PDA

Դիտել ողջ տարբերակը : Դպրոցը դաստիարակում է հայրենասիրական ոգով...



Ավրորա
04.01.2011, 13:26
Դեկտեմբերի 20-ին Շիրակի մարզի Աղին գյուղի դպրոցում անցկացվեցին «Կորյուն» ռազմամարզական խաղերը,որին բախտ վիճակվեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել նաև ինձ:Դպրոցի 8-ից 11-րդ դասարանների քսան աշակերտներ տարբեր զորավարժություններում ցույց տվեցին Ռազմագիտություն և Ֆիզկուլտուրա առարկաներից ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:Աշակերտները բաժանված էին երկու ջոկերի միջև և ջոկի հրամանատարի հրամանով սկսում էին իսկական զինվորի նման կատարել իրենց առջև դրված պարտականությունները:Մի քանի րոպեի ընթացքում նրանք պետք է կատարեին մի քանի զորավարժություն՝զենքի քանդում և հավաքում,նռնակի նետում,ուսապարկով վազք,ձգումներ պտտաձողի վրա և այլն:Հատուկ հանձնաժողովը ստուգում էր նաև, թե որքանով են աշակերտները տարբերում զինվորական կոչումները:
Լարված պայքարի արդյունքում հաղթեց առաջին ջոկը,որի կազմում ի ուրախություն ինձ նաև ես էի:Մրցույթին ներկա զինվորները և գյուղում գտնվող զորամասի սպայական անձնակազմի ներկայացուցիչը շատ գոհ էին աշակերտների ֆիզիկական պատրաստվածությունից և իրենց գովեստի խոսքերը շռայլեցին մեր հասցեին:
Լավ կլիներ ,որ բոլոր դրոցներում անցկացվեին նմանատիպ միջոցառումներ,որոնք դպրոցում դաստիարակում են հայրենասիրական ոգով տոգորված պատանի զինվորներ,որոնք մի քանի տարի անց պատրաստ են անձնվիրաբար ծառայել իրենց հայրենիքին,ինչպես իմ եղբայրը:
Բարի ծառայություն բոլոր զինվորներին…