PDA

Դիտել ողջ տարբերակը : Թատերական օր Երևանի թիվ 112 ավագ դպրոցում



Տաթև ջան
06.12.2010, 17:40
Դեկտեմբերի 3-ին Երևանի թիվ 112 փորձարարական դպրոցում թատերական մեծ տոն էր` ներկայացվում էր Լ. Շանթի "Հին աստվածները": Թե աշակերտները և թե ուսուցիչներն անհամբերությամբ էին սպասում այս միջոցառմանը:
Մինչ 112-ի բեմից կհնչեին "հին աստվածների" խոսքերը, դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտներն աշնանային արձակուրդի օրերին դիտել էին այդ համանուն պիեսը Գ. Սուդուկյանի դերասանների կատարմամբ:
Որքան մեծ էր մեր զարմանքը, երբ բեմում խաղացող մեր համադասարանցիները կարողացան յուրովի ներկայացնել այդ բարդ գեղարվեստական գործը, որի համար առանձին շնորհակալություն ենք հայտնում սցենարի հեղինակ և բեմադրող, դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Հովհաննիսյանին:
Անդադար ծափահարությունները և շնորհակալական խոսքերն ապացուցույցն էին այն փաստի, որ աշակերտներիցս յուրաքանչյուրն ունի իր մեջ թաքնված այնպիսի ուժեր, որոնք միայն կարող են բացահայտվել հմուտ ուսուցչի կողմից:
Տնօրեն Ս. Քարամյանը հույս հայտնեց, որ նման միջոցառումներ հնարավորինս հաճախ կազմակերպվեն կրթօջախում, քանզի դրանք հնարավորություն են տալիս զարգացնել ոչ միայն գեղագիտական ճաշակը, այլ նաև քննադատական մոտեցում ցուցաբերել դիտածի, լսածի և խաղացածի շուրջ:

Տաթև ԴԵՐԶՅԱՆ
Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի
10-դ դասարանի աշակերտուհի