PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեզ մոռացել էին



Տաթև ջան
13.12.2010, 10:26
Ես համակ ուշադրությամբ կարդացի կայքի նորությունների բաժնում 11-12-2010-ին հրապարակված "Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի սաների հաղթանակը ինտելեկտուալ խաղ-մրցույթում" հոդվածը և մեծ հիասաթափություն ապրեցի. "Մեզ` 112 ավագ դպրոցին մոռացել էին":
Ես ինքս էլ էի մասնակցում խաղին: Խաղը ինքնին շատ հետաքրքիր էր և բավականին լավ էր կազմակեպված:
Սրտանց շնորհավորում եմ հաղթողներին, բայց կացանկանայի, որ իրենց հաղթանակի մասին գրելիս հիշեին նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի մյուս ավագ դպրոցներին ( Մենք շատ լուրջ էինք տրամադրվել այս խաղին, քանի որ եկել էինք միայն հաղթելու համար: Խաղին մասնակցում էին նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի մյուս ավագ դպրոցները` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, թիվ 105 և թիվ 184 ավագ դպրոցները: Ընդգրկված էին հարցեր հատկապես աստվածաշնչյան թեմաներով: Թիմերի առողջ մրցակցությունը նպաստեց լարված և հետաքրքիր խաղի կայացմանը:), որոնք նույնպես բարձր արդյունք էին ցույց տվել:

Տաթև ԴԵՐԶՅԱՆ
Թրևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի
10-րդ դասարանի աշակերտուհի

manush
13.12.2010, 11:27
Տաթև ջան, շատ շնորհակալություն արձագանքելու համար։

Հնարավոր է, որ նյութի հեղինակը (Տեր-Հակոբյան Գոհար) պահի տակ վրիպել է, բաց է թողել։ Դրա համար ամենևին պետք չի «մեծ հիասթափություն» ապրել։
Ես կգրեմ նամակագրին ու նրա գիտությամբ տեքստի մեջ, խաղի մասնակիցների թվում կավելացնեմ նաև ձեր դպրոցի անունը։
Ի վերջո կարևորն այն է, որ միջոցառումը «լավ էր կազմակերպված ու շատ հետաքրքիր էր»։

Շնորհավորում եմ խաղի կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին և հատկապես՝ հաղթողներին։

Տաթև ջան
13.12.2010, 12:20
Հարգելի Մանուշ, շնորհակալ եմ արագ արձագանքելու համա:
Նեղվածություն է. այսօր կա, վաղը կանցնի: Պարզապես մի ամբողջ դպրոցի չէր կարելի մոռանալ, երբ ներկայացված էին երկու թիմ, երկուսն էլ բարձր միավորներ էին հավաքել:
Համենայն դեպս իմ թիմակիցներն ու ես անհամբեր կսպասենք հաջորդ խաղին, եվ ո?վ գիտի.....

xeeshjuli
21.04.2015, 21:00
Ես կգրեմ նամակագրին ու նրա գիտությամբ տեքստի մեջ, խաղի մասնակիցների թվում կավելացնեմ նաև ձեր դպրոցի անունը։

Արսենյան
25.10.2017, 10:53
Արդարությունն ու համակերպությունը անհամատեղելի են: Իսկ դժվարություններն ու փորձությունները՝ անցողիկ: Հիասթափությունը թող միայն պահի տերը լինի, իսկ սերն ու ձգտումը, աշխատանքը, նվիրումը անանց արժեքներ են: