PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկման է ներկայցվում ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ..



manush
14.01.2011, 16:11
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում

«ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ։

Նախագծին կարելի է ծանոթանալ

ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում (http://edu.am/index.php?menu1=453&arch=0)

կամ

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում (http://www.ktak.am/doc/4192arm-Karg-naxagic.pdf)։

manush
14.01.2011, 17:44
Մասնակցության առաջարկ


Կրթության ոլորտի քաղաքականության և իրավական նորմատիվ ակտերի մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման և տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ ակտիվ հանրային քննարկումների կազմակերպման նպատակով նախարարության կայքում բացվել է «Հանրային քննարկումներ» էջ: Նորաբաց էջը հնարավորություն կտա հասարակությանը և շահագրգիռ բոլոր կառույցներին ակտիվ մասնակցել նախագծերի քննարկումներին, որոնց պարբերաբար կմասնակցի նաև կրթության և գիտության նախարարը:


ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ քննարկումներին ներկայացված բոլոր առաջարկությունները կարժանանան պատշաճ ուշադրության, և ակնկալում` ակտիվ համագործակցություն:

Աղբյուր՝ Կրթության և գիտության նախարարության կայք (http://www.edu.am/index.php?id=4138&topMenu=-1&menu1=-2&menu2=-1)

Հանրային քննարկումները կազմակերպվում են «Հայկական կրթական միջավայր – ֆորումում»։

manush
05.05.2011, 14:40
Ի գիտություն նախորդ տարիների ոչ պետական բուհերի շրջանավարտների


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 3-ի N 197-Ն որոշմամբ հաստատված "Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման" կարգը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամանով կկազմակերպվեն բակալավրի կրթական ծրագրի 2011 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ: Շրջանավարտներն ամփոփիչ ատեստավորման քննություններին կարող են պատրաստվել ըստ առարկաների և մասնագիտությունների կցված հ արցաշարերով:


Ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարի փաթեթը տեղադրված է հետևյալ կայքերում.

Կրթության և գիտության նախարարության կայք (http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=4400&lang=arm)

«Հայկական կրթական միջավայր» պորտալ (http://armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=5025)