PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավարտվեց մրցանակաբաշխությունը



Սահակյան Սահականուշ
24.12.2010, 16:20
Ավարտվեց մրցանակաբաշխությունը, բոլորը ստացան իրենց մրցանակները, և ավելի ոգևորվեցին:
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, ժյուրիներին......
Մասնակիցներին մաղթում եմ նորանոր հաջողություններ......
Անկեղծ ցավում եմ, որ ներկա չէի մրցանակաբաշխությանը, սակայն գիտեմ, որ հրաշալի է անցել մրցանակաբաշխությունը:
Հուսով եմ այս մրցույթը կլինի շարունական և այդ ժամանակ ես ներկա կգտնվեմ այդ մրցանակաբշխությանը, որպեսզի ոչ թե համացանցով շնորհավորեմ իմ ընկերներին, այլ դեմ դիմաց կանգնած իմ շնորհավորական խոսքերն ուղղեմ իմ ընկերներին:
Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին:

Տաթև ջան
24.12.2010, 17:10
Շնորհակալություն արժանավայել մրցանակաբաշխություն կազմակերպելու համար:

Chuk
17.01.2011, 18:52
Մրցույթին էր անդրադարձել «Կրթություն» շաբաթաթերթ, նյութը տեղադրում եմ ստորև.


Ստուգատես՝ էլեկտրոնային մրցադաշտում

ՀՀ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության աջակցությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը (ԿՏԱԿ) անցկացրեց լրագրողական մրցույթ՝ «Թղթակցում են աշակերտները»:

Մասնակից 52 աշակերտների ներկայացրած 90 աշխատանքները գնահատվեցին Հանրային ռադիոյի մանկապատենական հաղորդումների և «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրակազմերի կողմից:

Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում ամփոփվեցին ինչպես լրագրողական, այնպես էլ ինֆորմատիկայի առցանց համաժամանակյա փորձնական մրցույթի արդյունքները:

Հանդիպման մասնակիցներին ողջունեցին և ստեղծագործական նորանոր նվաճումներ մաղթեցին ԿՏԱԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը և Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) բովանդակության բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը:

Պատանի լրագրողներին մասնագիտական մի շարք խորհուրդներ տվեց Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների խմբագիր Կարինե Գևորգյանը:

Այնուհետև հնչեցին հաղթողների անունները:

«Լավագույն լրագրող» անվանակարգում առաջին տեղը գրավել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Գևորգյանը: Տաթև Դերզյանը (Երևանի թիվ 112 փորձարարական դպրոց, 10-րդ դասարան) երկրորդ պատվավոր տեղում է, իսկ Ջուլիետա Մարտիրոսյանը (թիվ 83 ավագ դպրոց)՝ երրորդ:

«Լավագույն լրագրողական նյութ» անվանակարգում հաղթող են ճանաչվել՝ Արգիշտի Դարբինյանը (Արմավիրի մարզի Նալբանդյանի միջն. դպրոց, 9-րդ դասարան, «Մենք բոլորս ենք մեր հայրենիքի զինվորն ու պաշտպանը»), Մարիամ Սարիբեկյանը (Վահրամաբերդի միջն. դպրոց, 11-րդ դասարան, «Նորից լաց եղա») և Համեստ Կարապետյանի (Գյումրու Հ. Սահյանի անվան թիվ 38 միջն. դպրոց, 8րդ դասարան, «Մեր մանկության հույսի օրրան»):

ԿՏԱԿ-ը սահմանել էր նաև խրախուսական անվանակարգ՝ «Յուրահատուկ տեսանկյուն»:

«Սեպտեմբերի մեկին» յուրահատուկ մոտեցում էր ցուցաբերել Գայի անվան թիվ 129 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արաքս Սարգսյանը: Խրախուսվել են նաև Հայարփի Հարությունյանը (Կոտայքի մարզի Ֆանտանի մինջ. դպրոց, 11-րդ դասարան, «Վերանորոգում») և Շուշան Ադամյանը (Օձունի Հովհան Օձնեցու անվան թիվ 1 միջն. դպրոց, 9-րդ դասարան, «Մեր դպրոցը»):

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմը ակտիվ մասնակցության, սեփական թղթակցություններով հանդես գալու, ինչպես նաև այլոց թղթակցություններին ակտիվ արձագանքելու համար սահմանել էր նաև հատուկ խրախուսական մրցանակ, որն ստացավ ՎՊՄԻ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Սահականուշ Սահակյանը:

Ինֆորմատիկայի առցանց համաժամանակյա փորձնական մրցույթի արդյունքներն ամփոփելով՝ ԿՏԱԿ-ի տնօրենը հայտնեց հաղթող թիմի անունը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարան: Թիմում ընդգրկված էին վարժարանի սաներ Մերի Պռազյանը, Դիանա Վիրաբյանը, Հայկ Անդրեասյանը, Սաթենիկ Հովսեփյանը, Արամ Էլչյանը և Հայկ Մանուկյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը նվաճել էին համապատասխանաբար Գյումրու «Ֆոտոն» և Վանաձորի «Էվրիկա» վարժարանների թիմերը:

Արեգ Գրիգորյանը ԿՏԱԿ-ի, «Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմերի և իր անունից շնորհակալություն հայտնեց մրցույթին աջակից՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի ղեկավար Արմեն Անդրեասյանին:

Մրցույթների բոլոր հաղթողներն ի թիմս այլ նվերների՝ ստացան նաև «Համացանցի օգտագործման ուղեցույց»: Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակն, ի դեպ, էլեկտրոնային բովանդակության համահայկական հինգերորդ մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի՝ Կրթության ոլորտում ՏՀՏ օրինակելի ներդրման համար:


Գ Նուրիջանյան
«Կրթություն» շաբաթաթերթ
12.01.2011, չորեքշաբթի
թիվ 1 (445)

Մանոն
18.01.2011, 11:05
Արտակ ջան, շնորհակալություն նյութը տեղադրելու համար: Մեծ հպարտությամբ ու բավականությամբ ընթերցեցի, չէ՞ որ հաղթողների մեջ կան նաև ներկայացուցիչներ Լոռու մարզից:) Ափսոսում եմ, որ ներկա չեմ եղել մրցանակաբաշխությանը...
Սիրով շնորհավորում եմ բոլորին, ցանկանում եմ նորանոր նվաճումներ և անհանբեր սպասում եմ հաջորդ մրցույթին :)

ashakertner
19.01.2011, 23:52
Սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:

Զառա
20.01.2011, 12:35
Մի առանձին սիրով ու ուրախությամբ շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին` անկախ նրանից , թե որ դպրոցն են ներկայացնում: Շնորհավորում եմ նաև նրանց ուսուցիչներին::)