PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռուբեն Հախվերդյան



Gago
15.11.2010, 13:28
Ռուբեն Հախվերդյան — (ծնվ. 1950թ. Երևանում) հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ։

Կարծում եմ երբեք և ոչ մեկի կարիք չի լինելու ներկայացնել Ռուբեն Հախվերդյանին։ Յուրաքանչյուր նոր սերունդ համարելու է, որ Ռուբենը իր սերնդինն է։ Պատճառը՝ Հախվերդյանի երգերը համապիտանի են, ցանկացած ժամանակի և իրավիճակի համար գրված (կամ իրավիճակն ու ժամանակները չեն փոխվում)։

Gago
15.11.2010, 13:32
Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ։

Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած։

Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված։

Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Gago
15.11.2010, 13:34
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։

Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։

Gago
15.11.2010, 13:34
Սարերում բացվել են կակաչները,
Սարերում հրդեհ է իսկական,
Լավագույն տղերքը հեռանում են,
Որ երբեք, երբեք էլ ետ չգան։

Երբ նորից բացվեն գարնան դռները,
Ու ծոցվոր հարսները մայրանան,
Կհիշվեն հավերժ այն անունները,
Տղերքի, որոնք արդեն չկան։

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր։

Ես գիտեմ, և սա է իսկությունը,
Ձեր երդումը՝ գինն էր ձեր արյան,
Նոր ծնվածների արիությունը,
Կապվելու է ձեզ հետ անպայման։

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր,
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր։

Իսկ այնտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը,
Կարմիր տառերով իրենց արյան։

Իսկ այնտեղ պայթում էին ռումբերը,
Եվ նրանք, ովքեր արդեն չկան,
Վերապատմեցին մեր պատմությունը,
Պատմությունը մեր Արիական։

Իսկ այնտեղ, որտեղ մեծ լռություն է,
Ուր չկան վեճեր կուսակցական,
Մենք կասենք կեցցե դաշնակցությունը,
Հայ դաշնակցությունը իսկական։

Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ,
Իր կարմիր գույնով սարերը ներկել,
Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր.
Որ սարերը մեր չմնան անտեր,
Որ սարերը մեր չմնան անտեր։

Gago
15.11.2010, 18:19
Դեկտեմբերի 3–ին երգահան Ռուբեն Հախվերդյանը կնշի իր 60–ամյակը։ Այս կապակցությամբ դեկտեմբերի 5–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա նրա հոբելյանական համերգը։

«Չգիտեմ թե ինչ եմ անելու 60 տարեկանից հետո, բայց մի բան գիտեմ՝ շատ պինդ խմելու եմ»,– այսօրվա ասուլիսին ասաց երգահանը։

Իսկ մինչ այդ ամեն առավոտ նա մարմնամարզությամբ է զբաղվում։
«Իմ խմելու մասին ավելի շատ են խոսում, քան իրականում ես խմում եմ», – պարզաբանեց նա։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ նվեր կցանկանա ստանալ այդ օրը, երգահանը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը ավելի լավ ապրի, եթե ավելի լավ ապրի, ապա համերգի տոմսերը ավելի թանկ կվաճառեմ»։

Ի դեպ, Հախվերդյանի հոբելյանական համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել 1000-5000 դրամով։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է փոխվել նրա կյանքում այս տարիների ընթացքում։

«Իմ մտքերը ես երգերի մեջ եմ արտահայտում։ Հիմա ավելի հանգիստ եմ նայում տարբեր հարցերի, առաջ ավելի նյարդային էի»,– ասաց նա։

Երգահանը խոսեց նաև իր ընկերների մասին, որոնց «կեսը արդեն հողի տակ են, որոշ մասը դեռ ոտքի վրա է»։

«Պատերազմը շարունակվում է գոյություն պահպանելու առումով։ Արտագաղթը սարսափելի չափերի է հասել, վերջին շարջանում երկիրը լքել է 70 հազար մարդ: Դրանով կարելի է դատել մեր իշխանավորների պրոֆեսիոնալիզմը»,– ասաց նա։

Միաժամանակ նա նշեց, որ շարունակում է «զզվել» գավառականությունից։
«Ես զզվում եմ գավառականությունից, դա բերում է, ռուսերեն ասում են, беспредел–ի, իսկ հետամնացությունը բերում է ֆիքստուլության. նրանք մրցում են, թե ում ժեշտն է ավելի ուժող։ Ջիպազգիները ուզում են էն ինչ-որ պակասում է իրենց կյանքում, լրացնել մետաղով, ինչու չէ նաև կանաց միջոցով»,– հավելեց նա։

Ի՞նչ է երջանկությունը հարցին, երգահանը պատասխանեց. «Ամեն մարդ իր երջանկությունն ունի։ Եթե ես երգ եմ գրում և մարդիկ ծափահարում են, ես կայֆ եմ ստանում»,– ասաց նա՝ նշելով, որ մինչև հիմա էլ զարմանում է, թե ինչպես են իր երգերը «ծափահարվում»։

Հախվերդյանն իրեն արհեստավոր է համարում, ով կարող է շտկել սխալները միայն երգերով։

«Կարող եմ շտկել միայն իմ երգերով, ուրիշ արվեստ չգիտեմ», – եզրափակեց նա:


Տեղեկությունը՝ tert.am կայքից

Gago
15.11.2010, 18:21
«Ներկան շատ դժվար է, ես ուզում եմ, որ իշխանավորները ավելի զարգացած լինեին, որպեսզի ժողովրդին ծառայեն և ուրախ լինեն դրանից, այլ ոչ թե ժողովրդին իրենց ծառայեցնեն»,– այս մասին այսօրվա ասուլիսին ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Նա հավելեց, որ իրեն «չի բարկացնում բիզնեսմենների փող ունենալը, այլ այն, որ չինովնիկը, սկսած պրեզիդենտից, կարող է ավել հարուստ լինել»։

«Սա ռուսերեն կոչվում է казнокрадство, երբ պետական միջոցներից գռփում ու լափում են։ Ինչի՞ չինովնիկը պետք է ավելի հարուստ լինի, քան բիզնեսմենը»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ կաներ Հախվերդյանը, եթե շատ փող ունենար, երգահանը պատասխանեց. «Մեր Կոթի գյուղի ճանապարհը կսարքեի, մի միլիոն թաքուն կպահեի, մնացածը ընկերներիս կտայի, որոնք կծառայեն ժողովրդի համար։ Ես փող ծախսել չեմ կարող, դա ավելի մեծ կուլտուրա է պահանջում, քան փող աշխատելը»։

Իսկ ի՞նչ կաներ երգահանը, եթե վարչապետ դառնար. «Մեր վարչապետը գրագետ մարդ է, ես կփախչեի այդ առաջարկից, իմ գործը երգ գրելն է»։

Միաժամանակ նա չբացառեց «բռնեցումները, նստեցումները, նաև՝ գնդակահարումները»։


Տեղեկությունը՝ tert.am կայքից։

Gago
16.11.2010, 15:28
http://www.youtube.com/watch?v=jhhS-kk1V60&feature=related

Gago
16.11.2010, 15:29
http://www.youtube.com/watch?v=4X_xrkHI4yU&feature=related

Gago
16.11.2010, 15:32
http://www.youtube.com/watch?v=hwj2TC5OaDo&feature=related

Gago
16.11.2010, 15:33
http://www.youtube.com/watch?v=SpknmooyNc8&feature=related

Gago
16.11.2010, 21:50
http://www.youtube.com/watch?v=BbeLS42mjBE

Gago
16.11.2010, 21:55
http://www.youtube.com/watch?v=Gw9FwXbrBJo

Gago
16.11.2010, 21:57
http://www.youtube.com/watch?v=2GBzpNiDthk

Նունե21
26.11.2010, 00:09
Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում,
Ու հեռավոր արվարձանում
Արծաթե հետքն է իր թողնում:

Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ինձ բերում,
ՈՒ հուշերիս լքված այգում
Ես անցյալիս եմ հանդիպում:

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադեմքն է լողում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում,
Ուր չկա ազատում:

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Դու իմ անունն ես տալիս, ու կանչում,
Ես խեղդվեցի էս կեղտոտ քաղաքում
Ուր չկա փրկություն:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Ինձ թողել, հեռացել:
***
Ասա դու ո՞վ ես, ո՞րտեղից,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:
Ես հեռացել եմ ինձանից,
Եւ ինձ արդեն չեմ ճանաչում:

Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում:

Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:

Քո բոլշեվիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում
Հավերժ սեր խոստանում:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Դու ինձ ու՞մ ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

Լիլիթ
26.11.2010, 00:46
ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻՐ

Եթե իմանայիր`
Որքան եմ լաց եղել ես,
Քո գնալուց հետո
Որքան եմ քեզ փնտրել:

Եթե հավաքեին
Իմ բոլոր արցունքները
Ու սարքեին մի լիճ,
Ուր լողային աստղերը
Եթե այնտեղ գային
Բոլոր սիրահարները,
Ու նրանց պատմեին
Սիրո մասին աստղերը

Ու նրանք կիմանային,
Որ սերը մի գիշեր է,
Երբ կորչում են աստղերը
Կորչում է նաև սերը:

Եթե իմանայիր`
Որքան եմ լաց եղել ես,
Քո գնալուց հետո
Որքան եմ քեզ փնտրել:

Եթե հավաքեին
Իմ բոլոր արցունքները
Ու սարքեին մի լիճ,
Ուր լողային աստղերը:
Եթե այնտեղ գային
Բոլոր սիրահարները
Ու նրանց պատմեին
Սիրո մասին աստղերը,
Նրանք կիմանային,
Որ սերը մի գիշեր է,
Երբ կորչում են աստղերը,
Կորչում է նաև սերը...

Եթե իմանայիր...

Արմեն
25.12.2010, 22:50
http://www.youtube.com/watch?v=ts1mo3YQEi0&feature=related

Արմեն
25.12.2010, 22:53
http://www.youtube.com/watch?v=TngXiRA17n0&feature=related

Gago
07.02.2011, 22:37
http://www.youtube.com/watch?v=E8X2VI9uGCk&feature=related

AL jAn
07.02.2011, 22:48
անկեղծ ասած,եթե կոպիտ չհնչի,ես ուղղակի գժվում եմ Ռուբենի համար,ոչ թե նրա անձի,այլ նրա աշխատանք,երգերի,ձայնի...

Սվետլանա Կասյան
31.03.2019, 02:11
Ծեր գնչածին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած։

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Նա, ով իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս,
Հոգեհացիս հազիվ թե գան։

Եվ ես հանում եմ իմ երգերը
Մանկության մութ ձեղնահարկից,
Որտեղ իրերն ու նրանց դերը
Թաքնված են մեծերից։

Իսկ մանկությունը մի թռչուն է՝
Թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում է
Ու հեռանում է մեզանից։

Իսկ մենք խաղում ենք մեր դերերը,
Իսկ ես հոգնել եմ այդ խաղից,
Մենք թաքցնում ենք մեր մտքերը,
Մենք թաքնվում ենք իրարից։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես ձեզ թողնում եմ իմ այս դերն
Ու հեռանում եմ այս խաղից։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Դուրս են խաղի կանոններից,
Ես շպրտում եմ ձեզ իմ դերն
Ու հեռանում եմ ձեզանից։

Ես թռցնում եմ իմ երգերն
Իմ մանկության կտուրներից,
Կողքիս բոլոր իմ ընկերներն են
Բոլոր տղերքը՝ մեր թաղից։

Երգերիս բունն–աղավնատունը
Ես դատարկում եմ երգերից,
Ազատությունն է նրանց տունը,
Թելով կապված մեր սրտերից։

Քո իսկական սիրահարները
Քեզ լքեցին, իմ էրևան
Անտերուդուս մուրացկանները
Դարձան քեզ տեր ու տիրական։

«Ես քեզ սիրում եմ» էս խոսքերը
Ասում եմ քեզ, իմ էրևան,
Արժեր հասնել աշխարհի ծերը,
Որ էս բառերը հասկանամ։

Ծեր գնչուհին բախտս կարդաց
Իմ հայացքի մեջ մոխրացած,
Նա կիսաձայն ինձ շշնջաց,
Որ ես ճամփորդ եմ ուշացած,

Որ իմ գնացքն արդեն մեկնել է,
Ես ուշացել եմ նրանից,
Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից։

Որ ընկերներս հեռացել են,
Սիրելիներս էլ չկան,
Նույնիսկ մոտիկ բարեկամներս
Հոգեհացիս հազիվ թե գան։

https://www.youtube.com/watch?v=-jsGWgUtsd4