PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցաշար տնօրենների համար



manush
15.12.2010, 18:05
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց մրցույթին մասնակցելու հարցաշարը տեղադրված է «Հայկական կրթական միջավայր» պորտալում՝

http://www.armedu.am/arm/materials.php?sec=curiculum&id=108 ։

Ruben
19.12.2010, 18:53
Հարգելի Մանուշ ինձ հետաքրքրում է մի հարց և երևի ճիշտ է, որ Ձեզ եմ դիմում, բայց ոչ ճիշտ թեմայում: Ֆորումի նյութերը նախարարության, ԳԹԿ-ի կամ կրթությամբ զբաղվող մյուս կազմակերպությունների որևէ պաշտոնատար անձ, ավելի շուտ պաշտոնատար անձի օգնական կամ խորհրդական կարդում է, թե՞ ոչ: Համոզված եմ , որ Դուք բոլոր գրածներին ծանոթ եք, բայց…
Նախապես շնորհակալություն:

manush
20.12.2010, 12:53
Հարգելի Մանուշ ինձ հետաքրքրում է մի հարց և երևի ճիշտ է, որ Ձեզ եմ դիմում, բայց ոչ ճիշտ թեմայում: Ֆորումի նյութերը նախարարության, ԳԹԿ-ի կամ կրթությամբ զբաղվող մյուս կազմակերպությունների որևէ պաշտոնատար անձ, ավելի շուտ պաշտոնատար անձի օգնական կամ խորհրդական կարդում է, թե՞ ոչ: Համոզված եմ , որ Դուք բոլոր գրածներին ծանոթ եք, բայց…
Նախապես շնորհակալություն:

Հարգելի Ruben, շնորհակալություն հարցի համար։

Ձեր տված հարցում նկատվում է այն առաջարկը, որով մենք էլ ենք շատ հետաքրքրված։
Մինչ այս ֆորումը, շատ կարևոր կրթական հարցեր էին քննարկվում նաև պորտալի «Վիրտուալ հանդիպում» բաժնում՝ (http://armedu.am/arm/virtual.php?sec=forum)ֆորում, խորհրդատվություն և այլն։

Այն ժամանակ էլ, ինչպես այժմ, հաճախ առաջադրվում էին հարցեր, արվում էին առաջարկներ, բերվում էին փաստարկներ, որոնց պատասխանել կամ արձագանքել մենք (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակիցները) չէինք կարող, քանի որ մեր իրավասության ու աշխատանքային ծրագրերի շրջանակներից դուրս էին։

«Խորհրդատվության» բաժնում տեղադրված հարցերի համար դիմում էինք համապատասխան կազմակերպություններին ու պատասխանները գրառում էինք։ Իսկ կրթական կարևոր հիմնահարցերին վերաբերվող թեմաների բոլոր գրառումները ներկայացնում էինք ԿԳՆ համապատասխան ստորաբաժանումների ուշադրությանը։

Հավելեմ, որ ֆորումի քննարկումներին ժամանակ առ ժամանակ ծանոթանում են նախարարության աշխատակիցները, սակայն, ցավոք, արձագանքները տեսանելի չեն։
Կրթական ոլորտի պատասխանատուների մասնագիտական հիմնավորված գրառումներն ու պարզաբանումները էականորեն կնպաստեն շատ հարցերի լուսաբանմանը, կբարձրացնեն ֆորումի նկատմամբ եղած հետաքրքրությունը։
Նշեմ նաև, որ Ֆորումը կրթական հանրության բոլոր անդամներին տրամադրում է անգնահատելի հնարավորություն՝ վստահելի համագործակցության ու անմիջական շփման համար ...
Սպասենք լավ ժամանակների։

Ինչ վերաբերվում է մեզ, ապա ԿՏԱԿ–ի ղեկավարները և ՏՀՏ բովանդակության բաժինը մշտապես հետևում է ֆորումին։
Հարգելի բարեկամներ, սիով ու հետաքրքրությամբ ընթերցում ենք ձեր բոլոր գրառումները, հնարավորության դեպքում աշխատում ենք անարձագանք չթողնել։

ԺաննաՀ
20.12.2010, 13:46
Շնորհակալություն վստահելի համագործակցության ու անմիջական շփման համար ... և իրոք, սպասենք լավ ժամանակների :

Ruben
20.12.2010, 22:29
Շնորհակալություն պատասխանի համար, ես համոզված եմ ,որ ԿՏԱԿ-ի ղեկավարությունը և ՏՀՏ բովանդակության բաժինը կատարում է իր գործը: Մտահոգությունը վերաբերվում էր այն բանին, որ ֆորումի նյութերը և առաջարկությունները հասնեն վերին ատյաններին: Շատ ուրախ եմ , որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

manush
30.06.2011, 09:52
Հարգելի գործընկերներ,

Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ, որը տեղադրված է նաև «Հայկական կրթական միջավայրում՝

http://armedu.am/arm/files/news_files/CUCAK-tnoren1-2-3-4.rar ։