PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կոռուպցիան իմ միջավայրում»



Sveta
21.11.2010, 11:36
:p:D:(

Հասարակության մեջ ամուր հաստատված և ամեն ինչը ղեկավարող կոռուպցիան հասել է ահռելի չափերի:Կյանքն առանց նրա անհնարին է:Ի՞նչպես պայքարել նրա դեմ,ի՞նչ ելք գտնել:Ամենուր,որտեղ առաջընթաց է անհրաժեշտ,միջամտում է<<կոռուպցիան>>:Դպրոցահասակ ցանկացած երեխայի հարցնելիս,թ՞ե ինչ է ուզում դառնալ.նա պատասխանում է հետևյալը<<հայրիկիս գրպանից է կախված>>:Դպրոցում այն կա ,եղել է, և կլինի:Բարձրագույն ուսումնական հաստատության հենց առաջին քայլից է այն ակնհայտ:Բուժ. հաստատություններում նույնը:Ամեն տեղ,ամեն հարմար առիթի մենք դիմում ենք <<պարոն կոռուպցիային>>:Կոռուպցիայի հետ բախվում ենք ամեն օր,ամեն քայլափոխի,բայց ոչինչ անել չենք կարող:
Այսպիսով,ստացվում է այսպես.ով որ ունի,ամեն ինչ տրվում է,նրա համար բաց են բոլոր դռները:Իսկ ի՞նչ անեն նրանք,ովքեր չունեն դա,ի՞նչ անեն,երբ<<դրանից>>չունեն:
Օգնի՛ր պետություն:Օգնե՛ք ղեկավար անձիք:Եվ սկսե՛ք հենց հիմա,այսօրվանից:

ANUL
31.01.2011, 17:12
Այսօր արդի է խոսել հակակոռուպցիոն նախաձեռնությունների մասին, սակայն կարծում եմ այն առայժմ ձեվական բնույթ է կրում.Այսօր հասարակական տարբեր շերտերում փոխշահավետ է կաշառակերությունը եվ կաշառատվությունը՝ դա ժամանակի ,նյարդերի խնայողության միտում ունի, կամ պարզապես վերածվել է սովորության :Իհարկե հաճախ խախտվում են բոլոր հավանական բարոյական նորմերը ու դա ցավալի է :Առավել ցավալի է, որ կոռուպացված է կրթական ոլորտը: մարդը մեծ կյանք է դուրս գալիս արդեն կոռուպցիայի աղտով վարակված:Կարծում եմ չափազանց դժվար է վերացնել կաշառակերությունը, սակայն հուսով եմ անհնար չէ:

Արմինե Մ
31.01.2011, 19:19
Լավ չէ, որ աշակերտներն էլ են հուսահատված և հոռետես. մի?թե ամեն ինչ այդքան վատ է, Անուլ և Սվետա:

lus
28.07.2011, 00:49
Կոռուպցիան հայկական բառ չէ, բայց այնքա՜ն հայկական է: Մեր հանրապետությունը ռեկորդակիր է այս ասպարեզում: Կրթական ոլորտը՝ պարզապես դասական օրինակ կոռուպցիոն ռիսկերի: Արտասահմանի ուսանողը երբեք իր փողերը քամուն չի տա: Ասենք՝ վճարը տա ու դասի չգնա: Էլ չեմ խոսում այն գումարների մասին, որ ընդունվելիս է տալիս հայ ծնղը՝ հասկանալով հանդերձ, որ իր երեխան ոչ սովորել է ուզում ,ոչ էլ կարող է : Դիպլոմ է պետք և վերջ: Իսկ ամենավատն այն է, որ հետո կիսագրագետ դիպլոմավորը պիտի նույն մեթոդներով ուսուցանի, բուժի, հիմնարկ, ինչու չէ՝ նույնիսկ երկի ղեկավարի: Պետք է ինչ որ տեղից սկսել պայքարը:Բայց որտեղից:Ինչպես ասում են՝ «մեկի պոչը մյուսի տակին»:Ասենք օրենքով մեծ պատիժներ նախատեսվեն կաշառատուների համար: Վերցնողները փողի գերբնական ուժից համարձակ են դառնում, իսկ տվողները երևի կվախենան...Չէ որ այդ «ուժը» լքում է իրենց:

Chancepe
29.01.2015, 16:07
Շատ լավ կլիներ նման ձևով կարողանայինք մեզ հուզող հարցերի պատասխանները փնտրել և գտնել ֆորումում` մասնագետների օգնությամբ