարողացա ևս մեկ անգամ բացահայտել ինձ:

Լիլի-Քվանտ
13.03.2011, 20:27
Վա՜յ, Սահականուշ ջան, արդեն երկրորդ թեստն է, որ մեր միավորները համընկնում են: Հումորի վերաբերյալ թեստից ստացել եմ վեց միավոր: Ավրորա ջան քեզ էլ եմ շնորհակալ հետաքրքիր թեստերի համար:

MyFriends
15.06.2011, 21:13
www.armmedicine.com/tests/
Այ այստեղ հաստատ Դուք կգտնեք բազմաթիվ հոգեբանական թեստեր:)

Anush Avetisyan
30.06.2011, 22:30
Շնորհակալություն այսքան հետաքրքիր թեստեր և կայքերի հասցեներ տրամադրելու համար:Իմիջիայլոց,թեստերից մի քանիսը անցկացրել եմ ավագ դասարաններում.աշակերտները սիրով ու ոգևորությամբ ցանկանում էին բացահայտել իրենց <<սեփական եսը>>:

Հասմիկ13
01.07.2011, 12:16
Շնորհակալո)թյո)ն,հետաքրքիր էր…

Լիլիթ 3
15.10.2011, 22:40
Շատ լավ և արդիական թեմա է:Ես հավաքեցի 13 միավոր

todoXnada
21.10.2011, 22:38
Նայած ինչպիսի թերություն է
1.
ա. իհարկե, առողջ ինքնաքննադատությունը խորթ չէ ինձ 1

2.
բ. այո 1

3.
ա. փոխադարձ հարգանքը 2

4.
ա.ամեն ինչ հնարավոր է 1
գ.այո, համենայն դեպս` այնտեղ ինձ ոչ մեկը չի անհանգստացնի 3

5.
գ.ոչ, ավելորդ գլխացավանք է 2

6.
գ. բոլորիս էլ մեղադրում եմ 2

7.
գ. շատ քչերին է ամեն ինչ միանգամից հաջողվում 2


12-16

todoXnada
21.10.2011, 22:58
շատ շնորհակալություն 10 միավոր տվեց ինդզ և ասեմ որ 6-10 և 10 միավոր և ավելի ՄԻԱՎՈՐՆԻՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵԸ ՆԱՅԵՑԻ ԵԹԵ ԱՆԿԵԽՑ ԱՍԵՄ ԱՅՏ ԵՐԿՈՒ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԻՄ ՄԵՋ ԿԱՆ... կրկին անգամ շնորհակալություն այսպիսի թեսթեր անելու համար.

todoXnada
21.10.2011, 23:05
6 միացոր ստացաաա ուռռաաաա!!!!

Ավրորա
21.10.2011, 23:09
Ո՞ր թեստից:

Suqiasyan Ruzanna
11.03.2012, 20:06
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ

Այս թեստը խորհուրդ է տրվում կիրառել մտերիմների շրջանում: Դա հնարավորություն կտա բացահայտել նրանց «մութ» կողմերը (եւ՝ ոչ միայն), որոնց մասին միգուցե իրենք էլ չգիտեն: Փորձե՛ք. դա առնվազն հետաքրքիր է...

1. Ընտրեք ցանկացած միանիշ կենտ թիվ (1-9):

2. Գրառեք 5 գույն՝ դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության. 1, 2, 3, 4, 5 (առաջին տեղում պետք է լինի ձեր ամենասիրելի գույնը):

3. Գրառեք 5 գեղարվեստական կինոնկարի վերնագիր՝ դրանք եւս շարադրելով ըստ ձեր նախասիրության։

4. Գրառեք 5 երաժշտի (կամ՝ խմբի) անուն (դրանք շարադրելով ըստ ձեր նախասիրության)։

5. Նկարեք 5 պարզ երկրաչափական պատկեր:

6. Նկարեք մեկ բարդ երկրաչափական պատկեր, որը մի քանի պարզերի համադրումն է:

Իսկ հիմա հերթը պարզաբանումներինն է:

1. Եթե մտապահել եք «1» թիվը, ուրեմն միշտ եւ ամենուրեք ձգտում եք առաջինը լինել: Եթե ընտրել եք «3» եւ «7» թվերից որեւէ մեկը, ապա հակված եք միստիցիզմի, քանզի այս թվերը բազում հավատալիքներում գերբնական նշանակություն ունեն: «5»-ը, բոլորիս է հայտնի՝ «գերազանցիկի» խորհրդանիշն է, որը մատնանշում է ձեր՝ գովեստների արժանանալու հակումը: Եթե դուք նախընտրել եք «9» թիվը, ապա ձեզ մոտ գերիշխում է հակասականության ոգին:

2. Ձեր ընտրած-գրառած գույները խոսում են այն մասին, թե դրանց կողմից խորհրդանշվող որակները ինչ առաջնահերթություն ու կարեւորություն ունեն:

Իմացեք՝ կարմիր գույնը խորհրդանշում է սեքս, կիրք, կռիվ, դարչնագույնը եւ մուգ կարմիրը՝ մարած կրքեր, վարդագույնը՝ եւս սեքս, մերկ մարմնի գույնը եւ սեւը՝ մելամաղձոտություն, երեւակայության անսահմանափակ թռիչք, մոխրագույնը՝ ձանձրույթ է խորհրդանշում, սպիտակը՝ անելանելիություն, կենսական փակուղին (պատահական չէ, որ հիվանդանոցներում այս գույնն է գերակշռում), կանաչը՝ խինդ ու էնտուզիազմ, դեղինը՝ կարոտ, կապույտը՝ երազանք: Յասամանագույնն ու մանուշակագույն երանգները խոսում են երազանքների ու սեքսի մասին:

3. Ձգտեք մանրակրկիտ վերհիշել գրառած ֆիլմերի այն հերոսներին, որոնք առավել շատ են գրավել ձեզ եւ որոնցով էլ պայմանավորված է ձեր նախասիրությունը այդ ֆիլմերի նկատմամբ: Դրանք այն կերպարներն են, որոնց ձեր իրական կյանքում փորձում եք նմանվել (եթե սեռը համընկնում է) կամ էլ երազում եք այդպիսի գործընկեր ունենալ (եթե հակառակ սեռի է): Ձեր թվարկած ֆիլմերի հերոսներին վերծանելով՝ կարող եք հասկանալ, թե ինչպիսին եք դուք տեսնում ինքներդ ձեզ կամ ձեր սիրելիին՝ ձեր երեւակայության մեջ:

4. Հետեւելով ձեր նախընտրած երգիչների, խմբերի երաժշտության ռիթմերին, կարող եք շատ բան պարզել ձեր իսկ խառնվածքի մասին:

Նախընտրելի երաժշտությունը կօգնի բացահայտել, թե ինչպիսին էր այն միջավայրը, որում մարդը մեծացել է, ինչպիսին է նրա ճաշակը եւ ընդհանուր դիրքորոշումը կյանքի նկատմամբ: Արագ եւ ուրախ ռիթմերը խոսում են կայտառ բնավորության, իսկ հանդարտ, թեթեւակի մելամաղձոտ նոտաները վկայում անձի երազկոտության մասին:

5. Հայտնի է, որ պարզ երկրաչափական պատկերներն են եռանկյունը, քառակուսին, շրջանը... Եթե ձեր նկարներում այս երեքից բացի՝ այլ պատկեր էլ կա, օրինակ՝ գալար, դա խոսում է ինտելեկտի, կոմպլեքսի մասին:

Իրականում մեզ շրջապատող բոլոր առարկաների հիմքում ընկած են այս երեք պարզ երկրաչափական պատկերները: Ուշադրությամբ զննեք, թե որ պատկերն է գերակշռում ձեր նկարներում եւ ինչ հերթականությամբ են դրանք դասավորված: Եռանկյունը բնորոշում է մարդու «փշոտ» լինելն ու ասոցացվում որպես ինքնասիրություն: Քառակուսին ուժի եւ կամքի խորհրդանիշ է համարվում, իսկ շրջանը՝ ֆիզիկական հաճույքների։

6. Բարդ երկրաչափական պատկերը հնարավորություն է տալիս առավել պարզ բնորոշել ձեր հակումները. անհրաժեշտ է հստակ հաշվարկել ձեր նկարած պատկերի բաղադրության մեջ մտնող քառակուսիների, եռանկյունիների ու շրջանների քանակը: Պարզեք, թե դրանցից որն եք ավելի շատ օգտագործել պատկերն ամբողջացնելու համար, փորձեք հասկանալ պատկերի կարեւորագույն բաղադրիչները, եւ ձեր խառնվածքի մասին կիմանաք առավելագույնը:

Suqiasyan Ruzanna
15.03.2012, 00:20
Դու և սթրեսները
Հարցերին պետք է պատասխանել "այո" կամ "ոչ":
1. Քնում ես 8 ժամից պակա՞ս:

2. Խոսակցության մեջ մտնելով հաճա՞խ ես ընդհատում զրուցակցին:
3. Նախասիրություն զարգացնելու, գեղեցկության սրահ և ժամանցային ակումբ հաճախելու ժամանակ բոլորովին չունե՞ս:
4. Խի՞ստ ես նյարդայնանում որևէ մեկին սպասելիս:
5. Արա՞գ ես քայլում, մեքենա վարելիս գերազանցու՞մ ես արագությունը:
6. Հանգստանալիս մեղքի զգացողությու՞ն ես ունենում աննպատակ վատնած ժամանակի համար:
7.Համբերությունը չի՞ բավականացնում ատամները մաքրել 2-3 րոպե, ինչպես ընդունված է:
8. Մշտապես ամեն տեղից ուշանու՞մ ես:
9. Հաճա՞խ ես երկար "կախվում" հեռախոսից:
10. Դժվարությամբ ես լիցքաթափվում և շեղվում պրոբլեմներից:
11. Արձակուրդում չես եղել ամսից ավելի՞:
12. Ոչնչով չզբաղված մարդիկ նյարդայնացնու՞մ են քեզ:
13. Մեկ տարուց ավելի է՝ չես այցելել ատամնաբույժին կամ ուրիշ բժիշկների:
14. Ամեն ինչ անմիջապե՞ս ես ձեռնարկում, մի՞շտ ես պատրաստ հընթացս ներգրավվել աշխատանքի մեջ:
15. Վաղու՞ց է, ինչ չես գնացել կինո, թատրոն կամ հյուրընկալվել ծանոթներին:

1-3 "այո" պատասխան
Ցայտնոտը, բարեբախտաբար, առայժմ քեզ չի սպառնում: Ընդհակառակը՝ դու հսկայածավալ ազատ ժամանակ ունես: Տնօրինիր այն հօգուտ առողջության, սկսիր զբաղվել լողով, այցելել մարզադահլիճ և գեղեցկության սրահ:

4-7 "այո" պատասխան
Քո օրակարգը համարժեք է առողջ ապրելակերպին: Դու խելամտորեն հերթագայում ես հանգիստն ու աշխատանքը՝ հասցնելով զբաղվել քեզնով, փոխշփումներ ունենալ, թատրոն գնալ, այլ խոսքով՝ ճիշտ ապրել ու վայելել կյանքը:

8 "այո" պատասխան
Դու մշտապես ցայտնոտի մեջ ես, իսկ դա վտանգում է առողջությունդ: Միշտ լարված ես, ժամանակ չունես հիվանդանալու և մրսածությունն անցկացնում ես ոտքի վրա: Ժամանակ չունես պարբերաբար հետազոտվել բժիշկների մոտ, մինչև իսկ՝ ականջ դնել օրգանիզմի պահանջներին: Դադարիր սկյուռիկի նման պտտվել փակօղակի մեջ, անցիր կանոնավոր օրակարգի:

vanadzor27
15.03.2012, 09:59
Սիրու՞մ եք ձեզ
Տարածված կարծիք է, որ սեփական անձը սիրելը էգոիզմ է: Իսկ դա վատ բան է: Սակայն հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենևին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը` այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:
1. Գո՞հ եք ձեզանից /այո-5, ոչ-0/
2. Տրտնջու՞մ եք, թե անհաջողություններն ուղղակի հետապնդում են ձեզ. /այո-0, ոչ-5/
3. Նախքան որևէ բան անելը կամ ասելը հետաքրքրվու՞մ եք, թե ինչպես կվերաբերվեն դրան ձեզ շրջապատողները. /այո-0, ոչ-5/
4. Բարդ իրավիճակում հայտնվելիս սովորաբար հիշու՞մ եք այլոց փորձը. /այո-0, ոչ-5/
5. Շփոթվու՞մ եք, երբ ձեզ գովում են մարդկանց ներկայությամբ. /այո-0, ոչ-5/
6. Կարողանու՞մ եք տևական ժամանակ միայնակ մնալ. /այո-0, ոչ-5/
7. Հաստատ համոզվա՞ծ եք, որ հոգեկան կոմֆորտը ուղղակիորեն կախված է նյութական վիճակից. /այո-0, ոչ-5/
8. Հաճա՞խ եք այն զգացողությունն ունենում, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու.
/այո-0, ոչ-5/
9. Այլոց հանդեպ ջերմ զգացմունքներ դրսևորելու մեջ ժլա՞տ եք. /այո-0, ոչ-5/
10. Կարո՞ղ եք հակադրվել կոլեկտիվին. /այո-5, ոչ-0/
Ամփոփեք.
25-50 միավոր- Դուք ձեզ սիրում եք այնքան ուժգին, որքան և ողջ աշխարհը: Կյանքում ունեցած հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են համապարփակ սիրո այս զգացումով: Դրա շնորհիվ դուք շրջապատողներից անընդհատ դրական ազդակներ եք ստանում:
15-30 միավոր- Դժվար է ասել` սիրու՞մ եք ձեզ, թե ՞ ոչ: Պարզապես չեք մտածում այդ մասին: Հաճախ եք կենտրոնանում սեփական և ուրիշների թուլությունների վրա: Ամենայն հավանականությամբ հենց դա է ձեր սեփական անձի հանդեպ որոշ անբարյացակամության պատճառը: Շեղվեք սեփական պրոբլեմներից, ձեր ուշադրությունից ու ջերմությունից ու մի փոքրիկ մաս նվիրեք շրջապատողներին և տեսեք, թե ձեր կյանքը որքան է լավանում:
0-10-Դուք ձեզ բոլորովին չեք սիրում: Անընդհատ ձեզ թվում է, որ անպայման որևէ վատ բան է պատահելու:

vanadzor27
15.03.2012, 10:01
Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ
Այս թեստն ամենևին էլ քաղաքական գործիչների համար չէ, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, այլ նրանց համար, ովքեր ցանկանում են որոշել մարդկանց հետ իրենց շփման ոճը: Այս պնդումներից յուրաքանչյուրի դրական պատասխանը գնահատեք 2միավորով:
1. Դուք սիրում եք տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում ձեր ծանոթների հետ:
2. Դուք զգուշավորությամբ եք վերաբորվում նոր ծանոթներին և դժվար եք մտերմանում մարդկանց հետ:
3. Դուք հիշաչար եք և դժվարությամբ եք դիմանում քննադատությանը:
4. Ավելի շուտ դուք կսկսեք խորհուրդներ տալ, քան խորհրդակցել ուրիշների հետ:
5. Ձեզ համար հանգստության գրավականն ամեն ինչում կարգ ու կանոնը և կարգապահությունն է:
6. Դուք հաճախ եք զայրանում, երբ ծանոթները պատմում են իրենց նվաճումների մասին:
7. Նախապատվությունը տալիս եք մոխրադարչնագույն երանգներով հանդերձներին:
8. Սիրում եք վաղ արթնանալ, նույնիսկ հանգստյան օրերին:
9.Սիրում եք միայն այն կինոնկարներն ու հաղորդումները, որոնց մասին դրական արձագանք եք կարդացել կամ լսել:
10. Ձեզ բարկացնում են մարդիկ, ովքեր հաշվի չեն առնում ձեր կարծիքը:
Ամփոփեք
16-20 միավոր
Դուք իսկական դիկտատոր եք՝ ուժեղ, ինքնավստահ, իշխանության ձգտող մարդ: Հավատարիմ ընկերներ ունեք, բայց նրանց էլ կարող եք հեշտ ու հանգիստ վիրավորել՝ անտեսելով կամ նվազեցնելով նրանց ընդունակություններն ու տաղանդը:
8-14 միավոր
Դուք առաջնորդ եք՝ ուժեղ և տիրական մարդ: Կարողանում եք մարդկանց ներշնչել ըստ ձեզ միակ ճշմարիտ տեսակները: Այդուհանդերձ, միանգամայն բարեհաճ եք նաև ուրիշ կարծիքների հանդեպ, առանձնապես՝ եթե դրանք անձամբ ձեզ են վերաբերում:
0-6 միավոր
Դուք դեմոկրատ եք: Բազմաթիվ ընկերներ ունեք, բոլորի հետ էլ հավասար փոխհարաբերությունների մեջ եք: Սակայն այդ փոխհարաբերությունները որքան արագ առաջանում, նույնքան արագ էլ քայքայվում են: Դուք սիրում եք լսել բոլոր կողմերին, իսկ հետո արդեն որոշում ընդունել: Հաճախ մտերիմները կշտամբում են ձեզ, որ անտարբեր եք իրենց ճակատագրի հանդեպ:

Grig92
03.04.2012, 00:30
Իսկապես որ բավականին հետաքրքիր ու հաճելի է....համենայն դեպս մարդու մշտական ձգտումներից մեկը ինքն իրեն բացահայտելն է...

Գալյա
14.04.2012, 19:44
Շփվողականության մակարդակը չափող մեթոդիկա
Նշանակությունը
Այս թեստը թույլ է տալիս չափել և որոշել այլ անձանց հետ շփվողականության մակարդակը, անձնական կամ գործնական հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակությունը:
Արդյունքների մշակում
Տրված հարցերին պահանջվում է պատասխանել <<այո>>, <<ոչ>> կամ <<երբեմն>>:
<<Այո>>
2 բալ
<<Ոչ>>
0 բալ
<<Երբեմն>>
1 բալ

Հրահանգ: Պատասխանները հարկ է տալ ելնելով վարքի կամ այլ իրավիճակների ձեր փորձից:

1. Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանում են դրան երկար սպասելը:
2. Դժգոհություն և անհանգստություն է առաջանում ձեզ մոտ, երբ պատրաստվում եք ինչ-որ ժողովի, հանրագումարի կամ նման այլ մեծ լսարանի առաջ զեկույցով, հաղորդագրությամբ կամ ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ:
3. Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչև վերջին պահը:
4. Ձեզ առաջարկում են գործուղման գնալ մի քաղաք, որտեղ երբեք չեք եղել: Դուք կփորձեք բոլոր հնարավոր ձևերով խուսափել այդ գործուղումից:
5. Սիրում եք բոլորի հետ կիսվել ձեր ապրումներով:
6. Ձեզ նյարդայնացնում է, երբ փողոցում անծանոթը խնդրանքով դիմում է ձեզ (ցույց տալ ճանապարհը, ժամը ասել կամ մեկ այլ բան):
7. Դուք հակված եք մտածելու, որ կա այսպես կոչված <<հայրերի և որդիների խնդիր>>, և տարբեր սերունդների մարդկանց դժվար է միմյանց հասկանալը:
8. Անհարմար կզգաք ձեր ծանոթին հիշեցնել այն մասին, որ նա մոռացել է վերադարձնել ձեզանից մի քանի ամիս առաջ վերցրած պարտքը:
9. Ռեստրանում կամ սրճարանում ձեզ անորակ սնունդ են մատուցել: Կլռեք և միայն սպասքը զայրացած հետ կհրեք:
10. Մենակ մնալով անծանոթի հետ դուք կլռեք և ճնշված կզգաք ձեզ, եթե նույնիսկ նա սկսի առաջինը խոսել:
11. Դուք նյարդայնանում եք ցանկացած տեսակի հերթերից, որտեղ էլ որ դրանք լինեն (գրադարան, խանութ և այլն): Թողնում և գնում եք:
12. Դուք կխուսափեք մասնակացել մի հանձնաժողովի, որը վերաբերում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի:
13. Դուք ունեք ձեր խիստ անհատական գնահատականները մշակույթների, գրական ստեղծագործությունների, այլ քաղաքակրթությունների վերաբերյալ և այդ առումով ոչ մի ուրիշ կարծիք հաշվի չեք առնում:
14. Ձեզ լավ ծանոթ հարցի վերաբերյալ ակնհայտ սխալ արտահայտություն եք լսում: Կլռեք և բանավեճի մեջ չեք մտնի:
15. Ինչ-որ մեկի խնդրանքը, որ օգնեք իրեն գործնական հարցով կամ այլ թեմայով, ձեզ մոտ սրտնեղություն է առաջացնում:
16. Դուք ավելի նախընտրում եք ձեր տեսակտը (կարծիքը, գնահատականը) արտահայտել գրավոր ձևով (քան բանավոր):


3 բալ և ցածր
Ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերում: Դատողություններ եք անում նույնիսկ անպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են ձեր իրավասությունից: Կամա թե ակամ դուք հաճախ ձեր շրջապատում տարբեր տեսակի կոնֆլիկտների պատճառ եք դառնում: Բռնկուն եք, նեղացկոտ, հաճախ սուբյեկտիվ: Լուրջ գործերը ձեզ համար չեն: Թե´ աշխատանքում, թե´ տանը, և թե´ ընհանրապես մարդկանց դժվար է ձեզ հետ շփվելը: Դուք պետք է աշխատեք ձեր վրա և շտկեք ձեր բնավորության գծերը: Առաջնահերթ սովորեք լինել համբերատար և զուսպ: Հարգանքով վեաբերեք մարդկանց և մտածեք ձեր առողջության մասին, քանզի կյանքի այդպիսի ոճը անհետևանք չի մնում:


4-8 բալ
Դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունը ակնհայտ նկատելի է դիմացիններին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել բոլոր քննարկումներին, սակայն լուրջ թեմաները ձեզ մոտ կարող են գլխացավանք առաջացնել: Դուք հաճույքով խոսակցաության թեման վերցնում եք ձեր ձեռքը նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ամեն տեղ ձեզ զգում եք <<ինչպես ձուկը ջրում>>: Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում, բայց միշտ չէ որ կարողանում եք գործը իր հաջող ավարտին հասցնել: Դրա համար ձեր ղեկավարները և աշխատակիցները ձեզ փոքր-ինչ զգուշավորությամբ և կասկածանքով են վերաբերում: Մտածե´ք այդ մասին:

9-13 բալ
Դուք շատ մարդամոտ եք (երբեմն նույնիսկ չափազանց), հետաքրքրասեր, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Շատ հեշտ ծանոթանում եք մարդկանց հետ: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում, չնայած որ միշտ չէ որ կարողանում եք այն կատարել: Լինում է, որ շուտ բռնկվում եք, բայց շուտ էլ հանգստաում: Լուրջ խնդիրների լուծման համար պակսում է համբերատարությունը, աշխատասիրությունն և քաջությունը: Սակայն ցանկության դեպքում կարող եք նաև չնահանջել:


14-18 բալ
Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք ձեր տեսակետը առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանդ քմահաճույքները ձեզ նյարդայանցնում են:

19-24 բալ
Դուք բավականին շփվող եք և անծանոթ միջավայրում ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները ձեզ չեն վախեցնում: Բայց համենայն դեպս զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերի և բանավեճերի մեջ մտնելուց: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմը` առանց ինչ-որ պատճառի, բայց այդ թերությունը շտկելի է:

25-29 բալ
Դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը և նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից: Դուք գիտեք ձեր այդ բնավորության գծի մասին և դժգոհ եք ձեզանից: Բայց մի´ սահմանփակվեք դժգոհությամբ, ձեր ուժերով կարող եք փոխել ձեր խառնվածքի առանձնահատկությունները: Երբևէ չի՞ եղել, որ դուք, ինչ-որ բանում ուժեղ հետաքրքրված լինելով, ավեի շփվող եք դարձել: Հարկավոր է միայն, որ վերահսկեք ինքներդ ձեզ:

30-31 բալ
Դուք ակնհայտ չշփվող մարդ եք, և դա է ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց դուք եք տանջվում: Բայց և ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Ձեզ դժվար է խմբային ջանքեր պահանջող գործեր վստահել: Աշխատեք լինել ավեի շփվող, կառավարե´ք ձեզ:

Ավրորա
14.04.2012, 20:54
Շատ լավ թեստ էր
Շփվողականության մակարդակը չափող մեթոդիկա-ն,ես 13 միավոր հավաքեցի ու երևի համապատասխանում է ինձ:Շնորհակալություն թեստը տեղադրելու համար:

Suqiasyan Ruzanna
14.04.2012, 23:45
Թեստ-հանելուկ

Խուլ ու համր մարդը մտնելով խանութ ուզում է գնել ատամի խոզանակ, նա դրա համար ցույց է տալիս ձեռքով թե ատամներն է մաքրում, հիմա եթե կույրը մտնի խանութ և ցանկանա նույն ապրանքը գնել ինչ պետք է նա անի?

Ավրորա
15.04.2012, 00:00
Պետք է ասի,որ ատամի խոզանակ է ուզում գնել:):):):):)

Թերեզա
15.04.2012, 13:57
Շփվողականության մակարդակը չափող մեթոդիկա


Ես այս թեստից հավաքեցի 11 բալ և արդյունքը համապատասխանում էր իմ բնավորության այդ գծին, շատ հետաքրքիր թեստ էր Գալյա ջան, մերսի տեղադրելու համար

Գալյա
16.04.2012, 16:13
Շփվողականության մակարդակը չափող մեթոդիկա


Ես այս թեստից հավաքեցի 11 բալ և արդյունքը համապատասխանում էր իմ բնավորության այդ գծին, շատ հետաքրքիր թեստ էր Գալյա ջան, մերսի տեղադրելու համար


Շատ լավ թեստ էր -ն,ես 13 միավոր հավաքեցի ու երևի համապատասխանում է ինձ:Շնորհակալություն թեստը տեղադրելու համար:

Ուրախ եմ որ կարողացա օգտակար լինել...:):):):)

Ավրորա
16.04.2012, 17:19
Ինչպե՞ս եք համբուրվում

Նույնիսկ սովորական ընկերական համբույրը կարող է շատ բան ասել ձեր բնավորության ու խառնվածքի մասին։ Եթե դուք...
...ընկերներին հանդիպելիս առաջինն եք համբուրում նրանց, ուրեմն սրտաբաց եք, փոքր-ինչ միամիտ, վստահող ու նեղացկոտ։ Ձեզ հետ հեշտությամբ կարելի է մտերմիկ հարաբերություններ հաստատել։ Դուք շատ լավ ընկեր (ուհի) կդառնաք, սակայն լուրջ հարաբերություններին փոքր-ինչ թեթեւամտորեն եք վերաբերվում։
...ծանոթներին հանդիպելիս ձեր այտն եք մոտեցնում համբույրի համար, ուրեմն սիրում եք, որ ձեզ շրջապատի երկրպագուների բազմությունը։ Հիշեք, սակայն, որ ինքնագնահատականը երբեմն կարող է կտրուկ տարբերվել շրջապատի գնահատականից։
...հանդիպելիս սիրում եք համբուրվել երեք անգամ, ուրեմն գերզգացմունքային եք, շփվող, ամենայն հավանականությամբ, արվեստի մարդ եք։ Ձեր նմանները հաճախ դառնում են շրջապատի սիրելին, մտերմիկ հավաքույթների առանցքը։
...հանդիպելիս պարզապես ձեւացնում եք, թե համբուրվում եք, բայց իրականում թեթեւակի մոտեցնում եք դեմքը, եւ համբույրը «մնում է օդում», ուրեմն ձեզ բնորոշ է կատարելության ձգտումը, մի քիչ էլ պճնամոլ եք։ Համոզված եք, որ ամեն ինչից գլուխ եք հանում մյուսներից լավ, բայց ձեզ համար բավական դժվար կլինի գտնել ձեզ արժանի մեկին։
...ծանոթներին հանդիպելիս չեք համբուրվում՝ մտածելով, որ դա գռեհկություն է։ Հոգու խորքում, սակայն, դուք ընդունում եք, որ այդպես չէ, մեղավորը ձեր բնածին ամոթխածությունն է։ Փորձեք հաղթահարել հոգեբանական այդ արգելքը։ Հիշեք՝ ընկերական համբույրը նույնպես համբույր է։

Գալյա
16.04.2012, 17:25
Հասկանո՞ւմ եք առանց խոսքերի

1. Կողակիցը ձեռքերը խաչել Է կրծքին։ Ինչպե՞ս կբնորոշեք նրա այդ դիրքը.
ա) նա տխուր Է 3
բ) բարկացած Է 2
գ) սպասում Է, թե երբ կխոսեմ հետը 1
2. Քնելուց առաջ կողակիցն ուզում Է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում Է։ Ինչպե՞ս կհամոզեք նրան լույսն անջատել.
ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ 3
բ) անհանգիստ շուռումուռ կգամ 1
գ) կհպվեմ նրան ու կփաղաքշեմ 2
3. Երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.
ա) թեյ 2
բ) գարեջուր 1
գ) կոնյակ 3
4. Ըստ ձեզ, մարդուն ի՞նչն Է ստիպում շիկնել.
ա) ամոթի զգացումը 2
բ) զայրույթը 1
գ) վախը 3
5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.
ա) «կարծես թե փոքր-ինչ հուզվում Է 1
բ)«ոնց Էլ չի շփոթվում այսքան մարդու
առաջ հանդես գալուց» 2
գ) «երգչի գործից հեշտ բան չկա» 3
6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում Է իր մտերմի հետ ու գրկախառնվելու փորձ անում։ Ինչպե՞ս կվարվեք,
ա) ծիծաղս հազիվ կզսպեմ 1
բ) հետ-հետ կընկրկեմ 2
գ)քաղաքավարությամբ կկանխեմ՝ հասկացնելով, որ ուրիշի հետ
Է շփոթել 3
7. Ի՞նչ մասնագիտության տեր կարող Է լինել զուսպ արտաքինով ակնոցով երիտասարդ կինը.
ա) բանկի ծառայող 3
բ) ուղեկցորդուհի 1
գ) օպտիկական խանութի վաճառողուհի 2

Ամփոփեք
.7-11 միավոր– Նախապաշարումներից զերծ եք եւ ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն։ Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին եւ լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտութույն չստեղծել։
.12-16 միավոր– Մարդկանց Էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն Էլ բավական Է. «խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին Է արված։
•17-21 միավոր– Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ– որ մեկը փորձի սեւը որպես սպիտակ ներկայացնել։ Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց եւ հաճախվերանայեք սեփական տեսակետը։

ՍԱՄՈ
01.05.2012, 15:15
Սիրելի Գալյա շատ լավն էր "Շփվողականության մակարդակը չափող մեթոդիկա"-ն:Ես հավաքեցի 15 միավոր:
14-18 բալ
Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք ձեր տեսակետը առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանդ քմահաճույքները ձեզ նյարդայանցնում են:
Սա իմ բնավորությանը լիովին համապատասխանում է և շատ շնորհակալություն այն տեղադրելու համար:

Գալյա
02.05.2012, 20:56
Սիրելի Գալյա շատ լավն էր "Շփվողականության մակարդակը չափող մեթոդիկա"-ն:Ես հավաքեցի 15 միավոր:
14-18 բալ
Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք ձեր տեսակետը առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանդ քմահաճույքները ձեզ նյարդայանցնում են:
Սա իմ բնավորությանը լիովին համապատասխանում է և շատ շնորհակալություն այն տեղադրելու համար:
Ուրախ եմ, որ կարողացա ձեզ օգտակար լինել...

Էլմիրա 53
02.05.2012, 21:03
Ափսոս.ես ընդամենը 5 միավոր հավաքեցի,իսկ ես կարծում էի ավելի հումորով եմ...........Կաշխատեմ մի քիչ ավելի թեթև նայել կյանքին/եթե ստացվի/:

Նարինե Մուրադյան
14.06.2017, 20:48
Հարգելի մասնակիցներ, հոգեբանական թեստ լրացնելուց առաջ նախ հարկավոր է պարզել դրա գիտականության աստիճանը, այսինքն՝ որքանով է այն տալիս հավաստի ինֆորմացիա: Այսօր համացանցում տարածված են բազմաթիվ թեստեր, որոնք գիտական կոչել չի կարելի: Դրանք զուտ ժամանացային բնույթ են կրում: Իհարկե, հասկանում եմ դրանք լրացնելու գայթակղությունը, բայց այս ֆորումը գիտական ֆորում է: Խնդրում եմ նկատի ունեցեք:

Նունե Մարգարյան
21.06.2017, 22:16
Հարգելի Ավրորա , 8 միավորանոց հումորի զգացում ունեմ, Կշարունակեմ դեմոկրատ լինել:

Էմմա Խաչատրյան
15.10.2017, 20:33
Շնորհակալություն Ավրորա ջան։Փորձեմ ես էլ տեղադրել հոգեբանական տեստեր։
Ո՞ր թվականին են ծվել Դուք. վերցրեք Ձեր ծննդյան տարեթվի վերջին թիվը ու տեսեք, թե ինչքան շատ բան կպատմի այն Ձեր մասին
1.Հող .Եթե Ձեր ծննդյան տարեթիվը վերջանում է 8 ով կամ 9 ով, ապա Դուք վստահելի և համբերատար մարդ եք : Նրանք շատ նպատակներ են ունենում և Ձգտում են հասնել իդեալական արդյունքի:
2.Կրակ .Կրակի մարդիկ ՝ ում ծննդյան տարեթիվն ավարտվում է 6 ով կամ 7 ով, միշտ նոր փորձություններ են փնտրորւմ, և երբեք հետ քայլ չեն անում: Կրակի մարդկանց առանձնացնում է իրենց ինքնավստահությունը և բարձր գհատականը սեփկան կարողություններին: Նրանց խորհուրդ չի տրվում էմոցիաներով շարժվել:
3. Ծառ .Մարդիկ, ովքեր ծնվել են ծառի հովանավորության ներքո՝ ծննդյան տարեթիվն ավարտվում է 4 ով կամ 5 ով – նրանք շատ առատաձեռն մարդիկ են: Նրանք աշխատասեր մարդիկ են, ձգտում են միշտ զբաղված լինել, քանի որ կարծում են, որ աշխատանքը լավագույն միջոցն է սեփական ուժերի ցուցադրման համար: Շատ հավատրիմ ընկերներ են:
4. Ջուր .Ջրի մարդիկ, ում ծննդյան տարեթիվը ավարտվում է 2 ով կամ 3 ով – շատ խելացի են և կրեատիվ: Ունեն լավ երևակայություն և չեն վախենում այն օգտագործել: Նրանց մոտ շատ լավ է ստացվում կազմակերեպելը, շատ հեշտ կարողանում են համախմբել մարդկանց:
5. Մետալ .Մետաղյա մարդիկ ՝ 0 և 1 — ինքնուրույն մարդիկ են, ունեն շատ ուժեղ բնավորություն: Նրանք ձգտու մեն ամեն հարցում գտնել բալանսը: Նրանք չեն վախենում մենակությունից: Շատ պահանջկոտ են, և սիրում են, որ իրենց կողքի մարդիկ անեն առավելագույնը ցանկացած հարցում:

Էմմա Խաչատրյան
15.10.2017, 20:40
Ձեռագիրն ու առողջությունը
Գիտեք արդյոք, որ մարդու ձեռագիրը հսկայական տեղեկատվություն է պարունակում հենց տվյալ մարդու մասին: Ձեռագիրն օգտագործում են որպես հոգեախտորոշիչ նյութ և այն կարող է մասնագետ-ձեռագրաբանին պատմել հեղինակի մասին ավելին, քան նա կարող է իմանալ իր մասին: Դրա պատճառն այն է, որ ձեռագիրը ձևավորվում է ոչ միայն ուղեղի գիտակցական, այլև ենթագիտակցական գործընթացում, իսկ այն երբեք չի ստում:
Ձեռագրով կարելի է գնահատել անձի ոչ միայն այսրոպեական տրամադրությունը, հոգեբանական առանձնահատկությունները, այլև ախտորոշել առողջության ընդհանուր վիճակը, լարվածության աստիճանը, ռեակցիայի թուլությունը, ցանկության բացակայությունը (այդ թվում նաև սեռական), տղամարդու լիբիդոյի զարգացման ընթացքը:
Հաջողությունը զոհեր է պահանջում
Հաճախ են հոգեբան-ձեռագրաբանին դիմում «ուժերի ծաղկման շրջանի» հաջողակ տղամարդիկ, ովքեր ինչ-որ պահի զգացել են ներքին անբավարարվածություն: Պարզվում է, կյանքի լարված պայմաններում նրանցից պահանջվում էր ավելի ու ավելի շատ սոցիալական ակտիվություն, որը վերջին ժամանակներում անհրաժեշտ է հասարակության մեջ հաջողակ մարդու կերպարի ստեղծման համար: Գոյատևելու համար պայքարը նրանց ցույց է տվել նաև մեդալի հակառակ կողմը. ճնշված վիճակ, շարժառիթների բացակայություն և նույնիսկ շրջապատի նկատմամբ անտարբերություն:
Հաջողությունը զոհ է պահանջում և զոհը դառնում է ամենակարևորը` առողջությունը, մասնավորապես, սեռական ակտիվությունը:
Ձեռագրագիտության գաղտնիքները
Ձեռագրի միջոցով կարելի է գնահատել սեփական լիբիդոյի վիճակը: Ինչու է դա այդքան կարևոր: Շատերն իրենց հիվանդություն պատճառը համարում են արտաքին միջավայրը, վկայակոչելով բազմաթիվ պայմանները, հոգնածությունը, դժվար աշխատանքը, համարելով, որ ներսում ամեն ինչ նորմալ է, բավական է միայն հանգստանալ և ուժ հավաքել: Հիանալի է, եթե այդպես լինի: Իսկ եթե` ո՞չ: Բժիշկի դիմելն անընդհատ հետաձգվում է: Հնարավոր է, ձեր ձեռագրի ուսումնասիրությունը կստիպի դիմել բժշկի:
Եվ այսպես, ինչին պետք է ուշադրություն դարձնել
Ձեռագրի ընդհանուր լարվածությանը. թույլ գծերը, թույլ սեղմումը, առանձին տառերի և կապերի կախվածությունը հիմք են տալիս կասկածելու մարմնի ընդհանուր հյուծվածության, լիբիդոյի նվազման մասին: Ձեռագիրն այնպիսի տեսք ունի, ասես, գրված է քնաթաթախ կամ սաստիկ հոգնած մարդու կողմից, այն դեպքում, երբ մարդը գրել է սովորական վիճակում: Տառերը հստակ չեն, ցրված են, կորցրել են ներքին հենարանը, տողից ցած են ընկնում: Հաճախ այդ դեպքում տողերն անհավասար են, ավերված, իսկ ձեռագիրը` ծուռումուռ: Ուշադրություն դարձրեք տառերի ստորին հատվածին: Սեռական ակտիվության նվազման ժամանակ դրանք թուլացած են, փոքր կամ կախ ընկած:
Եվ հակառակը, հոգով ու մարմնով առողջ մարդու գրվածն աշխույժ է ու դինամիկ: Ձեռագիրը կծկված չէ, տարածված է էջի վրայով: Տառերը բավական խոշոր են և լայն, գծերն ամուր են և կլոր, սեղմումն ուժեղ: Տառերի ստորին հատվածը հստակ է, ճնշումը դրանց վրա թույլ չէ: Այն տպավորությունն է, որ դրանք տրամադրված են «մարտականորեն»: Ի դեպ, հենց տառերի ստորին հատվածը կապված է մարմնի ստորին հատվածի, վերին հատվածը` գլխի, միջինը` ամբողջ մարմնի հետ:
Ձեռնարկեք միջոցներ
Եթե ձեր ձեռագրում գտաք այնպիսի նշաններ, որոնք հատուկ են առաջին տարբերակին, ապա մտածեք, թե ինչպիսի զոհաբերությունների գնով եք ձեռք բերել հաջողակ մարդու իմիջը: Եթե փոփոխությունները վերաբերում են սեռական կյանքին, ապա դա նշանակում է, որ ժամանակն է զբաղվեք ձեզանով, ՙնվազեցնեք՚ արագությունը, օգնեք ձեզ արդյունավետ պատրաստուկներով, որոնք կախվածություն չեն առաջացնում:
Եթե դուք օգնել եք ձեզ և արդեն լավ եք զգում, նայեք ձեր ձեռագրին, դրական առաջխաղացումը երկար սպասեցնել չի տա. ուժեղանում են տառերի ճնշումը, հստակ և հոծ են տառերի ստորին հատվածները, տառերն ու կապերը հսկվում են, լավանում է ձեռագրի ընդհանուր պատկերը:
Նյութի աղբյուրն է՝http://www.med-practic.com/arm/72/25316/article.more.html

Էմմա Խաչատրյան
15.10.2017, 20:43
Գույնի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա. Գունային թերապիա
Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։ Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։ Կախված այն բանից, թե որ գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրամադրության մասին։
Գույնի ընկալումը կախված է ինչպես սեռից, այնպես էլ տարիքից ։
Տղարմադիկ կարմիր գույնին նայում են ոչ այնպես, ինչպես կանայք: Աշխարհի շատ կանայք տարբերում են կարմիր գույնի մուգ ու բաց երանգները, տարբերում են ալ կարմիրը բորդոյից, մինչդեռ տղամարդիկ տեսնում են ընդամենը կարմիրը: Դա կախված է մարդու ԴՆԹ-ից: Բանն այն է, որ կարմիր գույնի ճանաչողականությունն ապահովող գենը գտնվում է X քրոմոսոմի մեջ, իսկ ինչպես գիտեք, կանայք ունեն երկու այդպիսի քրոմոսոմներ: Կանանց այդ առանձնահատկությունը թույլ է տալիս կանանց ամբողջական “պատկերացում” կազմել կարմիր գույնի մասինՀոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը եւ ազդում գիտակցության վրա տարբեր ձեւով: Գույների ազդեցության տակ մարդիկ ենթագիտակցորեն որոշակի ընտրություն են անում, քանի որ տեսնելով որեւէ գույն՝ մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ։
Գունահոգեբանության ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել որ երեխաները գերադասում են այս կամ այն գույնը՝ կախված տարիքից։
Գունահոգեբանության ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել որ երեխաները գերադասում են այս կամ այն գույնը՝ կախված տարիքից։
Վաղ տարիքում նրանք գերադասում են կարմիր կամ վառ կարմիր գույները, ընդ որում երեխաներին առավելապես դուր է գալիս վարդագույնը։
9-11 տարեկանում կարմիր գույնին աստիճանաբար փոխարինելու է գալիս նարնջագույնը, ապա՝ դեղինը, դեղնականաչը, կանաչը։
12 տարեկանից հետո երեխաները ավելի են գերադասում կապույտ գույնը, որը մեծահասակների մեծամասնության ամենասիրելի գույնն է:
Գույների ընկալումը կապված է մարդու պահանջմունքների, զգացմունքների, հուզական վիճակների և անձնային գծերի հետ: Տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում մարդկանց հոգեվիճակների վրա:

Կարմիր գույնը զուգորդվում է արյան և հրդեհի հետ, ծնում է անհանգստություն, տագնապ, բարձրացնում է մարդու ակտիվության աստիճանը, նրա գիտակցության մեջ նտապատկերների զանազան զուգորդություններ է ծնում: Այն խորապես ներթափանցում է մարդու օրգանիզմ: Կարմիր գույնից ստացված ջերմությունը զուտ հոգեբանական է, որի միջոցով էլ ազդում է ֆիզիոլոգիայի վրա: Կարմիր գույնի ճառագայթների ազդեցությամբ բարելավվում է արյան շրջանառությունն ու հյուսվածքների սնուցումը: Դրանց ներթափանցումն օրգանիզմ ուժեղացնում է մկանային լարվածությունը, բարձրացնում արյան ճնշումը, մաքրում շնչառությունը, խթանող ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, սկզբում գրգռում է, այնուհետև` հոգնեցնում, բերում է նյարդային համակարգի գերլարվածության, իսկ տևական ազդեցության դեպքում` ուժազրկում, բերում ընդհանուր դեպրեսիայի: Կարմիր գույնի բացասական ազդեցությունը կապված է կենդանական բնազդների, եսասիրության, գոռոզության հետ: Նյարդային մարդկանց մոտ, հատկապես` երեխաների, կարմիր գույնն առաջացնում է ուժեղ զգայական ռեակցիաներ և գրգռվածություն:
Վարդագույնը բարության ու ռոմանտիկայի գույն է: Այն առանձնանում է բարձր զգայունակությամբ ու տրամադրում երազանքների իրականացմանը: Այս գույնը նաև ներդաշնակության, հոգեկան հավասարակշռության ու պաշտպանվածության գույն է: Վարդագույնը նպաստում է լարվածության թուլացմանն ու կպչուն մտքերից ձերբազատվելուն: Բացասական առումով վարդագույնը նշանակում է ինֆանտիլիզմ, կույր հավատ, չափազանց զիջողականություն, իրադարձությունների ընթացքը սեփական կամքին ենթարկելու անկարողություն: Այնուամենայնիվ, այս գույնը վկայում է անսահման սիրո և ներդաշնակության մասին:
Նարնջագույնը բնազդների, սեփական ուժերի հանդեպ ունեցած հավատի ու ճանաչողության գույն է: Իր ազդեցությամբ այն նման է կարմիրին, սակայն սա ագրեսիվ չէ և նյարդայնացնող ազդեցություն չունի: Նարնջագույնը ազատասիրության, արդարության, անկախության, մեծահոգության գույն է: Այն կարողանում է կյանքի իրավիճակները հարմարեցնել իրեն: Նարնջագույնի մեղմ երանգները օգնում են բարելավել մարդկանց հարաբերություններն ու կապեր գտնել նախկին իրադարձությունների ու ներկայիս խնդիրների միջև:
Նարնջագույնը դրական ազդեցություն է թողնում նաև օրգանիզմի վրա: Այն արդյունավետ է հատկապես մկանների, ջլերի, ոսկրերի, ռևմատիզմի, էպիլեպսիայի, անպտղության, հորմոնալ խանգարումների և այլ հիվանդությունների բուժման դեպքում:
Նարնջագույնի չընդունումը վկայում է անցյալում ունեցած կորուստների, վիրավորված սեփական արժանապատվության, անարդարության և որոշ իրադարձությունների ժխտման մասին:
Դեղինը «տաք», ուրախ գույն է մարդու մեջ առաջ է բերում գործելու, ակտիվորեն ջանքեր գործադրելու ցանկություն: Այս գույնը սթափ բանականության, իմաստության, հետաքրքրասիրության, ռացիոնալության ու բարեկեցության գույն է: Այն մարդկանց դրականորեն է տրամադրում կյանքի հանդեպ և խնդիրները կարգավորում է ինտելեկտի միջոցով: Դեղինը օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել և հեշտությամբ հաղթահարել դժվարությունները:
Դեղին գույնը դրական ազդեցություն է թողնում նաև օրգանիզմի վրա. մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը:
Կանաչ գույնը զուգորդվում է դաշտերի և մարգագետինների պատկերների հետ, հանգիստ ու հաճելի հոգեվիճակ է ստեղծում: Ունիվերսալ բուժիչ գույն է, որն օգնում է ձերբազատվել ֆոբիաներից, վախերից, հոգնածությունից, անքնությունից և նյարդային լարվածությունից: Այն դրական է ազդում լյարդի, բարձր ճնշման և այլ հիվանդությունների բուժման դեպքում, խոչընդոտում է նորագոյացությունների զարգացմանը, ինչպես նաև օգնում է դադարեցնել արյունահոսությունը: Կանաչի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը վկայում է սեփական անձից դժգոհ լինելու, ինքնամեղադրանքների, կուտակված բացասական հույզերի մասին:
Կապույտը դարձյալ հանգստացնող է, ստեղծում է սենտիմենտալ տրամադրություն, հանգստացնում է նյարդային համակարգը: կապույտ գույնը նախընտրողները հակված են ամեն ինչ վերլուծության ենթարկել, վերաիմաստավորել ու դասակարգել: Երբեմն նրանք հակված են ինքնախաբեության և կարող են չզիջող լինել:
Կապույտ գույնը արդյունավետ է գլխացավերի, անքնության, ինչպես նաև մաշկային հիվանդությունների, երիկամների և թոքերի հետ կապված խնդիրների բուժման դեպքում: Կապույտ գույնը երբեմն ծնում է տագնապալից, սպասողական հոգեվիճակ:
Երկնագույն` հանգստություն ու խաղաղությունն են, անկեղծությունն ու հավատարմությունը, ճշմարտությունն ու հոգևորը: Երկնագույնը օգնում է հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը, փիլիսոփայորեն տրամադրվել խնդիրների նկատմամբ և դրական կողմեր նկատել նույնիսկ ամենաբարդ իրավիճակների մեջ: Այս գույնը օգնում է ձերբազատվել սթրեսներից, հանգստանալ, այդ իսկ պատճառով էլ այն խորհուրդ է տրվում նյարդահոգեկան հիվանդությունների, ինչպես նաև ականջների, քթըմպանային խնդիրների, բորբոքային հիվանդությունների, ստամոքսի խոցի և գիշերամիզության բուժման դեպքում:
Մանուշակագույնն իր նկատմամբ ակտիվ, բայց երկարժեք վերաբերմունք է ստեղծում, և գրավում է, և վանում, ծնում է կենսական հագեցվածության զգացում, բայց ոմանց մեջ կարող է առաջ բերելնաև տխրություն:
այս գույնը նախընտրում են ինքնավստահ, ինքնաճանաչողությանն ու ինքնակատարելագործմանը ձգտող մարդիկ: Չափից շատ այս գույնի օգտագործումը կարող է մելանխոլիկ տրամադրություն կամ դեպրեսիվ վիճակ առաջացնել: Մանուշակագույնը նվազեցնում է սրտի կծկումների հաճախականությունը, իսկ ճիշտ երանգի ընտրության դեպքում օգնում է մաշկային ցանկացած հիվանդությունների, իմունային համակարգի կարգավորման, գլխուղեղի ցնցումների, միգրենի և կենտրոնական համակարգի այլ հիվանդությունների բուժման դեպքում:
Շագանակագույնը կոնսերվատիվ գույն է, որն ունի հանգստացնող ազդեցություն: Շագանակագույնը նախընտրողները հանգիստ, հավասարակշռված մարդիկ են, որոնք գիտեն` ինչ են ուզում և ինչպես հասնել դրան: Նրանք ձգտում են կայունության: Շագանակագույնի մեծ քանակությունը կարող է տխրության զգացողություն առաջացնել:
Սպիտակ՝ մաքրության, հանգստության գույն է: Օգնում է հեշտությամբ կենտրոնանալ և դրականորել տրամադրվել: Շատ մասնագետներ այս գույնը համարում են ունիվերսալ դեղամիջոց բոլոր հիվանդությունների բուժման դեմ:
Արծաթագույնը լուսնի գույնն է, որը, ճանապարհ բացելով դեպի ենթագիտակցական, զարմանալիորեն ուժեղացնում է ինտուիցիան: Այն ակտիվացնում է երևակայությունն ու մարդուն դարձնում ավելի երազկոտ: Արծաթագույնն ունի օրգանիզմը մաքրող և վերականգնող բացառիկ հատկություն:
Մոխրագույնը սպիտակի ու սևի խառնուրդն է: Այն իր մեջ է ներառում տրամաբանությունն ու հուզականությունը, ռացիոնալն ու իռացիոնալը: Այս գույնը նախընտրող մարդիկ հավասարակշռված են, համառ, նպատակասլաց և զգույշ: Նրանք ամեն կերպ փորձում են վերահսկել իրավիճակը: Երբեմն կարող են սառը մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում նրանք շատ զգայուն են, խոցելի ու անպաշտպան: Նախընտրելով մոխրագույնը` նրանք փորձում են մեկուսանալ, աչքի չընկնել, լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են: Մոխրագույնը հանգստացնում է նյարդային համակարգն ու առաջացնում ներքին պաշտպանվածության զգացում:
Ոսկեգույն լիդերի գույն է, ով կարողանում է հաղթահարել բոլոր խոչընդոտները, մարդկանց համախմբել իր շուրջ և նրանց ուղղություն ցույց տալ: Այս մարդիկ կարողանում են ճիշտ հասկանալ իրավիճակի նրբությունները, ինչն էլ նրանց թույլ է տալիս օբյեկտիվ որոշումներ կայացնել: Մեղմ ոսկեգույնը հանգստացնող ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա, այդ իսկ պատճառով էլ այն հաճախ օգտագործվում է տարբեր դեպրեսիվ վիճակների և նևրոզների բուժման նպատակով:
Սև գույնը վտանգի ազդանշան է, ճնշող ու տագնապալից իրավիճակ է ստեղծում: Դա, հավանաբար, պայմանավորված է սև գիշերվա և նրանում թաքնված վտանգների հետ, որոնք մարդուն ուղեկցել են հին ժամանակներից:
Այս գույնը նաև էլեգանտության ու խստության, սեքսուալության ու գաղտնիության համադրությունն է: Սևը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն դեռևս իրենց համար շատ կարևոր չիրականացված ցանկություններ ու նպատակներ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ցանկանում են, բայց հանգամանքների բերումով դեռևս ի վիճակի չեն փոխել իրավիճակը: Այս մարդիկ հավելյալ էներգիայի կարիք ունեն իրենց նպատակներն իրագործելու համար: Նրանք ցանկանում են ձերբազատվել անցյալի հուշերից ու որոշ կարծրատիպերից:
Շատ ժողովուրդներ սևը սգի, տխրության ու դառնության խորհրդանշան են համարում:
Գունաթերապիա
Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա` Բեբբիթը ստեղծեց մի նոր գիտություն` քրոմոթերապիան (հունարենից chromos` գույն), նաև` մշակեց գույնով բուժելու մի շարք յուրահատուկ սարքեր։ Դրանցից մեկը քրոմոլյումն է, որը բաղկացած է գունավոր ապակիներից։ Մեկնարկային թեզն այն է, որ յուրաքանչյուր օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Բեբբիթը գունավոր ապակիները տեղադրեց փայտե շրջանակների մեջ, որոնք իրենց հերթին ունեին ներքին մետաղե երիզ։ Սա գրեթե նույն հայտնի վիտրաժն էր։ Ստացված վիտրաժը, որն ուներ ծիածանի բոլոր գույները, Բեբբիթն առաջարկեց ապակու փոխարեն օգտագործել ննջասենյակում կամ հյուրասենյակում որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Քրոմոլյումին կցվում էր օգտագործմանը վերաբերող հրահանգների մի ամբողջ շարք։ Ավելի արագ բժշկական արդյունքի հասնելու համար Բեբբիթը իր ստեղծածին հավելեց նորերը` քրոմոդիսկը և քրոմոոսպնյակը։ Առաջին սարքը լուսային ճառագայթները կուտակում էր արտացոլման միջոցով, իսկ երկրորդը` բեկման։ Մարմնի համապատասխան մասի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար գունավոր ապակիները պատրաստվեցին հախճապակուց։ Բացի այդ` գունավոր ոսպնյակի օգնությամբ համապատասխան գույնի միջոցով կարելի էր մի քանի րոպեի ընթացքում լիցքավորել խմելու, թրջոցների և կոմպրեսների համար նախատեսված ջուրը։ Մեր ժամանակակիցները փոքր-ինչ հեշտացրին գունային թերապիայի մեթոդը և ապակու փոխարեն սկսեցին օգտագործել գունավոր լուծույթներ ու կտորե վարագուրում։ Իսկ ջուրը լիցքավորելու համար ամանը փաթաթեցին գունավոր թղթի շերտով ու դրեցին արևի լույսի տակ։ Այդպիսի գործընթացը տևեց 4-5 ժամ։
Գունաբուժության մեջ ոչ քիչ դեր է խաղում նաև զգեստի ընտրությունը։ Բեբբիթի տեսության համաձայն` սպիտակ և բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արևի շողերը։ Սևը, ընդհակառակն, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության։ Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին։ Հոգեբանները և կենսաէներգոթերապևտները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե, չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին։ Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագնեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա։ Կարելի է սրբոսկրի շրջանում ամրացնել կարմիր թղթե շերտեր, կամ դնել դրանք կոշիկի մեջ։ Ստամոքսի և աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ։ Այդ գույնը կհանգստացնի ցավը և կօգնի վերացնել բորբոքումը։
Ճիշտ ընտրած գույնը կամ տարբեր գույների զուգակցումը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունեն։ Դրանով էլ է պայմանավորված ոչ միայն տրամադրությունը և ինքնազգացողությունը, այլև` վերաբերմունքը շրջապատող աշխարհի հանդեպ։
Նյութի աղբյուր՝http://anikhudoyan.ucoz.net/publ/gowyni_azdecowtyowny_mardow_hogekani_vra/1-1-0-160

Էմմա Խաչատրյան
15.10.2017, 20:45
Ասոցիատիվ թեստ
Պատկերացրե՛ք մաքուր, անամպ կապույտ երկինք։ Այդ պատկերը հանգստացնում է, այդպես չէ՞։ Այժմ փորցեք մտովի պատկերացնել դրան հաջորդող շրջակա բնապատկերը։ Թվարկած պատկերներից ո՞ր մեկն է հանգստացնում Ձեզ.
- Ձյունապատ սպիտակ դաշտավայրը
-Կապույտ ծովը
-Կանաչ անտառներով պատված սարերը
-Դեղին ծաղիկներով պատված դաշտը
Թեստի բանալին
Կապույտ լույսը հանգստացնում է և հնարավորություն է տալիս ներթափանցելու ինքնագիտակցության խորքերը, որտեղ ամեն գույն ունի իր իմաստը և նշանակությունը։ Պատկերը, որը բխում է Ձեր գիտակցությունից, բացահայտում է Ձեր թաքնված տաղանդն ու նիրհում է գիտակցության խորքերում։
Սպիտակ ձյունապատ դաշտավայր.
Դուք օժտված եք յուրահատուկ դյուրըմբռնելիությամբ, որը թույլ է տալիս վայրկենապես գնահատել իրավիճակը և լուծել բարդ խնդիրներ։ Դուք վճռական եք, խորաթափանց, օժտված եք երևույթները կանխատեսելու հատկությամբ։ Վստահե՛ք Ձեր ներքին ձայնին, որը Ձեզ միշտ տանում է ճիշտ ուղղությամբ։
Կապույտ ծով.
Դուք ունեք շփվելու բնածին տաղանդ։ Մարդիկ գնահատում են դա։ Եվ միայն Ձեր ներկայությունն է օգնում մարել վեճը, ստեղծել հարմարավետություն ընկերական միջավայրում։ Ձեր գովեստը անկեղծ է, իսկ խոսքին կարելի է վստահել։
Կանաչ անտառներով պատված սարեր.
թվում է` Դուք միշտ կարող եք ընտրել պիտանի խոսքեր, որպեսզի արտահայտեք այն, ինչ մտածում եք։ Եվ Ձեզ շրջապատող մարդիկ սկսում են գիտակցել, որ զգում են նույնը։ Ասում են` կիսված ուրախությունը կրկնապատկվում է, կիսված տխրությունը` պակասում։ Դուք միշտ պատրաստ եք օգնել, քանի որ օժտված եք անկաշկանդ շփման ձիրքով։
Դեղին ծաղիկներով պատված դաշտ.
Դուք շատ խելացի եք, նոր մտահղացումներով, ստեղծագործ ձիրքով և էներգիայով լի։ Մնացեք շրջապատի հետ ներդաշնակ և աշխատեք Ձեր մտահղացումների իրագործման ուղղությամբ։ Այդ դեպքում Ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի։
Նյութի աղբյուր՝http://anikhudoyan.ucoz.net/publ/gowyni_azdecowtyowny_mardow_hogekani_vra/1-1-0-160

Էմմա Խաչատրյան
15.10.2017, 20:47
Ինչպե՞ս որոշել մարդու բնավորությունը ձեռագրի միջոցով
Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ստորագրության ձևը, նշանների, տառերի օգտագործման սահմանափակումներ չկան: Սակայն ստորագրության հեղինակը ենթարկվում է որոշակի օրինաչափությունների, որոնք արտացոլում են նրա էության որոշակի հատկանիշներ, որոնք հնարավորություն են տալիս կազմել մարդու նկարագիրը:
1. Ստորագրության չափըփռված- գլոբալ համակարգային մտածողություն,կոմպակտ- կոնկրետ մտածողություն
2. Ստորագրության երկարությունը երկար- խնդրի մեջ խորանալու ունակություն, հաստատակամություն, մանրախնդրություն, մոնոտոն աշխատելու անկարողություն
3. Ստորագրության ձևը կլոր- բարություն, հավասակշռվածություն,անհամբերություն, դյուրագրգռություն, կտրուկություն, անկախություն, կամակորություն
4. Տառերի միջև տարածությունը զգալի- մեծահոգություն, ժլատություն
5. Ստորագրության մեջ տարբեր էլեմենտների առկայություն․շրջան- կենտրոնացում հարցերի և գաղափարների վրա,հանգույցներ- զգուշություն, կամակորություն,նկարներ- ստեղծագործական մտածողություն,էլեմենտների կոմբինացիա-գործունեությունն օպտիմալացնելու ձգտում
6. Ստորագրության թեքվածություն դեպի ձախ- արտահայտված անհատականություն,դեպի աջ- բնավորության բալանսավորվածություն, հասկանալու կարողություն,ուղիղ- զսպվածություն, խելացիություն,տարբեր թեքություններ- փակվածություն, «պառկած» տառեր- լուրջ հոգեբանական խնդիրների առկայություն
7. Վերջին շտրիխի ուղղվածություն․վերև- լավատեսություն,ներքև- հակվածություն վատատեսության,ուղիղ- բալանսավորված բնավորություն
8. Ստորագրության «պոչի» երկարություն․որքան երկար է «պոչը», այնքան մարդն անհանդուրժող է ուրիշների կարծիքներին,որքան «պոչը» կարճ է, այնքան մարդն անփույթ է
9. Բարդություն և պարզություն․պարզ- մարդն ապրում է «խնդիրներ չկան» կարգախոսով,«ծանրաբեռնված»- մարդ հաճախ է «լուից ուղտ սարքում»,օրիգինալ-ստեղծագործական մեծ պոտենցիալ
10. Հասկանալիութուն․Որքան հասկանալի է ստորագրությունը, այնքան մարդը բաց է:

Էմմա Խաչատրյան
16.10.2017, 17:12
Ենթագիտակցաբար արված խզբզանքներ: Կարակուլներ
http://anikhudoyan.ucoz.net/publ/entagitakcabar_arvac_xzbzanqner_karakowlner/1-1-0-94

Արսենյան
24.10.2017, 11:02
Ինչքանո՞վ են վստահելի տարաբնույթ հոգեբանական թեստերը, մի՞թե ծննդյան թվականի թվանշանները ինչ-որ բան են կանխորոշում:Դա աստղագուշակության պես մի բա՞ն չէ:

Էմմա Խաչատրյան
26.10.2017, 22:06
Ինչքանո՞վ են վստահելի տարաբնույթ հոգեբանական թեստերը, մի՞թե ծննդյան թվականի թվանշանները ինչ-որ բան են կանխորոշում:Դա աստղագուշակության պես մի բա՞ն չէ:
Հոգեբանության ուսունասիրության մեթոդներից է թեստերի մեթոդը։Թեստ(անգլերեն test-փորձ․փորձարկում)։Հոգեբանական թեստերը ստեղծվել են մարդկանց ստեղծագործական ընդունակությունները,խառնվածքի և բնավորության գծերը որոշելու,հոգեբանական ախտորոշում կատարելու համար։

Էմմա Խաչատրյան
27.10.2017, 17:25
Գիտահետազոտական մեթոդներ
Անկետավորում
Անկետավորումը հատուկ մշակված հարցարանների,անկետաների օգնությամբ նյութի մասսայական հավաքումն է։
Անկետավորումը հիմնվում է այն փաստի վրա,որ յուրաքանչյուր մարդ պետք է անկեղծ պատասախանի դրված հարցերին։
Տարբերում են անկետաների հետևյալ տեսակները՝
1․Բաց անկետաներ,որոնք պահանջում են պատասխանի ինքնուրույն ձևակերպում։
2․Փակ անկետաներ,որտեղ մասնակիցներն ընտրում են տրված պատասխաներից մեկը։
3․Անվանական անկետաներ,որոնց վրա նշվում է անուն,ազգանուն,հայրանուն։
4․Անոնիմ,որտեղ անուն չի նշվում։
5․Լրիվ և կրճատ,ստուգող անկետաներ։

Դիտում
Դիտումը հետազոտվող օբյեկտի նպատակաուղղված,որոշակի ձևով ֆիքսված ընկալումն է,այսինքն՝ գիտական դիտումը բնական պայմաններում
հետազոտվող օբյեկտի, գործընթացի կամ երևույթի հատուկ կազմակերպված ընկալումն է։ Այս դիտումը սովորական կենցաղային դիտումից
տարբերվում է նրանով, որ 1-ին հերթին որոշվում են խնդիրները, առանձնացվում են օբյեկտները, մշակվում է դիտման սխեման։ Ստացված
արդյունքները անպայման պետք է գրի առնել,վերլուծության ենթարկել և որոշակի եզրահանգում կատարել։
Դիտման արդյունավետությունը բարձրացնելու համար այն պետք է լինի երկարատև,սիստեմատիկ,բազմակողմանի,օբյեկտիվ և մասսայական։

Թեստավորում
Թեստավորմանը բնորոշ է հոգեկանի փոփոխականի չափումը։Թեստավորման ընթացքում կարող են կիրառվել հարցումներ,դիտում և
գիտափորձ։Թեստը վարքագծի ընտրության օբյեկտիվ և ստանդարտացված չափումն է։Թեստ(անգլերեն test-փորձ,փորձարկում)։
Հոգեբանական թեստերը ստեղծվել են մարդկանց ստեղծագործական ընդունակությունները,խառնվածքի և բնավորության գծերը
որոշելու,հոգեբանական ախտորոշում կատարելու համար։

Զրույցի մեթոդ
Մանկավարժական և հոգեբանական ավանդական մեթոդներից է զրույցի մեթոդը։Զրույցը հիմնված է հետազոտողին հետաքրքրող հարցի
վերաբերյալ երկկողմանի կամ բազմակողմանի քննարկման վրա։Երբեմն զրույցի միջոցով կարելի է ստանալ այնպիսի ինֆորմացիա,որը
ոչ մի ուրիշ մեթոդով չի ստացվի։Հոգեբանամանկավարժական զրույցը կարող է հետազոտողի նպատակաուղղվածության փորձերով
ներխուժել հետազոտվողի ներքնաշխարհ,հասկանալ պատճառները և վարքը։

Էմմա Խաչատրյան
12.11.2017, 15:01
Բնավորության գաղտնիքներ, որ թաքցնում է աչքերի գույնը
Հնարավոր է՝ չեք էլ պատկերացնում, թե որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը ձեր բնավորության մասին։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է, թե ինչ բնավորության գծեր են հատուկ աչքերի որոշակի գույն ունեցող անձանց։
1. Մուգ շագանակագույն։ Եթե քչերը մուգ շագանակագույն են, գրեթե սև, նշանակում է՝ պատասխանատու մարդ եք, ով միշտ ձգտում է կատարել իր խոստումները։ Ուժեղ բնավորություն ունեք, կարողանում եք որոշումներ կայացնել։ Այս մարդիկ հաճախ են հաղթանակներ տանում։ Նրանք կարողանում են պայքարել սեփական նպատակներին հասնելու համար և հրաժարվում են լսել «ոչ» բառը։
2. Շագանակագույն և բաց շագանակագույն։ Շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց շրջանում լավ զարգացած է ինտուիցիան։ Որոշումներ կայացնելիս սովոր են ղեկավարվել սեփական զգացմունքներով։ Երազկոտ, ստեղծագործ անհատներ են, ովքեր տանել չեն կարողանում բյուրոկրատիան և դրա հետ կապված խնդիրները։ Սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում։
4. Բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ սովորաբար առավել զգացմունքային են, քան իրենց թվում է։ Զգացմունքները հաճախ են գերակայում տրամաբանությանը։ Նրանք հաջողությամբ կարողանում են աշխատել մարդկանց հետ։ Հաճախ են հաջողակ կարիերա ունենում։
5. Կանաչ։ Այս մարդկանց մոտ տրամաբանությունն ու զգացմունքները հավասարակշռված են։ Որոշումներ կայացնելիս նրանք առաջնորդվում են ինչպես՝ տրամաբանությամբ, այնպես էլ՝ ինտուիցիայով։ Հաճախ են կենտրոնական դիրքում լինում, քանի որ կարողանում են վերահսկել իրավիճակն ու մարդկանց։ Նրանց երբեմն անհանգստացնում են վատ տրամադրության բռնկումները, բայց նրանց զգացմունքային աշխարհը բավական արագ հավասարակշռում է էյֆորիան և դեպրեսիան։ Դժվարությամբ են համակերպվում միօրինակության հետ։
6. Դեղնականաչ։ Բավական իմպուլսիվ են՝ չնայած նրանց վարքագծում տրամաբանությունը միշտ հաղթում է։ Արագ ռեակցիա ունեն, ինչը թույլ է տալիս հարմարվել աշխատանքին, որը արագ որոշումներ կայացնելու ունակություն է պահանջում։ Սոցիալական մարդիկ են, մյուսների հետ շփվելու ցանկություն ունեն։ Հաճախ են հաջողություններ գրանցում սպորտային մրցություններում և լիդեր դառնում բիզնեսում։
7. Կապտականաչ։ Աչքերի այս գույնը վկայում է պատասխանատվության բարձր մակարդակի մասին։ Դա է պատճառը, որ նրանց հեշտությամբ հաջողվում է հաջողության հասնել կրթության և աշխատանքի մեջ։ Իմպուլսիվ են, առանձնանում են բարձր աշխատունակությամբ։
8. Կապտամոխրագույն։ Աչքերի այս գույնը հաճախ հանդիպում է հանգիստ մարդկանց շրջանում։ Այս մարդիկ բավական նման են այն անձանց, ում աչքերը կապույտ են։ Սա հատկապես վերաբերում է սեփական սխալները խոստովանելու անկարողությանը։
9. Բաց կապույտ։ Կարողանում են դիմադրել իրենց ներքին իմպուլսներին, իսկ որոշումներ կայացնելիս գերադասում են ղեկավարվել ինտելեկտով։ Նրանց բոլոր մտքերն ու քայլերը բացատրվում են տրամաբանությամբ։ Ընդունում են միայն այն, ինչ կարելի է ապացուցել փաստերի ու թվերի միջոցով։ Չեն ենթարկվում իրենց զգացմունքներին։
https://hayacq.com/14865--.html

Էմմա Խաչատրյան
12.11.2017, 15:05
Միմիկան և ժեստերը
http://www.panarmenian.net/arm/details/208452/

Էմմա Խաչատրյան
12.11.2017, 15:06
Ինչու՞ ենք մենք խուսափում նայել դիմացինի աչքերի մեջ և արդյո՞ք ստում են մեզ, երբ «փախցնում» են հայացքը
Մարդիկ չեն սիրում նայել դիմացինի աչքերի մեջ: Ինչու՞ ենք մենք , ի վերջո, «փախցնում» մեր հայացքը: Որքան հաճախ ենք անում դա: Նայու՞մ են աչքերի մեջ արդյոք ստախոսները: Ժամանակակից գիտությունն ունի իր տեսակետն այս հարցերի շուրջ: Andradardz.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր ՝ հղում անելով Fresher‎-ին:

Աչքերը ՝ հոգու հայելի
Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները համոզված են, որ մեր խոսակցությունների շուրջ 93 տոկոսը որոշվում է շարժուձևերի շնորհիվ. մարմնի լեզուն, ձայնի տեմբրը, աչքերի արտահայտությունը օգնում են հասկանալ, թե իրականում ինչ է ասում և մտածում դիմացինը:
Պարզվում է, որ զրույցի ընթացքում 44 տոկոս ուշադրությունը հենց աչքերի վրա է սևեռվում և միայն 12-ը ՝ բերանի: Հենց աչքերն են հանդիսանում մեր էմոցիաների «լակմուսի թուղթը». դրանցում արտահայտվում է վախը, հուսահատությունը, հիասթափությունը, տխրությունը, ուրախությունը…Եվ ուրեմն ՝ ինչու՞ ենք մենք «փախցնում» մեր հայացքը:
http://hing.am/inchu-enkh-menkh-xusaphum-nayel-dimacini-achkheri-mej-ev-ardyo%D5%9Ekh-stum-en-mez-erb-phaxcnum-en-hayackheh/