PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիտելիքն է ծնում գաղափար…



Ավրորա
04.01.2011, 14:16
Աղին գյուղի դպրոցում անցկացվեց ինտելեկտուալ մրցույթ դպրոցի 7-ից 10-րդ դասարանների 12 աշակերտների միջև:Կազմավորվել էր չորս թիմ,երեքական անդամներով:Մրցույթի հիմնական մասը կազմում էին ինտելեկտուալ հարցերը,որոնց պատասխանելու համար անհրաժեշտ էր լավ զարգացած տրամաբանություն:Մրցույթը ավելի հետաքրքիր դարձնելու համար այն բաժանվել էր երեք փուլի՝ինտելեկտուալ փուլ,մնջախաղ և համեղ փուլ:Վերջինս ամենազավեշտալին էր:Թիմերի «շատակեր» անդամները մրցում էին,թե ով ավելի արագ կհասցնի ուտել մի քանի թխվածքաբլիթ և խմել մի բաժակ հյութ:3 փուլերի ավարտից հետո թիմերի ավագների կողմից հնչեցվում էին հարցեր ուղղված հակառակորդ թիմին:Ի վերջո լարված և հետաքրքիր խաղը ավարտվեց «Արեգ» թիմի հաղթանակով,որի ավագը ես էի:Վարջում հաղթող և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը արժանացան խրախուսական մրցանակների:
Դպրոցում նման մրցույթները անցկացվում են պարբերաբար քանի որ դրանք միտված են աշակերտների գիտելիքների և տրամաբանության զարգացմանը:Պետք չէ մոռանալ որ գիտելիքն է ծնում գաղափար,որի շնորհիվ մենք կառուցում ենք մեր բարեկեցիկ կյանքը: