PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրավիրում ենք հակակոռուպցիոն ծրագրի քննարկմանը



manush
26.11.2010, 15:18
ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարությունը.


ՀՀ վարչապետի հավանությանն է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացրած «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիրը»:


Ծրագրի վերաբերյալ Ձեր կարծիքներն ու առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև դեկտեմբերի 15-ը հետևյալ հասցեներով`
Փոստային` Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
էլեկտրոնային` info@edu.am


Շնորհակալություն համագործակցության համար:

Աղբյուր՝ «Հայակական կրթական միջավայր» պորտալ (http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=4066)

manush
26.11.2010, 15:29
Հարգելի գործընկերներ,

ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ (http://www.armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=4066)։

Սպասում ենք ձեր արձագանքին՝ ծրագրին վերաբերվող քննարկումներին, կարծիքներին ու առաջարկություններին, որոնք դեկտեմբերի 16–ին կուղարկենք Կրթության և գիտության նախարարություն։

Susanna37
27.11.2010, 23:01
Իմ տպավորությամբ վերջին երկու տարիների թեստերի հեղինակները կարծես հետամպնդում էին մի նպատակ. ի՞նչ հարցեր ընտրեն, որ դիմորդները չկարողանան: Ողջունելի է ԿԳ նախարարության բոլոր ջանքերը ուղղված կրթության բնագավառում հեղաշրջումներ կատարելուն:
Լավ է, որ քննությունների ընթացքում անորոշությունը կվերանա, և դիմորդը շտեմարանների միջոցով ծանոթ կլինի հարցերի շրջանակին, լավ կլինի, որ շտեմարաններն էլ կազմվեն ըստ դպրոցական ծրագրի և դասագրքի: Լավ է նաև, որ 2014 թվականից նախատեսվում է հայոց լեզվի քննություն բոլոր բուհ-երում: Իմ կարծիքով /և երևի ոչ միայն իմ կարծիքով/ հայ մտավորականը գերազանց պիտի իմանա իր մայրենի լեզուն, հետո ուրիշ լեզուներ: Օտար լեզու մարդը կարող է սովորել մեկ-երկու տարում, իսկ մայրենի լեզու սովորում են ամբողջ կյանքում:
Իմ կարծիքով յուրաքանչյուր երկրի քաղաքացու համար շատ կարևոր է նաև իր երկրի պատմության իմացությունը, ուստի լավ կլիներ ընդունելության քննություններում օտար լեզվի փոխարեն ներառել «Հայց պատմություն» առարկայի քննությունը`
մասնագիտական բուհ-երում խորացված կարգով, ոչ մասնագիտական բուհ-երում ավելի հեշտացված ձևով:


Չգիտես ինչու, երբ խոսում են կոռուպցիայի մասին, անպայման նկատի են ունենում կրթության բնագավառը, կարծես ուրիշ բնագավառներում կոռուպցիա չկա: Եթե այդպես է, ուրեմն կրթության բնագավառի մի աշխատողի վերջին տարիներին կառուցած մի երկհարկանի առանձնատուն մատնացույց արեք կամ սեփական մի տարածք / փոքրիկ հողակտորներն ու բնակարանները չհաշված/: Իսկ մենք`կրթության ոլորտի աշխատողներս, մատնացույց անելու շատ բան կգտնենք: Ուստի կառաջարկեի կոռուպցիան միայն կրթության բնագավառներում չփնտրել, այլ այն սկսել ավելի վերևներից:

Liza
28.11.2010, 00:20
Կոռուպցիոն հնարավորություններ ունեն նրանք, ովքեր ունեն իշխանության լծակներ: Հարգարժան պարոնայք պաշտոնատար այրեր, այս ուր եք փնտրում կոռուպցիան, ուսուցչի գրիչի ծայրին ու դասամատյանի մեջ? Ոչ, կոռուպցիայի բացիլները վերացնել է պետք վերևից:

maks
02.12.2010, 21:23
Ինչու է այս անհասկանալի լռությունը տիրում այս կարևոր հարցադրման շուրջը: Կարծես ամեն ինչ հակառակ պետք է լինի, չէ որ սա ուսուցիչներին առնչվող ֆորում է:
Ինչ է, լռությունը համաձայնության նշան է????????????? Չեմ կարծում, բայց թե, սիրելի ուսուցիչներ, ձեզ ձեռնոց են նետել ու անարդար վարկաբեկում են, պաշտպանվել է պետք, հակադարձել, ապացուցել, որ կոռուպցիայի տեղը ուրիշ է:

Արմինե Մ
02.12.2010, 23:44
Եթե այս ծրագիրը իրականացվի առանց կոռուպցիայի, լավ կլինի, խիստ կասկածում եմ… Ինչ վերաբերում է փոփոխություններին, ճիշտ է, որ հայոց լեզվից պարտադիր քննություն պիտի հանձնեն բոլորը, իսկ պատասխաններով շտեմարաններ ունենալու գաղափարը ողջունելի չէ. ե՞տ ենք գնալու:

Susanna37
03.12.2010, 19:01
Պատասխաններով շտեմարաններին ես ևս դեմ եմ, որովհետև դա կնշանակի անգիր անել, ոչ թե առարկան սովորել: Պատասխանը աշակերտը ինքը պետք է փնտրի ու գտնի իր աշխատանքի արդյունքում,ոչ թե պատրաստի ստանա: Ստացվում է,որ աշակերտը կարող է և թեման չսովորել, մանավանդ որ քննության ժամանակ էլ ընդամենը խաչեր պիտի դնի: Իսկ ինչո՞ւ են պատասխանները հրատարակում, չե՞ն վստահում ուսուցչին, չե՞ն վստահում, որ ուսուցիչը այնպես կարող է սովորեցնել, որ աշակերտը ինքը կգտնի տրված հարցերի պատասխանները: Այսինքն` սերմանում ենք համատարած անգրագիտություն, վարժեցնում մեխանիկական աշխատանքի, պարզապես` ծուլության:
Ոչ վաղ անցյալում, երբ աշակերտը ոչ թե խաչեր էր դնում, այլ գրում էր, լուծում վարժությունն ու խնդիրը, դեռևս ստեղծագործող ու մտածող աշակերտներ կային, որոնք հույսները դնում էին իրենց վրա, ոչ թե արտագրելու վրա, իսկ արտագրողներն էլ հազիվ կարողանային մի երեք ստանալ, ոչ ավելի: Իսկ հիմա աշակերտը առանց հարցը կարդալու էլ կարողանում է խաչ դնել և հայտնվել այս կամ այն բուհ-ում. մի՞թե այսպիսի քննությունները կոռուպցիայի վերացման միջոցներ են:
Հակակոռուպցիոն ծրագիր է պետք մեր կյանքի բոլոր բնագավառներում, բայց ոչ դպրոցում: Մեր ղեկավարությունը անճարակություից պարզապես մութ սենյակում կատու է փնտրում:

Արմինե Մ
03.12.2010, 21:17
Համամիտ եմ, որ մեր դպրոցներում կոռուպցիա չկա… Նույնիսկ զավեշտական է անընդհատ խոսել դրանից. գուցե սա է պատճառը, որ ֆորումում արձագանքողները քիչ են: Միգուցե Մհեր Մկրտչյանի հայտնի հերոսի պես ասենք. «Կարո՞ղ ա կա...»

Ruben
03.12.2010, 23:57
Հարգելի Արմինե պատասխաններով շտեմարանների գաղափարին ես էլ դեմ եմ… Ինչ վերաբերվում է հայոց լեզվի պարտադիր քննություններին, որքան էլ որ տարօրինակ թվա համաձայն չեմ… Հայոց լեզվի հարցը պետք է լուծվի նույնիսկ ոչ ավագ, այլ հիմնական դպրոցում… Դպրոցը ավարտողը՝ բուհ գնացող, թե ոչ, պետք է լինի հայոց լեզվի առումով լիարժեք գրագետ… Դժվար է, բայց անհրաժեշտություն…

Tatev*
04.12.2010, 03:08
Արմինե Մ ջան, չեմ կարծում թե դպրոցն անմասն է մնացել արդեն համարյա թե ապրելակերպ դարձած այդ երևույթից` կոռուպցիայից, պարզապես մասշտաբներն են ուրիշ: Մեր երկրում ամեն մեկն իր իշխանության չափով իրեն "հասանելիք կաշառքը" վերցնելու հարցում չի զլանում ;Ճ : Հարցն այն է, որ այդ ախտը վերացնելու համար նախ պետք է "գլուխը մաքրել", որ այնտեղից վարակը նորից "ստորին վերջույներին" չտարածվի:

Tatev*
04.12.2010, 03:15
Գուցե մի քիչ պահպանողական հնչի, բայց իմ կարծիքով սովետական ուսուցման ու քննության կազմակերպման մեթոդներն ամենահաջողվածն էին, ափսոսում եմ, որ այն ժամանակներում չեմ սովորել, չնայած համոզված եմ, որ մեր սերնդի վրա այդ մեթոդներն էլ չէին ազդի: Ամեն դեպքում ուղղությունը ճիշտ էր, իսկ էս թեստերի հետ տարեցտարի ավելի է որակազրկվում: Մեր համալսարանների որոշ դիպլոմներ դեռ անցնում են միջազգային մակարդակով, սակայն շուտով նրանք էլ կհասկանան մեր երկրում կրթության անկումն ու ...

Արմինե Մ
04.12.2010, 18:32
Հարգելի Ռուբեն, բոլորը խոսում են հայոց լեզվի կարևորության մասին, բայց ոչ մեկը չի ասում, թե ինչու են հիմնական և ավագ դպրոցում հայոց լեզուն և օտար լեզուները նույն ժամաքանակով անցնում … Իսկ քննություն հանձնելը հատկապես պարտադիր պետք է լինի մանկավարժական ինստիտուտի դիմորդների համար. որ մաթեմատիկայի ուսուցիչները գոնե զրոյի «զերո» չասեն...

Ruben
04.12.2010, 18:57
Հարգելի Արմինե համաձայն եմ , բայց նկատի ունեմ , որ հայոց լեզուն պարտադիր պետք է լինի բոլորի համար և լավ կլիներ /ավելին՝ շատ լավ / , որ աըդ հարցը լուծվեր դպրոցում…

petros59
04.12.2010, 22:20
Գուցե մի քիչ պահպանողական հնչի, բայց իմ կարծիքով սովետական ուսուցման ու քննության կազմակերպման մեթոդներն ամենահաջողվածն էին, ափսոսում եմ, որ այն ժամանակներում չեմ սովորել ...
Մեծ բամ չես կորցրել:Ուղղակի ծանոթ կլինեիր քննությունների կազմակերպման և անցկացման սովետական մեթոդներին:

Susanna37
05.12.2010, 11:23
Իհարկե , հայոց լեզու պետք է իմանա ամեն հայ մարդ, այն պարզապես մոր կաթի հետ պիտի տրվի մարդուն, բայց նաև հայոց լեզու պետք է սովորի մարդը ամբողջ կյանքի ընթացքում: Նկատի ունենալով այսօրվա աշակերտի կրթության նկատմամբ «մեծ ուշադրությունը»` միայն դպրոցով բավարարվելը քիչ կլինի, որովհետև այսօր աշակերտը ավելի ուշադրություն դարձնում է այն առարկաներին,որը քննություն պիտի հանձնի բուհում: Ուստի ոչ մեկին չէր խանգարի, եթե ցանկացած բուհ-ի դիմորդ քննություն հանձներ հայոց լեզվից, ասենք,թելադրության ձևով: Խորհրդային տարիներին եղել են ժամանակներ,որ բոլոր բուհ-երը, անգամ ֆիզկուլտուրայի ինստիտուտը, հայոց լեզվից քննություն են ընդունել, և դա ոչ մեկին չի խանգարել, որ ընդունվեն: Ավելին, այդ ժամանակ շատերը շատ գրագետ էին:

Արմինե Մ
05.12.2010, 14:14
Մայրենի լեզվի նկատմամբ պետական հոգատար մոտեցում պետք է լինի, այնինչ մենք տեսնում ենք հակառակը. ինչ՞ով են ուզում լեզվի դերը կարևորել. ավելի դժվար թեստեր կազմելո՞վ, ցածր արդյունքների վերաբերյալ ստեղծած աղմուկո՞վ, թե՞ դպրոցում ֆիզկուլտուրայի ժամերը ավելացնելով և հայոց լեզվի ժամերը պակասեցնելով: Իմ կարծիքով, այսօր մեր հանրապետությունում սպորտը ավելի կարևոր դեր ունի, ավելի շատ դրանով են տարված պետական այրերը, քան լեզվի մասին մտածելով: Ո՞ւր է լեզվի տեսչության պետը, որևէ տեղ երևու՞մ է, թեկուզ հեռուստաէկրանին: Իսկ որ լեզուն մեր երկրում դեռ կա, առաջին հերթին պարտական պետք է լինեն լեզվի բարեխիղճ ուսուցիչներին, որ կիսատ-պռատ, չեղածի հաշիվ ունեցող դասագրքերով լեզու են սովորեցնում այն սերնդին, որի խոսակցական հայերենը այնքան էլ հայերեն չէ… Բայց ո՞ւմ եմ ասում, այսօր Ռաֆայել Իշխանյանի նման անհատներ չկան կամ էլ, եթե կան, ...լռում են :

Գագիկ
12.12.2010, 15:11
Հակակոռուպցիոն ծրագրի “շատ հետաքրքիր” քննարկում է ծավալվել:
Որ այդ ծրագիրը չի քննարկվում, թերևս հասկանալի է, բայց որ ժխտվում է կրթության ոլորտում կոռուպցիան ու կաշառակերությունը` անհասկանալի է:

Ի՞նչ է, ֆորումի մասնակիցները չգիտեն, թե դպրոցներում ու բուհերում ինչեր են կատարվում. տնօրենների ու ուսուցիչների կաշառքով կամ զանգով նշանակում ու ընդունում, աշակերտների գնհատականների բարձրացում, աշակերտներին կաշառքով դասերից ազատում (ավարտական դասարաններում), դասարանից դասարան թռցնել, անգրագետ հարազատներին գործի ընդունում, ընդունելության քննությունների մասին էլ չեմ ուզում ասել, նույն բաները բուհերում` կաշառքով և զանգերով քննությունների հանձնում, ռեկտորների, դեկանների ու մնացած աշխատողների տեղավորում: Նայեք մամուլը, որոշակի բուհերի ռեկտորների ու դասախոսների մասին ինչեր են գրում: Որ կաշառքները կրթության ոլորտում մեծությամբ զիջում են դատական, հարկային, մաքսային և … ոլորտին դա ճիշտ է, որ կրթական համակարգը այդ համակարգի մի մասն է կազմում, դա էլ է ճիշտ: Որ կրթության ոլորտում կան շատ մաքուր մարդիկ, սա էլ է ճիշտ:

Բայց, իմ կարծիքով, մի կարևոր տարբերություն էլ կա: Մյուս ոլորտներում այդ ամենը չարիք լինելով, հիմնականում հասուն մարդկանց հետ են առնչվում: Իսկ կրթության ոլորտում աշակերտներ ու ուսանողներ են: Կաշառքով և զանգերով ավարտած ուսանողը վաղը ինչ ոլորտում էլ աշխատի, հակված է լինելու այդ ամենը շարունակելու, ինքը կաշառք վերցնելու: Կրթության ոլորտի կոռուպցիան ու կաշառակերությունը փչացնում, ախտոտում է պատանիներին ու երիտասարդներին` վերատադրելով այդ ամենը հաջորդ սերունդի համար:

Ուրեմն ո՞նց հասկանանք այստեղ հնչած ժխտողական կարծիքները: Կամ դրանք անտեղի վիճակը ավելի լավ ներկայացնելու փորձեր են, կամ ինչ որ կատարվում է նորմալ է համարվում, ասենք թե այս տրամաբանությամբ. ուրիշները միլիոններ են գռփում, տնօրենը կամ դասախոսը 100 կամ 1000 դոլոր է վերցնում, աղմկում են: Վերջինը տարբերակը, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է: Չափը չէ կարևոր, կաշառակերը վերցնում է այնքան ինչքան կարողանում է տվյալ վիճակում, կարողանար տասնապատիկ շատ կվերցներ:

Տարօրինակ է նաև, որ քննարկումները սահուն անցել են թեստերին ու մայրենի լեզվին:

Դե որ գրէլ եք, ես էլ շարունակեմ:
Susanna 37-ը գրել է. “Իհարկե , հայոց լեզու պետք է իմանա ամեն հայ մարդ, այն պարզապես մոր կաթի հետ պիտի տրվի մարդուն, բայց նաև հայոց լեզու պետք է սովորի մարդը ամբողջ կյանքի ընթացքում”:

Այո, մոր կաթի հետ և մոր կաթի մնան` բնական, ցանկալի ու օգտակար:
Իսկ մեր կրթական համակարգը մայրենի լեզուն տալիս է զոռով, և ընդունվում է տհաճությամբ:
Ես Աբեղյանի ու հայոց լեզվի մասին թեմա բացեցի: Արձագանքները միայն շնորհակալությունների տեսքով եղան: Բայց այնտեղ ասվածներից` Աբեղյանի խոսքերից, հետևում է, որ տարիններ շարունակ մենք սխալ մայրենի ենք սովորեցնում մեր երեխաներին: Այդ դեպքում արդեն կարևոր չէ, թեստով, ինչ որակի գրքով է մատուցվում, քանի որ իմաստ չունի քննարկել գրքի որոկը, եթե այն սխալ հիմքերի վրա է դրված: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, օրինակ, մաթեմատիկայի որոկով գիրք, որում սխալ լինեն թեորեմների ու բանաձևերի թեկուզ կեսը:

LEVON
12.12.2010, 19:17
Կոռուպցիայի արմատները պետք է փնտրել վերևներում, իսկ ներքևների աննշան կոռուպցիոն երևույթները վերացնելու համար ընդամենը պետք է ՄԱՔՐԵԼ ՎԵՐևՆԵՐԸ< ԻՍԿ ԻՐԵՆՔ ՄԻՇՏ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ մաքրումը սկսել ներքևից: Իհարկե այդ մոտեցումը ի սկզբանե դատապարտված է:Ես կառաջարկեի գնալ կտրուկ փոփոխությունների, ընդհուպ մինչև մասսայաբար աշխատանքից ազատումը, նրանց տեղը ընդունելով նոր մտածողությամբ մարդկանց:

Susanna37
13.12.2010, 00:10
Պարոն Աղեկյան, ճիշտն ասած , ես շատ էի ուզում ծանոթանալ Ձեր հիշատակած նյութին Աբեղյանի մասին, բայց Ձեր մատնանշած տեղից, ճգիտեմ ինչու, չկարողացա ներբեռնել: ԵՎ քանի որ նյութին համակողմանի ծանոթ չէի, ուստի լռեցի…

Համալսարանի բանասիրական ֆակուլտետում սովորելու տարիներին իմ և իմ համակուրսեցիների համար դասագիրք է եղել Մանուկ Աբեղյանի «Հայոս լեզվի տեսություն» աշխատությունը, որտեղ հեղինակի կողմից համակարգված էր հայերենի հնչյունաբանությունը… Այդ աշխատությամբ ենք սովորել հայոց լեզվի հնչյունափոխության երևույթները, բառակակազմության ու բառագիտության հարցերը, բարդության տեսակները, ածանցները և այլ: Աբեղյանի դասագրքում նաև տրված է արդի հայերենի բայի կերպի կարգը, եղանակներն ու ժամանակաձևերը և այլն… ԵՎ վերջապես 1922 թվականին Աբեղյանը արևելահայերենի քերականության մեջ կատարեց ուղղագրական բարեփոխումներ, որով էլ սովորում ենք մինչև այժմ:
Ինչ վերաբերվում է Արարատ Ղարիբյանին, ապա կասեմ ,որ երբ ես աշակերտ էի դպրոցում մեկ- երկու տարի սովորեցինք նրա դասագրքով, որը շատ անհաջող էր և շուտ գործածությունից դուրս եկավ:

Գագիկ
13.12.2010, 01:59
Տիկին Սուսաննա, ներբեռնելու դժվարություն չկա, ուղակի պետք է գրանցվել ու կկարողանաք ներբեռնել: Կամ կարող եք թողնել էլեկտրոնային հասցե, ես կուղարկեմ Ձեզ այդ նյութը:

Գագիկ
13.12.2010, 13:07
Կոռուպցիայի արմատները պետք է փնտրել վերևներում, իսկ ներքևների աննշան կոռուպցիոն երևույթները վերացնելու համար ընդամենը պետք է ՄԱՔՐԵԼ ՎԵՐևՆԵՐԸ< ԻՍԿ ԻՐԵՆՔ ՄԻՇՏ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ մաքրումը սկսել ներքևից: Իհարկե այդ մոտեցումը ի սկզբանե դատապարտված է:Ես կառաջարկեի գնալ կտրուկ փոփոխությունների, ընդհուպ մինչև մասսայաբար աշխատանքից ազատումը, նրանց տեղը ընդունելով նոր մտածողությամբ մարդկանց:



Հարգելի LEVON
Ձեր հետ մասամբ համաձայն եմ: Այո, պատճառահետևանքային մասով Դուք ճիշտ եք:
Բայց կրթության ոլորտի կոռուպցիան ու կաշառակերությունը չընդունելն ու չդատապարտելը, համարելով դրանք հետևանքային ու աննշան, չի կարելի թեկուզ և այն պատճառով, որ այս ոլորտը վերատադրում է այդպիսի հոգեբանությամբ և գործելաոճով մարդիկ: Շատ կարևոր է, որ փոխվի մարդկանց մտածողությունը: Եթե մարդիկ կաշառակեր հարուստ հարևանին կամ ծանոթին վերաբերվում է մեծ հարգանքով, կամ փոքր ու մեծի բաժանելով պատրաստ են հանդուրժել փոքր չափերը, ապա դժվար թե բան փոխվի:
Պատժելիս չափը պետք է հաշվի առնել, դատապարտելիս` ոչ:

Մի բան էլ: Թվում է թե այս վիճակից ելք չկա, փակ շրջան է: Բայց նայենք մեր հարևաններին` վրացիներին: Վրաստանը նույնպես սովետական ժամանակներից ապականված էր այս ախտով: Բայց հիմա շատ ու շատ ոլորտներ մաքրված են այդ ախտից: Վստահ եմ, որ լրիվ չեն ազատվել դրանից, բայց այդ երկրի քաղաքացիներն ու հյուրերը արդեն ամեն քայլափոխի նման երևույթների չեն հանդիպում, չեն նեղվում դրանից:

ԺաննաՀ
15.12.2010, 14:07
Այսպես էլ կրթվում ենք
Ուշագրավ հարցազրույց Էդուարդ Ղազարյանի հետ. http://1in.am/arm/armenia_society_4407.html

LEVON
15.12.2010, 23:52
Հարգելի LEVON
Ձեր հետ մասամբ համաձայն եմ: Այո, պատճառահետևանքային մասով Դուք ճիշտ եք:
Բայց կրթության ոլորտի կոռուպցիան ու կաշառակերությունը չընդունելն ու չդատապարտելը, համարելով դրանք հետևանքային ու աննշան, չի կարելի թեկուզ և այն պատճառով, որ այս ոլորտը վերատադրում է այդպիսի հոգեբանությամբ և գործելաոճով մարդիկ: Շատ կարևոր է, որ փոխվի մարդկանց մտածողությունը: Եթե մարդիկ կաշառակեր հարուստ հարևանին կամ ծանոթին վերաբերվում է մեծ հարգանքով, կամ փոքր ու մեծի բաժանելով պատրաստ են հանդուրժել փոքր չափերը, ապա դժվար թե բան փոխվի:
Պատժելիս չափը պետք է հաշվի առնել, դատապարտելիս` ոչ:

Մի բան էլ: Թվում է թե այս վիճակից ելք չկա, փակ շրջան է: Բայց նայենք մեր հարևաններին` վրացիներին: Վրաստանը նույնպես սովետական ժամանակներից ապականված էր այս ախտով: Բայց հիմա շատ ու շատ ոլորտներ մաքրված են այդ ախտից: Վստահ եմ, որ լրիվ չեն ազատվել դրանից, բայց այդ երկրի քաղաքացիներն ու հյուրերը արդեն ամեն քայլափոխի նման երևույթների չեն հանդիպում, չեն նեղվում դրանից:
Պարոն Աղեկյան, Դատապարտել ցանկացած անարդարություն....դա մենք պարտավոր ենք անել: Այս հարցում ես Ձեզ հետ լիովին համամիտ եմ: Ես ընդամենը խոսում եմ վերևների ճչացող կոռուպցիայի մասին և ներքևների շատ անգամ ավելի թույլ կոռուպցիայի մասին: Ես արձանագրել եմ փաստը: Ոչ ավելին:

manush
11.01.2011, 12:39
Հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը»


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը: Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Քննարկումներ են կազմակերպվել ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, ՀՀ Հանրային խորհրդում, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդում, ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստում, ինչպես նաև ուսանողական տարբեր միավորումներում:

«Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը» հրապարակվել էր «Կրթություն» շաբաթաթերթի դեկտեմբերի 1-ի համարում և տեղադրվել` ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջում:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպություններից և քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել և ներառվել են ծրագրում:


««ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /30 դեկտեմբերի 2010թվականի N 1806-Ա/Ք/ (http://armedu.am/arm/materials.php?sec=curiculum&id=110)

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ (http://armedu.am/arm/files/material_files/4190arm-Anticor_11-12.pdf)

Liza
21.01.2011, 21:13
http://armedu.am/arm/files/material_files/4190arm-Anticor_11-12.pdf փաստաթղթում կարդում ենք. սահմանված է ֆինանսավորման նոր բանաձև, որը տարբերակում է ֆինանսավորումն ըստ կրթական ոլորտների: Ինչ նորույթի մասին է խոսքը, ինչու ուսուցիչը չպիտի մասնակցի այդ բանաձևի կազմանը. և որտեղից գտնել այդ հանելուկային բանաձևը: